Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/54

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

հագուաոն է եղել, հետագայում (XVI դ․, Ֆրանսիա) սկսել է կիրառվել որ– պես հագուստի հարդարանք։ Մորթեղե– նի նկատմամբ պահանջը բավարարելու համար՝ ա․ զարգացվում է բնական մոր– թեղենի արտադրությունը՝ գազանաբու– ծության, ոչխարաբուծության, ճագարա– բուծության ընդլայնման U նոր տեսակնե– րի ստացման ճանապարհով, բ․ մեծաց– վում է արհեստական մորթեղենի արտա– դրությունը։ Մորթեղենի հումքը և կիսա– ֆաբրիկատը ստացվում է ինչպես որսոր– դությունից, այնպես էլ գազանաբուծու– թյունից, որով զբաղվում են բազմաթիվ կոլեկտիվ և սովետական տնտեսություն– ներ։ Կախված մաշկման սեզոնից՝ մորթե– ղենը լինում է ձմեռային և գարնանային։ Ձմեռային է համարվում ձմռանը քուն չմտնող (հովազ, սկյուռ, ջրասամույր, մշկամուկ, նապաստակ, աղվես, վայրի կատու, ընձառյուծ, ջրաքիս, սամույր են) գազանների Մ․։ Այդ կենդանիների մազա– փոխումը (մազաթափումը) կատարվում է գարնանը և ամռանը։ Գարնանային է այն գազանների Մ․, որոնք ձմեռն անց են կացնում քնած (շերտավոր սկյուռ, խլուրդ, արջամուկ, գետնասկյուռ, ցատկամուկ, գերմանամուկ)։ Այդ գազանների մազա– ծածկույթը փոխվում է տարին մեկ անգամ։ Կենդանու մաշկն առավել արժեքավոր է մազաթափումից հետո։ Մորթեղենի կիսա– ֆաբրիկատների որակը գնահատելիս հաշվի է առնվում մազածածկույթի խտու– թյունը, բարձրությունը, փայլը, մազի ամրությունը, լուսակայունությունը, մազի և մաշկահյուսվածքի կապակցվածության ամրությունը, մաշկահյուսվածքի և մազի առաձգականությունը, ջրակայունությու– նը, ներկման ամրությունը, արատների առկայությունը։ Մ–ու կարևոր ցուցանիշը մաշադիմացկունությունն է, առավել մա– շադիմացկուն է ջրասամույրի Մ․, որին տրվում է 100 բալ։ Արհեստական Մ․ բնական Մ–ուն խիստ նման տեքստիլ արտադրանք է։ Կիրառվում է հագուստի, գլխարկների, հարդարանքի համար։ Լայ– նորեն տարածված են գործվածքային և տրիկոտաժային երկարախավ արհեստա– կան (նմանակում են թանկարժեք բնական Մ–ներին՝ ջրաքիսի, կզաքիսի, ջրարջի, մշկամուկի, կապիկի, աղվեսի), ինչպես նաև ցածրադիր խավով (մտրուկի, հորթի, փոկի ևն) Մ–ները։ Մ․ բաղկացած է կրող հիմքից (աստառ) և խավածածկույթից։ Տարբերում են գործվածքային, տրիկո– տաժային, միջնակաբով, սոսնձային և էլեկտրաստատիկ դաշտում խավի սոսընձ– մամբ ստացված արհեստական Մ–ներ։ Արհեստական Մ․ արտաքին տեսքով հա– մարյա ամբողջությամբ վերարտադրում է նմանակվող Մ–ու գույնը, նախշը, խավի տեղադրումը։ Ւոսվածածկույթի գոյաց– ման համար կիրառում են տարբեր նըր– բաթելեր կամ պոլիամիդային և բազմա– եթերային վիսկոզե ու ացետատային թե– լեր։ Հիմքի (աստառի) համար օգտագոր– ծում են բամբակե մանվածք, ամրացնելու նպատակով՝ նաև սինթետիկ թելեր։ Ար– հեստական Մ․ թողարկվում է տարբեր գույներով և նախշով։ Վերջնամշակումն ապահովում է ճմրթվելակայունությունը, աղվամազությունը, հիդրոֆոբությունը, մեխանիկական, ջերմային և քիմ․ մշակ– մամբ ստեղծում այս կամ այն նախշավոր կամ դրոշմազարդ պատկերը։ Կախված նմանակող Մ–ու մակատեսքից՝ վերջնա– մշակումն ընդգրկում է հետևյալ գործո– ղությունները․ բազմակի սանրում, խուզում (մազածածկույթի հավասարեցում), ներ– կում, ջերմամշակում, կոկում, խավի գու– նազարդում ևն։ ՍՍՀՄ–ը մորթեղենը մի– ջազգային շուկա է արտահանում կիսա– ֆաբրիկատի ձևով։ Մ–ու վաճառքը մի– ջազգային շուկայում կամ տոնավաճառ– ներում կատարվում է աճուրդների միջո– ցով։ Այդպիսի աճուրդներ կազմակերպ– վում են Լենինգրադում, Մոնրեալում, Լայպցիգում։ 1931-ից (հունվարին, հու– լիսին, հոկտեմբերին) Լենինգրադում անցկացվում են միջազգային աճուրդներ, որտեղ իրացվում է ՍՍՀՍ–ից արտահան– վող Մ–ու 70–80%–ը։ Աճուրդներին մաս– նակցում են 25–27 երկրների մորթեղենի ֆիրմաների 300–350 ներկայացուցիչներ։ Հայկ․ ԱԱՀ–ում տարվում են պետական արգելանոցների ստեղծման և նրանցում մորթատու գազանների ու կենդանիների աճեցման, բուծման, ցեղի լավացման ու պահպանման, կենդանիների վերաբնա– կեցման աշխատանքներ։ Աչքի եկ ընկնում Խոսրովի, Դիլիջանի արգելանոցները, որոնցում բազմացվում են կովկասյան գորշ արջ, այծյամ, եղջերու, մուֆլոն, աղ– վես, վայրի խոզ, իսկ Կիրովականի ան– տառագոտային արգելանոցներում՝ կապ– տերանգ աղվես, արջ, վայրի խոզ ևն։ Այղր լճում բուծվում և բազմացվում են ԱՄՆ–ից բերված ճահճակուղբերը։ Տես նաև Մորթու–մուշաակի ֆաբրիկա Կ ի– րովականի։ Գրկ․ К а п л и н А․ А․, Советская пушни– на, М․, 1962; Стефанович И․ П․, Технология меха, 3 изд․, М․, 1967; Цере- ветинов Б․ ф․, Товароведение кожевен– но-обувных и пушно-меховых товаров, М․, 1969․ <!․ Պողոսյան

ՄՈՐԹՈՒ–ՄՈհՇՏԱԿԻ ՖԱԲՐԻԿԱ Կիրո– վականի, ՍՍՀՄ թեթև արդյունաբե– րության մինիստրության ձեռնարկու– թյուն։ Հիմնադրվել է 1925-ին։ Սկզբում թողարկում էր գորգ և օսլա։ Մորթու և մուշտակի մասսայական արտադրությու– նը սկսել է 1934-ից։ Ունի հումքի նախնա– կան ու վերջնական մշակման, ներկման, ձևման, կարի և այլ արտադրամասեր։ 1980-ին, 1934-ի համեմատ, արտադրան– քի ծավալն աճել է 22 անգամ, կազմել 11 մլն ռ․։ Թողարկվող արտադրանքի (12 տեսակ) 10% ~ն իրացվում է ՀՍՍՀ–ում, 90% –ը՝ միութենական մյուս հանրապե– տություններում։ Համագործակցում ԷՄոր– թու արդյունաբերության համամիութենա– կան ԳՀԻ–ի հետ։

ՄՈՐԻԱԿ (Mauriac) Ֆրանսուա (1885– 1970), ֆրանսիացի գրող։ Ֆրանս, ակա– դեմիայի անդամ (1933)։ Ավարտել է Բոր– դոյի համալսարանը։ 1913-ին լույս է տեսել Մ–ի առաջին վեպը՝ «Մանուկը շղթաների ծանրության տակ»։ Մ–ին ճանաչում են բերել «Համբույր բորո– տին» (1922), «Մայրը» (1923), «Թերեզ Դեսքեյրու» (1927), «Իժերի կծիկը» (1932, հայ․ հրտ․ 1962), «Ոչ մի տեղ չտանող ճա– նապարհներ» (1939) վեպերը։ Դիմադրու– Ֆ․ Մորիակ թյան շարժման մասնակից Մ․ 1943-ին Ֆորեգ կեղծանունով լույս է ընծայել «Սև տետր» հակաֆաշիստական հոդվածների ժողովածուն։ Ետպատերազմյան շրջանի վեպերից առավել հայտնի են «Կապիկը» (1951), «Գառնուկը» (1954), «Անցած ժա– մանակների պատանին» (1969)։ Մ–ի ար– ձակին բնորոշ է կապիտալիստական հա– սարակության խիստ քննադատությունը կաթոլիկական բարոյախոսական դիրքե– րից։ «Վեպ» (1928), «Վիպասանը և նրա գործող անձինք» (1933, 1970), «Ներքին հուշագրություններ» (1959) աշխատու– թյուններում շարադրված են Մ–ի գեղագի– տական հայացքները։ Նոբելյան մրցանակ (1952)։

ՄՈՐԻՍ (Morris) Լեսլի (1904-1964), Կա– նադայի բանվորական շարժման գործիչ։ Ծնվել է Մեծ Բրիտանիայում, 1920-ին տե– ղափոխվել է Կանադա։ 15 տարեկան հա– սակում առաջին անգամ մասնակցել է երկաթուղայինների գործադուլին։ Կա– նադայի կոմունիստական կուսակցության (ԿԿԿ) անդամ 1921-ից։ 1924–25-ին եղել է Կանադայի կոմերիտմիության առաջին ազգային քարտուղարը։ Կոմինտերնի VII կոնգրեսի (1935) պատվիրակ։ Բազմիցս ձերբակալվել է։ 1956–57-ին ակտիվ պայ– քար է մղել ռևիզիոնիստների և լիկվիդա– տորների դեմ, որոնք ձգտում էին քայքա– յել ԿԿԿ։ 1962-ի հունվարից ԿԿԿ գլխավոր քարտուղարն էր։ ՄՈՐՄ, տ ա ր ա ն տ ու լ, գայլասարդերի ընտանիքի մի քանի ներկայացուցիչնե– րի հավաքական անունը։ ՍՍՀՄ–ում հան– դիպում է Մ–ի մեկ տեսակը՝ ռ ու ս ա կ ա ն Մ․։ Մարմնի երկարությունը մինչև 3,5 սմ է։ Տարածված է կիսաանապատներում, անապատներում և անտառատափաստան– ներում, երբեմն՝ գետահովիտներում, Մորմ ՀՍՍՀ–ում՝ գլխավորապես Արաքսի հով– տում, Արարատյան դաշտում։ Ապրում է մինչև 60 սս խորությամբ գետնափոր բնե– րում, գիշերները միջատներ որսում։ էգը ձվադրում է սարդոստայնի բոժոժի մեջ։ Ձագերը որոշ ժամանակ ապրում են մոր մեջքին նստած։ Բոլոր Մ–երը թունավոր են, բայց մարդու համար՝ ոչ վտանգավոր։ Մեծ մասը ոչնչացնում է վնասատուներին։