հակաժող․ քաղաքականության դեմ։ 1944-ի հոկտեմբերին Ցյուրիխում տեղի ունեցավ Շվեյցարիայի աշխատանքի կու– սակցության հիմնադիր համագումարը, որտեղ միավորվեցին ՇԿԿ, Սոցիալիստա– կան ֆեդերացիան, առաջադիմորեն տրա– մադրված ս–դ–ները։
ՇՎԵՐՄԱ (Sverma) Ցան (1901–1944), չեխոսլովակյան և միջազգային կոմու– նիստական շարժման գործիչ։ ՉՍՍՀ հե– րոս (ետմահու, 1969)։ Չեխոսլովակիայի կոմկուսի (ՉԿԿ) անդամ 1921-ից։ Կրթու– թյամբ՝ իրավաբան։ 1924-ին եղել է ՉԿԿ–ի օրգան «Վեչերնի ռուդե պրավո» թերթի խմբագիր։ 1926–28-ին սովորել է Լենին– յան դպրոցում (Սոսկվա)։ 1929-ից՝ ՉԿԿ ԿԿ և Քաղբյուրոյի անդամ, 1935-ից՝ Կո– մինտերնի գործկոմի անդամության թեկ– նածու, 1935–38-ին՝ Չեխոսլովակիայի ազ– գային ժողովի դեպուտատ (ՉԿԿ–ից), 1936–38-ին՝ ՉԿԿ կենտրոնական օրգան «Ռուդե պրավո»-ի գլխ․ խմբագիր։ 1938-ին, Մյունխենի համաձայնագրի (տես Մյուն– խենի համաձայնագիր 1938) կնքումից հետո աշխատել է ՉԿԿ արտասահմանյան բյուրոյում, սկզբում՝ Փարիզում, 1940-ից՝ ՍՍՀՄ–ում։ Մասնակցել է 1944-ի Մլովակ– յան ազգային ապստամբությանը, որի ժամանակ էլ զոհվել է։ Գրել է Չեխոսլովա– կիայի պատմության, ազգային հարցի վերաբերյալ աշխատություններ։ Պարգե– վատրվել է Լենինի շքանշանով (ետմահու, 1969)։
ՇՎԷՐՆԻԿ Նիկոլայ Միխայլովիչ [7(19)․5․ 1888, Պետերբուրգ –24․12․1970, Մոսկվա], սովետական պետական և կուսակցական գործիչ, սոցիալիստական աշխատանքի հերոս (1958)։ ՍՄԿԿ անդամ 1905-ից։ 1902-ից՝ բանվոր–մետաղագործ։ 1905– 1917-ին եղել է ՌՍԴԲԿ Պետերբուրգի, Նի– կոլաեի, Տուլայի, Սամարայի կոմիտենե– րի անդամ։ Հոկտեմբերյան հեղափոխու– թյունից (1917) հետո՝ Սամարայի սովետի նախագահ։ 1918–20-ին՝ Արևելյան և Հա– րավային ռազմաճակատների կոմիսար, 1921–23-ին կատարել է արհմիութենա– կան աշխատանքներ։ 1923–25-ին՝ ՌԿ(բ)Կ ԿՎՀ նախագահության անդամ և
ՌՍՖՍՀ բանգյուղտեսչության ժողկոմ։ 1925–26-ին՝ ՀամԿ(բ)Կ ԿԿ Լենինգրադի մարզկոմի և Հյուսիս–Արևմտյան բյուրոյի, 1926–27-ին՝ Համկ(բ)կ ԿԿ, 1927–28-ին՝ կուսակցության Ուրալի մարզկոմի քար– տուղար։ 1929-ին՝ մետաղագործների արհ– միության ԿԿ նախագահ, 1930–44-ին՝ ՀԱՄԿ1ս–ի աոաջին քարտուղար։ 1944– 1946-ին՝ ՄՄՀՄ Գերագույն սովետի Նա– խագահության նախագահի առաջին տե– ղակալ և ՌՍՖՍՀ Գերագույն սովետի Նա– խագահության նախագահ, ՍՍՀՄ Գերա– գույն սովետի Ազգությունների սովետի նախագահ (1938–46)։ 1946–53-ին՝ ՍՍՀՄ Գերագույն սովետի Նախագահու– թյան նախագահ, 1953–56-ին՝ ՀԱՄԿԽ–ի նախագահ, 1956–62-ին՝ ՍՄԿԿ ԿԿ–ին կից կուսակցական վերահսկողության կո– միտեի, 1962–66-ին՝ Կուսակցական հանձ– նաժողովի նախագահ։ Կուսակցության XIV–XXIII համագումարների պատգա– մավոր։ Կուսակցության ԿԿ անդամ 1925-ից, 1926–27-ին և 1930–46-ին՝ ԿԿ կազմբյուրոյի անդամ, 1939–52-ին՝ ԿԿ Ն․ Մ․ Շվերնիկ Քաղբյուրոյի անդամության թեկնածու, 1953–57-ին՝ ՄՄԿԿ ԿԿ Նախագահության անդամության թեկնածու, 1952–53 և 1957–66-ին՝ ՄՄԿԿ ԿԿ Նախագահության անդամ։ ՄՄՀՄ I–VI գումարումների Գե– րագույն սովետի դեպուտատ։ Պարգևա– տրվել է Լենինի 5 շքանշանով։ Թաղված է Կարմիր հրապարակում, Կրեմլի պա– տի տակ։
ՇՎԵՏՈՎ Արկադի Դմիտրևիչ (1892-1953), ավիացիոև շարժիչների բնագավառի սո– վետական կոնստրուկտոր։ Տեխ․ գիտ․ դ–ր (1940), ինժեներատեխնիկական ծա– ռայության գեներալ–լեյտենանտ (1948), սոցիալիստական աշխատանքի հերոս (1942)։ Ավարտել է Մոսկվայի բարձրա– գույն տէխ․ ուսումնարանը (1921)։ 1934-ից՝ ավիամոտորաշինության գործարանի գըլ– խավոր կոնստրուկտոր, 1926-ին՝ Պո–2 (Ու–2), Աիր–6, ՈւՏ–2, Յակ–18 և այլ ինք– նաթիռների համար մշակել է օդային հո– վացմամբ սովետական առաջին սերիա– կան Մ–11 ավիաշարժիչը։ 40-ական թթ․ ԱՇ ընտանիքի ինքնաթիռների համար ստեղծել է օդային հովացմամբ մխոցավոր աստղանման շարժիչներ։ Շ․ օդային հո– վացմամբ շարժիչների կոնստրուկտորնե– րի դպրոցի ստեղծողն է։ Եղել է ՍՍՀՄ II – III գումարումների Գերագույն սովետի դե– պուտատ։ ՍՍՀՄ պետ․ մրցանակներ (1942, 1943, 1946, 1948)։ Պարգևատրվել է Լենինի 5 շքանշանով։ ՇՎԻ, 1․ նույնը, ինչ որ պ և պ ու կ՝ որ կավե, ձևավոր (սովորաբար՝ թռչնանման) երաժշտ․ գործիք–սուլիչ է՝ երկու փողով (մինչև 10 և 12 սմ երկարությամբ) և երկու ձայնանցքով։ Ներկայումս գործածվում է որպես խաղալիք։ 2․ Նույնը, ինչ որ թու– թակ։ Ներկայումս կիրառվում են ռեգիս– տրային տարբեր տեսակներ (ձեռնարկել է դեռևս Վ․ Բունին), որի շնորհիվ Շ–թու– թակի դերը որպես մենակատար և ան– սամբլային նվագարան զգալի մեծացել է։ Ռ․ Աթայան
ՇՎԻՆԳԷՐ (Schwinger) Ցոլլիուս (Ջու– լիուս) (ծն․ 1918), ամերիկացի ֆիզիկոս։ ԱՄՆ–ի ազգային ԳԱ, Գիտությունների և արվեստների ամերիկյան ակադեմիայի անդամ։ Կոլումբիայի համալսարանում ստանալով փիլ–յան դոկտորի աստիճան (1939)՝ աշխատել է Բերկլիի, Քեմբրիջի, Չիկագոյի և Բոստոնի համալսարաննե– րում, 1943–46-ին՝ Մասսաչուսեթսի տեխ– նոլոգիական ինստ–ի ճառագայթային լա– բորատորիայում։ 1947–72-ին՝ Հար վար– դի համալսարանի, 1972-ից՝ Լոս Անջելեսի համալսարանի պրոֆեսոր։ Աշխատանք– ները վերաբերում են դաշտի քվանտային տեսությանը, միջուկային ուժերի տեսու– թյանը, մեծ թվով մասնիկների համակար– գերի քվանտային տեսությանը՝ հիմնված Գրինի ֆունկցիաների վրա։ Առաջինն է շարադրել քվանտային էլեկտրադինամի– կայի հիմունքները կովարիանտ տեսքով։ Մշակել է վարիացիոն մեթոդը ցրման տե– սության մեջ։ Նոբելյաև մրցանակ (1965, Ռ․ Ֆ․ Ֆեյնմանի և Մ․ Տոմոնագայի հետ)։
ՇՎԻՆԴ (Schwind) Մորից ֆոև (1804– 1871), գեղանկարիչ և գրաֆիկ, XIX դ․ գերմ․ և ավստ․ արվեստում ուշ ռոմանտիզ– մի ներկայացուցիչ։ Մովորել է Վիեննայի (1821-ից) և Մյունխենի (1828-ից) գեղար– վեստի ակադեմիաներում։ 1847-ից հիմ– նականում աշխատել է Մյունխենում։ Շ–ի ժանրային նկարները («Հարսանեկան ճա– նապարհորդություն», 1862, Շակի պատ– կերասրահ, Մյունխեն), յուղաներկ և ջրա– ներկ աշխատանքների շարքերը («Գեղեց– կուհի Մելուզինան», 1868-70, XIX– XX դդ․ պատկերասրահ, Վիեննա), բազ– մաթիվ որմնանկարներն ու գրքերի ձևա– վորումները ներթափանցված են ժող․ հեքիաթների և լեգենդների մոտիվներով, տրամադրությամբ հովվերգական են, սա– կայն զուրկ չեն ակադեմիզմի երանգնե– րից։ ՇՎԻ5 ՏԱՎԱՐԻ ՏԵՂ, կաթնամսատու ցեղ։ Բուծվել է Շվեյցարիայում կարճեղջյուր տավարից (հնագույն ժամանակներում ներմուծվել է Արևելքից) սերված կենդա– նիների երկարատև ընտրության և զույգ ընտրության միջոցով։ Մարմնակազմը ամուր է։ Կենդանիները դիմացկուն են և լավ են օգտագործում արոտը։ Թույրը՝ գորշ (բացից մուգ երանգով)։ Սև կապարա– գույն քթահայելին սահմանազատված է սպիտակավուն մազածածկի օղակով, իսկ իրանի վերին գծի ուղղությամբ, մնդավից մինչև պոչարմատը, մազածածկը ավելի բաց գույն է (արտաքնակազմի բնորոշ հատկանիշներ)։ Կենդանիների իրանը ձգված է, կրծքավաևդակը՝ լավ զարգա– ցած, ոտքերը՝ ամուր։ Լավ կլիմայավարժ– վում են։ Ցուլերի կենդանի զանգվածը՝ 800–950 (առավելագույնը՝ 1200), կովե– րինը 550–600 (առավելագույնը՝ 800) կգ է։ 13–14 ամսական զվարակները (մատ– ղաշ)՝ 260–300 կգ։ ճարպ քիչ են կուտա– կում։ Սպանդային ելքը 50–60% է։ Կաթ– նատվությունը՝ 4000–4500 կգ (ամենա– բարձրը՝ 10 հզ․ կգ)։ Կաթի յուղայնությու– նը՝ 3,7–3,9%։ Շ․ տ․ ց․ բուծվում է բազ– մաթիվ երկրներում։ Ռուսաստան ներմուծ– Շվից տավարի ցեղ վել է XIX դ․ վերջին։ ՍՍՀՄ–ում այս ցեղի և տեղական տավարի տրամախաչմամբ ստեղծվել են մի շարք լավագույն ցեղեր, ՀՄՄՀ–ում՝ Կովկասյան գորշ տավարի Չեղը։ Վ․ Աբրահամյան