վայում, Աբխազ․ ԻՍՍՀ Կառավարական տունը (1932–39) Սուխումում։ Ստեղծել է դեկորների և հագուստների ձևավորման էսքիզներ Պեաերբուրգի «Հինավուրց թատրոնի> (1907), Լենինգրադի թատրոն– ների (1919–32), Մոսկվայի Փոքր թատ– րոնի «Բորիս Դողունով» ներկայացման (1937) համար, ինչպես և բարձրարվեստ գծանկարներ ու ջրաներկ գործեր։
ՇՁՈՒՍԵՎ Ալեքսեյ Վիկտորովիչ [26․9 (8․10)․1873, Քիշնև –24․5․1949, Մոսկվա], ռուս սովետական ճարտարապետ։ ՍՍՀՄ վաստ․ ճարտարապետ (1930)։ ԱՍՀՄ ԴԱ ակադեմիկոս (1943)։ 1897-ին ավարտել է Պետերբուրգի Դեղարվեստի ակադեմիան (1910-ից՝ ակադեմիկոս)։ Վաղ շրջանի գործերում դիմել է հին ռուս․ ճարա․ ավան– դույթների մշակմանը (Մոսկվայի Կազան– յան կայարանի համալիրը, սկսվել է 1914-ին, ևն)։ Սովետական տարիներին Շ․ մասնակցել է Մոսկվայի վերակառուց– ման հատակագծի մշակմանը (1918–25), 1920-ական թթ․ հարել է կոնսարուկաիվիզ– մքւն (Կուրորտոլոգիայի և ֆիզիոթերա– պիայի ԴՀԻ Սոչիում, 1927–31, Հողժող– կոմատի շենքը Մոսկվայում, 1928–33)։ Մոսկվայի Կազանյան կայարանը (շին․ սկըս– վել է 191Հ–ին, ճարտ․ Ա․ Վ․ Շչուս ե) ճարտարապետի ստեղծագործական նվա– ճումն է Լենինի դամբարանը Մոսկվայում։ 1930–40-ական թթ․ ձգտել է զարգացնել անցյալի ճարտ․ առաջավոր ավանդույթ– ները («Մոսկվա» հյուրանոցի շենքը, 1932–38, համահեղինակների հետ, Մոսկ– վորեցկի կամուրջը, 1936–38, Զերժինս– կու հրապարակի վարչական շենքը, 1946, բոլորը՝ Մոսկվայում)։ Վրաց․ ճարտ․ մո– տիվները կիրառել է Թբիլիսիում ՍՄԿԿ ԿԿ–ին կից մարքսիզմնլենինիզմի ինստ–ի մասնաճյուղի շենքը կառուցելիս (1938), ուզբ․՝ Տաշքենդի Օպերայի և բալետի թատ– րոնում (1947), XY1I դ․ ռուս․՝ Մոսկվայի մետրոյի «Կոմսոմոլսկայա–կոլցևայա» կա– յարանը (բացվել է 1952-ին) ձևավորելիս։ Շ–ի նշանակալից քաղաքաշինական գոր– ծերից են ավերված քաղաքների վերա– կանգնման նախագծերը (Իստրա, 1942– 1943, Նովգորոդ, 1943–45, Քիշնև, 1947)։ Շ․ ավելի քան 200 գիտական աշխատու– թյունների և հոդվածների հեղինակ է; ՍՍՀՄ պետ․ մրցանակներ (1941, 1946, 1948, 1952)։ C^liLbP (գերմ․ Spalier, < իտալ․ spal- liera), ռիպսե թեզանային միահյուսված– քի եղանակով ձեռքով գործված թեմատիկ և զարդապաակերային կոմպոզիցիանե– րով, առանց խավի պատի գորգ։ Պատկերը գործվում է ըստ իրական չավփ գունա– նկարչական էսքիզի՝ չներկված հենքի վրա (բուրդ, վուշ) գունավոր միջնաթելե– րով (բուրդ, մետաքս, երբեմն՝ ոսկյա և արծաթյա թելեր)։ Ցուրաքանչյուր միջնա– թել գործվում է իր գունաբծի սահմաննե– րում (անւոիկ աշխարհից հայտնի4 կա– տարման այդ եղանակով են գործվել նաև ղպտական գործվածքները)։ Գործվում են ուղղաձիգ կամ հորիզոնական հաստոցնե– րի վրա։ Շ–ի արտադրությունը սկզբնա– վորվել է Արևմտյան Եվրոպայում, XII – XIII դդ․։ Հիմնական կենտրոններն էին՝ Փարիզը, Առասը, Տուռնեն, XV դ․ վերջից1 Բրյուսելը, որտեղ XVI դ․ սկզբին Վատիկա– նի համար ստեղծվել է «Դործք առաքե– լոց» շարքը՝ Ռաֆայելի, XVII դ․ այլ շարք՝ Պ․ Պ․ Ռուբենսի նախանկարներով։ XVII դ․ կեսից Ֆրանսիայում ստեղծվել են շպա– լերային մանուֆակտուրաներ, որոնք ղե– կավարել են խոշոր նկարիչներ (Գոբե– լենների թագավորական մանուֆակտու– րան Փարիզում, մանուֆակտուրաներ Բո– վեում և Օբյուսսոնում)։ XVI –XVIII դդ․ Շ–ներ են պատրաստվել նաև Իտալիա– յում, Անգլիայում, Գերմանիայում, Իսպա– նիայում։ Շ–ի վրա պատկերվել են ա– ռասպելական և պատմական սյուժեներ, այլաբանություններ, որսի տեսարան– ներ, հովվերգություններ, բնանկարներ։ XYIII–XIX դդ․ Շ․ լիովին ենթարկվել է հաստոցային նկարչության կանոններին՝ կորցնելով արժանիքները։ Շ–ի դեկորա– տիվ սկզբունքները վերածնվել են XX դ․ կեսին ժ․ Լյուրսայի և այլոց ստեղծագոր– ծություններում։ ՊետրոսtI-ի օրոք, 1717-ին, Պետերբուրգում հիմնվել է Շ–ի մանուֆակտուրա (գոյատևել է մինչև 1859)։ ՍՍՀՄ–ում Շ–ի հիմնական հավաքածունե– րը կենտրոնացված են Լենինգրադի էր– միտաժում և Ռուսական թանգարանում, Մոսկվայի Կրեմլի թանգարաններում։ Հայաստանում շպալերային արվեստը սկզբնավորվել է 1960-ական թթ․ կեսերից, տարբեր տեխնիկաների կիրառմամբ (հիմ– նականում «ռելիեֆային») ստեղծվում են գոբելեններ՝ դրանց տալով յուրօրինակ ազգային, ինքնատիպ լուծումներ։ Այդ ասպարեզում աշխատում են նկարիչներ Կ․ Եղիագարյանը, Ն․ Ասատրյանը, Հ․ Ղա– զարյանը, Մ․ Փարեմոլզյանը, Ա․ Ոսկերչ– յանը, Ա․Պարոնյանը և ուրիշներ։ Դ․ Ւոսնջ– յանի նախանկարներով (1979, 1981) Ֆրան– սիայում գործվել են «Հայոց այբուբենը» և «Վարդանանք» բարձրարվեստ գոբելեն– ները։ Տես նաև Գոբեփն։ Գրկ․ Վորոնով Ն․, Հայկական գոբելե– նը, «ՍԱ>, 1978, № 11։
ՇՊԵՄԱՆ (Spemann) Հանս (1869–1941), գերմանացի սաղմնաբան։ Ուսանել է Հայ– դելրերգի, Մյունխենի, Վյուրցբուրգի հա– մալսարաններում։ Եղել է Ռոստոկի (1908-14), Ֆրայբուրգի (1919-37) հա– մալսարանների պրոֆեսոր, Բեռլինի կեն– սաբանության ինստ–ի դիրեկտոր (1914– 1919)։ Հիմնական աշխատանքները վերա– բերում են երկկենցաղների վւորձառական սաղմնաբանությանը։ Մշակել է երկկեն– ցաղների սաղմերի միկրովիրահատման մեթոդներ, առաջարկել մի շարք միկրո– գործիքներ։ Ստեղծել է ուսմունք սաղմի ուշ տարբերակվող մասերի զարգացմանը նպաստող «կազմակերպական կենտրոն– ների» մասին։ Նոբելյան մրցանակ (1935)։ ՇՊԷՏձԱ, շպայզե (< գերմ․ Speise– բառացի՝ կերակուր), որոշ գունավոր մետաղների արտադրության ընթացքում ստացվող կողմնակի կամ միջանկյալ ար– տադրանք։ Պղնձի, նիկելի, կոբալտի, եր– կաթի և այլ մետաղների արսենիդների և անտիմոնիդների համաձուլվածք է։ Շ․ առաջանում է կապարի, կոբալտի, նիկելի և այլ հանքանյութերի ու խտանյութերի հալման ժամանակ, որոնք պարունակում են մեծ քանակությամբ մկնդեղ, ընդ ո– րում Շ–ի մեջ կուտակվում են պղինձ, կո– բալտ, նիկել, ինչպես նաև ոսկու ու պը– լատինի մի մասը։ Թանկարժեք մետալ– ները կորզելու համար Շ․ սկզբում թրծում են՝ մկնդեղն ու ծծումբը հեռացնելու հա– մար, ապա ստացված մետաղների օք– սիդները ենթարկում հետագա վերամշակ– ման։
ՇՊԵՆԳԼԵՐ (Spengler) Օսվալդ (1880– 1936), գերմանացի իդեալիստ փիլիսոփա, կյանքի փիւիսոփայության ներկայացու– ցիչ, հրապարակախոս։ 1920-ական թթ․ հանդես է եկել որպես ֆաշիզմին մոտ կանգնած պահպանողական ազգայնական ուղղության հրապարակախոս, սակայն 1933-ին մերժել է հիտլերականներին հա– մագործակցելու առաջարկը։ «Որոշումնե– րի տարիներ» (1933) գրքում ծաղրել է նա– ցիոնալ–սոցիալիստների հակասեմիտա– կան քաղաքականությունը և «տևտոնա– կան» երազանքները, որի պատճառով գիրքը բռնագրավվել է, իսկ հեղինակի անունն արգելվել է հիշատակել քաղ․ մա– մուլում։ Շ․ հռչակվել է «Արևմուտքի մայ– րամուտը» (հ․ 1–2, 1918–22) գրքով։ Նա զարգացրել է մշակույթի փիլիսոփա– յությունը։ Առանձնացրել է ութ մշակույթ [եգիպտ․, հնդ․, բաբել․, չին․, հունահռոմ․ («ապոլլոնյան»), բյուզանդաարաբ․ («մո– գական»), արեմտաեվրոպական («ֆաուս– տյան»), մայա], որոնցից յուրաքանչյու– րը շուրջ հազար տարվա կյանք ունեցող օրգանիզմ է։ Դրանց բնորոշ է յուրահա– տուկ կենսաձև, որը չի փոխներգործում այլ ձևերի հետ և զարգանալով սպառում է եղած հնարավորությունները՝ հասնելով իր վախճանին՝ քաղաքակրթությանը (Արմ․ Եվրոպայի համար այդպիսին է եղել XIX դ․)։ Շ․ ընդունել է պատմության շըր– ջապտոլյտային տեսությունը՝ մուծելով «միաժամանակություն» հասկացությու– նը («միաժամանակյա» են այնպիսի իրա– դրություններ, որոնք տարբեր մշակույթ– ներում գրավում են միմյանց համապա– տասխանող տեղեր, թեկուզ դրանք իրա– րից անջատված լինեն հազարամյակնե– րով)։ Գրկ․ Аверинцев С․ С․, «Морфология культуры» О․ Шпенглера, «Вопросы лите- ратуры>, 1968, Na 1․
ՇՊԻԼՄԱՆ (գերմ․ Spielmann, <spielen – խաղալ, նվազել և Mann–մարդ), միջնա– դարյան շրջիկ դերասան–երաժիշտ Գերմա– նիայում, Ավստրիայում։ Արվեստով մոտ է գուսան]ւն, ժոնգչյորին, սկոմորոխին։ Շ–ները միաժամանակ բանաստեղծներ էին, դերասաններ, երգիչներ, ակրոբատ– ներ, պարողներ։ Կատարել են հերոսա– կան ժող․ էպոսի ստեղծագործություննե– րը, իրենց հորինած նովելներն ու շվանկ– ները (երգիծական հեքիաթներ)։ Հանդես