սովետական բանակի և միլիցիայի անօ– րինության վարժարան–բուծարանները,
ԴՕՍԱԱՖ–ը (վերջինիս կից գործում է Ծառայողական շնաբուծության ֆեդերա– ցիան); Որսորդական Շ–յան աշխատանք– ները ղեկավարում է ՍՍՀՄ գյուղատնտե– սության մինիստրության բնության պահ– պանության, արգելանոցների և որսոր– դական տնտեսության գլխավոր վարչու– թյունը, միութենական հանրապետություն– ներում՝ գյուղատնտ․ մինիստրություննե– րի համապատասխան վարչությունները։ Շնաբույծ–մասնագետներ պատրաստվում են շնաբուծական ակումբներին կից գոր– ծող հատուկ դպրոցներում և դասընթաց– ներում։ Ծառայողական շների միութե– նական տոհմային քարտարանի կազմման աշխատանքները իրագործում է ՍՍՀՄ
ԴՕՍԱԱՖ–ը, որսորդական շների տոհմա– յին գրքինը՝ որսորդների և ձկնորսների ընկերության միությունը («Ռուսօխոտռի– բոլովսոյոլզ»)։ Շ․ որպես գիտական առարկա դասա– վանդվում է Իրկուտսկի, Կիրովի, Ղազա– խական և այլ գյուղատնտ․ ինստ–ներում; Դիտահետազոտական աշխատանքները տարվում են որսորդության և գազանա– բուծության համամիութենական (ք․ Կի– րով), Ղազախական անասնաբուծության ԴՀԻ–ներում։ ԱՍՀՄ–ում հրատարակվում են Շ–յան վերաբերյալ մենագրություններ, դասագրքեր, տեղեկատու գրականություն, կազմակերպվում ամենամյա ցուցահան– դեսներ։ Գրկ․ Пособие по собаководству, 2 изд․, Л», 1973։
ՇՆԱԳԱՅԼ (Canisaureus), սովորա– կան շնագայլ, շնազգիների ընտա– նիքի գիշատիչ կաթնասուն։ Նման է փոքր գայլի, դունչը սուր է, պոչը՝ կարճ։ Մարմ– նի երկարությունը 71–84 սմ է, պոչինը՝ 20–35 սմ, քաշը՝ 6–15 կգ։ Գունավորումը ձմռանը շիկամոխրագույն է, ամռանը՝ Սովորական շնագայլ շիկակարմիր։ Տարածված է Եվրոպայի հվ–ում, Հյուսիսային Աֆրիկայում և Ասիա– յի հվ–ում, ԱՍՀՄ–ում՝ Կովկասոլմ, Միջին Ասիայում, Մոլդավիայում։ ՀՍՍՀ–ում հան– դիպում է Արաքսի ափերին, Հոկտեմբեր– յանից մինչե Մեղրի։ Մոնոգամ է, ապրում է առավելապես ցածրադիր առափնյա թփուտներում, հազվադեպ՝ անապատնե– րում և նախալեռներում։ Գիշերային կյանք է վարում, սնվում կրծողներով, թռչուն– ներով, լեշով, պտուղներով։ Սեռահասուն է դառնում կյանքի երկրորդ տարում։ Ունենում է 4–9 ձագ; Ապրում է 12–14 տարի։ Մորթին սակավարժեք է։ Որոշ վայ– րերում վնաս է հասցնում որսորդական տնտեսություններին։ ՇՆԱձԳԻՆԵՐ (Canidafc), գիշատիչների կարգի կաթնասունների ընտանիք։ Մարմնի երկարությունը 50 սմ–ւց (Փոքր աղվեսներ) մինչև 160 սմ է (գայլ)։ Գլուխը ձգված է, դունչը սուր, ականջները ցցված, պոչը՝ երկար, բրդոտ։ Առջևի թաթերը սո– վորաբար ունեն 5, եաինները՝ 4 մատ; ճանկերն ամուր են, ներս չքաշվող։ Մոր– թին խիտ է, սախրաբար՝ խավոտ, բագ– մագան գունավորմամբ։ Հայտնի էtՇ–ի 29 (ՍՍՀՄ–ում՝ 8) տեսակ, տարածված ամենուրեք, բացի Անաարկտիդայից․ ՀՍՍՀ–ում՝ 3 տեսակ՝ գար, շնագայչ, սովորական աղվես։ Հանդիպում են զա– նազան վայրերում։ Ապրում են գետնա– փոր բներում կամ որջերում։ Սնվում են կենդանական կերով (այդ թվում և լե– շով), բայց կանոնավոր կերպով օգտագոր– ծում են նաև բուսակաև կերերը։ Հիսնա– կանում մոնոգամ են, բազմանում են տա– րին 1 անգամ, ունենում 3–4, երբեմն մինչև 13–16 կույր ձագ։ Շ–ի մեծ մասի մորթին արժեքավոր է։ Բևեռաղվեսը և սովորական աղվեսի ․ որոշ տեսակներ բուծվում են։ Շ․ ոչնչացնում են վնասա– տու կրծողներին։ Շ–ին են պատկանում ընտանի շների բոլոր ցեղերը։ Շ․ (հատ– կապես գայլը) վնասում են օգտակար (այդ թվում նաև ընտանի) կաթնասուն– ներին ու թռչուններին։ ՇՆԱՁ4ՆԵՐ (Selachomorpha), թերթախռի– կավորների ենթադասի ձկների վերնա– կարգ։ Մարմինը իլիկաձև է, երկարությու– նը՝ 0,5 г/–ից (սև ծակող Շ․) մինչև 20 մ (հսկա Շ․)։ Կմախքը կռճիկային է, լողա– փամփուշտ չունեն։ Հայտնի է 20 ընտանիք, մոտ 250 տեսակ։ Լայնորեն տարածված են հիմնականում արևադարձային ծովե– րում, ՍՍՀՄ–ում՝ Սև, Բարենցի, Բալթիկ և հեռավորարևելյան ծովերում։ Մեծ մասը գիշատիչ է, սնվում են կենդանի կերով․ ձկներով, հատակային անողնաշարավոր– ներով, փշամորթներով, որդերով, եր– բեմն հարձակվում են մարդու վրա։ Կան նաև պլանկտոնով և բենթոսով սնվող տեսակներ։ Շ․ արդյունագործական կա– րևոր օբյեկտ են․ միսն օգտագործվում է սննդի մեջ, Սարդից ստանում են յուղ, կմախքից՝ սոսինձ։ ՇՆԷԿ (գերմ․ Schnecke), 1․ պտուտա– կանման ելուստներով (հոծ, ժապավենա– յին, թիակավոր կամ ձևավոր) լիսեռ։ Կի– րառվում է կոնվեյերներում, ճանապար– հային մեքենաներում, քիմ․ արտադրու– թյան տեխնոլոգիական մեքենաներում և այլուր։ 2․ Պտուտակային կոնվեյեր։ Բաղ– կացած է պտուտականման ելուստներով լիսեռից, հաղորդակի մեխանիզմից։ Հիմ– նականում կիրառվում է սորուն և հեղուկ բեռևերի տեղափոխման համար։ Պտտման արագությունը 50–150 պա/ր է։ ՇՆԵ4ԱՅԻՆ ՀՈՐԱՏՈՒՄ, թաթավոր հո– րատադուր–կարիչի օգտագործմամբ և վւոր– վածքաճակատից քայքայված ապարի շնե– կով հեռացմամբ պտտական հորատում։ Շ․ հ–ման դեպքում ապարը քայքայվում է պողպատից կամ կարծր համաձուլվածք– ներից պատրաստված կտրիչներով» որոնք պտտվում են 100–240 պւռքր արագու– թյամբ և սեղմվում Փորվածքաճակատին £նեկներից կազմված հորատման պահա– շրջանակով, 300–2000 կգ ճիգով։ Շ․ հ, կիրառվում է ոչ ամուր ապարներում պայ– թեցման հորաաանցըեր (հազվադեպ, գայ– լիկոնների միջոցով, պայթանցքեր), ինչ– պես նաև հիդրոերկրաբանական և ինժե– ներաերկրաբանական ոչ խոր հորատանց– քեր հորատելու համար։ Շ․ հ–ման արտա– դրողականությունը հերթափոխում մի քա– նի ւ/-ից մինչև մի քանի հարյուր մ է։ ՇՆԵՐ ը ն տանի (Canis lupus f․ fami- liaris), շնազգիների ընտանիքի կաթնա– սուններ։ Տարածված են ամբողջ աշխար– հում։ Ծագել են գայլերից։ Ընտելացվել են հավանաբար մեզուիթոէմ։ Ընտելացման և բուծման ընթացքում ստեղծվել է 400 և ավելի ցեղ, որոնք միմյանցից տարբեր– վում են մարմնի չափերով ու կառուցված– քով, մազածածկով, գույնով և վարքա– գծով։ Անատոմիական կառուցվածքով տի– պիկ մսակեր կենդանիներ են։ Ունեն 42 ատամ (12 կտրիչ, 4 ժանիք, որոնք առա– վել զարգացած են, և 26 սեղանատամ)։ Առջևի վերջավորությունները հինգ մատով են (դրանցից մեկը չի շփվում գետնին), ետինը՝ չորս (երբեմն՝ 5-րդ «ավելորդ մատով»)։ Ստամոքսը՝ պարզ կառուցված– քի։ Գլխուղեղը զարգացած է (դրանով է պայմանավորված Շ–ի հեշտ վարժեցնե– լը)։ Լսողությունը, տեսողությունը և հո– տառությունը զարգացած են։ Լավ վա– զում և լողում են։ էգերը սեռահասուն են դառնում 7–8, արուները՝ 10–12 ամսա– կանում։ Կտղուցքը (սեռական ցանկու– թյունը) արտահայտվում է տարին մեկ կամ երկու անգամ և տևում է մոտ 20 օր։ Հղիությունը տևում է 58–65 օր։ Ծնում են 1–2-ից մինչև 12–18 կույր, խուլ և անա– տամ ձագ։ Ականջների անցքերը բացվում են 5–8-րդ, աչքերը՝ 10–14-րդ, իսկ կաթ– նատամները դուրս են գալիս 20–30-րդ օրում։ Կաթնակերությաև փուլը՝ 1–1,5 ամիս։ Ապրում են 10–12 (նաև 16 – 17) տարի։ Հիւ/նական և լրացուցիչ կերերն են՝ միս, շիլաներ, բանջարեղեն, ոսկր, ոսկրալյուր ևն։ յՊահում են բներում, ցանցապատ վանդակներում, սիրողները՝ նաև տներում։ Շ–ին բուծում են որսորդա– կան տնտեսություններում, հատուկ բու– ծարաններում ևն։ Շ–ի ժամանակակից ցե– ղերը միավորվում են որսորդական, ծա– ռայողական և դեկորատիվ խմբերում։ Որսորդական Շ–ի ցեղերը (մոտ 100, ՍՍՀՄ–ում4 25, ՀՍՍՀ–ում՝ 15) ձևա– վորվել են դարերի ընթացքում բնական, հետագայում՝ արհեստական ընտրու– թյամբ։ Դրանցից առավել տարածվածներն են՝ Լայկաները (ռուսական–եվրո– պական, արևմտասիբիրական, արևելասի– բիրական, կարելա–ֆիննական), քերծե– ները (ռուսական, էստոնական, գեր– մանական, անգլիական–ֆոքսհաունդ, ԲիԳէ» ֆրանսիական–բասետ ևն), սրա– դունչ քերծեները (ռուսական– տափաստանային, միջինասիական թազի– ներ, կիրգիզական տայգաններ ևն), ո ր– ջի Շ․ (գորշուկաշուն, տերիերներ), հ ա– վորսակներ (սետերներ, պոյնտեր– ներ» կուրցհարներ ևն), ս պ ա ն ի և լ– ն և ր (անգլիական կոկկեր–սպանիել ևն)։ Ծառայողական Շ․ տիրոջ, նրան պատկանող գույքի, տան պահպանման զարգացած բնազդ ունեն։ Օգտագոր– ծում են գյուղատնտ․ կենդանիներին գի– շատիչներից պաշտպանելու, պետ․ սահ– մանները, ռազմական, արդ․ և տևտ․ օբյեկտները պահպանելու, հետախուզ– ման, օգտակար հանածոների որոնման, իսկ բանակում՝ կապի ու սան․ գործում, ականների որոնման, Իա․ շրջաններում՝