Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/567

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

հվ–ում4 1000–1500 г/ /։ Բնորոշ են լեռնա– հովտային քամիները և ֆյոնները։ ժամա– նակակից սառցապատ տարածությունը 1950 կմ2 է, կա մոտ 140 խոշոր հովտային սառցադաշտ (Ալեչի գլետչեր ևն)։ Ներքին ջրերը։ Շ–ի գետային ցանցը խիտ է, գետերը ջրառատ են։ Մեծ գետերն են Հռենոսը (Շ–ի սահմաններում 375 կմ) Արե վտակով, Ռոն, Ինն, Տիչինո գետերի վերին հոսանքները։ Գետերն ունեն մեծ անկում, առաջացնում են բազմաթիվ ջըր– վեժներ։ Կան մի շարք ՀԷԿ–երի կասկադ– ներ։ Լճերի մեծ մասն ունեն սառցադաշ– տային ծագում։ Խոշոր լճերն են՝ ժնևի, Բոդենի, Լագո Մաջորե և Նևշատելյան։ Տողերը, բուսական к կենդանական աշխարհը։ Գերակշռում են լեռնաանտա– ռային գորշ և լեռնամարգագետնային, հաճախ՝ կմախքային հողերը։ Ցուրայի լեռներում և Ալպերի ֆլիշային մասում հանդիպում են ռենձիններ։ Տարածքի 1/4-ը զբաղեցնում են անտառները, ավե– լի բարձր4 մերձալպյան և ալպյան մարգա– գետինները։ Բնորոշ կենդանիներն են կզաքիսը, քարայծը, նապաստակը, ալ– պյան արջամուկը, աղվեսը։ Շատ են թըռ– չուններն ու սողունները։ Գետերն ու լճերը հարուստ են ձկներով։ Ֆաունան և բնական լանդշաֆտները պահպանվում են էնգադին ազգային պարկում և Ալեչ, Գեր– բորանս անտառային զանգվածում։ IV․ Բնակչությունը Շ–ի արմատական բնակչությունը կազ– մում են էթնիկական 4 խմբեր, գերմանա– շվեյցարացիներ, ֆրանկա–շվեյցարացի– ներ, իտալա–շվեյցարացիներ և ռետոռոմա– նացիներ։ Երկրում բնակվում է նաև մոտ 1 մլն օտարերկրացի՝ իտալացիներ, գեր– մանացիներ, իսպանացիներ, ֆրանսիա– ցիներ և այլք։ Պետ․ լեզուներն են գերմա– ներենը, ֆրանսերենը, իտալերենը։ Հա– վատացյալների 49%–ը կաթոլիկներ են, 48% –ը՝ բողոքականներ։ Պաշտոնական տոմարը գրիգորյանն է։ Միջին խտությու– նը 1 կմ2 վրա մոտ 153 մարդ է։ Բնակչու– թյան 4/5-ը բնակվում է Շվեյցարական սա– րահարթում։ Իաշոր քաղաքներն են Ցյու– րիխը, Բազելը, ժնևը, Բեռնը, Լոգանը։ V․ Պատմական ակնարկ Շ–ի տարածքում պահպանվել են հնա– գույն բնակիչների հին քարեդարյան կա– ցարաններ (Գրախենլոխ, Բիրզեկ)։ Շ–ի բնակիչների մասին առաջին գրավոր աղ– բյուրները մ․ թ․ ա․ II դարից են, այդ ժա– մանակ Շ–ի տարածքի մեծագույն մասում բնակվել են հելվետ կելտական ցեղը (այստեղից էլ Շ–ի հին անվանումը՝ Հել– վեցիա), արլ–ում4 ռետերը։ Մ․ թ․ ա․ I դ․ նրանց նվաճել են հռոմեացիները, մ․ թ․ V դ․՝ աչեւէանները, բուրգունդները ու օաոգոթերը։ VI դ․ Շ–ի գրեթե ամբողջ տա– րածքը նվաճել են ֆրանկները, և Շ․ մտել է Ֆրանկական պետության մեջ։ VI դ․ վերջին –YII դ․ ավարտվել է բնակչու– թյան քրիստոնեացումը։ XI դ․ Շ–ի գրեթե ամբողջ ժամանակակից տարածքը մտնում էր <ՀոոԱեական սրբազան կայսրության* մեջ։ Շ–ում սկսվել են ձևավորվել ֆեոդ, հարաբերություններ։ Երկիրը բաժանված էր բազմաթիվ կոմսությունևերի, սենիո– րությունների, եկեղեցական իշխանու– թյունների, գյուղական համայնքների (կանտոնների), քաղաքային հանրապե– տությունների։ 1231–ին Ուրի և 1240-ին՝ Շվից կանտոնները փաստորեն անկախա– ցել են Հաբսբուրգներից։ 1291-ին (համար– վում է Շվեյցարական կոնֆեդերացիայի հիմնադրման տարի) Շվից, Ուրի և Ուն– տերվալդեն անտառային կանտոնները կնքել են «հավերժական միություն» (ընդ– դեմ Հաբսբուրգների), որին, Մորգարտե– նի մոտ հաղթանակից (1315-ին Ավստրիա– յի նկատմամբ) հետո, միացել են Լյուցեռ– նը, Ցյուրիխը, Ցուգը, Գլարուսը և Բեռնը (1332–53), 1481-ին՝ Ֆրիբուրը (Ֆրայ– բուրգ) և Զոլոտուռնը։ 1499-ի շվեյց․ (կամ շվաբական) պատերազմի ընթացքում Շվաբական դաշինքի դեմ Շ․ փաստորեն անկախություն ձեռք բերեց։ 1501-ին շվեյց․ դաշինքին միացան Բազելը և Շաֆհաուզենը, 1513-ին՝ Ապպենցելը։ Այսպիսով կազմավորվեց 13 իրավահա– վասար կանտոնների կոնֆեդերացիա (շվեյց․ ինքնուրույն պետություն, միջազ– գային ճանաչում ստացավ 1648-ի Վեստ– ֆալյան հաշտությամբ), որը գոյատևեց մինչև 1798-ը։ Շ–ի սոցիալ–տնտ․ զարգա– ցումը յուրօրինակ է եղել, թույլ զարգա– ցած էին ֆեոդ, հարաբերությունները, երկար պահպանվել են մարկ–համայնք– ները, ազատ գյուղացիները, տնտեսու– թյան նահապետական բնույթը, տարած– ված էր վարձու զինվորությունը (լանդ– սկնեխտներ)։ Քաղաքային կանտոննե– րում առաջատար էին առևտուրը, արհեստ– ները։ XV դ․ վերջից և XVI դ․ սկզբին Շ–ում (առավելապես համեմատաբար զարգա– ցած քաղաքային կանտոններում) սկսվեց ֆեոդ, հարաբերությունների քայքայումը, առաջացան կապիտալիստական մանու– ֆակտուրաներ (տեքստիլ արդյունաբե– րության, թղթի արտադրության, գրատպու– թյան մեջ)։ Սոցիալական հակասություն– ները քաղաքային և գյուղական կանտոն– ների միջև հաճախ վերածվում էին քա– ղաքացիական պատերազմների, որոնք կրում էին կրոն, բնույթ։ Շ․ Ռեֆորմա– ցիայի խոշոր կենտրոն էր․ ժող․ զանգված– ները ակտիվորեն մասնակցեցին 1524– 1525-ի գյուղացիական պատերազմին։ 1536-ից ժնևում իր գործունեությունն է ծավալել ժ․ Կաէվինը։ Բուրժուազիայի առաջավոր տարրերի ձգտումը՝ վերացնելու ազնվականության տիրապետությունն ու ստեղծելու կենտ– րոնացված պետություն, էլ ավելի ուժեղա– ցավ Ֆրանս, բուրժ․ հեղափոխության (XVIII դ․ վերջ) ազդեցությամբ։ 1798-ին Շ․ մտան ֆրանս․ զորքերը, ստեղծվեց Ֆրանսիայից կախյալ միասնական Հել– վետական հանրապետություն (մինչև 1803)։ Վիեննայի կոնգրեսը 1815-ին հաս– տատեց Շ–ի մոտավորապես ժամանակա– կից սահմանները և ընդունեց նրա «հա– վերժ» չեզոքությունը։ XIX դ․ 30–40-ական թթ․ շարժում ծավալվեց ֆեոդ, հարաբե– րությունների վերջնական վերացման, քաղ․ կարգի դեմոկրատացման և երկրի կենտրոնացման համար։ Լիբերալ–բուրժ․ և ֆեոդալակղերակաև շրջանների միջև պայքարը, որը կրում էր կրոն, բնույթ, ի վերջո հանգեց քաղաքացիական պատե– րազմի, որն ավարտվեց ֆեոդալակղերա– կան ուժերի պարտությամբ։ Բուրժուա–