Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/539

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


աշխատավոր ժողովրդի պայքարի իմաս– տը, իր պատշաճ տեղը գտնել այդ պայքա– րում։ Գրիգորի Մելեխովի կերպարը հե– ղինակի գեղարվեստական խոշոր հայտ– նագործությունն է։ Շ–ի հաջորդ վեպը «ներկած խոպանն է» (գիրք 1–2, 1932–60, լենինյան մրցա– նակ, 1960, հայ․ հրտ․ 1933, համանուն կինոնկար՝ 1959–61)։ Այստեղ պատկեր– ված է Դոնի կագակությոլնը պատմական զարգացման նոր փուլում՝ կոլտնտեսա– յին շինարարության ժամանակաշրջա– նում։ Իրադարձությունները տեղի են ունե– նում 1930–31-ին։ հեղինակը ցույց է տա– լիս, թե սովետական իշխանության տարի– ներին ինչպիսի մեծ փոփոխություններ են կատարվել գյուղացիների հոգեբանության մեշ։ Շ–ի նվաճումներից է կոլտնտեսու– թյան նախագահ, կոմունիստ Սեմյոն Դա– վիդովի կերպարը։ Վեպը գեղարվեստա– կան բարձր արժանիքներով, խորապես ճշմարտացի էպիկական կտավ է ռուսա– կան գյուղում սոցիալիստական հարաբե– րությունների ստեղծման մասին։ հայրենական մեծ պատերազմի ժամա– նակ Շ․ որպես «Պրավդա»-ի թղթակից եղել է ոազմաճակատում, հրապարակել հոդ– վածներ ու ակնարկներ սովետական ռազ– միկների սխրագործությունների մասին («Դոնում», «Հարավում», «Կազակները» ևն)։ Մեծ ճանաչում է ստացել նրա «Ատե– լության գիտությունը» (1942) հրապարա– կախոսական պատմվածքը։ 1943–44-ին «Պրավդա» և «Կրասնայա Զվեզդա» թեր– թերում տպագրվել են «Նրանք մարտնչում էին հայրենիքի համար» վեպի առանձին գլուխներ (նոր տարբերակ՝ 1969)։ Վեպը պատմում է հայրենական մեծ պատերազ– մում սովետական ժողովրդի սխրանք– ների մասին։ «Մարդու ճակատագիրը» (1956–57, հայ․ հրտ․ 1957, համանուն կի– նոնկար, 1959) պատմվածքը փիլ․ խոր իմաստի ու գեղարվեստական մեծ ուժի ստեղծագործություն է; Սոցիալիստական ռեալիզմի գրականու– թյան առաշատար վարպետներից մեկի4 Շ–ի ավանդը համաշխարհային գրականու– թյան մեջ որոշվում է նախ և առաշ նրանով, որ նրա վեպերում աշխատավոր ժողովուր– դը համաշխարհային գրականության պատ– մության մեջ առաջին անգամ ներկայա– նում է կերպարների ու բնավորություն– ների ամբողջ հարստությամբ։ Նրա եր– կերում ռուս ժողովրդի բանաստեղծական ժառանգությունը միահյուսվել է XIX և XX դդ․ ռեալիստական վեպի նվաճումնե– րի հետ։ Շ–ի ստեղծագործությունները թարգմանվել են ՍՍՀՄ և աշխարհի այլ ժողովուրդների լեզուներով։ Շ․ ՍՄԿԿ Կենտկոմի անդամ է (1961-ից), ՍՍՀՄ I–X գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ 1934-ից՝ ՄՍՀՄ ԳՄ վարչության անդամ։ Խաղաղության հա– մաշխարհային խորհրդի անդամ։ Դոնի Ռոստովի, Լայպցիգի, Մենտ–Անդրուսի համալսարանների պատվավոր դ–ր։ Պար– գևատրվել է Լենինի 4 և երկու այլ շքա– նշաններով։ Նոբելյան մրցանակ (1965)։ Երկ․ Собр․ соч․, т․ 1–8, М․, 1980; խաղաղ Դոն, հ․ 1–4, Ե․, 1977–78։ Հերկած խոպան, գիրք 1–2, Ե․, 1960; Մարդու ճակատագիրը, Ե․, 1975։ Մ․ Ա․ Շոլոխով Շոլոմ–Ալեյխեմ Գրկ, Սահակյան Պ․, Շուոխովի հա– մաշխարհային փառքը, Ե․, 1975։ Թ ա թ ո ս– յ ա ն Գ․, Արդիականության մեծ գրողը, «ՍԳ», 1975, МЬ 5։ Խոսք Միխայիլ Շոլոխովի մասին, Ե․, 1975։ Лежнев И․, Путь Шолохова․ Творческая биография, М․, 1958; Гу р а В․, Жизнь и творчество М- А․ Шолохова, 2 изд․, испр․ и доп․, М․, 1960; Նույնի, Как создавался «Тихий Дон>, М․, 1980; Яки– менко Л․, Творчество М․ А․ Шолохова, 3 изд․, доп․, М-, 1977; Литвинов В- М․, Михаил Шолохов, М․, 1980; Ш д а в д а- кер Л-, Михаил Александрович Шолохов։ Биобиблиографический указатель, Ростов на Дону, 1980․ 9՝․ ԹւսթոսրսԱ

ՇՈԼՈՄ–ԱԼԵՏԻԵՄ [Շոլոմ Նոխումովիչ Ռաբինովիչ, 18․2(2․3)․1859, ք․ Պերեյաս– լավ, Ուկրաինա –13․5․1916, Նյու Ցորք], հրեա գրող։ Գրել է իվրիւոով, իդիշով, ռուսերենով։ Հետևել է հրեական և ռուս, գրականությունների դեմոկրատական ու լուսավորական ավանդույթներին։ «Շոմե– րի դատը․․․» (1888) պամֆլետում, «Աղքա– տության թեման հրեական գրականության մեջ» հոդվածաշարում Շ–Ա․ պայքարել է ընդդեմ բուլվարային գրականության ու հովվերգական ռոմանտիկայի, հանուն ռեալիստական ժող․ գրականության։ «Մենդեր Բլանկը և ևրա փոքրիկ ընտանի– քը» (1887) վեպում Շ–Ա․ ծաղրի է ենթարկել բուրժուային, իսկ «Մտեմպենյու» (1888) և «Իոսելքւ–Մոխակ» (1889) վեպերում ստեղ– ծել ժողովրդի ծոցից դուրս եկած տաղան– դավոր մարդկանց ռոմանտիկական կեր– պարներ։ 1892-ից հրատարակել է «Մե– նախեմ–Մենդըլ», 1894-ից՝ «Տեվյեն կաթ– նավաճառ» վիպակների առանձին գլուխ– ներ, որոնցում նրա հումորը հասել է կատարելության։ Շ–Ա–ի ստեղծագործության մի զգալի շրջանն անցել է 1905–07-ի հեղափոխու– թյան նշանաբանով։ 1900-ական թթ․ սկըզբ– ներին գրողը կապեր է հաստատել Լ․ Տոլս– տոյի, Ա․ Չեխովի, Մ․ Գորկու, Վ․ Կո– րոլենկոյի հետ, իր ստեղծագործություն– ներն ընթերցել մտավորականների և աշ– խատավոր երիտասարդության անլեգալ ու կիսալեգալ ժողովներում՝ Լեհաստա– նում, Լիտվայում, Լատվիայում, ստեղծել երգիծական պամֆլետներ ընդդեմ ինք– նակալության։ «Ջրհեղեղ» (1906) վեպում Շ–Ա․ փորձել է տալ դարաշրջանի ընդար– ձակ պատկերը, ստեղծել հեղափոխական– ների կերպարներ։ Ռեակցիայի սկսվե– լուց հետո մեկնել է Ամերիկա, այնուհետև՝ Շվեյցարիա։ Հեղինակի հակակապիտա– լիստական միտումներն են արտացոլված <Թափառող աստղեր» (1909–11) վեպում, պատմվածքներում և հատկապես «Մա– նուկ Մոտլը» (մսա–1, 1907, հայ․ հրտ․ 1937) վիպակում։ 1908-ին Շ–Ա․ վերադար– ձել է Ռուսաստան։ 1914-ին Գերմանիա– յից, որտեղ բուժվում էր, անցել է ԱՄՆ։ Կյանքի վերջին տարիներին Շ–Ա․ հրա– տարակել է «Արյունոտ կատակ» (1912) վեպը, աշխատել դրամատիկ ստեղծա– գործությունների («Խոշոր շահում», 1915) և ինքնակենսագրական «Տոնավաճառից» (անավարտ) վեպի վրա։ Առաջին համաշ– խարհային պատերազմն իր ցասումնա– լից արձագանքն է գտել նրա «Հազար ու մեկ գիշերվա հեքիաթներ» (1914) պատմ– վածաշարում։ Շ–Ա–ի ստեղծագործությունը թարգման– վել է աշխարհի շատ լեզուներով։ Երկ․ Երգ երգոց, Ե․, 1958։ Վիպակներ և պատմվածքներ, Ե․, 1964։ Собр․ соч․ (предисл․ М․ Бажана), т․ 1–6, М․, 1971–74․ Գրկ․ Ременик Г․, Шолом-Алейхем․ Критико-биографический очерк, М․, 1963․ ՇՈԿ (< ֆրանս․ choc, բառացի՝ հրում, հարված), սուր ընթացքով և կյանքին վտանգ սպառնացող վիճակ, որն առա– ջանում է որևէ արտակարգ ներգործու– թյունից և բնորոշվում է օրգանիզմի ֆի– զիոլոգիական բոլոր համակարգերի գոր– ծունեության հարաճուն խանգարմամբ։ Շ–ի հիմնական առանձնահատկությունը հյուսվածքներում արյան մազանոթային շրջանառության խանգարումն է, որը պայ– մանավորված է սրաի կծկողական գոր– ծունեության, զարկերակների և երակների տոնուսի խանգարման և մազանոթների ֆունկցիայի փոփոխություններով։ Շ․ կա– րող է առաջանալ վնասվածքների, այր– վածքների և վիրահատությունների դեպ– քում (վնասվածքային, այրվածքային և վիրահատական Շ․), անհամատեղելի ար– յան ներարկման (հեմոլիտիկ Շ․), օտար սպիտակուցների կրկնակի ներարկման (տես Անաֆիչաքսիա), սրտի գործունեու– թյան խանգարումների (կարդիոգեն Շ․), հյուսվածքների և օրգանների սակավար– յունության, մեծ քանակությամբ արյան կորստի և այլ դեպքերում։ Շ․ մանրամասն նկարագրել է ֆրանսիացի վիրաբույժ Ա․ Լեդրանը (1737), Ռուսաստանում՝ Ն․ Պիրոգովը (1870)՝ բնութագրելով Շ–ի լարված (ժամանակավոր գրգռվածություն) և դանդաղընթաց (ֆունկցիաների հետագա խիստ ընկճում) փուլերը։ Շ․ դրսևորվում է կլինիկական բազմազանությամբ։ Առա– վել բնորոշ է ընդհանուր թուլությունը և արյաև ճնշման անկումը։ Շ–ի առաջաց– ման մեխանիզմը դեռևս լրիվ պարզված չէ։ Նյարդառեֆլեկտոր կոնցեպցիայի համա– ձայն, Շ․ պայմանավորված է բազմաթիվ ցավային ազդակների հետևանքով առա– ջացած փոփոխություններով, որոնք հան– գեցնում են նյարդային համակարգի խիստ գրգռվածության, այնուհետև՝ ընկճման։ Ըստ հեմոդինամիկական կոևցեպցիայի Շ–ի հիմնական պատճառը շրշաևառու արյան ծավաւի նվազումն է, որը հանգեց– նում է հյուսվածքային արյան շրշանա– ռության խանգարման։ Տոքսեմիկ կոն– ցեպցիայի համաձայն Շ–ի պատճառը ար– յան մեջ հյուսվածքային ծագման կենսբ․ ակտիվ նյութերի անցումն է, որը խանգա– րում է արյան տեղական և համակարգային շրջանառությունը։ Ենթադրվում է, որ թվարկած գործոններից յուրաքանչյուրն