նացի, ֆրանսիացի, նիդերլանգացի նկա– րիչների հետ աշխատել են շվեդ, վարպետ– ներ (Ի․ Սիլվիուս, Դ․ էրենստրալ)։ XVIII դ․ զարգացել են կլասիցիզմի ճարտարապե– տությունը (Կ․ Ֆ․ Ադելկրանց) և քանդա– կագործությունը (Ցու․ Թ․ Սերգել), կեն– ցաղային ժանրը (Ն․ Լաֆրենսեն, Պ․ Հի– լեստրյոմ) ռեալիստական դիմանկարը (Ա․ Ռոսլին, Կ․ Գ․ Պիլո, Դ․ Լունդբերգ, Պ․ Ա․ Հալլ)։ Aшղшքшյին նոր շրջանները ստեղծվել են կանոնավոր հատակագծով։ XIX դ․ ճարտ․ մեջ կլասիցիզմին Փոխարի– նել է էկլեկտիկան։ XIX դ․ 1-ին կեսի կեր– պարվեստում անցում է կատարվել դեպի ռոմանտիզմը, աճել է հետաքրքրությունը երկրի անցյալի, բնության և մարդկանց նկատմամբ (գեղանկարիչներ՝ Ն․ Բլոմ– մեր, է․ Լունդգրեն, Մ․ Լարսոն, քանդա– կագործ՝ Յու․ Պ․ Մուլին)։ XIX դ․ 2-րդ կեսի –XX դ․ սկզբի ռեալիզմի զարգա– ցումը բարձունքի է հասել Ա․ Ցոռնի կեն– սահաստատ դիմանկարներում և ժանրա– յին կոմպոզիցիաներում, է․ Յուսեֆսոնի հոգեբանական դիմանկարներում, Կ․ Վիլ– հելմսոնի և Կ․ Լարսոնի կենցաղային պատկերներում, արքայազն Եվգենիի բնանկարներում, Բ․ Լիլիեֆորսի անի– մալիստական նկարներում։ Զարգացել է նաև պատմական գունանկարչությունը (Գ․ Սյոդերստրյոմ)։ XX դ․ ճարտ․ մեջ սկսվել են նոր ուղի– ների որոնումներ (Ֆ․ Բուբերգ, Կ․ Բերգ– ստեն), որոնց հիման վրա կազմավոր– վել են նեոկլասիցիստական ուղղություն– ները (ճարտ․ Ռ․ էստբերգ, Ի․ Տենգբոմ) և ժամանակակից ճարտ․ դպրոցը, որը զու– գակցել է ֆունկցիոնալիզմի սկզբունքնե– րը օրգ․ ճարտ․ հարազատ գծերի հետ (Գ․ Ասպլունդ, Ս․ Մարկելիուս, Ս․ Բակս– տրյոմ)։ Նշանակալի է շվեդ, ճարտարա– պետների ներդրումը քաղաք–արբանյակի (Վելլինգբյու, Ֆարստա՝ Ստոկհոլմի մո– տակայքում), ռացիոնալ կոմպլեքսային կառուցապատում ունեցող բնակելի շըր– ջանների (Ստոկհոլմի, Գյոթեբորգի, Մալմյոյի միկրոշրջանները), աշտարա– կաձև բնակելի տների տիպերի նախա– գծման և կառուցման գործում։ Пц․ քան– դակագործության մեջ առանձնանում են Կ․ Միլլեսի, Բ․ Յուրտի, Բ․ Մարկլունդի մոնումենտալ–դեկորատիվ աշխատանքնե– րը, որոնք ժողովրդական կյանքի ռեալիս– տական պատկերումը զուգորդել են ռո– մանտիկ սիմվոլիկայի և ֆանտաստիկայի հետ։ Գեղանկարչության մեջ արժեքավոր են Ս․ Դերկերտի, է․ Յուլինի, Ա․ Ամելինի սոցիալական կարևոր թեմաներ արծար– ծող կոմպոզիցիաները, Ի․ Գրյունեվալդի, Վ․ Նիլսոնի, Լ․ էնգստրյոմի, Ս․ Հալստ– րյոմի հաճախ սիմվոլիկ բնույթի գունեղ նկարները։ Վիրտուոզ տեխնիկայով են կատարված Ֆ․ ֆոն Շանցի, Կ․ Դուի, Լ․ Լինդեբերգի գրաֆիկական աշխատանք– ները։ Միաժամանակ Շ–ում տարածված են մոդեռնիստական տարբեր հոսանք– ներ՝ սյուրռեալիզմից, աբստրակցիոնիզ– մից (է․ Նեմես, Տ․ Ռենկվիստ) մինչև պապ–արտ, կոնցեպտուալ արվեստ, հի– պերռեալիզմ։ Շ․ ունի ժող․ արվեստի հարուստ ա– վանդույթներ (Փայտի ճարտարապետու– թյուն, ջուլհակություն, բրուտագործու– թյուն, մետաղի և կաշվի մշակում, փայ– տի և ոսկրի քանդակազարդում)։ XV․ Երաժշտությունը Մինչև XIX դ․ Շ–ի երաժշտությունը զարգացել է սկանդինավյան երաժշտ․ մշակույթների ընդհանուր հոսանքին համ– ընթաց։ XX դ․ այն ձեռք է բերել ազգ․ ինքնատիպության գծեր։ Հնագույն ժող․ նվագարաններից են՝ լուր (հովվական եղջերաՓողակ), զանգակներ, ավելի ուշ գեղջկական անսամբլներում կիրառվել են նաև ջութակը, կլառնետը, ֆլեյտան, տա– վիղը։ Մինչև XIII դ․ երաժշտ․ արվեստի ներկայացուցիչները եղել են սկաչդերը, մինչև XVI դ․ սկիզբը1 շրջիկ երաժիշտ– ները՝ «լեկարները»։ XIV–XV դդ․ ստեղծ– վել են երգ–բալլադներ և քաղ․ հակաֆեոդ․ երգեր, ռեֆորմացիայից հետո՝ ավետա– րանական սաղմոսներ։ Պրոֆեսիոնալ երաժշտության ձևավորման վրպ ազդել է գրիգորյան խորալը (Շ․ է մուտք գործել XI դ․ քրիստոնեություն ընդունելուց հե– տո), ռեֆորմացիայի ժամանակներից4 բո– ղոքական խորալը։ Աշխարհիկ երաժշտ․ կյանքի կենտրոնը թագավորական պա– լատն էր Ստոկհոլմում, ուր 1526-ից հան– դես էր գալիս պալատական կապելլան։ XVIII դ․ կապելլան ղեկավարել են Յու․ Հ․ Ռումանը (1729–37)՝ առաջին պրոֆեսիո– նալ ազգ․ կոմպոզիտորներից մեկը (եկե– ղեցական խմբերգային երաժշտություն) և Ֆ․ Ուտտինին (1768-ից)՝ «Թետիս ևՊելեա» (1773) շվեդ, լեզվով առաջին օպերայի հեղինակը, որը 1773-ին ստեղծել է օպե– րային թատերախումբ (Թագավորական օպերայի հիմքը)։ Այդ խմբի բեմադրու– թյունները ներկայացվել են «Բոլխյուս– թատրոն»-ում, 1777-ից՝ Դրոտնինգհոլմ դղյակում (Ստոկհոլմին մոտ)․ 1782-ին թատրոնն ստացել է մշտական շենք (1898-ին՝ նոր շենք)։ Այստեղ ներկայաց– վել են շվեդ, կոմպոզիտորներ Յու․ Գ․ Նաումանի («Գուստավ Վազա», 1786), XIX դ․ սկզբին՝ շվեդ, խոշոր ռոմանտիկ կոմպոզիտոր, ջութակահար և դիրիժոր, շվեդ․ 1-ին սիմֆոնիսա Ֆ․ Ա․ Բերվալդի, Կ․ Ստենբորգի (կոմիկական օպերաներ), XIX դ․ վերջին՝ Ա, Հալլենի օպերաները։ XVIII դ․ վերջի –XIX դ․ սկզբի կոմպոզի– տորներից են նաև Գ․ Յո․ Ֆոգլերը, Յո․ Մ* Կրաուսը, Յու․ Ֆ․ Պալմը։ 1771-ին Ստոկ– հոլմում հիմնադրվել է Երաժշտության թագավորական ակադեմիան (սկզբում համերգային կազմակերպություն, ավելի ուշ՝ ուսումնական հաստատություն, XIX դ․ վերջին՝ կոնսերվատորիա, 1940-ից՝ Բարձ– րագույն երաժշտ․ դպրոց, 1971-ից՝ Պետ․ բարձրագույն երաժշտ․ դպրոց)։ XIX դ․ սկզբին հավաքվել և հրատարակվել են ժող․ երգերի անթոլոգիաներ։ ժող․ մեղե– դիներ օգտագործել են XIX դ․ 2-րդ կեսի կոմպոզիտորներ Ա․ Ֆ․ Լինդբլադը (եր– գերի համար անվանել են«շվեդ․ Շուբերտ», նաև օպերայի, սիմֆոնիկ, կամերային գործիքային երկերի հեղինակ), Ի․ Հալստ– րյոմը («Կախարդված կինը» օպերան, 1874), Ա․ Հալլենը (օպերաներ, սիմֆո– նիկ պոեմներ, խմբերգային գործեր)։ XIX դ․ կեսերից երաժշտ․ կյանքը զարգա– ցել է նաև Մալմյոյում, Նորչյոպինգում և Գյոթեբորգում <1858–61-ին Գյոթե– բորգի սիմֆ․ նվագախումբը ղեկավարել է Բ․ Սմետանան)։ Համաշխարհային ճա– նաչման է արժանացել շվեդ, վոկալ դըպ– րոցը, լավագույն երգչուհիներից են՝ Ե․ Լինդը («շվեդ, սոխակ»), Կ․ Նիլսոնը, է․ Գուլբրանսոնը, Յու․ Բյոռլինգը։ XX դ․ 1-ին կեսի կոմպոզիտորական ազգ․ դըպ– րոցի հիմնադիրներն են՝ Վ․ Պետերսոն– Բերգերը (Ռ․ Վագների ոգով երաժշտ․ դրամաներ, 5 սիմֆոնիա, վոկալ և գործի– քային երկեր), Վ․ Ստենհամմարը (կամե– րային–գործիքային երկեր, օպերաներ, սիմֆոնիաներ), Հ․ Ալվենը (նվագախմբա– յին երկեր, այդ թվում՝ «Շվեդական ռապ– սոդիաներ», խմբերգեր), Դ․ Ի․ Վիրենը (սիմֆոնիաներ, կոնցերտներ նվագա– խմբի հետ, դրամատիկ, թատրոնի և կի– նոյի երաժշտություն)։ Այլ երաժիշտներից են՝ ջութակահար, դիրիժոր կոմպոզիտոր Տ․ Աուլինը, կոմպոզիտորներ է․ Շյոգրենը, Ն․ Բերգը, է․ Կալստենիուսը, Տ․ Ռանգս– տրյոմը, Կ․ Մ․ Ատտերբերգը, Յո․ Նյուս– տրյոմը, Հ․ Ռուսենբերգը, Մ․ Պերգամեն– տը, Կ․ Բ․ Բլումդալը։ 1950-ական թթ․ կոմ– պոզիտորներից են՝ Դ․ Ի․ Վիրենը, Լ․ է․ Լարսոնը, է․ ֆոն Կոխը, Ս․ է․ Բեկը։ 1960–70-ական թթ․ մի շարք կոմպոզի– տորների ստեղծագործությունը ձևավոր– վել է ավանգարդ}ւզմի ազդեցությամբ։ Ստեղծվել են ժամանակակից երաժշտու– թյան ընկերություն («Սամտիդա մոլզիկ», 1960), էչեկտրոնային երաժշտության ստուդիաներ Ստոկհոլմում (1964) և Մալմ– յոյում (1966)։ Այսպես կոչված, էքսպերի– մենտալ երաժշտություն են գրում Ա․Մյոլ– նեսը, Կ․ է․ Վելինը, Յա․ Բարկը, Բ․ Նիլ– սոնը, Յա․ Մորտենսոնը և ուրիշներ։ Շ–ում գործում են 10 պրոֆեսիոնալ սիմֆ․ նվա– գախումբ, այդ թվում՝ Շվեդ, ռադիոյի, Ստոկհոլմի ֆիլհարմոնիայի (1974– 1976-խն ղեկավարել է Գ․ Ն․ Ռոժդեստ– վենսկին), Գյոթեբորգի սիմֆ․ նվագա– խմբերը, երգչախմբեր, այդ թվում Շվեդ, ռադիոյի, Ստոկհոլմի կամերային երգչա– խմբերը։ Օպերային թատրոններ կան Ստոկհոլմում (շվեդ․ Թագավորական օպերա), Գյոթեբորգում և Մալմյոյում։ Մյուզիքլներ և օպերետներ բեմադրվում են Ստոկհոլմի «Օսկարս–թատրոն»-ում։ Գործում են՝ Համերգային միավորում Ստոկհոլմում (1902-ից), Նվագախմբային միավորում Գյոթեբորգում (1905-ից), Շվեդ․ կոմպոզիտորների միություն (1918-ից), Երգչախմբերի միություն (1925-ից) ևն, այդ թվում սիրողական երա– ժըշտ․ կազմակերպություններ։ Երաժշտ․ ուս․ խոշորագույն հաստատություններն են՝ Պետ․ բարձրագույն երաժշտ․ դպրոցը Ստոկհոլմում, Մալմյոյի կոնսերվատո– րիան (1907-ից), Գյոթեբորգի երաժշտու– թյան ինստ․ (1932-ից), բազմաթիվ երա– ժըշտ․ դպրոցները։ 1963-ից գոյություն ունի մենակատարների և կամերային անսամբլ– ների ելույթները կազմակերպող համեր– գային կազմակերպություն։ ժամանակա– կից դիրիժորներից են Ս․ էռլինգը, Ս․ Վես– տերբերգը, Հ․ Բլումստեդը, դաշնակահար– ներից՝ Հ․ Լեյգրաֆը, Ս․ էրիկսոնը, ջու– թակահարներից՝ Լ․ Բեռլինը, է․ Վոլֆը, թավջութակահար է․ Բլյոնդալ–Բենգտսո– նը, երգիչներից՝ Ն․ Գեդդան, Ռ․ Սյոդեռլ– յոֆը, երգչուհիներից՝ Բ․ Նիլսոնը, Լ․ Ան– դերսոնը, է․ Սյոդերստրյոմը, Չ․ Մայերը,
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/564
Արտաքին տեսք