Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/538

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

գործվում են ԶԷԿ–երում և ԱԷԿ–երում։ Ջեր– մային պրոցեսի բնույթից կախված Շ–նե– րը լինում են4 կոնդենսացիոն, հակաճըն– շումային U գոլորշու կարգավորվող ա– ռումներով։ Կոնդենսացիոն Շ․ նա– խատեսվում է միայն էլեկտրական էներ– գիա արտադրելու, իսկ հ ա կ ա ճ ն շ ու– մ ա յ ի ն ը՝ արտադրությանը գոլորշի Նկ․ 2․ արագության երկ ու աստի– ճաններով ակտիվ շոգետար– բինի սխեմա․ /․ լիսեռ, 2, 9․ լաբիրին– թային կիպացումներ, 3, սկավառակ, 4․ Փող– րակներ, 5» 7․ աշխատող թիակներ, 6․ ուղղիչ թիակներ, 8․ իրան, 10․ արտածման խողովակ Նկ․ 3․ ճ ն շ մ ա ն երեք աստի– ճաններով շ ո գ և տ ու ր բ ի– ն ի սխեմա*/․ իրան, 21 3, 4․ սկավառակներ, 5, 6, 7․ աշխատող թիակներ, 8, 9» 10․ Փողրակներ, 11, 12․ դիաֆրագմա՝ ներ, /3․ լիսեռ, 14, աստիճանների լա– բիրինթային կի– պացումներ մատակարարելու և այդ գոլորշու քանակից կախված համապատասխան քանակու– թյան էլեկտրաէներգիա արտադրելու հա– մար։ Գոլորշու կարգավորվող ա~ ռումներով կոնդենսացիոն Շ․ ծառայում են ոչ միայն էլեկտրաէներգիա արտադրելու, այլև սպառողներին գոլորշի մատակա– րարելու համար։ ԱԷԿ–ներում Շ–ների մեծ մասն աշխա– տում է համեմատաբար ցածր ճնշման հա– գեցած գոլորշով, որի պատճառով շոգե– տուրբինային կայանքներում նախատե– սում են գոլորշու խոնավությունը փոք– րացնող հատուկ միջոցներ՝ ներտուրբի– նային U արտատուրբինային սեպարացիոն սարքեր։ Գրկ․ Ղ ու լ ո յ ա ն Լ․ Տ․, Բ ու բ ու շ յ ա ն Մ․ Я․, Ընղհանուր ջերմատեխնիկա, մաս 2, Ե․, 1978; Մ․ Բուբուշյան

ՇՈԳԵՈՒԺԱՅԻՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔ, նախա– տեսված է վառելիքի այրումից ստացված ջերմային էներգիան գոլորշու ճնշման էներգիայի փոխակերպելու համար։ Վեր– ջինս իր հերթին շոգեաուրրինի կամ շոգե– մեքենայի օգնությամբ փոխակերպվում է մեխանիկական էներգիայի։ Շ․ տ․ բաղկա– ցած է մեկ շոգեկաթսայից կամ շոգեկաթ– սաների խմբից և մեկ կամ մի քանի շոգե– շարժիչներից (շոգեմեքենա, շոգետուր– բին)՝ լրացուցիչ մեխանիզմներով, ապա– րատներով ու սարքերով։ Ամենապարզ ե փոքր հզորության Շ, տ․ չոկոմոբիԼն է։ Միջին հզորության Շ․ տ–նեբն օգտագործ– վում են շոգենավերում ու շոգեքարշերում, հզոր Շ․ տ–ները՝ ջերմային և ատոմային էլեկտրակայաններում և հնարավորու– թյուն են տալիս տուրբինի ռոտորի պտըտ– ման էներգիան գեներատորի միջոցով փոխակերպելու էլեկտրական էներգիայի։

ՇՈԳԵՔԱՐՇ, շոգեմեքենայով շարժման մեջ դրվող Լոկոմոտիվ։ հիմնական տար– րերն են շոգեկաթսան, շոգեմեքենան, էկի– պաժը և տենդերը։ Կաթսայի հնոցում վա– ռելիքի այրման ջերմությունը հաղորդվում է կաթսայի ջրին, որը վերածվում է գո– լորշու։ Շոգեմեքենան ջերմային էներ– գիան փոխակերպում է շոգեգլաններում մխոցի շարժման մեխանիկական էներ– գիայի։ Շուռտվիկա–շարժաթհային մեխա– նիզմի միջոցով այդ շարժումը փոխանց– վում է շարժվող անիվներին։ Շ–ի էկիպաժը բաղկացած է շրջանակից, որի վրա տե– ղադրվում են կաթսան ու մեքենան, և ընթացային մասից։ Տենդերում սովորա– բար պահում են ջրի և քսանյութի պաշար– ները։ Ըստ անվածրի լայնության տարբե– րում են լայնածիր և նեղծիր Շ–եր, ըստ սպասարկվող շարժակազմի տեսակի՝ գնացքային (մարդատար և բեռնատար) և մաներային։ Սթեֆենսոնի «Ռակետա* շոգեքարշը Առաջին Շ–երը ստեղծվել են Մեծ Բրի– տանիայում՝ 1803-ին (Ռ․ Թրեիթիկ) և 1814-ին (Ջ․ Սթեֆենսոն)։ Ռուսաստանում առաջին Շ․ ստեղծել են Ե․ Ա․ և Մ․ Ե․ Չերե– պանովները (1833)։ Շ–երի ցածր արդյու– նավետության պատճառով ՍՍՀՄ–ում 1956-ից դադարեցվել է դրանց թողարկու– 1–5–1 տիպի շոգեքարշ․ 1․ շրջա– նակի բուֆերային չորսու, 2․ ծխատուփ, 3․ գլանային մաս, Հ․ տենդեր, հնոց, 6․ շար– ժիչ մեխանիզմ, 7․ շոգեբաշխման մեխանիզմ, 8․ անվազույգ, 9» շոգեգլան մը։ Շ–երը փոխարինվել են շերմաքարշե– րով և Էւեկւորաքարշերով՝․

ՇՈԼՈՒՈՎ Միխայիլ Ալեքսանդրովիչ [ծն․ 11 (24)․5․1905, խուտոր Կրուժիլին (այժմ4 Ռոստովի մարզի Վյոշենսկի շրջանում)], ռուս սովետական գրող։ ՍՍՀՄ ԳԱ ակա– դեմիկոս (1939)։ Սոցիալիստական աշ– խատանքի կրկնակի հերոս (1967, 1980)։ ՍՄԿԿ անդամ 1932-ից։ Ծնվել է գյուղացու ընտանիքում։ Մասնակցել է քաղաքա– ցիական պատերազմին։ 1922-ին եկել է Մոսկվա, աշխատել որպես բեռնակիր, որմնադիր, հաշվետպր։ 1923-ից մամու– լում տպագրվել են Շ–ի պատմվածքները, որոնք ամփոփվել են «Դոնի պատմվածք– ներ» և «Երկնագույն տափաստան» ժողո– վածուներում (երկուսն էլ՝ 1926)։ Դրանք նկատելի երևույթ էին 20-ական թթ․ առա– ջին կեսի սովետական գրականության մեջ։ Շ․ պատկերել էր քաղաքացիական պատերազմը Դոնում, գյուղում տեղի ունե– ցող սոցիալական մեծ տեղաշարժերը, դասակարգային անողոք պայքարը։ 1924-ին Շ․ վերադարձել է Դոն և ձեռ– նամուխ եղել «խաղաղ Դոն» (հ․ 1–4, 1928–40, ԱԱՀՄ պետ․ մրցանակ, 1941, հայ․ հրտ․ հ․ 1–4, 1949–51, համանուն կինոնկար՝ 1957–58) վեպ–էպոպեայի ստեղծմանը, որը համաշխարհային ճա– նաչում բերեց հեղինակին։ Դա վեպ է Դոնի կազակության պատմական ճակատագրի, հեղափոխական բարդ ուղիների, խաղաղ Դոնն ալեկոծած սոցիալական փոթոր– կալի իրադարձությունների, Հոկտեմբերի վերափոխող մեծ ուժի մասին և ընդգըր– կում է մի ամբողջ տասնամյակ (1912– 1922)։ Կերտված են կենդանի, ցայտուն անհատականությամբ կերպարներ, որոնք կազմում են երկու հակադիր ճամբար և արտացոլում դասակարգային ուժերի տե– ղաբաշխումը Դոնում, դրանց կոնֆլիկտը։ Շ․ ճշմարտացիորեն ու համակողմանիորեն պատկերել է ժողովրդի կյանքը հեղափո– խական ժամանակաշրջանում; Վեպի կենտրոնում Մելեխովների միջակ ունևոր ընտանիքն է, գլխ․ հերոսը՝ Գրիգորի Մե– լեխովը։ Շ․ բացահայտ ել է ազնիվ, աշ– խատասեր, համարձակ, ճշմարտություն որոնող, բայց մասնավոր–սեփականատի– րական հոգեբանության և դասային նա– խապաշարումների ուժեղ ազդեցության տակ գտնվող մարդու ողբերգական ճակա– տագիրը։ Նա չի կարողանում ըմբռնել