Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/568

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

զիայի ռազմաքաղ․ հաղթանակը ամրա– պնդվեց 1848-ի սահմանադրությամբ, որով Շ․ դարձավ միասնական դաշնակցային պետություն՝ կենտրոնացված կառավար– մամբ (սահմանադիր մարմինն էր ֆեդե– րալ ժողովը)։ Կենարոնացումը նպաստեց կապիտալիստական հարաբերություննե– րի հաղթանակին, պայմաններ ստեղծվե– ցին երկրի արագ արդյունաբերականաց– ման համար։ 1860–70-ական թթ․ Շ–ում վերելք ապրեց բանվորական շարժումը, ստեղծվեցին 1-ին ինտերնացիոնալի շվեյց․ սեկցիաները։ 1888-ին հիմնվեց Շ–ի ս–դ․ կուսակցությունը (ՇՍԴԿ)։ Շ–ում ապաստան էին գտնում Ռուսաստանի, Իտալիայի, Ֆրանսիայի և այլ երկրների քաղ․ վտարանդիները (1870-ին ստեղծվել էր 1-ին Ինտերնացիոնալի ռուս, սեկցիան, 1883-ին՝ <Աշիսսաանքի ազատագրություն» խումբը՝ 1887-ին՝ հնչակյան կուսակցու– թյունը ևն)։ 1895, 1900, 1902–05, 1908, 1914–17-ին Շ–ում է ապրել և գործել Վ․ Ի․ Լենինը։ 1914– 18-ի առաջին համաշխար– հային պատերազմում Շ․ պահպանեց չե– զոքություն։ Ռուսաստանում 1917-ի Փե– տըրվարյան և, հատկապես, Հոկտեմբեր– յան հեղափոխությունները նպաստեցին բանվորական շարժման վերելքին Շ–ում, ուժեղացավ գործադուլային շարժումը։ Շ–ում անցկացվել են միջազգային սոցիա– լիստական կոնֆերանսներ (1915-ին՝ Ցի– մերվալդում, 1916-ին՝ Կինտալում)։ 1921-ին ստեղծվեց Շվեյցաըիայի կոմու– նիստական կուսակցությունը (ՇԿԿ)։ 1923-ին սպիտակգվարդիականները Շ–ում սպանեցին Լոգանի միջազգային կոնֆե– րանսի սովետական պատվիրակության գլխ․ քարտուղար Վ․ վորովսկուն (մինչև 1946-ը սովետա–շվեյց․ հարաբերություն– ները փաստորեն խզված էին)։ 1937–39-ին շվեյց․ էկոնոմիկան վերելք ապրեց՝ կապ– ված նախապատերազմական ռազմ, կոն– յունկտուրայի հետ (Շ․ կատարում էր ֆաշիստ․ Գերմանիայի և Իտալիայի ռազմ, պատվերները)։ 1939–45-ի երկրորդ հա– մաշխարհային պատերազմում Շ․ հաս– տատեց իր չեզոքությունը, բայց շարունա– կում էր Գերմանիային մատակարարել ստրատեգիական հումք, սարքավորում, զենք, էլեկտրաէներգիա ևն։ 1940-ին Շ–ում արգելվեց կոմկուսը։ 1944-ին տեղի ունե– ցավ Շվեյցարիայի աշխատանքի կուսակ– ցության (ՇԱԿ) հիմնադիր համագումա– րը։ ՇԱԿ–ի մեջ մտան նաև կոմկուսի ան– դամները։ Պատերազմի տարիներին զգա– լիորեն մեծացավ արդ․ պոտենցիալը, Ազ– գային բանկի ոսկու պաշարը (1945-ին՝ 4,8 մլրդ ֆրանկ)։ 1946–47-ին աճեց գոր– ծադուլային պայքարը։ <Սառը պատե– րազմի» պայմաններում ուժեղացավ բան– վորական շարժման առաջնորդների և ՇԱԿ–ի անդամների հալածանքը, որը հատ– կապես ծավալվեց 1956–57-ին։ Սակայն 1971-ին և, հատկապես, 1973–74-ին բան– վորական շարժումը որոշակի վերելք ապ– րեց։ 1970-ական թթ․ չեղյալ հայտարար– վեցին օտարերկրյա բանվորների մասնա– գիտական արգելքներն ու քաղ․ սահմա– նափակումները, կանանց տրվեցին հա– վասար իրավունքներ (այդ թվում՝ պառ– լամենտում ընտրելու և ընտրվելու իրա– վունք)։ 1974–76-ին Շ–ի տնտեսությունը ճգնաժամ ապրեց, արձանագրվեց 25 հգ․ գործազուրկ։ Արտաքին քաղաքականու– թյան ասպարեզում Շ․ 1945-ին հռչակեց «ակտիվ» կամ -«համերաշխ» չեզոքության դոկտրինա, ձևականորեն չմիանալով իմ– պերիալիստական ռազմաքաղ․ խմբավո– րումներին, Շ․ փաստորեն համերաշխ էր նրանց քաղաքականությանը։ ԱՍՀՄ–ի դի– վանագիտական հարաբերությունները Շ–ի հետ 1946-ին վերականգնվելուց հետո, առաջին առևտրական պայմանագիրը կնքվեց 1948-ին, սակայն մինչև 1960-ական թթ․ վերջը սովետա–շվեյց․ հարաբերու– թյունները գրեթե չեն զարգացել։ 1970-ական թթ․ որոշ աշխուժություն նկատ– վեց սոցիալիստական երկրների հետ Շ–ի առևտրատնտ․ հարաբերություններում։ 1974-ին ժնևում բացվեց ՍԱՀՄ գլխ․ հյու– պատոսություն։ 1976-ից Շ․ դիվանագի– տական հարաբերություններ է պահպա– նում սոցիալիստական պետությունների հետ։ Շ․ ՄԱԿ–ի անդամ չէ՝ պատճառա– բանելով, որ չի կարող զուգակցել չեզո– քությունը ՄԱԿ–ի կանոնադրության որոշ դրույթների հետ, բայց անդամակցում է ՄԱԿ–ի գրեթե բոլոր մասնագիտացված կազմակերպություններին։ Շ–ի տարած– քում են գտնվում միջազգային բազմա– թիվ կազմակերպություններ, տեղի են ունենում միջազգային կոնֆերանսներ։ Շ․ մասնակցել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության խորհրդակցու– թյանը և ստորագրել (1975-ի օգոստ․ 1-ին) նրա եզրափակիչ ակտը։ VI․ Քաղաքական կուսակցությունները և արհմիությունները Ռադիկա լ–դեմոկր ատական կ ու ս ա կ ց ու թ յ ու ն։ Հիմնադրվել է 1848-ին։ Արտահայտում է գլխավորա– պես խոշոր կապիտալի շահերը։ Ունի ավելի քան 120 հզ․ անդամ։ Ս–դ․ (կամ սոցիալիստական) կ ու ս ա կ ց ու թ յ ու ն։ Հիմնադրվել է 1888-ին։ Մտնում է Սո– ցինտերնի մեջ։ Ունի ավելի քան 60 հզ․ անդամ։ Դեմոկրաաական–քրիս– տոնեական կուսակցություն։ Ձևավորվել է 1912-ին (մինչև 1970-ը կոչ– վել է Պահպանողական քրիստոնեա– սոցիալական կաթոլիկական կուսակ– ցություն)։ Արտահայտում է խոշոր և միջին կապիտալի շահերը։ Ունի ավելի քան 68 հզ․ անդամ։ Շվեյցարական ժողովրդական կուսակցու– թ յ ու ն։ Ստեղծվել է 1971-ին։ Արտահայ– տում է միջին և մանր բուրժուազիայի, գերմ․ կանտոնների ունևոր գյուղացիու– թյան շահերը։ Ունի ավելի քան 50 հզ․ անդամ։ Անկախների կուսակ– ց ու թ յ ու ն։ Հիմնադրվել է 1935-ին։ Գերմ․ կանտոնների աջ կուսակցություն։ Ունի մոտ 7,5 հզ․ անդամ։ Լիբերալ կ ու ս ա կ ց ու թ յ ու ն։ Հիմնադրվել է 1913-ին։ Արտահայտում է ֆրանս․ կան– տոնների խոշոր բուրժուազիայի շահերը։ Ունի ավելի քան 10 հգ․ անդամ։ Շվեյ– ցարիայի աշխատանքի կու– ս ա կ ց ու թ յ ու ն։ Ստեղծվել է 1944-ին կոմկուսի (հիմնադրվել է 1921-ին) բազա– յի վրա։ Շվեյցարական արհմիու– թյունների միավոր ու մ։ Հիմ– նադրվել է 1880-ին։ Գործում է ս–դ․ կու– սակցության ղեկավարությամբ։ Մտնում է ԱԱՀԿ–ի մեջ։ Ունի ավելի քան 470 հգ․ անդամ։ Գործում են նաև քրիստոնեական, անկախ և այլ արհմիություններ։ VII․ Տնտեսաաշխարհագրական ակ– նարկ Շ․ ինդուստրացման բարձր մակարդա– կով և ինտենսիվ գյուղատնտեսությամբ կապիտալիստական երկիր է, կապիտալի խոշոր արտահանող։ էկոնոմիկայում մեծ նշանակություն ունեն առևտրաֆինանսա– կան գործունեությունը և օտարերկրյա տուրիզմը։ Շ–ին բաժին է ընկնում կապի– տալիստական երկրների արդ․ արտա– դրանքի մոտ 1%-ը (1976) և համաշխար– հային կապիտալիստական արտահանու– թյան ավելի քան 1,5%-ը։ Բնակչության մեկ շնչին ընկնող արտաքին առևտրի շըր– ջանառության մեծությամբ (4628 դոլլար, 1976) և ազգային համախառն արդյունքի չափերով Շ․ աշխարհում գրավում է առա– ջատար տեղերից մեկը։ Շ․ վաղուց ի վեր օգտագործում է իր ավանդական չեզո– քության առավելությունները՝ զարգացնե– լով միջնորդությունը միջազգային սանտ– րում (որին որոշ չափով նպաստել է նաև երկրի աշխարհագրական դիրքը)։ Կապի– տալի աղբյուր են ծառայում նաև օտար– երկրյա կապիտալի մշտական հոսքը, տու– րիզմը և կուրորտային գործը։ «Դրամա– վանդների գաղտնիության» երաշխիքը և չեզոք երկրի ստատուսը դեպի Շ–ի բան– կերն են ձգում կապիտալիստական շատ երկրների կապիտալը։ Կապիտալի մեծ մասը Շ․ արտահանում է վարկերի ձևով։ Շ․ խոշոր բանկային և ապահովագրական մոնոպոլիաների երկիր է։ Արդյունաբերության մեջ առաջատար են մեքենաշինությունը և քիմ․ արդյունաբերությունը։ Համարյա ամբողջ հումքը և հանքային վառելանյութը ներ– մուծվում է։ Վերջին տարիներին արդյու– նաբերության մեջ տեղի են ունենում կա– ռուցվածքային փոփոխություններ, նվա– զում է աեքսաիլ, կոշիկի, կարի, փայտա– մշակման արդյունաբերության և շինա– նյութերի արտադրության ձեռնարկու– թյուններում աշխատողների թիվը, աճում՝ մեքենաշինական, քիմ․ և դեղագործական արդյունաբերության մեջ զբաղվածների թիվը։ Օգտակար հանածոներից արդ․ նշանա– կություն ունեն քարաղը և շինանյութերը։ Շ․ էլեկտրաէներգիայի խոշոր արտադրող է։ Տեղական էներգիայի աղբյուրների (գլխավորապես հիդրոէներգիայի) հաշ– վին ծածկվում է պահանջի մոտ 1/5-ը։ Սպառվող էներգիայի 4/5-ը բաժին է ընկ– նում ներմուծվող վառելիքին, հիմնակա– նում նավթին և նավթամթերքներին, ինչ– պես նաև քարածխին ու բնական գազին։ էլեկտրաէներգիայի արտադրության մեջ աճում է միջուկային էներգիայի դերը (1980-ին 27,5%)։ Զենովայի և Մարսելի նավահանգիստների միջազգային նավ– թամուղներից ստացվում է նավթ, Նիդեր– լանդներից՝ գազ։ ՀԷԿ–երից ստացվող էլեկտրաէներգիայի տեսակարար կշիռը նվազում է (1980-ին կազմել է 69,7%)։ Կա սև և գունավոր մետալուրգիա։ Մեքենա– շինությունը մասնագիտանում է բարձր ճշգրտությամբ մետաղամշակման հաստոց–