Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/552

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

քաղբյուրոյի անդամ 1971-ի ապրիլից։ ՍՍՀՄ V– X գումարումների Գերագույն սովետի դեպուտատ է, ՍՍՀՄ Գերագույն սովետի Նախագահության անդամ 1972-ից։ Պարգևատրվել է Լենինի 6 և Հոկտեմբեր– յան հեղափոխության շքանշաններով։

ՇՉԵՑԻՆ (Szczecin), քաղաք և նավա– հանգիստ Լեհաստանում, Օդրա գետի ստորին հոսանքի շրջանում, Բալթիկ ծո– վից 65 կմ հեռու։ Շչեցինի վոյեվոդության վարչական կենտրոնն է։ 381 հզ․ բն․ (1977)։ Վերին Սիլեզյան քարածխային ավազանի «ծովային դարպասն» է և նրա հետ կապ– ված է գետով և էլեկտրիֆիկացված եր– կաթուղագծով։ Շ–ում կատարվում է քա– րածխի, ընդհանուր բեռների և ներմուծ– վող երկաթի հանքանյութի ու հացահատի– կի փոխաբեռնումը։ Շ․ Լեհաստանի մի– ջազգային տարանցիկ գլխավոր նավա– հանգիստն է, տարեկան 16 մլն ա բեռնա– շրջանառությամբ (1975)։ Երկրի առևտ– րական նավատորմիղի ավելի քան 1/2-ը և ձկնորսականի զգալի մասը գրանցված են Շ–ում։ Զարգացած է մեքենաշինությու– նը (այդ թվում՝ նավաշինությունը), մետա– լուրգիան, վիսկոզային մանրաթելի, սու– պերֆոսֆատի, թղթի, ցեմենտի արտա– դրությունը, սննդի, փայտամշակման, կա– րի արդյունաբերությունը։ Ունի պոլիտեխ– նիկական, բժշկ․, գյուղատնտ․ ինստ–ներ, ծովային բարձրագույն դպրոց։ Առաջին անգամ հիշատակվում է IX դ․։ Պահպանվել են XIII–XV դդ․ ճարտ․ հուշարձաններ։

ՕՁԻՊԱՁՈՎ Ստեփան Պետրովիչ (1898-–- 1979), ռուս սովետական բանաստեղծ։ ՍՄԿԿ անդամ 1919-ից։ «Տիեզերական» պաթոսով ու դեկլարատիվությամբ հատ– կանշվող առաջին ժողովածուներին հա– ջորդել են քնարական երանգ ունեցող գրքերը («Իմ հայրենիքի երկնքի տակ», 1937, «Քնարերգություն», 1939)։ Հայ– րենական մեծ պատերազմի շրջանի պոեմներում ու բանաստեղծություններում Շ․ քնարականը միահյուսել է հերոսակա– նի հետ («ճակատային բանաստեղծու– թյուններ», 1942), վերստեղծել է Հայրենի– քի ու Լենինի կերպարները («Տնակը Շու~ շենսկոյում», 1944, հայ․ հրտ․ 1953)։ Ետպատերազմյան շրջանում հրատարա– կել է «Բանաստեղծություններ» (1948, ԱՍՀՄ պետ․ մրցանակ, 1949) ժողովածուն, «Պավլիկ Մորոզով» (1950, ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1951, հայ․ հրտ․ 1953) պոեմը։ Հեղինակ է «ժառանգորդը» (1965), «Երգ Մոսկվայի մասին» (1968), «12 ամիս Արևի շուրջը» (1969) պոեմների։ Շ–ի 1970– 1980-ական թթ․ բանաստեղծությունները նույնպես հագեցած են քաղաքացիական մոտիվներով, մարդու ներաշխարհի նկատ– մամբ սուր հետաքրքրությամբ («Կյանքի ընկերներին», 1972, «Հայրենիքի մասին եմ մտածում», 1974)։ Պարգևատրվել է Լենինի և ժողովուրդների բարեկամու– թյան շքանշաններով։

ՇՁՈՐՍ Նիկոլայ Ալեքսանդրովիչ (1895– 1919), 1918–20-ի քաղաքացիական պա– տերազմի հերոս։ ՍՄԿԿ անդամ 1918-ից։ Ավարտել է ռազմ, բուժակների դպրոց Կիևում (1914) և ռազմ, ուսումնարանի դասընթացներ Պոլտավայում (1916)։ Մաս– նակցել է առաջին համաշխարհային պա– տերազմին (1914–18)։ Հոկտեմբերյան Ն․ Ա․ Շչորս Ա․ Ն․ Շչուկին սոցիալիստական մեծ հեղափոխությունից հետո, 1918-ին իր ծննդավայրում՝ Անովս– կում (Չեռնիգովի մարզ) կազմակերպել է պարտիզանական ջոկատ, 1918-ի սեպ– տեմբերին՝ առանձին պարտիզանական ջոկատներից՝ Բոգունի անվ․ 1-ին Ուկր․ սովետական գունդը, որը նրա հրամանա– տարությամբ կռվել է գերմ․ ինտերվենտ– ների և հետմանականների դեմ։ 1918-ի նոյեմբ․ 1-ին Ուկր․ սովետական դիվի– զիայի 2-րդ բրիգադի (որը Ուկր․ դիրեկ– տորիայի զորքերից ազատագրեց Կիևը, Չեռնիգովը, Ֆաստովը) հրամանատարն էր։ 1919-ի փետրվարին նշանակվել է Կիևի պարետ։ 1919-ի օգոստոսի 1-ին ուկր․ սովետական դիվիզիան, այնու– հետև 44-րդ՝ հրաձգային դիվիզիան՝ Շ–ի հրամանատարությամբ կռվել են պետ– լյուրականների և լեհ․ զորքերի դեմ։ Սպանվել է մարտում, օգոստ․ 30-ին։ Շ․ տաղանդավոր զորավար էր, աչքի էր ընկ– նում անձնական խիզախությամբ։ Գրկ․ Карпенко В․, Щорс, М․, 1974․ ՇՁՈհԿԻՆ Ալեքսանդր Նիկոլաևիչ (ծն․ 1900), ռադիոտեխնիկայի և ռադիոֆիզի– կայի բնագավառի սովետական գիտնա– կան։ ՍՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1953), ին– ժեներական ծառայության գեներալ–լեյ– տենանտ, սոցիալիստական աշխատան– քի կրկնակի հերոս (1956, 1975)։ ՍՄԿԿ անդամ 1944-ից։ Ավարտել է Լենինգրադի էլեկտրատեխնիկական ինստ–ը (1927)։ Աշխատանքները վերաբերում են տար– բեր միջավայրերում էլեկտրամագնիսա– կան տատանումների տարածմանը, երկ– րային մթնոլորտի իոնացման պրոցեսնե– րին և ռադիոալիքների տարածման վրա դրանց ազդեցությանը, ռադիոկապի, ավ– տոմատ կառավարման հարցերին և այդ բնագավառներում հավանականության տեսության կիրառմանը։ Լենինյան և պետ․ մրցանակներ։ Պարգևատրվել է Լե– նինի 5 և Հոկտեմբերյան հեղափոխու– թյան շքանշաններով։

ՇՉՈՒԿԻՆ Բորիս Վասիլևիչ [5(17)․4․1894, Մոսկվա –7․10․1939, Մոսկվա], ռուս սո– վետական դերասան։ ՍՍՀՄ ժող․ արտիստ (1936)։ 1920-ին ընդունվել է Ե․ Վախթան– գովի ղեկավարած դրամատիկական ստու– դիան, ապա՝ Վախթանգովի անվ․ թատ– րոն, ուր ստեղծագործել է մինչև կյանքի վերջը։ Սովետական դերասանական ար– վեստի ռեալիստական խաղաոճի խոշոր ներկայացուցիչներից է։ Առաջին դերերը ստեղծել է Ե․ Վախթանգովի անմիջական ղեկավարությամբ, որի գեղագիտական հայացքները զգալի ազդեցություն են թո– ղել Շ–ի ստեղծագործության վրա։ Լավա– Р․ Վ․ Շչակին Ա․ Վ․ Շչուսև գույն մարմնավորումներից են՝ Տարտալ– յա (Գոցցիի «Արքայադուստր Տուրան– դուո»), Պոլոնիուս (Շեքսպիրի «Համլետ»), Պավել Սուսլով (Սեյֆուլինայի և Պրավ– դուխինի «Վիրինեյա»), Բերսենև (Լավրեն– յովի «Բեկում»)։ Շ–ի Եգոր Բուլըչովի (Գոր– կու «Եգոր Բուլըչովը և ուրիշները») դերա– կատարումը սովետական թատերարվես– տի փայլուն երևույթներից էր։ Նա առա– ջինն էր, որ մարմնավորել է Վ․ Ի․ Լենինի կերպարը Պոգոդինի «Հրացանավոր մար– p․ Շ չ ու կ ի ն ը Լենինի դերում (Պոգոդինի «Հրացանավոր մարդը») դը» (1937) ներկայացման մեջ և «Լենինը հոկտեմբերին» (1937), «Լենինը 18 թվա– կանին» (1939, երկուսն էլ՝ ռեժ․ Մ․ Ռոմ) ֆիլմերում։ ՍՍՀՄ պեա․ մրցանակ (1941, ետմահու)։ ռ․ Փաշայան

ՇՉՈՒԿՈ Վլադիմիր Ալեքսեևիչ [5(17)․7- 1878, Տամբով–18․1․1939, Մոսկվա], սո– վետական ճարտարապետ և բեմանկարիչ։ Մովորել է Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայում (1896–1904) Լ․ Ն․ Բե– նուայի մոտ*․ 1911-ից ճարտարապետու– թյան ակադեմիկոս։ Շ–ի լավագույն ստեղ– ծագործություններին բնորոշ է դասա– կան ճարտարապետության սկզբունքների ստեղծագործաբար կիրառոււքն ու պարզ լակոնիկ ձևերի որոնումը հասարակական շենքերի նոր տիպերի և նոր տեխնիկայի հեա օրգանապես շաղկապումը։ Մինչև հեղափոխությունը կառուցել է Լենինգրա– դի Կիրովի պողոտայի JVP 63–65 տները (1908–11), ռուս, տաղավարը Հռոմի Մի– ջազգային ցուցահանդեսում (1911)։ Վ․ Գ․ Գելֆրեյխի հեա սովետական շրջանում ստեղծած խոշոր գործերից են Սմոլնոլ մուտքը (1923–25) Լենինգրադում, Մ․ Գոր– կու անվ․ դրամատիկական թատրոնը Դոնի Ռոստովում (1930–35), Վ․ Ի․ Լենինի անվ․ ՍՍՀՄ գրադարանի նոր շենքը (1928–40), Քարե մեծ կամուրջը (1936–38, Մ․ Ա․ Մինկուսի մասնակցությամբ), Համամիու– թենական գյուղատնտեսական ցուցահան– դեսի գլխավոր տաղավարը (1939) Մոսկ–