Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/578

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

նակի տախտակամածով, սյուների վրա՝ օդափոխությունն ապահովելու նպատա– կով; ժամանակակից խոշոր տնտեսու– թյուններում Շ–ի փոխարեն կառուցում են հացահատիկի պահեստարաններ։

ՇՏԵՄԱՐԱՆ», հանդես։ Լույս է տեսել 1821–23-ին, Կալկաթայում։ խմբագիր՝ Մ․ Մկրաչյան։ Լուսաբանել է գաղթավայ– րի առօրյան, անդրադարձել տարբեր խա– վերի բախումներին, սուր քննադատու– թյան ենթարկել հոգևորականներին, ազ– գի հոգսերի նկատմամբ անտարբեր մե– ծահարուստներին ու առևտրականներին, կոչ արել բարձր պահել ազգային ոգին, առաջնորդվել ազատագրական գաղա– փարներով։ Կապված լինելով ազատա– խոհ շրջանների հետ և ունենալով ռուս, կողմնորոշում՝ «Շ․» անդրադարձել է ժա– մանակի քաղ․ իրադարձություններին, մասնավորապես թուրք, բռնությունների դեմ հույն ժողովրդի ազատագրական պայ– քարին, մերկացրել օսմանյան պետության հայակործան քաղաքականությունը, շեշ– տել զինվորական գործ և քաղաքականու– թյան արվեստ սովորելու անհրաժեշտու– թյունը։ Տպագրել է հայրենասիրական, պատմական, գրական բնույթի նյութեր, բանավիճային հոդվածներ, զրույցներ, առակներ, լուրեր, արհեստներ ու կենցա– ղավարություն ուսուցանող խորհուրդներ, անդրադարձել թատրոնի, հայոց լեզվի և այլ հարցերի։ Մ․ Հակոբյան

ՇՏԵՄԱՐԱՆ ՊԻՏԱՆԻ ԳԻՏԵԼՅԱՏ», պատկերազարդ կրոնական ամսագիր։ Ամերիկյան միսիոներների հրատարակու– թյուն։ Լույս է տեսել 1839–42, 1844–46, 1854-ին, Զմյուռնիայում, ապա՝ Կոստանդ– նուպոլսում։ Պրոպագանդել է կրոնը, Աստվածաշնչի դրույթները, ձգտել բո– ղոքականություն տարածել հայկական շրջաններում՝ մասնավորապես երիտա– սարդության մեջ։ Տպագրել է նաև ազգա– գրության, երկրագիտության, աստղա– բաշխության, ժամանակի գիտական նվա– ճումների վերաբերյալ հոդվածներ, հրա– տարակել բարոյախոսական զրույցներ ու լեգենդներ, հեքիաթներ, խրատներ, ասույթներ։ Նախորդել է «Ավետաբեր և շտեմարաև պիտանի գիտելյաց» և <Ավե– տաբեր> նույնատիպ պարբերականներին։ Մ․ Հակոբյան

ՇՏԵՄԵՆ4Ո Սերգեյ Մատվեևիչ (1907– 1976), սովետական ռազմական գործիչ, բանակի գեներալ (1968)։ ՍՄԿԿ անդամ 1930-ից։ Կարմիր բանակում ծառայել է 1926-ից։ Ավարտել է Սևաստոպոլի զենի– թային հրետանու դպրոցը (1930), ԲԳԿԲ–ի մեքենայավորման և մոտորավորմաև (1937), Գլխ․ շտաբի (1940) ռազմ, ակադե– միաները։ Հայրենական մեծ պատերազ– մին (1941–45) մասնակցել է սկզբից։ 1943-ի մայիսից եղել է Գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ, օգնել է կազմակերպելու Անդրկովկասյան ռազ– մաճակատի Հս․ և Սևծովյան զորախմբե– րի, Պրիմորիեի Աոանձին բանակի, 1-ին, 2-րդ, 3-րդ Մերձբալթյան ռազմաճակատ– ների, Արմ․, 4-րդ Ուկր․ և 2-րդ Բելոռուս, ռազմաճակատների ռազմ, գործողություն– ները։ Ետպատերազմյան տարիներին եղել է Գլխ․ շտաբի պետ և ՍՄՀՄ Զինված ուժե– րի մինիստրի տեղակալ (1948–52)։ 1952-ից շարունակել է պատասխանատու պաշտոններ վարել զինված ուժերում։ 1962-ից Ցամաքային զորքերի շտաբի պետն էր և Գլխ․ հրամանատարի 1-ին տե– ղակալը, 1964-ից՝ ՄՍՀՄ Զինված ուժերի Գլխ․ շտաբի պետի տեղակալ, 1968-ից՝ Վարշավայի պայմանագրի մասնակից եր– կըրների Միացյալ զինված ուժերի շտա– բի պետ։ 1952–66-ին եղել է ՍՄԿԿ ԿԿ ան– դամության թեկնածու։ Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի 3, Սուվորովի I և II աստիճանի, Կուտուզովի I աստիճանի, Աշխատանքային կարմիր դրոշի, Կարմիր աստղի, ինչպես նաև արտասահմանյան շքանշաններով։ Գրել է «Գլխավոր շտաբը պատերազմի տարիներին» (գիրք 1–2, 1973–75) գիրքը։

ՇՏԵՅՆ, շաայն (գերմ․ Stein, բառացի4 քար), որոշ գունավոր մետաղների (պղինձ, նիկել, կապար ևն) արտադրության միջ– անկյալ պրոդուկտ՝ երկաթի սուլֆիդի և ստացվող մետաղի սուլֆիդի համաձուլ– վածք։ Օքսիդային հալույթներում գունա– վոր մետաղների սուլֆիդների փոքր լու– ծելիության, նրանց հալման համեմատա– բար ցածր ջերմաստիճանի (1100 °Օփց ցածր) և բարձր խտության (ավելի քան 4 գ/uil3) շնորհիվ հալված Շ․ անջատվում է խարամից և նրա տակ առաջացնում ա– ռանձին շերտ։ Պղնձի և նիկելի սուլֆի– դային հումքերի հալման ժամանակ Շ–ում են կուտակվում պղինձը, նիկելը և կո– բալտը։ Շ․ սովորաբար պարունակում է 10–50 % Си և Ni, 15–25% Տ, մնացա– ծը՝ երկաթ։ Շ․ առաջանում է նաև կապա– րա у պրոցեսներում, երբ հումքի մեջ լինում են պղինձ և ծծումբ։

ՇՏԵՏՆԲԵՐԴ Մաք սի մի լի աև Օսեևիչ [22․6(4․7)․1883, վիլնո (վիլնյուս) –6․12․ 1946, Լենինգրադ], ռուս սովետական կոմ– պոզիտոր և մանկավարժ։ ՌՍՖՍՀ արվես– տի վաստ․ գործիչ (1934), Ուզբեկ․ ՍՍՀ ժող․արտիստ (1944)։ Արվեստագիտության դ–ր (1943)։ 1908-ին ավարտել է Պետեր– բուրգի կոնսերվատորիան (Ն․ Ա․ Ռիմս– կի–Կորսակովի կոմպոզիցիայի դասա– րան), նույն թվականից դասախոս (1915-ից՝ պրոֆեսոր)։ Շ–ին աշակերտել են Ս․ Բարխուդարյանը, Ռ․ Մելիքյանը, Ցու․ Շապորինը, Դ․ Շոստակովիչը և ուրիշներ։ Հանդես է եկել որպես դիրի– ժոր։ Գրել է «Մետամորֆոզներ» (1913, բեմ, 1914, Փարիզ), «Թիլ Ուլենշպիգել» (1936) բալետները, «Երկիր և երկինք» դրամատիկական պոեմը (1918), 2 կան– տատ, 5 Սիմֆոնիա (1906, 1909, 1928, 1933, 1942), «Հայաստանում» կապրիչիոն և նվագախմբային այլ գործեր, ջութակի կոնցերտ (1946), 2 լարային կվարտետ, ռոմանսներ և երգեր։ Շ․ Ռիմսկի–Կորսա– կովի երաժշտ․ և գրական երկերի ետմահու հրատարակության խմբագիրն է, ավարտի է հասցրել նրա «Գործիքավորման հի– մունքները» դասագիրքը։ Գործիքավորել է Ա․ Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի IV գործողությունը (1930, Մոսկվա, 1933, Երևան) և 1939-ի բեմադրությունների (Երևաև, Մոսկվա) համար հեղինակի նյութերով գրել է լիբրետոյում ավելաց– ված հատվածների երաժշտությունը։ Պար– գևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։ Գրկ․ Б о г д а н о в-Б ерезовский В․, Максимилиан Штейнберг, М․, 1947․ Ա․ Րուդաղյան

ՇՏԵՌՆ Լինա Մոլոմոնովնա (1878–1968), սովետական ֆիզիոլոգ, ՍՍՀՄ ԳԱ (1939) և ՍՍՀՄ ԲԳԱ (1944) ակադեմիկոս։ ՍՄԿԿ անդամ 1938-ից։ Ավարտել է ժնևի համալ– սարանը (1903) և աշխատել տեղում (1917-ից՝ պրոֆեսոր)։ 1925-իև տեղափոխ– վել է ՍՍՀՄ։ Եղել է Մոսկվայի 2-րդ բժշկ․ ինստ–ի ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ (1925–48), միաժամանակ ՍՍՀՄ ԳԱ ֆի– զիոլոգիայի ինստ–ի դիրեկտոր (1929– 1948), ՍՍՀՄ ԳԱ կենսաֆիզիկայի ինստ–ի ֆիզիոլոգիայի բաժնի վարիչ (1954–68)։ Ուսումնասիրել է օրգանիզմի ֆիզիոլո– գիական պրոցեսների քիմ․ և ֆիզիկաքիմ․ հիմքերը, հումորաչ կարգավորումը։ Մշա– կել է ուսմունք օրգանիզմի պատնեշային (հատկապես արյունաուղեղային) ֆունկ– ցիաների վերաբերյալ և հիմնավորել դը– րանց նշանակությունը ներքին միջավայ– րի հաստատունության պահպանման (տես Հոմեոսաազ) գործում։ ՍՍՀՄ պետ․ մըր– ցանակ (1943)։

ՇՏԵՌՆ (Stern) Վիլյամ (1871-1938), գեր– մանացի հոգեբան, իդեալիստ փիլիսոփա։ Պրոֆեսոր Բրեսլաուում (1907-ից) և Համ– բուրգում (1916–33), որտեղ հիմնադրել է մանկան և մանկավարժական հոգեբանու– թյան հարցերով զբաղվող Հոգեբանության ինստ․։ 1933-ին տարագրվել է ԱՄՆ, եղել Դյուկի համալսարանի պրոֆեսոր (1924)։ Հատուկ ուշադրություն է նվիրել մանկան օժտվածության խնդիրներին։ Շ–ի աշխա– տություններն ընդգրկում են ընդհանուր, գենետիկական և կիրառական հոգեբա– նության, այդ թվում՝ դիֆերենցիաւ հոգե– բանության հարցերի լայն շրջանակ։ Առա– ջիններից էր, որ անդրադարձավ անհա– տական տարբերությունների ուսումնա– սիրությանը, կիրառեց տեստեր և մտցրեց «բանականության գործակից» հասկացու– թյունը։ Շ․ դատական հոգեբանության մշակման նախաձեռնողներից է։ Զարգաց– րել է, այսպես կոչված, «քննադատական պերսոնալիզմ» ըմբռնումը («Անձնավորու– թյուն և իր», հ․ 1 – 3, 1906–24)՝ աշխարհը դիտելով որպես տարբեր աստիճանների անձնավորությունների (տարեց մարդ, երեխա, կենդանի, բույս) հիերարխիական համակարգ, ընդ որում անձնավորությա– նը որպես ներքնապես ակտիվ և նպատա– կասլաց ամբողջականություն (ինտեգրալ) հակադրվում են դրսից դետերմինացված «իրերը»։ Երկ․ Allgemeine Psychologie auf persona- listischer Grundlage, 2 Aufl․, Den Haag, 1950․

ՇՏԵՌՆ (Stern) Օտտո (1888-1969), ֆի– զիկոս։ Ծնվել է Գերմանիայում (Զորաու, Սիլեզիա), 1933-ին տեղափոխվել ԱՄՆ։ Ավարտել է Բրեսլաուի (Վրոցլավ) համալ– սարանը։ 1933–45-ին Կարնեգիի (Պիտս– բուրգ) տեխնոլոգիական ինստ–ի պրոֆե– սոր։ Աշխատանքները վերաբերում են մի– ջուկային ֆիզիկային, քվանտային ֆիզի– կային, թերմոդինամիկային։ Մշակել է մուեկուՀային ն ատոմային փնջերի մեթո– դը, չափել (1920) գազի մոլեկուլների ջեր– մային շարժման արագությունը (Շ տ և ռ– ն ի փորձ), ապացուցել (1922) ատոմի մագնիսական մոմենտի տարածական