Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/557

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

անասնապահ ցեղեր (հավանաբար հընդ– եվրոպական), որոնք ենթարկել են բնիկ– ներին։ Մ․ թ․ առաջին դարերում Շ–ում բնակվել են հս․ գերմ․ ցեղեր՝ սվիոններ (սվեյներ), գաուաներ են։ Մ․ թ․ VI–VII դդ․ տեղի է ունեցել շվեդ, ցեղերի միավորում, անցում նախնադարյան համայնականից4 դասակարգային հասարակարգի։ Շվեդ․ վիկինգները (նույն նորմանները կամ վար– յագները) առեարի և թալանի նպատակով ասպատակել են (VIII դ․ վերջ –XI դ․ կես) հարևան երկրները (Ռուսիա, Բյու– զանդիա, Արաբ, խալիֆայություն ևն)։ XI դ․ սկզբին Շ–ում տարածվել է քրիստո– նեությունը, երկիրը միավորվել է միաս– նական թագավորության մեջ։ Մինչև XIV դ․ ֆեոդ, հարաբերությունները զար– գացել են դանդաղ, պահպանվում էին տոհ– մացեղային մնացուկները (Շ–ում ստըր– կությունը վերացել է 1335-ին)։ XII դ․ կեսից շվեդ, ֆեոդալները խաչակրաց ար– շավանքներ են ձեռնարկել դեպի արլ․՝ Ֆինլանդիա, Մերձբալթիկա, Ռուսիայի հս–արմ․, որտեղ շվեդները պարտվել են Ալեքսանդր Նևսկուց (տես Նևայի ճակա– աամարա 1240)։ 1389-ին ֆեոդ, երկպա– ռակություններից թուլացած Շ․ Դանիայի հետ կնքել է ունիա, որին 1397-ին միացել է նաև Նորվեգիան (տես Կաչմարյան ունիա)։ Այդ միությամբ Շ–ում ուժեղացել է հարկային լուծը, Շ–ի ենթարկվածու– թյունը Դանիային։ 1434-ին Շ–ում բռնկել է գյուղացիական պատերազմ (Էնգել– բրեկտ էնգելբրեկտսոնի գլխավորու– թյամբ), որը շուտով վերաճել է հակա– դանիական պայքարի և ունիայի խզման։ Դանիական տիրապետությանը վերջ է տվել 1521-ին Դուստավ էրիկսոնի (1523-ից թագավոր Դուստավ I Վազա) գլխավորած ժող․ ապստամբությունը։ 1527–39-ին Շ–ում անց է կացվել Ռեֆորմացիա (մտցը– վել է լյութերականություն), որն ուժեղաց– րել է թագավորական իշխանությունը։ XVI դ․ վերջից, և հատկապես XVII դ․, շվեդ․ ֆեոդ, պետությունը (Դուստավ II Ադոլֆի և հաջորդների օրոք) բազմաթիվ պատերազմներ է մղել Բալթիկային տի– րելու համար (պատերազմները Դանիայի դեմ XVI –XVII դդ․, մասնակցությունր 1558–83-ի Լիվոնյան պատերազմին, 1618–48-ի Երեսնամյա և 1655–60-ին Հյուսիսային պատերազմներին, XVII դ․ սկզբին ինտերվենցիան Ռուսաստանի դեմ ևն), որի հետևանքով Շ․ զավթել է Արևելյան Մերձբալթիկան, Պոմերանիաև ևն (տես «Շվեդիան XVI դ․ 2-րդ կեսին – XIX դ․ սկզբին» քարտեզը) և դարձել Եվրոպայի հզոր պետություններից մեկը։ Շ–ի արտաքին քաղ․ հաջողությունները ամրապնդել են թագավորական իշխանու– թյունը երկրի ներսում։ Թագավորները (Կարլ X, Կարլ XI) անց են կացրել հողե– րի ռեդուկցիա (վերադարձում), որը առաջընթաց քայլ էր երկրի բուրժուակա– նացման ճանապարհին։ Շ–ում հաստատ– վեց բացարձակ միապետություն, որի հիմ– նական հենարանն էին միջին ազնվակա– նությունը, սպայությունը և առևտրամա– նուֆակտուրային բուրժուազիան։ 1700– 1721-ի Հյուսիսային պատերազմում Շ․ ժամանակավոր հաջողության հասավ, սա– կայն խոշոր պարտություն կրեց Ռուսաս– տանում (տես Պոչաավայի ճակաաամարա 1709) և կորցրեց իր տիրույթները Արևել– յան Մերձբալթիկայում և Հարավ–Արեմըտ– յան Կարելիայում (տես Նիշւոադայան հաշտության պայմանագիր 1721)։ Կարւ X/7-ի մահով (1781) ավարտվեց շվեդ, բացարձակապետության շրջանը։ Շ–ի փոր– ձերը (1741–43 և 1788–90-ին) ռևանշ վերցնելու Ռուսաստանից, ավարտվեցին շվեդ, զորքերի նոր պարտությամբ։ 1805– 1810-ի և 1813–14-ի պատերազմներին Շ․ մասնակցեց հակաֆրանս․ կոալիցիայի կազմում։ Դանիայի հետ կնքված Քիլլի պայմանագրով (1814) Շվեդիան ստացավ Նորվեգիան (Շվեդա–Նորվեգական միու– թյուն 1814–1905)։ Անընդմեջ պատերազմ– ները (XVI դ․ վերջ –XIX դ․ սկիզբ) հան– գեցրին Շ–ի տնտ․ քայքայման։ Բայց ար– դեն XIX դ․ 50–60-ական թթ․ Շ–ում սկը– սեց արագորեն զարգանալ արդ․ կապիտա– լիզմը։ Կապիտալիստական հարաբերու– թյունները մեծ չափով զարգացան նաև գյուղատնտեսության մեջ։ Քաղ․ ակտիվ ուժ դարձավ արդ․ բուրժուազիան։ XIX դ․ 70-ական թթ․ բանվորական շարժումը ընդունեց կազմակերպված ձևեր, առաջա–