ցան արհմիություններ։ 1889-ին ստեղծվեց Շ–ի ս–դ․ բանվորական կազմակերպու– թյունը (Ա․ Պալմ, Կ․ Ցա․ Բրանտինգ և ուրիշներ)։ Օսկար II-ի օրոք (1872–1907) Շ․ դարձավ ավանդական չեզոքության երկիր, բայց որոշակի գերմ․ կողմնորոշը մամբ, որը պահպանվեց նաև առաջին համաշխարհային պատերազմի (1914– 1918) ժամանակ։ Պատերազմի վերջում ստեղծվեց հեղափոխական ձախ ս–դ․ կու– սակցությունը (1921-ից՝ Շ–ի կոմկուս, 1967-ից Ձախ կ ուս ակցություն–կոմունի սա– ներ), որը ողջունեց Հոկտեմբերյան սո– ցիալիստական մեծ հեղափոխությունը։ 1918–20-ին երկրում ծավալվեց հուժկու գործադուլային շարժում, կառավարու– թյունը ստիպված էր անցկացնել ընտրա– կան բարեփոխումներ (ընտրական իրա– վունք ստացան կանայք, հիմնականում վերացվեցին ընտրական ցենզերը են), ընդունել օրենք 8-ժամյա աշխատանքային օրվա մասին։ 1924-ին Շ–ի և ՍՍՀՄ–ի միջե հաստատվեցին դիվանագիտական հարա– բերություններ։ 1920-ական թթ․ ավարտ– վեց շվեդ, կապիտալիզմի անցումը մոնո– պոլիստական փուլին։ Շ․ դարձավ կապի– տալի խոշոր արտահանող։ 1920–22-ին Շ–ի կառավարությունը հիմնականում ղե– կավարում էին լիբերալները։ 1930-ական թթ․ սկզբի համաշխարհային տնտ․ ճգնա– ժամը ցնցեց նաև Շ․, անկում ապրեց արդ․ արտադրությունը, աճեց գործազրկությու– նը, ծավալվեց գործադուլային շարժումը։ 1932–46-ին կառավարությունը գլխավո– րեցին ս–դ–ները, որոնք անցկացրեցին մի շարք սոցիալական ռեֆորմներ (մոր և մանկան պետ․ օգնություն, գործադուլա– վորներին նպաստներ, վճարովի երկշա– բաթյա արձակուրդ են)։ Երկրորդ համաշ– խարհային պատերազմի (1939–45) ժա– մանակ Շ․ չեզոքություն հայտարարեց, բայց հաճախ էր այն խախտում հօգուտ Գերմանիայի և Ֆինլանդիայի։ 1946-ին Շ․ ընդունվեց ՄԱԿ, 1948–52-ին մասնակ– ցեց <ւՄարշաւի էկէանխ իրականացմանը, սակայն Տ․ էռլանդերի կառավարությունը հրաժարվեց մտնել ՆԱՏՕ–ի մեջ, աշխու– ժացրեց տնտ․ կապերը ԱՍՀՄ–ի հետ։ 1950-ական թթ․ Շ․ կողմնակից էր սկան– դինավյան բոլոր երկրների համար ար– տաբլոկային քաղաքականությանը։ 1960-ի պառլամենտական ընտրություններում ս–դ․ կուսակցությունը մեծամասնություն ստա– ցավ և շարունակեց ռեֆորմների քաղաքա– կանությունը (4 շաբաթ յա վճարովի ար– ձակուրդ, կենսաթոշակների ավելացում են)։ 1967–68-ին միջոցներ ձեռնարկվե– ցին տնտեսության մեջ պետ․ կարգավոր– ման դերը ուժեղացնելու ուղղությամբ, բայց շարունակվում էր պահպանվել գոր– ծազրկության բարձր մակարդակը, ավե– լանալ գործադուլների թիվը։ Ս–դ․ կու– սակցությունը 1975-ին ընդունեց նոր ծրա– գիր, որը հիմնավորում է «երրորդ ուղու» կամ «դեմոկրատական սոցիալիզմի» ռե– ֆորմիստական ըմբռնումը՝ միաժամա– նակ պարունակելով առաջադիմական սո– ցիալ–տնտ․ պահանջներ։ 1974–76-ին ռիկսդագը օրենքներ ընդունեց միջին և ցածր եկամուտ ունեցողների պետ․ հար– կերը, ի հաշիվ ձեռնարկատերերից գանձ– վող հարկերի, նվազեցնելու մասին։ 1970-ական թթ․ 2–րդ կեսի համաշխարհա– յին տնտ․ ճգնաժամը հարվածեց նաև Շ–ի տնտեսությանը, դանդաղեց արդ․ զար– գացումը, ավելացավ գործազրկությունը։ 1972-ին Շ․ ազատ առևտրի պայմանագիր կնքեց ԵՏՀ–ի («Ընդհանուր շուկայի») հետ, 1976-ին իշխանության գլուխ անցավ բուրժ․ կոալիցիոն կառավարությունը։ 1960 – 1970-ական թթ․ հաջողությամբ են զարգա– ցել Շ–ի հարաբերությունները ՍՍՀՄ–ի և սոցիալիստական մյուս երկրների հետ, կնքվել են բազմաթիվ միջկառավարական համաձայնագրեր։ Արտաքին քաղաքա– կանության ասպարեզում ընդլայնվել են կապերը զարգացող երկրների հետ։ Շ․ կապիտալիստական երկրներից առաջինը ճանաչեց ՎԴՀ–ին, տնտ․ օգնություն ցույց տվեց նրան, դատապարտեց Իսրայելի ագրեսիան արաբ, երկրների դեմ, ճանա– չեց Օդեր–Նայսե սահմանագիծը, 1975-ին ստորագրեց Հելսինկիի եզրափակիչ ակ– տը։ 1979-ի պառլամենտական, ընտրու– թյունները չփոխեցին քաղ․ ուժերի հա– րաբերակցությունը երկրում և բուրժ․ կու– սակցությունները մնացին իշխանության գլուխ։ Ու․ Ուլստենի, իսկ 1979-ի հոկտեմ– բերից Թ․ Ֆելդինի կառավարությունը հանդես է գալիս հօգուտ լարվածության թուլացման պրոցեսի շարունակման, «քաղ․ համակարգերի միջև եղած տարաձայ– նությունների հաղթահարման» և եվրոպա– կան համագործակցության ընդլայնման, պաշտպանում է զինաթափման վերաբեր– յալ համաեվրոպական խորհրդակցություն հրավիրելու գաղափարը։ VI․ Քաղաքական կուսակցությունները և արհմիությունները Շվեդիայի սոցիալ–դեմո– կրատական բանվորական կ ու ս ա կ ց ու թ յ ու ն (ՇՍԴԲԿ)։ Հի մնա» դրվել է 1889-ին։ Ունի ավելի քան 1 մլն անդամ, որոնց մոտ 70% –ը մի ամբողջ շարք արհմիությունների կազմում մըտ– նում են կուսակցության մեջ (ՇՍԴԲԿ–ի կոլեկտիվ անդամներ)։ Կենտրոնի կ ու ս ա կ ց ու թ յ ու ն (ագրարային)։ Հիմնադրվել է 1910-ական թթ․ (մինչև 1957-ը՝ Գյուղացիական միություն)։ Միա– վորում է ունևոր գյուղացիության, միջին հողատերերի, ինչպես նաև քաղաքային որոշ խավերի ներկայացուցիչներին։ Ունի ավելի քան 200 հզ․ անդամ (1979)։ Չ ա– փավոր կոալիցիոն կուսակ– ց nr թ յ ու ն (ՉԿԿ, պահպանողական)։ Հիմնադրվել է 1904-ին (մինչև 1969-ը՝ Աջ կուսակցություն)։ Արտահայտում է արդ․ ու ֆինանս, խոշոր կապիտալի, խոշոր հողա– տերերի ու զինվորականության շահերը։ Ունի ավելի քան 150 հզ․ անդամ (1979)։ ժողովրդական կ ու ս ա կ ց ու–* թ յ ու ն (լիբերալ)։ Հիմնադրվել է 1934-ին։ Միավորում է գլխավորապես միջին, խո– շոր բուրժուազիայի, մանր բուրժուազիա– յի մի մասի, չինովնիկների, ծառայողնե– րի, ինչպես նաև գյուղացիների ու բանվոր– ների որոշ մասի ներկայացուցիչներին։ Ունի մոտ 60 հզ․ անդամ (1979) Ձախ կ ու ս ա կ ց ու թ յ ու ն–կ ո մ ու ն ի ս տ– ն և ր (ԶԿԿ)։ Հիմնադրվել է 1917-ին (1917–21-ին՝ Շվեդիայի Ձախ ս–դ․ կու– սակցություն, 1921–67-ին՝ Շվեդիայի կո– մունիստական կուսակցություն); Ունի մոտ 20 հզ․ անդամ։ Բանվորական կու– ս ա կ ց ու թ յ ու ն–կ ոմունիս տներ (ԲԿԿ)։ Հիմնադրվել է 1977-ին՝ ԶԿԿ–ից հեռացած կոմունիստների ջանքերով։ Ունի ավելի քան 5 հզ․ անդամ (1980)։ Շվե– դիայի արհմիությունների կենտրոնական միավորում (ՇԱԿՄ)։ Հիմնադրվել է 1898-ին։ Ունի ավելի քան 2 մլն անդամ (1979)՝ երկրի արդ․ բանվորների 95%–ը։ Աջակցում է ՇՍԴԲԿ–ին։ Մտնում է ԱԱՄԿ–ի մեջ։ Ծ ա– ռայողների ա ր հ մ ի ու թ յ ան– ների կենտրոնական կագ– մակերպությոլն (ԾԱԿԿ)։ Հիմնա– դրվել է 1944-ին, ունի ավելի քան 1 մլն անդամ (1979)։ VII․ Տնւոեսաաշխար հա գրական ակ– նարկ Շ․ Արևմտյան Եվրոպայի զարգացած կապիտալիստական ինդուստրիալ երկըր– ներից է՝ ինտենսիվ գյուղատնտեսությամբ և արտաքին տնտ․ լայն կապերով։ Շ–ի էկոնոմիկայում առաջատար են մեքենա– շինությունը, հատկապես նավա– (2–3-րդ տեղը աշխարհում) և ավտոմոբիլաշինու– թյունը, ինքնաթիռաշինությունը, էլեկտ– րատեխնիկան և էլեկտրոնիկան, թեև Շ․ շարունակում է մնալ երկաթի հանքանյու– թի, որակյալ պողպատի, սղոցանյութերի, թաղանթանյութի–թղթի աշխարհի խոշո– րագույն արտադրողներից մեկը։ Տնտեսությունը բնութագրվում է արտադրության և կապիտալի բարձր աստիճանի կենտրոնացմամբ։ Արդյունա– բերության և բանկերի վերահսկողությու– նը կենտրոնացած է շվեդ, ֆինանսական օլիգարխիայի 20–25 ընտանիքների ձեռ– քում։ Պետ․ սեկտորին բաժին է ընկնում ազգային համախառն արդյունքի ավելի քան 15%–ը և ներդրված կապիտալի մինչև 30-40% –ը։ Արդյունաբերությունը։ Ներքին շուկա– յի և աշխատանքային ռեսուրսների սահ– մանափակությունը ստիպում է արդյու– նաբերությունը մասնագիտացնել համե– մատաբար փոքր թվով որակյալ արտա– դրատեսակների գծով։ Առանձնացվում են երկու խումբ ճյուղեր, մետաղարդյունա– բերություն (հանքանյութի արդյունահա– նում, մետալուրգիա, մետաղամշակում, մեքենաշինություն) և անտառանյութի ար– դյունաբերություն (փայտասղոցում, փայ– տամշակում և թաղանթանյութի–թղթի ար– տադրություն), որոնց բաժին է ընկնում արդյունաբերության մեջ զբաղվածների 2/3-ից ավելին, արդ․ համախառն արտա– դրանքի 3/5-ը և արտահանության ար– ժեքի 9/10-ը։ Վառելիքաէներգետիկ հաշ– վեկշռում տեսակարար մեծ կշիռ ունեն հիդրոէներգիան, ներմուծվող նավթը, նավ– թամթերքները։ Մեկ շնչին ընկնող էլեկ– տրաէներգիայի արտադրանքով (10500 կվւո՚ժ, 1977) Շ․ զիջում է միայն Նորվե– գիային և Կանադային։ Արտադրվող էլեկտրաէներգիայի մոտ 2/3-ը բաժին է ընկնում ՀԷԿ–երին։ էլեկտրակայանները միացված են Դանիայի, Նորվեգիայի և Ֆինլանդիայի միասնական էլեկտրահա– մակարգին։ Կան խոշոր ԱԷԿ–ներ։ Եր– կաթի հանքանյութի ապրանքային ար– դյունահանությամբ Շ․ Արևմտյան Եվրո– պայում գրավում է երկրորդ տեղը, որի
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/558
Արտաքին տեսք