Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/563

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

գեբանական վեպերում ու նովելներում հեգնանքով ու թերաեավաւոությամբ գնա– հատեց բուրժ․ հասարակության բարոյա– կան, կրոն, ու սոցիալական հիմքերը։ Նրա ստեղծագործությունների կենտրո– նում, ինչպես նաև Բ․ Բերգմանի (1869– 1967) քնարական բանաստեղծություննե– րում ու նովելներում, Ստոկհոլմի կյանքն է և «փոքր մարդու» ճակատագիրը։ XX դ․ սկզբներին երևան եկան Մ․ Կոկի (1882–1940), Գ․ Հեդենվինդ–էրիկսոնի (1880–1967), Դ․ Անդերսոնի (1880-1920) բանվոր դասակարգի մասին պատմող առաջին նշանակալի ստեղծագործություն– ները։ Լ․ Նուրդստրյոմը (1882–1942), Գ․ Հելստրյոմը (1882–1953) և էլին Վեգ– ները (1882–1949) ստեղծեցին շվեդ, հա– սարակության տարբեր խավեր ներկա– յացնող կենցաղային վեպեր։ Պ․ Ս․ Սի– վերտսի (1882–1970) «Սելյամբները» (1920) հոգեբանական վեպը բուրժ․ բար– քերի սուր երգիծանք է։ Առաջին համաշխարհային պատերազ– մի ծնած շփոթության ու սարսափի տրա– մադրություններն են արտահայտված Պ․ Լագերկվիստի (1891 – 1974) «Սար– սափ» (1916) էքսպրեսիոնիստական բա– նաստեղծությունների ժողովածուում և P․ Շյոբերգի (1885–1929) գործերում։ Ռուսաստանի հոկտեմբերյան հեղափո– խության ազդեցությամբ հեղափոխական մոտիվներ հայտնվեցին է․ Բլումբերգի (1894–1965) պոեզիայում։ 1924-ին ստեղծ– վեց «Կլարտե» միջազգային միության շվեդ, խումբը, որը նպաստեց սոցիալիս– տական գաղափարների տարածմանը։ Յու․ Չելգրենը (1907–48) գրեց պրոլե– տարական համերաշխության ոգով տո– գորված «Մարդիկ և կամուրջը» (1935) վեպը։ 30-ական թթ․ զարգացավ սոցիա– լական ինքնակենսագրական վեպը։ Մո– ցիալական առանձնահատուկ սրությամբ են աչքի ընկել, այսպես կոչված, ստատար– յան դպրոցին պատկանող գրողների ստեղ– ծագործությունները, որոնք պատկերում են բատրակների թշվառությունն ու իրա– վազրկությունը [ՄուաՄարտինսոն (1890– 1964), Յա․ Ֆրիդեգորդ (1897–1968), Ի․ Լու–Յուհանսոն (ծն․ 1901)]։ Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939–45) նախօրեին և պատերազմի տա– րիներին ստեղծվեցին հակաֆաշիստական երկեր։ ժամանակակից մարդու բարոյա– կան որոնումներն են պատկերված Լա– գերկվիստի աստվածաշնչային սյուժենե– րով վեպերի շարքում («Վարավվա», 1950 ևն)։ «Ափակոծություն» (1946), «Նրա ողոր– մածության դարաշրջանը» (1960) պատմա– փիլ․ վեպերում ժամանակակից կարևոր խնդիրներ է առաջադրում է․ Յոնսոնը (ծն․ 1900)։ 1960–70-ական թթ․ գրականության կենտրոնական թեմաներից է բանակռիվը «համընդհանուր բարօրության պետու– թյուն» պաշտոնական թեզի դեմ։ Բիր– գիտա Տրոտցիգը (ծն․ 1929) ներկայաց– նում է նյութական ու հոգևոր աղքատու– թյան տեսարաններ, ջանալով ելք գտնել կրոն, որոնումների մեջ։ Հասարակական ու հոգևոր կյանքի արատներն են մեր– կացրել Լ․ Յոռլինգը (1931–66), Բ․ Ռու– նեբորգը (ծն․ 1937), երգիծաբաններ Վիսբյուի Ս․ Ոգու եկեղեցու (մոտ 1255) ցածի հարկի ներքին տեսքը Քարե կնքավա– զան Լինգսիեից (մոտ 1220) Տ․ Ռհնկվիստ․ «Երեք առարկա և Փե– տուր» (1950) Պ* Ռոդստրյոմը (1925–65) ևՊ․ Կ․ Երսիլ– դը (ծն․ 1935), սուր քննադատական դե– տեկտիվ վեպերի հեղինակակիցներ Պ․ Վալյոն (1926–75) և Մայ Շյովալը (ծն․ 1935)։ Բարոյական ու գաղափարական ստերեոտիպերի դեմ են ուղղված Պ․ Ու․ Մունդմանի (ծն․ 1922), Լ․ Յուլենստենի (ծն․ 1921), Պ․ Ու․ էնկվիստի (ծն․ 1930) բանական ու վերլուծական վեպերը։ Տա– կաիմպերիալիստական և հակագաղութա– յին շարժման ընդլայնման պայմաններում երևան եկան հակագաղութային քաղ․ վե– պեր։ Տարածում գտավ փաստավավերագը– րական գրականությունը։ էպիկական խո– շոր ստեղծագործություններից են Պ․ Ա․ Ֆոգելստրյոմի (ծն․ 1917) «Քակաք»( 1960– 1968) և Դելբլանկի Սյոդերմանլանդ գա– վառի (1970–76) վերաբերյալ վիպաշա– րերը։ Աշխարհին հայտնի են Աստրիդ Լինդգրենի (ծն․ 1907)՝ մանուկների հա– մար գրած գրքերը (փոքրիկ տղայի ու Կառլսոնի, Երկարագուլպա Պեպիի մա– սին ևն)։ 1960-ական թթ․ սկզբներին հանդես եկավ ֆորմալիստական, այսպես կոչված, կոնկրեէո պոեզիայի խումբը (Է․ Ֆալստըր– յոմ, ծն․ 1928, և ուրիշներ)։ Ի հակադրու– թյուն նրա՝ «նոր պարզության» դպրոցը (Յա․ Պալմ, ծն․ 1931, Սոնյա Օկեսոն, ծն․ 1926, Բ․ Հոկանսոն, ծն․ 1937) ձգտել է վերակենդանացնել ռեալիստական պոե– զիան։ Լ․ Սյոդերբերգը (ծն․ 1931), Հոկան– սոնը, Յո․ Սոնևին (ծն․ 1939) 60-ական թթ․ վերջի -70-ական թթ․ սկզբի իրենց քնա– րերգության մեջ դիմում են այժմեական քաղ․ թեմային։ Շ–ի գրողների միությունը, որ գոյու– թյուն ունի 1893-ից, պրոֆեսիոնալ կազ– մակերպություն է և կոչված է պաշտպանե– լու գրողների տնտ․ ու ստեղծագործական շահերը։ XIV․ ճարտարապետությունը և կերպ– արվեստը Բրոնզի դարին են վերաբերում Բոխուս– լենում հայտնաբերված սխեմատիկ ժայ– ռապատկերները (աստվածությունների ֆիգոլրներ, որսի, ճակատամարտի, ռազ– մերթի տեսարաններ), զարդապատ զեն– քերն ու կահ՜կարասին, երկաթի դարին (մ․ թ․ ա․ VI դ․) և մ․ թ․ I հազարամյակին՝ քարե ստելաները, մետաղի և Փայտի վրա կատարված կենդանակերպ զարդանախ– շերը, մարդկանց և կենդանիների պատ– կերները, «վիկինգների շրջանին» (VIII դ․ վերջ –XI դ․ կես)՝ հիմնակմախքային կառույցները։ XI–XII դդ․ կառուցվել են ռոմանական ոճի քարե ծանրանիստ եկե– ղեցիներ (Սիգտունայում, Տին Ուփսալա– յում, Լունդում), XIII–XV դդ․՝ գոթական տաճարներ (Ստոկհոլմի Ստորչյուրկի եկեղեցին, Ոսիսալայի տաճարը), XVI դ․՝ Վերածննդի ճարտ․ բնորոշ գծերով դղյակ– ներ (Գրիպսհոլմ, Վադստենա, Կալմար)։ Միջին դարերում աճել են փողոցների մանր ցանցով քաղաքներ, զարգացել է դեկորատիվ գեղանկարչությունը և քան– դակագործությունը, գրքի մանրանկար– չությունը։ XVII դ․ բարոկկոյի և կլասիցիզ– մի ոգով կառուցվել են քաղաքային պա– լատներ, պուրակներով քաղաքամերձ նըս– տավայրեր (ճարտ․ժ․ դը ԼաՎալլե,Ն․ Տես– սին Ավագ, Ն․ Տեսսին Կրտսեր), գերմա–