մաս։ Տարածված էին համաճարակային հիվանդությունները (տիֆ, խոլերա, ծա– ղիկ), տրախոման։ Սովետական իշխանու– թյան տարիներին դրանք իսպառ վերաց– վել են, խիստ կրճատվել են տուբերկու– լոզի և վարակիչ այլ հիվանդությունների դեպքերը։ 1979-ին հանրապետությունում կար 13,0 հզ․ հիվանդանոցային մահճա– կալ (1000 բնակչին՝ 13,0 մահճակալ)։ 1979-ին աշխատում էին 2,8 հզ․ բժիշկ (360 բնակչին՝ 1 բժիշկ), 10,0 հզ․ միջին բուժաշխատող։ Րժշկ․ կադրեր են պատ– րաստում Մորդվական համալսարանի բժշկ․ ֆակուլտետը և բժշկ․ 5 ուսումնա– րաններ։ Մ–ում կա 4 առողջարան, 3 հան– գըստյան տուն (1979)։ ժողովրդական կրթությունը, կուլտուր– լուսավորական U գիտական հիմնարկնե– րը։ 1979/80 ուս․ տարում բոլոր տեսակի հանրակրթական դպրոցներում սովորել է 173,8, բուհերում և միջնակարգ մասնա– գիտական ուս․ հաստատություններում՝ 36 հզ․ մարդ։ Բարձրագույն ուս․ հաստա– տություններն են Մորդվական համալսա– րանը (հիմնադրվել է 1957-ին), մանկա– վարժական ինստ–ը (երկուսն էլ՝ Սարանս– կում)։ Մ–ում գործում են (1979) ավելի քան 600 մասսայական գրադարան, 11 թանգարան (մասնաճյուղերով)՝ Մ–ի հան– րապետական գավառագիտական (Սա– րանսկ), շրջանային գավառագիտական (Կրասնոսլոբոդսկ), Ֆ․ Վ․ Սիչկովի անվ․ հանրապետական պատկերասրահ (Սա– րանսկ), 800 ակումբային հիմնարկ, 879 կինոկայանք, 2 թատրոն։ Հանրապետության առավել կարևոր գի– տական հիմնարկներից են՝ Ա․ Ն․ էոդի– գինի անվ․ լույսի աղբյուրների համա– միութենական (հիմնադրվել է 1958-ին), «էլեկտրահամուղղիչ» գործարանի ուժա– յին կիսահաղորդչային տեխնիկայի (1959) գիտահետազոտական, նախագծակոն– ստրուկտորական և տեխնոլոգիական ինստ–ները, լեզվի, գրականության, պատ– մության և տնտեսագիտության ԳՀԻ (1932)։ Գիտահետազոտական աշխատանք են կատարում Պ․ Գ․ Սմիդովիչի անվ․ մորդվական արգելանոցը (1935), գյու– ղաւոնտ․ պետ․ փորձակայանը (1930)։ Մամուլը, ռադիոհաղորդումները և հեռուստատեսությունը։ Լույս են տես– նում «Մոկշեն պրավդա» («Մոկշանական ճշմարտություն», մոկշաներեն, 1921-ից), «էրզյան պրավդա» («էրզյանական ճըշ– մարտություն», էրզյաներեն, 1921-ից), «Սովետսկայա Մորդովիա» («Советская Տեսարան Սարանսկ քաղաքից Мордовия», 1918-ից), «Մոլոդոյ լենինեց» («Молодой ленинец», 1939-ից) հանրա– պետական թերթերը, հրատարակվում են «Սյատկո» («Png», էրզյաներեն, 1929-ից), «Մոկշա» (մոկշաներեն, 1928-ից) գրական հանդեսները։ Վերահաղորդվում են կենտրոնական (Մոսկվայից) ռադիո– և հեռուստածրագրերը; Տեղական հաղոր– դումները տրվում են էրզյաներեն, մոկ– շաներեն և ռուսերեն։ Գրականությունը։ Մորդվաների գրա– վոր գրականությունը ձևավորվել է սովե– տական իշխանության տարիներին՝ էրզ– յա և մոկշա լեզուներով։ Հիմնադիրներն են Զ․ Դորոֆեևը (1890–1952) և 6ա․ Գրի– գոշինը (1888–1938); 1930-ական թթ․ ըս– կըսվել է մորդվական գրականության հա– մար նոր ժանրերի (պոեմ, դրամա, վի– պակ) յուրացումը։ Նույն ժամանակ լույս են տեսել առաջին վեպերը (Ա․ Լուկյա– նով, ծն․ 1910, Ա․ Կուտորկին, ծն․ 1906), գրական ասպարեզ են իջել Պ․ Կիրիլլովը (1910–55) և Մ․ Բեզբորոդովը (1907– 1935), որոնք դարձել են մորդվական գրա– կանության դասականները։ Նախապատե– րազմյան հնգամյակների տարիներին լույս են տեսել նաև Կ․ Պետրովայի (1892– 1942), Մ․ Կոլոմասովի (ծն․ 1909) և այլոց ստեղծագործությունները։ Հայրենական պատերազմի շրջանում մորդվական գրող– ները հանդես են եկել հայրենասիրական գործերով։ Ետպատերազմյան առաջին տասնամյակի գրականությունը հիմնակա– նում պատկերել է պատերազմական իրա– դարձություններ՝ Կիրիլլովի, Ա․ Մորոյի (ծն․ 1909), Ս․ Վեչկանովի (1914-65), Մ․ Բեբանի (ծն․ 1913), Ի․ Դևինի (ծն․ 1922) բանաստեղծական ժողովածուները, ի․ Անտոնովի (1919–60) «Միասնական ընտանիքում» (1954) վեպը։ Այդ տարինե– րին մորդվական գրականությունը հա– մալրվեց Ա․ Շչեգլովի (ծն․ 1916), Ա․ Մալ– կինի (ծն․ 1923), Ի․ Շումիլկինի (ծն․ 1924) և ուրիշների գործերով։ Տ․ Կիրդյաշկինի (1888–1972) «Լայնարձակ Մոկշա» (1953) վեպի, Կիրիլլովի «Ուսուցչուհին» (1953) դրամայի հիմքում ժողովրդի պատմական անցյալի թեման է։ 1960-ական թթ․ երևան է եկել սոցիալական բագմապլան վեպը (Կ․ Աբրամով, ծն․ 1914), տպագրվել են Լուկյանովի, Ս․ Լարիոնովի (ծն․ 1908), Բեբանի, Կուտորկինի, Ի․ Կիշնյակովի (ծն․ 1922), Ա․ Մարտինովի (ծն․ 1913), Տ․ Յակուշկինի (ծն․ 1916) վեպերը, Ն․ էր– կայի (ծն․ 1906), Լ․ Մակուլովի (ծն․ 1907) վիպակները, Գ․ Մերկուշկինի (ծն․ 1917) պիեսները, 6ա․ Պինյասովի (ծն․ 1914) մանկական պատմվածքների ժողովածու– ները։ 1934-ին ստեղծվել է ՍՍՀՄ գրողնե– րի միության մորդվական բաժանմունքը։ ճարտարապետությունը և կերպարվես– տը։ Մ–ի տարածքում հայտնաբերվել են բրոնզի դարի ճոխ զարդապատկերներով խեցե ամանեղեն, վաղ երկաթի դարի ամրացված բնակատեղիներ (Օշ–Պանդո, Սուրա գետի հովտում), Շոկշա գյուղի մոտի և Զարուբկինո գյուղի IX–XI դդ․ գերեզմանոցներում՝ երկրաչափական և բուսական նախշերով բրոնզե զարդե– ղեն։ Մորդվական գյուղական տունը նման է ռուսականին։ ճակտոնները, բարավոր– ները և այլ տարրեր զարդարված են փո– րագրություններով (երկրաչափական և բուսական զարդաքանդակներ, մարդու, կենդանիների ու թռչունների ոճավորված պատկերներ)։ Հին գյուղատեղիներն ունե– ցել են բնային հատակագիծ։ Մ–ի քաղաք– ներում (XVII դարից) կառուցվել են ռուս, տիպի տներ և եկեղեցիներ։ Սովետական շրջանում քաղաքները կառուցապատվում են գլխավոր հատակագծերով, վերակա– ռուցվել է Սարանսկի հին մասը, ստեղծվել են բնակելի նոր շրջաններ, կառուցվում Մորդվական զարդապատկերի մոտիվներ են բնակելի և հասարակական խոշոր շենքեր (Սովետների տունը, 1940, ճարտ․ Ի․ Ա․ Մեերզոն, Միությունների տունը, 1957, ճարտ․ Ս․ Օ․ Լևկով, երկուսն էլ Սարանսկում)։ Գյուղերում կառուցվում են նոր տներ և տնտ․ կառույցներ։ Մ–ում տարածված են ասեղնագործու– թյունը, փայտի քանդակազարդումը, մե– տաղե զարդերի պատրաստումը։ Ասեղ– նագործության մեջ գերակշռում են կար– միր ու մուգ կապույտ երանգները, զիգ– զագ, քառակուսաձև, շեղանկյուն, խաչա– ձև զարդամոտիվները։ Մ–ում կերպարվեստի տարածման գոր– ծում մեծ դեր են խաղացել ռուս նկարիչ– ները (հատկապես գեղանկարիչ Ֆ․ Վ․ Սիլկովը); XX դ․ սկզբից ճանաչում են գտել քանդակագործ Ս․ Դ․ էրգյայի գոր– ծերը։ Հայրենական պատերազմի տարի– ներին և ետպատերազմյան տասնամյակ– ներում Մ–ի գեղանկարիչները ստեղծել են պատմահեղափոխական թեմաներով գոր– ծեր (Վ․ Դ․ Խրիմով, Վ․ Դ․ Իլյուխին), դի– մանկարներ (Ե․ Ա․ Նոզդրին), բնանկար– ներ (Ա․ Ա․ Մուխին, Վ․ Ա․ Րեդնով), նատ– յուրմորտներ (Պ․ Ֆ․ Ռյաբով)։ 1935-ին հիմնվել է Մորդվական ԻՍՍՀ նկարիչնե– րի միությունը։ Երաժշտությունը։ Մորդվական ժող․ երգարվեստի հնագույն ժանրը երկրագոր– ծական երգերն են։ Քնարական և էպի– կական երգերից զատ տարածված են չաստուշկաները, պարերգերը և շուրջ– պարային երգերը։ Մորդվական ժող․ երգը բազմաձայն է։ Հիմնական լադը պենտա– տոնիկան է։ Երաժշտական հնագույն գոր– ծիքը եղեգնյա սրինգն է (նուդի, նյուդի, նուդեյ)։ Հնուց ի վեր կենցաղավարել է
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/51
Արտաքին տեսք