Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/583

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


մաթ․ ապարատն են։ ՍՍՀՄ ԳԱ արտասահմանյան անդամ (1934)։ Նոբելյան մրցանակ (1933)։

Երկ․ Избр․ труды по квантовой механике, М․, 1976 (сер․ «Классики науки»); Что такое жизнь? С точки зрения физика, 2 изд․, М․, 1972․


ՇՐԵԴԻՆԳԵՐԻ ՀԱՎԱՍԱՐՈՒՄ ոչ ռելյատիվիստական, քվանտային մեխանիկայի հիմնական հավասարումը։ Առաջարկել է է․ Շրեդինգերը 1926-ին։ Շ․ հ․ նկարագրում է միկրոհամակարգերի վիճակի փոփոխությունը ժամանակի ընթացքում․ Ժւե /t , ih-^-=HU|>։ (1) Այստեղ i=y –1, հ–ը Պլանկի հաստատունն է, ւ|)-ն՝ համա կարգի վիճակը նկարագրող աչիքային ֆունկցիան, իսկ H-ը, որ կոչվում է Հա միլտոնի օպերատոր, երկրորդ կարգի դիֆերենցման գործողություն է ըստ կոոր դինատների․ ստացվում է էներգիայի հա մապատասխան դասական արտահայտու թյունում իմպուլսները որոշակի ածանց յալներով փոխարինելով։ Ոչ ռելյատիվիս– հ2 / д2 д2 տական դեպքում Н= –+ д2 + Ժ?/ + Ս^’ y’ Z’ ^ ՄԻԿՐուքասէւ11Կ11լ համար (1) հավասարումն ունի նույն նշանակությունը, ինչ Նյուտոնի շարժման հավասարումները դասական մեխանիկա յում։ |г|)|2 d^dydz-ը ծավալի d^dydz տար րում մասնիկի գտնվելու հավանականու թյունն է։ Սակայն փ–ն ունի ավելի լայն ֆիզիկական իմաստ, այն տալիս է մաս նիկի վիճակի լրիվ նկարագիրը։ Եթե հայտ նի է համակարգի վիճակը է=0 պահին, այսինքն՝ -ф(х, у, z, 0)-ն, ապա (1)-ի լու ծումը տալիս է վիճակը ցանկացած է պա հին։ Սա պատճառականության օրենքն է քվանտային մեխանիկայում։ Ստացիո նար վիճակներում, որտեղ Էներգիան (E) պահպանվում Է, ալիքային ֆունկցիան ժամանակից կախված է պարբերականո– i – T–Et րեն․ гКх;, У* z․ է)=փ(*․ у, z, 0) e (3)։ Տեղադրելով (3)-ը (1)-ի մեջ, ստացվում Է՝ Ht|)=E|S։ (4) Սա կոչվում է Շ ր և դ ի ն– գերի ստացիոնար հավասա րում, ի տարբերություն (1)-ի, որը կոչ վում է Շրեդինգերի ժամանա կային հավասար ու մ։ (4)-ը 2-րդ կարգի մասնական ածանցյալներով դի ֆերենցիալ հավասարում է ըստ կոորդի նատների․ նրանում Էներգիան հաստա տուն պարամետրի դեր է կատարում։ Ֆի զիկական իմաստ ունեն (4)-ի այն փ լու ծումները, որոնք անընդհատ են, վերջա վոր և միարժեք։ Այդ լուծումներին հա մապատասխանող E-ի արժեքները, կախ ված U(x, у, z) ուժային դաշտի բնույթից, կարող են լինել անընդհատ, ընդհատ և խառը։ Շ․ հ․ միկրոմասնիկների հիմնարար հատկության՝ մասնիկ–ալիքային երկվության մաթ․ արտահայտությունն է և բավարարում է համապատասխանության սկզբունքին։

Գ․ Սահակյան

ՇՐԵՇ (Eremurus), շ ր և շ տ, շուշանազ– գիների ընտանիքի խոտաբույսերի ցեղ։ Կոճղարմատը հոծ Է, արմատները՝ կու տակված, մսալի, իլիկաձե հաստացած։ Տերևները մերձարմատային են, երկար, գծային։ Ծաղկաբույլը բազմածաղիկ ող կույզ Է, ծաղկապատը՝ սպիտակ, դեղին, վարդագույն, կարմրավուն կամ գորշ։ Պտուղը՝ գնդաձև տուփիկ։ Հայտնի է 50-ից ավելի տեսակ․ ՍՍՀՄ–ում՝ ավելի քան 30, տարածված Ղրիմից և Կովկասից մինչև Ալթայ և Հիմալայ։ Աճում է տափաստան ներում, անապատներում՝ մինչև 3500 մ բարձրության վրա։ Շ–ի շատ տեսակներ դեկորատիվ են, հատկապես Շ․ փար թամը։ Մի քանի տեսակների արմատ ներ պարունակում են դեքստրինի տիպի նյութեր, որոնք օգտագործվում են սոսինձ ստանալու համար։ Տերևներից ստանում են ներկ։ Շ–ի մատղաշ ընձյուղները եփած վիճակում ուտում են։ Շ․ մեղրատու Է։


ՇՐԵՇ–ԲԼՈՒՐ, նեոլիթյան–Էնեոլիթյան բլուր–բնակատեղի էջմիածին քաղաքից մոտ 0,5 կմ հեռավորությամբ, Օշական տանող ճանապարհի արլ․ կողմում։ Հիշա տակվում է Վարդգես Մանկան մասին Մովսես Ւարենացու բերած ավանդության մեջ։ Արհեստական բլուր է, առաջացել է մոխրի ու մշակութային մնացորդների կու տակումներից։ Ունի 123 մ տրամագիծ, Շ ր և շ–բ լ ու ր․ /․ կավե գավաթի բ եկոր, 2, կավե գավաթ բարձրությունը տեղ–տեղ հասնում է 3,5 t/փ։ Պեղումներով հայտնաբերվել են փոքր պսակով, ուռուցիկ փորիկով, նեղ հատակով, բուսական և այլ նախշերով խեցանոթներ, օջախի կավե պատվանդան (եզան տեսքով), քարե կացին, մակույկա ձև աղորիքներ, սանդեր, վարսանդներ ևն։ Շ–բ․ բնակելի է եղել նաև անտիկ ժամա նակաշրջանում։ Գրկ․ Սարդտրյան Ս․ Հ․, Նախնադար յան հասարակությունը Հայաստանում, Ե․, 1967։


ՇՐԹՆԱԾԱՂԻԿՆԵՐ, խ ու լ և ղ ի ն ջ ա զ– գ ի ն և ր (Labiatae, Lamiaceae), երկշա քիլ բույսերի ընտանիք։ Ընդգրկում է խո– տաբույսեր, կիսաթփեր, թփեր, հազվա դեպ՝ լիաններ և ոչ մեծ ծառեր։ Տերևները պարզ են, առանց տերևակիցների, հակա դիր կամ օղակաձև դասավորված։ Ծա ղիկները երկսեռ են, անկանոն, գլխավո րապես ծաղկաբույլերով։ Բաժակը ձու լաթերթ Է, հնգաթև, հնգատամ կամ երկ շուրթ խողովակավոր։ Պսակը երկշուրթ Է, ձուլաթերթ։ Առէջքները չորսն են (2 զույգ), հազվադեպ՝ երկուսը։ Վարսան դը կազմված է երկու պտղատերևիկից։ Սերմնարանը վերնադիր է, pumuiբուն, յուրաքանչյուր բնում զարգանում է մեկ սերմնաբողբոջ։ Պտուղը հավաքա կան է, կազմված չորս միասերմ մանր ընկուզիկներից։ Մեծ մասի ցողունը քառանիստ է՝ գեղձային մազիկներով ծածկված։ Փոշոտվում են գլխավորապես միջատների միջոցով։ Շ–ի ընտանիքն ընդ գրկում է շուրջ 200 ցեղ, 3500 տեսակ (ՍՍՀՄ–ում՝ 69 ցեղ, 1000 տեսակ)՝ տա րածված ամենուրեք, առավելապես միջ երկրածովյան երկրներում, Առաջավոր և Կենտրոնական Ասիայում։ Շ–ով շատ հարուստ է Հայկական լեռնաշխարհը։ ՀՍՍՀ–ում ամենատարածված ցեղերն են՝ անանուխը (Mentha), կատվադաղձը (Ne- peto), եղեսպակը (Salvia), ուրցը (Thy mus), ուրցադաղձը (Ziziphora), խուլեղին ջը (Lamium), թթվիճը (Betonica), վիշա պագլուխը (Dracocephalum), սաղավար տուկը (Scutellaria), լերդախոտը (Teu- crium) ևն։ Շ․ օգտագործվում են օծանե լիքի (նարդոս, հազրեվարդ), տեխ․ յու ղերի (պերիլլա ևն) արտադրության, բժըշ– կության (անանուխ, առյուծագի) մեջ։ Հա– մեմունքային Շ․ (ռեհան, ուրց, ուրցա դաղձ, անանուխ ևն) լայն կիրառություն ունեն հայկ․ կերակրատեսակների և ազ գային պանիրների պատրաստման մեջ։ Կան բազմաթիվ մեղրատու տեսակներ։ Ա․ Րարսեղրսն


ՇՐԹՆԱՀԱՐՄՈՆ, փողային լեզվակավոր նվագարան։ Բաղկացած է երկու ծայրերից ամրացված մետաղյա լեզվակներից և դը– րանց կից> փայտյա կամ պլաստմասսայի թիթեղից, որի վրա օդը դեպի լեգվակները մղելու համար կան անցքեր։ Լեգվակները տատանման մեջ են դրվում թե՛ ներշընչ– վող և թե՝ արտաշնչվող օդով։ Լինում են դո, ֆա, սոլ–մաժոր և լյա մինոր հնչյունա– շար ունեցող Շ–ներ։ Տարածված են Ռիխ տեր սիստեմի (ոչ լրիվ 3 օկտավա ձայ նածավալով), կնիտլինգենյան (ձայները հնչում են օկտավային կամ երկօկտավա– յին կրկնապատկումներով) և վիեննական (ունի «դողդոջուն* հնչեցնելու հարմա րանք) Շ–ները։ Կան նաև մեկ օկտավային, ինչպես և «կրկնակի» (տարբեր լարվածքի երկու գործիք համատեղող) տեսակներ։ Շրթնահարմոն «Իդւոմոնիկա» տարատեսակը ունի ողջ հնչյունաշարը կես տոն բարձրացնելու հարմարանք, «մելոդիկա» տեսակը ստեղ նավոր է։ Շ․ տարածված է կենտրոնական Եվրոպայում, Ամերիկայում և այլուր։ ’ ՇՐԻ ԼԱՆ ԿԱ (մինչև 1972-ը՝ Ցեյլոն), Շրի Լ ա ն կ ա յ ի Դեմոկրատա կան Սոցիալիստական Հան րապետություն, պետություն հա–