սերը կազմել են (1972) պետ․ բյուջեի 4,4%–ը։ Հայտնի են Մեդևի, Պոռլա, Ռոն– նեբյու, Գուստավսբերգ, Լաննաշեդե, Լո– կա, Մարստրանդ ևն առողջարանները։ X․ Լուսավորությունը Շ–ի տարածքում դպրոցները կազմա– վորվել են XIII դ․։ XVI դ․ կար 20 եկեղե– ցական ու վանական և 10 քաղաքային դպրոց։ Լյութերական ռեֆորմը (XVI դ․) նպաստեց գրագիտության տարածմանը։ Մինչև XIX դ․ կեսը դպրոցը ենթարկվում էր եկեղեցուն։ 1842-ին օրենք ընդունվեց պարտադիր ժող․ դպրոցների մասին, որոնք ստորին դասի երեխաներին տալիս էին տարրական պատրաստականություն։ 1936-ին օրենք է ընդունվել 7-ամյա, 1962-ին՝ 9-ամյա պարտադիր կրթության մասին։ ժող․ կրթությունը ղեկավարում է լուսավորության մինիստրությունը։ Կըր– թական համակարգի մեջ մտնում են ման– կապարտեզները և խաղային դպրոցները (3–6 տարեկանների համար), 9-ամյա պարտադիր դպրոցներ (3-]-3-|-3, ընդուն– վում են 7 տարեկանից), և միավորված գիմնազիաները 22 բաժանմունքով, որոն– ցից 5-ը՝ տեխ․, գիտական, հումանիտար, տնտ․ և հասարակագիտական (3–4 տար– վա ուսուցմամբ), իրավունք են տալիս բուհ ընդունվելու, իսկ մյուսները (2-ամյա ուսուցմամբ) տալիս են պրոֆտեխ․ պատ– րաստականություն։ Բարձրագույն կրթության համակար– գում կա 35 բուհ (ուսման տևողությունը՝ 3–6 տարի)։ Խոշորներից են․ Ստոկհոլ– մի (հիմնադրվել է 1877-ին), Օւփսալայի (1477), Լունդի (1668), Գյոթեբորգի (1891), Ումեոյի (1963), Լինչյոպինգի (1970) հա– մալսարանները, Թագավորական բարձ– րագույն տեխ․ դպրոցը (1827, Ստոկհոլմ), Պոլիտեխնիկական (1829, Գյոթեբորգ), Կարոլինյան բժշկավիրաբուժական (1810, Ստոկհոլմ) և այլ ինստ–ները։ Ւյոշորագույն գրադարաններն են․ Թա– գավորականը (Ստոկհոլմ, 1 մլն գիրք, ընթերցողներից է եղելՎ․ Ի․ Լենինը), Ուփ– սալայի (ավելի քան 2 մլն գիրք), Լունդի (ավելի քան 1,3 մլն գիրք), Դյոթեբորգի (1,25 մլն գիրք) համալսարանների, Ստոկ– հոլմի (ավելի քան 1,4 մլն գիրք), Դյոթե– բորգի (ավելի քան 1 մլն գիրք) քաղաքա– յին և այլ գրադարաններ։ Թանգարաննե– րից են․ Ազգային ժամանակակից արվես– տի, Ազգագրության, Ստոկհոլմ քաղաքի (Ստոկհոլմ), Ծովային (Դյոթեբորգ) ևն։ XI․ Գիտությունը և գիտական հիմ– նարկները 1․ Բնական և տեխնիկական գիտու– թյունները Շ–ում բնական գիտությունների զար– գացումը կապված է Ուփսալայում (1477) և Լունդում (1668) առաջին համալսարան– ների և աստղադիտարանների (1650, 1670) հիմնադրման հետ։ XVIII դ․ գիտությու– նը գտնվում էր Ֆրանսիայից և Մեծ Բրի– տանիայից թափանցած լուսավորչական գաղաֆարների ազդեցության տակ։ Հիմ– նադրվել են Թագավորական գիտական ընկերությունը (Ուփսալա, 1710) և Գի– տությունների թագավորական ակադե– միան (Ստոկհոլմ, 1739), որի առաջին պրեզիդենտն էր Կ․ Լիննեյը։ ԳԱ ձեռնա– մուխ է եղել շվեդ, առաջին գիտական հանդեսի հրատարակմանը (1739)։ Պ․ Վ․ Վարգենտինը (Պետերբուրգի ԴԱ արտա– սահմանյան պատվավոր անդամ, 1760) հիմնադրեց Ստոկհոլմի աստղադիտարա– նը (1753)։ XVIII դ․ Շ–ի գիտությունը զգա– լի հաջողություններ ձեռք բերեց քիմիայի բնագավառում (Տ․ Ու․ Բերգմանը կաւոա– րելագործեց որակական անալիզը, Կ․ Շե– ելեն հայտնագործեց մանգանը, առաջինը ստացավ քլոր, մանգանաթթվական կա– լիում, գլիցերին, մի շարք թթուներ և միացություններ, շարադրեց թթվածնի հատկությունները և ստացման եղանակը, Ա․ Ֆ․ Կրոնստեդտը դասակարգեց հան– քաքարերը ըստ դրանց քիմ․ հատկու– թյունների, հայտնագործեց նիկելը։ XVII– XVIII դդ․ զգալիորեն զարգացան մետա– լուրգիական և մետաղամշակման արտա– դրության տեխնոլոգիան, ռազմական նա– վաշինությունը, հրազենի և սառը զենքի պատրաստումը։ XIX դ․ գիտական գործունեությունը կենտրոնացած էր գլխավորապես բարձ– րագույն ուսումնական հաստատություն– ներում։ Քիմիան և հանքաբանությունը Շ–ի գիտության մեջ գրավում էին առաջա– տար տեղ։ Համաշխարհային ճանաչում ստացան ատոմիստական ուսմունքի փոր– ձարարական հիմնավորմանը և քիմիայում նրա ներդրմանը նվիրված Ցո․ Ցա․ Բեր– ցելիուսի (Պետերբուրգի ԴԱ արտասահ– մանյան պատվավոր անդամ, 1820) աշ– խատությունները։ Բերցելիուսն առաջա– դրել է նաև քիմ․ տարրերի նշանակում– ների մինչև այժմ գործող համակարգը, իր աշակերտների հետ մեծ ավանդ ներդրել հազվագյուտ հողային տարրերի (լանթան, իտրիում, թերբիում, էրբիում) հայտնա– բերման և ուսումնասիրման գործում։ Այդ հետազոտությունները շարունակել են Լ․ Ֆ․ Նիլսոնը (հայտնագործել է սկան– դիումը) և Պ․ Տ․ Կլևեն (հայտնագործել է թուլիումը և հոլմիումը)։ Ի․ Ա․ Արֆվեդ– սոնը հայտնագործել է լիթիումը, Կ․ Վ․ Բլոմսարանդը զարգացրել է կոմպլեքս միացությունների քիմիան։ Ա․ Նոբելը հայտնագործել է դինամիտը (1867), կազ– մակերպել դրա արդ․ արտադրությունը, մշակել բալիստիկ վառոդը (1888), սահ– մանել նոբեչյան մրցանակները։ XIX դ․ քիմիայի խոշորագույն նվաճումներից էր Մ․ Ա․ Արենիուսի (ԱՍՀՄ ԴԱ արտա– սահմանյան պատվավոր անդամ, 1925) էլեկտրոլիտիկ դիսոցման տեսությունը։ Արենիուսն առաջին շվեդ գիտնականն էր, որ 1903-ին ստացավ նոբելյան մրցանակ։ Մպեկտրոսկոպիայի բնագավառում կարե– վոր էին Ա․ Ցո․ Անգստրեմի, ատոմային ֆիզիկայի բնագավառում՝ Ցո․ Ռ․ Ռիդ– բերգի, դիֆերենցիալ հավասարումների բնագավառում՝ Ցա․ Խոլմգրենի աշխա– տությունները։ Մ․ Գ․ Միտտագ–Լեֆլերը (ՍՍՀՄ ԳԱ արտասահմանյան պատվա– վոր անդամ, 1926) հիմնադրել է կոմպ– լեքս փոփոխականի ֆունկցիայի շվեդ, դպրոցը և մաթեմատիկական առաջին խոշոր հանդեսներից մեկը։ XIX դ․ կենսբ․ գիտությունների բնագավառում առանձ– նանում էին Կ․ Ա․ Ագարդի (ստեղծել է ջրիմուռների կարգադասումը), է․ Մ․ Ֆրիսի (Պետերբուրգի ԳԱ արտասահման– յան թղթակից անդամ, 1850), Մ․ Լովենի (Պետերբուրգի ԳԱ արտասահմանյան թղթակից անդամ, 1860), Գ․ Մ․ Ռետցիու– սի (Պետերբուրգի ԳԱ արտասահմանյան թղթակից անդամ, 1895), Ա․ Գուլստրան– դի (նոբելյան մրցանակ, 1911) աշխատու– թյունները։ XIX դ․ 2-րդ կեսին և XX դ․ սկզբին Շ–ի արդյունաբերության տարբեր բնագավառներում արվել են համաշխար– հային ճանաչում ստացած կարեոր գյու– տեր և կատարելագործումներ․ Դ․ է․ Պաշը հայտնագործել է անվտանգ, այս– պես կոչված, շվեդական լուցկիները (1844), Կ․ Գ․ Պ․ Լավալը՝ անընդհատ գոր– ծողության կենտրոնախույս սերզատ (1878), առաջին ակտիվ շոգետուրբինը (1889), Ն․ Գ․ Դալենը՝ ացետիլենային լու– սատուների–փարոսների ավտոմատ միաց– ման և անջատման համակարգը (նոբել– յան մրցանակ, 1912), Ցու․ Ա․ Բրինելն առաջադրել է մինչև այժմ տեխնիկայում լայնորեն կիրառվող մետաղների կարծ– րությունը որոշող մեթոդ, Լ․ Մ․ էրիկսոնը բազմաթիվ կատարելագործումներ է արել հեռագրության բնագավառում ևն։ XIX– XX դդ․ սահմանագլխին Շ–ում ծավալվել է հիդրոէներգետիկական շինարարությու– նը, 1910-ին շարք է մտել խոշորագույն (իր ժամանակի համար) Տրոլխեթան ՀԷԿ–ը։ XX դ․ մաթեմատիկայի բնագավառում շարունակվում են կոմպլեքս փոփոխակւհ– նի ֆունկցիայի (է․ Լինդելյով, Օ․ Ֆրոսթ– ման), դիֆերենցիալ և ինտեգրալ հավա– սարումների (է․ Ի․ Ֆրեդհոլմ, է․ Ա․ Հոլմ– գրեն), ֆունկցիաների տեսության և ին– տեգրալ հավասարումների (Տ․ Կարլե– ման), հանրահաշվի և թվերի տեսության (Տ․ Նագել), հավանականությունների տե– սության և մաթեմատիկական վիճակա– գրության (Հ․ Կրամեր) և այլ աշխատանք– ներ։ Ֆիզիկական քիմիայի բնագավառում խոշոր ներդրում էին Տ․ Սվեդբերգի (նո– բելյան մրցանակ, 1926), Ա․ Տիսելիուսի (նոբելյան մրցանակ, 1948), ինչպես նաև Ա․ էլանդերի և Ս․ Կլասսոնի (ՍՍՀՄ ԳԱ արտասահմանյան անդամ, 1976) աշխա– տությունները։ Համաշխարհային ճա– նաչում են ստացել Հ․ Կ․ էյլեր Խելպինի (նոբելյան մրցանակ, 1929, ՍՍՀՄ ԳԱ արտասահմանյան անդամ, 1927), Հ․ Տեո– րելլի (նոբելյան մրցանակ, 1955), է․ Բրունիուսի՝ ֆերմենտների և վիտամին– ների բիոքիմիական հետազոտություն– ները։ Շվեդ ֆիզիկոսների շարքում աչքի են ընկնում Մ․ Սիգբանի (նոբելյան մըր– ցանակ, 1924, ՍՍՀՄ ԳԱ արտասահման– յան անդամ, 1958), Հ․ Ալֆվենի (նոբել– յան մրցանակ, 1970, ՍՍՀՄ ԳԱ արտա– սահմանյան անդամ, 1958) և այլոց աշ– խատանքները։ Զարգացել են օվկիա– նոսագիտությունը (Վ․ Վ․ էկման, Հ․ Պե– տերսոն և ուրիշներ), օդերևութաբանու– թյունը (Կ․ Գ․ Ա․ Ռոսբի, Տ․ Բերժերոն և ուրիշներ)։ Երկրաբանության բնագավա– ռում լայն ճանաչում են ստացել Հ․ Գ․ Բակ– լունդի, Պ․ Կվենսելի և Գ․ Լինդստրյոմի (Պետերբուրգի ԳԱ արտասահմանյան թղթակից անդամ, 1886), Լ․ Պոստի և այլոց հետազոտությունները։ Կենսաբանության մեջ հաջողությունների են հասել կեն– դանաբանության (Մ․ էկման, Բ․ Հանս– արյոմ և ուրիշներ), բջջաբանության
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/560
Արտաքին տեսք