Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/576

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


ՇՎՅԱԴԱԱ Ցոնաս Իզիդորյաուս (1908– 1971), լիտվացի սովետական կոմպոզի– տոր, խմբավար, մանկավարժ։ ՍՍՀՄ ժող․ արտիստ (1954)։ 1929-ին ավարտել է Կլայպեդայի երաժշտ․ ուսումնարանը։ 1940-ին հիմնադրել և մինչե 1962-ը ղեկա– վարել է Լիտվ․ ՍՍՀ «Լետուվա» երգի և պարի պետ․ անսամբլը։ Մինչե 1970-ը եղել է երգի տոների գլխ․ դիրիժորը։ Գրա– ռել և մշակել է ժող․ երաժշտ․ ստեղծագոր– ծությունների նմուշներ։ Հանրաճանաչ են Շ–ի երգերն ու ժող․ նվագարանների հա– մար գրված գործերը։ Հեղինակ է նաե կանտատների, Լիտվ․ ՍՍՀ պետ․ հիմնի երաժշտության (1950, P․ Դվարիոնասի հետ)։ 1935-ից Կաունասի կոնսերվատո– րիայում ղեկավարել է տրոմբոնի դասա– րանը, 1945-ից եղել է Լիտվ․ ՍՍՀ կոնսեր– վատորիայի (Վիլնյուս) ժող․ գործիքների ամբիոնի վարիչը (1967-ից՝ պրոֆեսոր)։ ՍՍՀՄ պետ․ մրցանակ (1950)։ OSUP (գերմ․ Stab), զորքերը կառավարե– լու հիմնական մարմին։ Լինում են հա– մազորային, զորատեսակների և զինված ուժերի տեսակների Շ–ներ։ Շ–ի կարեոր խնդիրներն են՝ զորքերի և ղեկավարող մարմինների մշտական մարտական պատ– րաստության ապահովումը, իրադրության վերաբերյալ տվյալների հավաքումը, ուսումնասիրումը, մշակումն ու գնահա– տումը, օպերատիվ–տակտիկական հաշ– վարկների և առաջարկությունների զե– կույցը հրամանատարին (մարտական գոր– ծողության պլանավորման ու ռազմ, գոր– ծողությունների ժամանակ որոշումներ կա– յացնելու համար), մարտական գործողու– թյան (ճակատամարտի) պլանավորումը, զորքերի կառավարման, փոխհամագոր– ծակցության ու բազմակողմանի ապահով– վածության կազմակերպումը, զորքերի անձնակազմի առօրյա կյանքի, կենցաղի, ուսուցման և դաստիարակության կանո– նարկումը, ամուր կարգապահության, զի– նակարգի և կազմակերպվածության ապա– հովումը։ Շ․ իր աշխատանքը կատարում է գլխ․ հրամանատարի (հրամանատարի) որոշումների և վերադաս Շ–ի կարգադրու– թյունների հիման վրա։ Շ–ի աշխատանքը •ղեկավարում է Շ–ի պետը, որը հրամանա– տարի 1-ին տեղակալն է և նրա անունից իրավունք ունի կարգադրություններ անել ենթակա զորքերին։ XIX դ․ սկզբին Ռուսաստանում ստեղծ– վեցին Գւխավոր շաաբ, բանակների և կորպուսների, հետագայում՝ նաև դիվի– զիաների Շ–ներ։ XIX դ․ վերջին –XX դ․ սկզբին շատ երկրների բանակներում Շ–ները ունեցել են մշտական հաստիքներ, հստակորեն որոշվել են դրանց անձնա– կազմի ֆունկցիաները։ Զորքերը կառա– վարելու համար օգտագործվել են տեխ․ միջոցներ (հեռախոս, հեռագիր, ռադիո)։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին (1914–18) ռուս, բանակում ստեղծվեցին ռազմաճակատների Շ–ներ, իսկ Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի բանակներում՝ բանակային խմբերի Շ–ներ։ Առաջին և երկրորդ հա– մաշխարհային պատերազմների միջե ըն– կած ժամանակաշրջանում ձեավորվել են ժամանակակից Շ–ների կառուցվածքի հիմքերը։ Շ–ների գործունեությունը հե– տագա զարգացում է ապրել երկրորդ հա– մաշխարհային պատերազմի (1939–45) տարիներին։ Կարմիր բանակում զորա– միավորումների Շ–ները կազմված էին օպերատիվ, հետախուզական և այլ վար– չություններից (բաժիններից)։ Կային նաե զորատեսակների Շ–ներ։ Պատերազմից հետո ՍՍՀՄ Զինված ուժերում կազմավոր– վել է Շ–ների հետնյալ ընդհանուր կառուց– վածքը՝ ՍՍՀՄ Զինված ուժերի Գլխավոր Շ․, զինված ուժերի տեսակների գլխ․ Շ–ներ, զինված ուժերի թիկունքի Շ․, քա– ղաքացիական պաշտպանության Շ․, զո– րատեսակների և հատուկ զորքերի հրա– մանատարների Շ–ներ։ Շ–ներ կան նաե զորամիավորումներում, զորամասերում են։ Նմանօրինակ Շ–ներ կան նաև օտար– երկրյա պետությունների զինված ուժե– րում։ ՆԱՏՕ–ի Միացյալ զինված ուժերում ստեղծվել է միացյալ Շ․, իսկ Վարշավայի պայմանագրի մասնակից երկրների Միաց– յալ զինված ուժերում՝ այդ պետություն– ների Միացյալ զինված ուժերի Շ․։ ՇՏԱԼ (Stahl) Գեորգ էռնստ (1659–1734), գերմանացի բժիշկ և քիմիկոս։ Ավարտել է Ենայի համալսարանի բժշկ․ ֆակուլտետը (1683)։ Եղել է Ենայի, Հալլեի (1694-ից) համալսարանների պրոֆեսոր, պրուսա– կան թագավորի պալատական բժիշկ (1716-ից)։ Զեակերպել է ֆւոգիսաոնի տե– սությունը, որը հետագայում հերքվել է Ա․ Լավուազիեի աշխատանքներով։ Ֆի– զիոլոգիայի բնագավառի աշխատանքնե– րում Շ․ հանդես է եկել որպես վիտալիստ, զարգացրել ոգիների և հոգու գոյության՝ անիմիզմի (տերմինն առաջարկել է Շ․) ռեակցիոն տեսությունը։ ՇՏԱՄ (գերմ․ Stamm, բառացի՝ բուն, հիմք), միկրոօրգանիզմների որոշակի տե– սակի մաքուր կուլտուրա, որի մորֆո– լոգիական և ֆիզիոլոգիական առանձնա– հատկություններն ուսումնասիրված են։ Շ․ առանձնացնում են որոշակի աղբյու– րից՝ տարբեր ժամանակամիջոցում կամ տարբեր աղբյուրներից (հող, ջուր, սննդա– մթերք)։ Այդ պատճառով վիրուսների, բակտերիաների նույն տեսակները կարող են ունենալ մեծ թվով Շ–ներ, որոնք տար– բերվում են մի շարք հատկություններով (օրինակ՝ անտիբիոտիկների նկատմամբ զգայունությամբ, ֆերմենտներ, թույներ առաջացնելու ընդունակությամբ)։ Տվյալ տեսակի համար բնորոշ հատկություն– ներով օժտված Շ․ օգտագործում են նույն տեսակի այլ Շ–ի հետ համեմատելու հա– մար և անվանում են էտալոնային։ Տար– բերում են վակցինային և արդ․ Շ–ներ։ Վակցինային Շ–ները թույլ վիրուլենտ են, սակայն պահպանում են իմունածին հատ– կությունները և օգտագործվում վակցինա– ներ պատրաստելիս։ Արդ․ Շ–ները կիրառ– վում են սպիտակուցների (այդ թվում՝ ֆերմենտների), անտիբիոտիկների, վի– տամինների, օրգ․ թթուների ենի արտա– դրության մեջ։

ՇՏԱՅՆԵՐ (Steiner) Ռուդոլֆ (1861 – 1925), գերմանացի գիտնական, իդեալիստ փի– լիսոփա, անթրոպոսոֆիայի հիմնադիրը։ Վիեննայում ուսումնասիրել է Փիլիսոփա– յություն, մաթեմատիկա և բնագիտություն։ Խմբագրել է Ցո․ Վ․ Գյոթեի բնափիլիսո– փ այ ական երկերը և աշխատել Վայմարում Գյոթեի և Շիլլերի արխիվում։ 1900-ական թթ․ սկսվել է Շ–ի բուռն գործունեությունը թեոսոֆիական, ապա իր ստեղծած անթ– րոպոսոֆիական ընկերությունում։ 1913-ին Դորնախում (Շվեյցարիա) 18 ազգություն– ների ներկայացուցիչների մասնակցու– թյամբ և իր նախագծով կառուցել է Գյո– թեանում տաճարը (Հոգեոր գիտության ազատ բարձրագույն դպրոց)։ 1922-ի դեկտ․ 31-ի գիշերը Շ–ի հակառակորդները հրկի– զել են տաճարը, որը նրա նոր նախագծով վերականգնումից հետո գործում է ցայ– սօր՝ հանդիսանալով անթրոպոսոֆիական շարժման կենտրոնը։ Շ–ի անթրոպոսո– ֆիան (< հուն․ av0pamo£ – մարդ և aocpta – իմաստություն, մ ա ր դ ի մ ա– ց ու թ յ ու ն) էապես տարբերվում է օկուլ– տային բոլոր ուղղություններից։ Ըստ նրա, հոգեոր աշխարհ տանող ճանապարհը անցնում է գիտության և գիտակցության միջով, յուրաքանչյուր գիտ․ փաստի մինչե վերջ ընթացող իմաստավորումը հանգեց– նում է գերզգայական իրականության հայտնաբերմանը (օրինակ, «Ինչպես հաս– նել բարձրագույն աշխարհների ճանաչո– ղությանը», 1909)։ Շ․ համաշխարհային պատմության կենտրոնական իրադար– ձություն է համարել Հիսուս Քրիստոսի երեան գալը, դրա մեկնաբանությունը պայմանավորել անհատական ներքին փորձով։ Շ․ մանկավարժության, բժշկու– թյան, գյուղատնտեսության, արվեստի, կրոնի և մշակութային կյանքի այլ ոլորտ– ների վերաբերյալ գրքերի հեղինակ է (նրա երկերի լիակատար ժողովածուն բաղկացած է 364 հատորից)։ Գրկ․ Белый А , Р․ Штейнер и Гете в мировоззрении современности, М․, 1917; Meyer R․, Rudolf Steiner, Stuttgart, 1975․

ՇՏԱՅՆԹԱԼ (Steinthal) Հայման (1823- 1899), գերմանացի լեզվաբան։ Բեռլինի համալսարանի պրոֆեսոր (1863-ից), լեզ– վաբանության մեջ հոգեբանական ուղղու– թյան հիմնադիրներից։ Գործունեության առաջին շրջանում նկատելի աշխատանք է կատարել Վ․ Հոսէբուղւոի հայացքները տարածելու ուղղությամբ։ Լեզվական երե– վույթները մեկնաբանել է հոգեբանության՝ ժողովրդահոգեբանության դիրքերից։ Ան– դրադարձել է լեզվի ծագման ու զարգաց– ման, լեզվի ու մտածողության փոխհարա– բերության հարցերին, լեզուների տիպա– բանական դասակարգմանը։ Փորձել է հիմնավորել լեզվի ծագման «բնաձայ– նության տեսությունը»։ Այսպես կոչված, ժողովրդի ոգու արտահայտման մեջ էա– կան տեղ է հատկացրել լեզվին։ Թեե մարդ– կային կոլեկտիվների ձևավորման ու լեզ– վի ծագման խնդրում կարեոր գործոն է դի– տել աշխատանքը, սակայն շատ երևույթ– ների մեկնաբանության մեջ ունեցել է իդեալիստական հայեցակետ։ Զբաղվել է նաև լեզվաբանության պատմության հար– ցերով։ Երկ․ Grammatik, Logik und Psychologie, ihre Principien und ihr Verhaltniss zu einander, B․, 1855; Philologie, Geschichte und Psycholo– gie in ihren gegenseitigen Beziehungen, B-, 1864; Abriss der Sprachwissenschaft, Tl 1, B-, 1881; Der Ursprung der Sprache im Zusam- menhange mit den letzten Fragen alles Wis- sens, 4 Aufl․, B․, 1888;tGeschichtetder