Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/579

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

քվանաացման փորձնական ստուգման հնարավորությունը (Շւոեռնի–Գեուախի փորձ)։ Հայտնագործել է (1929) ատոմների և մոլեկուլների դիֆրակցիան, գերմանա– ցի ֆիզիկոս Ռ․ Ֆրիշի հետ չավւել (1933) պրոտոնի մագնիսական մոմենտը H2 մո– լեկուլում։ Նոբելյան մրցանակ (1943)։

ՇՏԵՌՆԲԵՐԳ Լև Յակովլեիչ [21․4(3․5)․ 1861, Ժիտոմիր –14․8․1927, Դուդերգոֆ (այժմ4 Լենինգրադի մարզի Լոմոնոսովի շրջանի Մոժայսկի ավան)], սովետական ազգագրագետ։ ՍՍՀՄ ԳԱ թղթակից ան– դամ (1924)։ Լենինգրադի համալսարանի պրոֆ․ (1918-ից)։ Նարոդովոլական կազ– մակերպություններին մասնակցելու հա– մար աքսորվել է Աախալին (1889–97), ուր ուսումնասիրել է Նիվխերի (գիլյակ– ների) ազգագրությունը։ Պարզել է նրանց մոտ տոհմային կարգերի գոյությունը4 ազ– գակցության դասակարգված համակար– գով և խմբամուսնության վերապրուկնե– րով հանդերձ։ 1901-ից աշխատել է Պե– տերբուրգի (Լենինգրադ) Ազգագրության և մարդաբանության թանգարանում։ էվո– լյուցիոնիզմի դիրքերից ապացուցել է մարդկության միասնականությունը։ Ազ– գագրությունն ըմբռնել է որպես նախնա– դարյան ժողովուրդների և նրանց վերապ– րուկների վերաբերյալ գիտություն։ Զգա– լի ավանդ է դրել նախնադարյան կրոնի ուսումնասիրման մեջ։ Երկ․ Гиляки, орочи, гольды, негидалъцы, айны, Хабаровск, 1933; Первобытная рели– гия в свете этнографии, JL, 1936․ Գրկ․ Памяти Л․ Я․ Штернберга- 1861 – 1927, Л․, 1930․

ՇՏԵՌՆԲԵՐԳ (Sternberg) Ջոզեֆ (1894– 1969), ամերիկյան կինոռեժիսոր։ Ծնվել է Ավստրիայում։ 1914-ից ապրել է ԱՄՆ–ում։ Շ–ի առաջին ֆիլմերից են՝ «Ետնախորշեր» (1927), «Նյու Ցորքի նավանորոգարան– ները» (1928)։ «Համր» կինոյի վերջին շըր– ջանում Շ․ վայելել է խոշոր և ինքնատիպ ռեժիսորի հեղինակություն։ 1929-ին հրա– վիրվել է Գերմանիա, ստեղծել «Երկնա– գույն հրեշտակ» (1930, ըստ Թ․ Մաննի «Պրոֆեսոր Օւնրատ» վեպի) հնչուն ֆիլմը, որով արժանացել է համաշխարհային ճա– նաչման։ Այս կինոնկարի ազդեցությամբ են ստեղծվել Շ–ի հետագա ֆիլմերը՝ «Մարոկկո» (1930), «Անարգվածը» (1931), «Շիկահեր Վեներան», «Շանհայի ճեպըն– թացը» (երկուսն էլ՝ 1932), «Սատանան կինն է» (1935), որոնց գլխ․ դերակատարը եղել է Մ․ Դիարիխը։ Ար ֆիլմերից են՝ «Լենա Սմիթի գործը» (1929), «Ամերիկ– յան ողբերգություն» (1931, ըստ Թ․ Դրայ– զերի վեպի), «Ոճիր և պատիժ» (1935, ըստ Դոստոեսկու վեպի)։ Եղել է իր ֆիլմերի սցենարիստը, երբեմն նաև նկարիչը։

ՇՏԷՈՆԲԷՐԴԻ ԱՆՎԱՆ ԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ

ԻՆՍՏԻՏՈՒՏ պետական, Մոսկվայի համալսարանի գիտահետազոտական հաստատություն։ Կրում է ռուս աստղա– գետ, հեղափոխական գործիչ Պ․ Կ․ Շտեռն– բերգի (1865–1920) անունը։ Կազմակերպ– վել է 1931-ին Մոսկվայի համալսարանի սատղադիտարանի (գործում է 1830-ից), Աստղագիտագեոդեզիական գիտահետա– զոտական ինստ–ի (հիմն․ 1922-ին) և Աստղաֆիզիկայի պետական ինստ–ի (հիմն․ 1923-ին) միավորումով։ Բացի գի– տական հետազոտություններից, այստեղ ուսումնական աշխատանքներ են տար– վում Մոսկվայի համալսարանի ֆիզիկա– յի ֆակուլտետի աստղագիտության բաժ– նի ուսանողների հեա։ Շ․ ա․ ա․ ի–ի կազ– մի մեջ են մտնում Լենինյան բլուրներում և Կրասնայա պրեսնյայում գտնվող աստ– ղադիտարանները (հիմն․ 1954-ին և 1830-ին), մերձմոսկովյան Կուչինո վայ– րում գտնվող աստղաֆիզիկական աստղա– դիտարանը (հիմն․ 1924-ին), Ղրիմի Հա– րավային կայանը (հիմն․ 1956-ին) և Ալմա Աթայից ոչ հեռու, ծովի մակերեույթից 3000 մ բարձրության վրա գործող (1957-ից) մշտական կայանը։ Շ․ ա․ ա․ ի–ի խոշորա– գույն աստղադիտակը՝ 125 սմ–անոց ռեֆ– լեկտորը, տեղադրված է Ղրիմում։ Շ․ ա․ ա․ ի–ում կատարվում են աստղաֆիզիկա– կան և ռադիոաստղագիտական հետազո– տություններ, ինֆրակարմիր սպեկտրա– սկոպիայի մեթոդներով ուսումնասիրվում են մոլորակների մթնոլորտները, Արեգա– կի վրա ընթացող ֆիզիկական պրոցեսնե– րը, կազմվում են աս աղաչափ ական քար– տացուցակներ, աշխատանքներ են տար– վում երկնային մեխանիկայի և գրավի– մետրիայի բնագավառներում։ Զարգա– նում է արտագալակտիկական աստղա– գիտությունը։ Շ․ ա․ ա․ ի․ հրատարակում է «Տրուդի» («Труды», 1922-ից) և «Սոոբ– շչենիյա» («Сообщения», 1947-ից) ամսա– գրերը։

ՇՏԵՌՆԻ–ԳԷՈ–ԼԱՒԻ ՓՈՐՁ, ատոմի մագ– նիսական մոմենտի գոյությունը և արտա– քին մագնիսական դաշտում դրա որոշա– կի կողմնորոշումը (տարածական քվան– տացումը) հաստատող փորձ։ 1922-ին իրականացրել են Օ․ Շւոեռնը և գերմանա– ցի ֆիզիկոս Վ․ Գեռլախը (W․ Gerlach), արծաթի (Ag), հետագայում նաև այլ տար– րերի ատոմներով։ Ag-ի ատոմների փուն– ջը, անցնելով խիստ անհամասեռ մագնի– սական դաշտով (նկ․), ճեղքվում էր ե СանՌնի–Գեռլախի Փորձի սխեման էկրանի վրա առաջացնում շերտեր, որոնք վկայում էին մագնիսական մոմենտի պրոյեկցիայի քվանտացումը։ Դասական տեսության համաձայն, էկրանի վրա պետք է առաջանար մեկ հաստ շերտ, սակայն իրականում առաջանում էին սիմետրիկ դասավորված 2 նեղ շերտեր։ Շ–Գ․ ф-ի այս արդյունքը բացատրվեց Ջ․ Ցու․ Ուլեն– բեկի և Ս․ Գաուդսմիթի վարկածի (1925) օգնությամբ, ըստ որի էլեկտրոնները, ուղեծրային մեխանիկական ու մագնի– սական մոմենտներից բացի, ունեն նաե սեփական մեխանիկական ու մագնիսա– կան մոմենտներ (տես Սպին)։ Ընդ որում Փորձի տվյալներից պարզվեց, որ էլեկ– տրոնի սպինային մագնիսական մոմենտը հավասար է Բորի մեկ մագնեաոնի։ է․ Հարությունյան

ՇՏԵՖԱՆ ՄԵԾ, Շտեֆան III Մեծ (ծն․ թ․ անհտ․–1504), Մոլդովայի հոսպո– դար (1457-ից)։ Հետևողականորեն անց է կացրել կենտրոնական իշխանությունն ամ– րապնդելու քաղաքականություն։ Հենվել է մանր ազնվականության և հողատեր գյուղացիության վրա, հովանավորել է առետուրը, արհեստները, ամրապնդել է բանակը, կառուցել բերդեր։ Ազգային ան– կախության համար մղել է բազում պա– տերազմներ։ 1467-ին հաղթել է Մոլդովա ներխուժած Հունգարիայի թագավոր Մատ– յաշ Հունյադիի բանակին։ 1475-ին ջախ– ջախել է թուրք, բանակը Վասլույի մոտ, սակայն 1476-ի մարտերում պարտվել է։ Չստանալով օգնություն եվրոպական եր– կըրներից՝ Շ․ Մ․ հաշտություն է կնքել, վերսկսել հարկ վճարել Թուրքիային։ Լե– հաստանի դեմ երկարատե պատերազմը ավարտվել է 1497-ին, Շ․Մ–ի հաղթանա– կով, որին նպաստել է Ռուսաստանի հետ ռազմաքաղ․ դաշինքը։ Շ․ Մ․ հովանավորել է հայերի մուտքը Մոլդովա, նրանց շնորհել արտոնություն– ներ (առետրական են)։ Մոլդովայում գըր– ված հայերեն ձեռագրերի հիշատակարան– ներում և կամենիցյան տարեգրությունում Շ․ Մ․ հիշվում է դրվատանքով։ Մոլդավ ժողովուրդը շատ ավանդություններ ու երգեր է պահպանել Շ․ Մ–ի մասին։ Ս․ Քորսնջյան

ՇՏԷՖԵՆԵՍԿՈհ (Stephanescu) Ջորջե (1843–1925), ռումին կոմպոզիտոր, ման– կավարժ, դիրիժոր։ 1864–67-ին սովորել է Բուխարեստի, 1867–71–ին՝ Փարիզի կոնսերվատորիաներում։ 1877–90-ին Բու– խարեստի Ազգային թատրոնի դիրիժոր և կոմպոզիտոր։ Ռումին, կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրներից է։ Առանձնապես նշանակալից է նրա ներդրումը նվագա– խմբային և կամերային–գործիքային երա– ժըշտության կազմավորման գործում։ Ռումին, առաջին սիմֆոնիայի (1869) հե– ղինակն է։ Եղել է Ռումինիայի ազգային օպերային թատրոնի ստեղծումը նախա– պատրաստող մի շարք պրոֆեսիոնալ օպերային թատերախմբերի հիմնադիրն ու դիրիժորը, 1872–1904-ին՝ Բուխարեստի կոնսերվատորիայի վոկալի և օպերային դասարանների պրոֆեսոր, ազգային վո– կալ դպրոցի հիմնադիրներից։ ՇՏԻԱէ (Stille) Հանս (1876–1966), գեր– մանացի երկրաբան (ԳՖՀ)։ Ավարտել է Հաննովերի բարձրագույն տեխ․ դպրոցը և Գյոթինգենի համալսարանը (1899)։ 1900-ից աշխատել է Բեռլինի երկրբ․ գերա– տեսչությունում։ Հաննովերի բարձրագույն տեխ․ դպրոցի (1908-ից), Լայպցիգի (1912-ից), Գյոթինգենի (1913-ից) և Բեռ– լինի (1932-ից) համալսարանների պրոֆե– սոր։ 1945–50-ին եղել է Գերմանական ԳԱ Փոխպրեգիդենտ, 1946–50-ին՝ իր հիմնադրած Գեոտեկաոնական ինստ–ի դիրեկտոր (Արեմտյան Բեռլին)։ Գերմա– նիայի, Կարպատների և Եվրոպայի այլ