մանտիզմի շրջանի ներկայացուցիչ, ար– կածախնդրական ու պատմավեպերի հե– ղինակ Ռ․ Լ․ Սթիվենսոնը (1850–94)։ XX դ․ 1-ին կեսին երևան է եկել սոցիա– լական վեպը։ Դ․ Ալլանը, Ա․ Մակարտու– րը (1901-17), Զ․ Բլեյքը (1893-1961) պատկերել են Շ–ի համաշխարհային ւոնւո․ ճգնաժամի շրջանը, ցույց ավել դասակար– գային պայքարը Շ–ում, Լ․ Գրասիք Գիբո– նը (1901–35) ստեղծել է «Շոտլանդական տետրակ» (1932–34) էպիկական եռեր– գությունը՝ ներկայացնելով շոտլանդ․ ֆերմերների կյանքը XX դ․ սկզբների պատմական իրադարձությունների ֆոնի վրա։ 1920-ական թթ․ սկսվել է, այսպես կոչված, շոտլանդ․ Վերածնունդը՝ շոտ– լանդ․ նորագույն պոեզիայի ծաղկումը մայրենի լեզվով, դա տեղի է ունեցել ականավոր բանաստեղծ Հյու Մ ակ դի ար– մի դի (Ք․ Մ․ Գրիվ, ծն․ 1892) ստեղծագոր– ծության ազդեցությամբ, որը գրել է եր– կու «Հիմն Լենինին* (1931 –1935), ստեղ– ծել շոտլանդ․ արդի պոեզիայի դպրոցը։ է․ Մյուիրը (1887–1959), Զ․ Բրյուսը (ծն․ 1909), Ռ․ Թոդը (ծն․ 1914), Ու․ Սոսոարը (1898-1943), է․ Ցունգը (1885–1971), Ս․ Գ․ Սմիթը (ծն․ 1915), Ա․ Սկոտը (ծն․ 1920), Ա․ Մակ–Քին (ծն․ 1925) հետևել են Ու․ Օդենի պոետիկային և 30-ական թթ․ անգլ․ պոեզիային, բայց նրանց ստեղծա– գործության մեջ երևում են նաև շոտլանդ․ գրական ավանդույթները։ ժամանակակից արձակագիրներից առավել անվանի են Ռ․ Ջենկինսը (ծն․ 1912), Զ․ Մ․ Բրաունը (ծն․ 1921), Ի․ Կ․ Սմիթը (ծն․ 1928), Մյու– րիել Սփարքը (ծն․ 1918)։ ճարտարապետությունը և կերպար– վեստը։ Շ–ի տարածքում տոհմատիրա– կան կարգերի ժամանակաշրջանից պահ– պանվել են քարե խրճիթներով հովվական բնակավայրերի մնացորդներ, քարե պատ– նեշներ և գլանաձև աշտարակներ («բրոխ– ներ»)։ Վաղ քրիստոնեական եկեղեցի– ները, երկրաչափական, բուսական զար– դամոտիվներով համադրված հեթանոսա– կան և քրիստոնեական բնույթի պատկե– րաքանդակներով քարե խաչերը սերտո– րեն առնչվում են իռլանդիայի արվեստին։ XII դարից Շ–ում կառուցվել են ռոմա– նական, իսկ XIII դարից՝ գոթական կա– ռույցներ, այդ թվում շոտլանդ․ տիպի (ան– միջապես գետնից վեր խոյացող, սովորա– բար քառանիստ աշտարակ–դոնժոն) բազ– մաթիվ դղյակներ։ XV–XVI դդ․ դղյակնե– րը վերափոխվել են «աշտարակավոր պա– լատների*՝ աստիճանաբար ներառելով ֆրանս․ Վերածննդի ճարտ–յան բնորոշ գծեր։ XVII– XYIII դդ․ շոտլանդացի լավա– գույն ճարտ–ները (Ջ․ Վանբրու, Ջ․ Գիբս, Ու․ Չեյմբերս, Ադամ եղբայրներ) հայրե– նիքում քիչ են կառուցել՝ գերադասելով Անգլիայի արագ զարգացող արդ․ կենտ– րոնները․ այդուհանդերձ, շոտլանդ․ կլա– սիցիզմը տվել է բազմաթիվ հետաքրքիր կառույցներ, քաղաքաշինական նշանա– կալի նմուշներ (էդինբուրգի վերակառու– ցումը ճարա․ Զ․Կրեգի նախագծով, XVIII դ․ 2-րդ կես)։ Ռոմանտիզմի ժամանակաշրջա– նում (երբ շոտլանդ․ ճարա․ մեջ լայն տա– րածում էր գտել կեղծ գոթիկան) ծաղկում է ապրել ազգային կերպարվեստը (գեղա– նկարչության մեջ՝ է․ Գեդեսի, Հ․ Ռեբյոռ– նի դիմանկարները, Ա․ և Պ․ Նեսմիթների և Ջ․ Թոմսոնի բնանկարները, Դ․ Ուիլքիի ժանրային կոմպոզիցիաները)։ Ազգային ռոմանտիկական միտումները հետագա տարածում են գտել Բ․ Սքոթի և այլ վար– պետների գործերում, որոնք XIX դ․ վեր– ջին – XX դ․ սկզբին ստեղծել են քոթեջ– ների, բնակելի տան ինտերիերի ձևավոր– ման նոր տիպեր։ Շոտլանդացի ճարա․ Չ․ Ռ․ Մակինտոշը եղել է «մոդեռն» ոճի ականավոր ներկայացուցիչներից։ XX դ․ շոտլանդ․ ճարտ․ զարգանում է անգլ․ ճարտ․ հունով (1950–60-ական թթ․ քա– ^ղաք–արբանյակների կառուցումը են), զանգվածային բնակելի կառուցապատ– ման մեջ գերակշռում են ոչ բարձրահարկ, բազմաբնակարան տները։ XX դ․ շոտլանդ․ կերպարվեստում առանձնանում են գե– ղանկարիչ Ու․ Մաքգրեգորի (և «Գլազգոյի դպրոցի» այլ վարպետների), Ու․ Մակ– Տագարտի իմպրեսիոնիզմին հոգեհա– րազատ ստեղծագործությունները, «շոտ– լանդ․ կոլորիստներ» Ս․ Փեպլոյի, Լ․ Հան– թերի, Զ․ Մաքսուելի էքսպրեսիոնիստա– կան կտավները։ 1950–70-ական թթ․ շոտլ․ և ֆրանս․ արվեստների ավանդա– կան կապը թուլացել է։ Շ–ի ժող․ արվեստին բնորոշ են մանա– ծագործությունը (տվիդ, շևիոտ և վանդա– կավոր տարտան բրդյա կտորեղենը), փայտի փորագրազարդումը, հյուսածո իրերը։ Երաժշտությունը։ Շ–ի երաժշտ․ ար– վեստը սկզբնավորվել է երկիրը բնակեց– րած ցեղերի (կելտերի, սքոթների, սկան– դինավցիների ևն) ժող․ երգ–պարային մշակույթից։ Կելտական ժող․ շրջիկ երգիչ– ասացողները՝ բարդերը (հնագույն ժա– մանակներից մինչև XIX դ․), ավելի ուշ՝ մենեստրելներն ու լյուտնահարները ազգ․ էպոսի տարածողներն ու պահպանողներն էին։ Նրանք հորինել ու կատարել են վի– պական, հերոսական երգեր, սագաներ ու բալլադներ, ինչպես և սիրային ու այլ երգեր։ Շոտլանդ․ երգերին բնորոշ են պենտատոնիկան և բնական լադերը։ Մե– ղեդիների մետրառիթմական յուրահատ– կությունները (այսպես կոչված լոմբար– դական ռիթմ, սկոչ սնեպ) բխում են ռիլ, սթրեասփեյ, ֆլինգ, էքոսեզ ժող․ պարե– րից։ Երգերն ու պարերը նվագակցել են տավիղով (XII դարից), պարկապզուկով (XV դարից Շ–ի հիմնական ազգ․ նվագա– րան), ֆիդելով (լարային, աղեղնավոր նվագարան), ավելի ուշ՝ վիոլայով, ջու– թակով։ Եկեղեցական և աշխարհիկ պա– լատական պրոֆեսիոնալ երաժշտությունը զարգացել է XII դարից։ XIII դ․ առաջացել են երգեցողության դպրոցներ, ուր ավանդ– վել է Գրիգորյան խորալը, ինչպես և երգեհոն ու այլ գործիքներ նվազելու ար– վեստը։ Եկեղեցիներում առաջին երգե– հոնները տեղադրվել են 1440-ական թթ․։ XV դ․ հանդես են եկել երգեհոնահարներ և կոմպոզիտորներ Ջ․ Մելիսոնը, Ջ․ Ֆե– տին, Զ․ Բլեկը, Պ․ Դեյվիդսոնը, Ա․ Մել– վիլը, Լ․ դը Ֆրանսը։ XV դ․ կեսերին էդին– բուրգում ստեղծվել է թագավորական կա– պելլա․ XVI դ․ ձեռագրերում պահպանվել են եկեղեցական (մեսսաներ, մոտետներ, սաղմոսներ ևն) ու աշխարհիկ (պարեր, պոպուրիներ) վոկալ և գործիքային երկեր։ XVI դ․ 1-ին կեսի Շ–ի կոմպոզիտորներից են Ռ․ Քարվերը, Ռ․ Ջոնսոնը, Դ․ Փիբլսը, Ռ․ Դուգլասը, Ա․ Բլաքուելը։ Ռեֆորմա– ցիայի գաղափարների տարածումը ար– գելակել է երաժշտության զարգացումը։ Երաժշտ․ արվեստի վերելքն սկսվել է XVII դ․։ Ստյուարտների ժամանակաշրջա– նի (1603-ից) Շ–ի երաժշտ․ բարձր զարգա– ցածության մասին են վկայում մի շարք ձեռագրեր, որոնք բովանդակում են մե– ղեդիների, պարերի, երգերի և գործիքա– յին երկերի գրառումներ։ Շոտւանդ․ ազգ․ մեղեդիներից օգտվել են Հ․ Պյորսելը, Հ․ Փլեյֆորդը և այլ անգլ․ կոմպոզիտոր– ներ, ավելի ուշ՝ Ֆ․ Մենդելսոնը («Շոտ– լանդական սիմֆոնիա»), Մ․ Բրուխը («Շոտ– լանդական ֆանտազիա» ջութակի և նվա– գախմբի համար) և ուրիշներ։ XVI11* դ․ ստեղծվել են պրոֆեսիոնալ երաժշտ․ ըն– կերություններ, երգչախմբային, 4 նվագա– խմբային և օպերային միավորումներ ու ասոցիացիաներ։ Հրատարակվել են բազ– մաթիվ ֆոլկլորային երաժշտ․ ժողովա– ծուներ։ Շոտլանդ․ ժող․ երգերի հիման վրա է գրվել շոտլանդ․ 1-ին բալլադային օպերան՝ Ա․ Ռամզեյի «Ազնիվ հովիվը» (1725)։ XVIII –XIX դդ․ Շ–ում պրոֆեսիո– նալ բարձր մակարդակի է հասել կատա– րողական արվեստը։ Զարգացել է երաժշտ․ կրթությունը․ 1838-ին էդինբուրգի հա– մալսարանին կից բացվել է երաժշտության ամբիոն, 1890-ին՝ հիմնադրվել Շոտլանդ․ երաժշտության թագավորական ակադե– միան։ XIX դ․ 2-րդ կեսին հանդես են եկել կոմպոզիտորներ Թ․ էրսքինը, Զ․ Ֆերգու– սը, Վ․ Մաքգիբոնը, Դ․ Դոուն, Ն․ Հոուն։ 1929-ին էդինբուրգում կազմակերպվեւ է Շոտլանդ․ երաժշտության ազգային ակա– դեմիան։ Արդի կոմպոզիտորական դպրո– ցի հիմնադիրն է Ա․ Մաքենզին (XIX դ․ վերջ –XX դ․ 1-ին կես, 5 օպերայի, օրա– տորիաների, կանտատների, ֆանտազիա– ների, դաշնամուրի կոնցերտի և այլ գոր– ծերի հեղինակ), որի հետևորդներից են՝ Հ․ Մաք–Կուննը, Չ․ Մակֆերսոնը, Ու․ Ուոլլեսը, Ֆ․ Զ․ Սքոթը, Լ․ Դրայսդեյա՛․ ժամանակակից կոմպոզիտորներից են՝ Ս․ Դեյվին, Ռ․ Կրոուֆորդը, Թ․ Մասգրեյ– վը։ էդինբուրգում գործում են կոնսեր– վատորիա, սիմֆոնիկ նվագախումբ, երգ– չախմբեր։ 1947-ից էդինբուրգում անց է կացվում երաժշտության, դրամատիկ և բալետային արվեստների ամենամյա մի– ջազգային փառատոն։ Գլագգոն նույնպես երաժշտ․ կենտրոն է։ Թատրոնը։ Շ–ում դրամատիկ, թատրոն– ներ երևան են եկել XVIII դ․ կեսին։ Կա– ռուցվել է երեք թատերական շենք Գլազ– գոյում, որոնք հրդեհել են կրոն, մոլե– ռանդները։ 1769-ին դերասան և անտրե– պրենյոր Դ․ Ռոսը էդինբուրգում ստեղծեւ է «Ռոյալ» թատրոնը, ուր բեմադրվել են անգլ․ հեղինակների պիեսներ՝ գլխավո– րապես անգլ․ դերասանների մասնակցու– թյամբ։ 1883-ին բացվել է «Լիցեում» թատ– րոնը, ուր սկզբում խաղացել են Հ՜․ Իր– վինգի և այլոց անգլ․ լավագույն թատերա– խմբերը, որոնք 1909-ին ռեժ․ Ա․ Ուարինգի գլխավորությամբ ստեղծված «Գլազգոյի խաղացանկային թատրոն»–ի հետ մեծա– պես նպաստել են ազգային թատերարվես–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/547
Արտաքին տեսք