մանուն կղզում։ Մտնում է Բրիտանական համագործակցության մեշ։ Տարածությու– նը 65,6 հզ․ կէք2է, բն․՝ 14859 հզ․ (1981)։ Մայրաքաղաքը՝ Կոլոմբո։ Վարչականորեն բաժանված է 9 նահանգի և 22 դիստրիկ– տի։ Քարտեզները տես 369-րդ էշից առաջ՝ ներդիրում։ Պետական կարգը։ Շ․ հանրապետու– թյուն է։ Գործող սահմանադրությունը ուժի մեշ է 1978-ից։ Պետության գլուխը պրեզի– դենտն է։ Նա նաև զինված ուժերի գլխ․ հրամանատարն է։ Օրենսդիր իշխանու– թյան բարձրագույն մարմինը միապալատ Ազգային պետ․ ասամբլեան է։ Գործադիր իշխանությունը պատկանում է պրեզի– դենտին և կառավարությանը՝ պրեմիեր մինիստրի գլխավորությամբ։ Բնությունը։ Կղզու ափերը առավելա– պես դաշտավայրային են, հաճախ ծովա– րակային, շրջապատված կորալային խու– թերով և թույլ կտրտված առանձին ինգրե– սիվ ծոցերով։ Տարածության ավելի քան 80% –ը գրավում են ցածրադիր հարթա– վայրերը, որոնց վրա բարձրանում են առանձին ժայռային մնացորդներ։ Կղզու կենտրոնական և հվ․ մասը աստիճանաձև բարձրավանդակ է՝ հարթ մակերևույթով և շերտանկումային զառիվեր սանդղա– փ ուլերով, որի վերին հարկը կազմում են սեղանաձև մակերեսները և զառիթափ կատարները (Պիդուրուտալագալա, 2524 t/, Ադամի պիկ, 2243 մ են)։ Երկրաբանական կառուց– վ ա ծ ք ի տեսակետից Շ․ Լ․ հանդիսա– նում է Հնդկական պլատֆորմի Հնդստանի վահանի մասը, որի հիմքը կազմված է գնեյսներից, գրանիտա–գնեյսներից, ամ– ֆիբոլիտներից, բյուրեղային թերթաքա– րերից, քվարցիտներից, վերին պրոտե– րոզոյան գրանիտային ներժայթուկնե– րով տրոհված մարմարներից, դայկանե– րից ևն։ Շ․ Լ–ի տարածքի 9/10 մասում հիմքային ապարները մերկանում են։ Հս–ում հիմքը ծածկված է յուրայի և միո– ցենի հասակի նստվածքային ապարների (ավազաքարեր, ալևրոիտներ, արգիլիտ– ներ, կրաքարեր, ավազներ, կավեր) ծածկույթով։ Հնդկական օվկիանոսի ափի երկայնքով տարածված են չորրորդականի մերձափնյա ծովային նստվածքները։ Բյու– րեղային ապարների վրա զարգացել են լատերիտները։ Օգտակար հանածոներից կան գրաֆիտ, թանկարժեք և կիսաթան– կարժեք քարեր, «սև» ավազներ, ապա– տիտ, կաոլինային և այլ կավեր, կրաքա– րեր, դաշտային սպաթ, քվարցային ավազ։ Կլիման մուսսոնային է, հս–ում և արլ–ում՝ մերձհասարակածային, հվ–ում և արմ՜ում՝ հասարակածային։ Հարթա– վայրերում օդի ջերմաստիճանը 26–30°C է, լեռներում՝ 15–20°C (ջերմաստիճան– ները տարվա ընթացքում շատ քիչ են փո– փոխվում)։ Տեղումների առավել մասը թափվում է բարձրավանդակի հվ–արմ․ լանջերին (տարեկան մինչև 5000 t/ /), նվազագույնը (1000 t/i/–ից պակաս)՝ կղզու հս–արմ․ և հվ–արլ․ ափերին։ Չորային սեզոնը տևում է 8–9 ամիս։ Շատ շրջան– ներում գարնանն ու աշնանը տեղում են զենիթային հորդառատ անձրևներ։ Գետային ցանցը խիտ է։ Գե– տերը կարճ են, ջրառատ։ Ամենամեծ գետը Մահավելին է։ Գետերն սկիզբ են առնում կենտրոնական բարձրավանդա– կից և հոսում ճառագայթաձև, լեռներում առաջացնելով ջրվեժներ։ Գետերն օգ– տագործվում են ոռոգման համար։ Կա– ռուցված են բազմաթիվ ջրամբարներ։ Հողաբուսական ծածկ ու յ–․ թ ու մ տիրապետում են կարմրահողերն ու լատերիտները, գետահովիտներում և կղզու ափերին՝ ալյուվիալ հողերը։ Բնա– կան բուսականությունը ծածկում է կղզու տարածքի մոտ 3/4-ը։ Լեռների հվ–արմ․ լանջերին և տեղ–տեղ էլ նրանց ստորոտ– ներում պահպանվել են խոնավ հասարա– կածային անտառները (առանձին ծառերի բարձրությունը հասնում է մինչև 80 ւ/-ի), ծառերի բազմազանությամբ և հարուստ ենթաանտառով։ Սարահարթերը ծածկված են սավաննային տիպի պարապուտներով։ 2000 ւ/-ից բարձր տարածված են կորա– բուն ծառատեսակներով անտառները։ Կղզու հս–արմ․ և հվ–արլ․ ափերի երկա– րությամբ աճում են փշոտ թփուտների մացառուտներ։ Ափամերձ մասերում տեղ– տեղ հանդիպում են մանգրովային անտառ– ներ և կոկոսյան արմավենի։ Կենդանական աշխարհը պատկանում է Հնդկամալայան տիպին՝ մադագասկարյան տեսակների խառնուր– դով։ Կաթնասուններից հանդիպում են՝ փիղ, ցեյլոնյան արջ, ընձառյուծ, լուսան, կապիկների 5 տեսակ, եղջերու, վայրի խոզ, թռչուններից՝ թութակ, սիրամարգ, ֆլամինգո, արագիլ։ Կան մողեսներ, օձեր, կոկորդիլոսներ, բազմատեսակ միջատ– ներ։ Ֆլորայի ու ֆաունայի պահպանու– թյան համար ստեղծվել են բուսաբանա– կան այգիներ (Պերադենիյան՝ Կանդի քա– ղաքի մոտ), ազգային պարկեր (Գալ Օյա, Ցալա, Վիլպաթու) և արգելավայրեր (Ռիթիգալա, Ուասգոմուվա, Հակգալա)։ Բնակչությունը։ 70% –ը սինհւաներ են, 20% –ը4 թամիւներ։ Բնակվում են նաև քիչ քանակությամբ ցեյլոնյան մավրեր, ցեյլոնի բյուրգերներ։ Հին ժողովրդի հետ– նորդներն են վեդերը։ Բնակչության մոտ 67% –ը դավանում է բուդդայականությու– նը, 17,5%–ից ավելին՝ հինդուիգմը, 7%–ը՝ մահմեդականությունը, 7% –ը՝ քրիստո– նեությունը։ Բնական աճը 2,2% է, միջին խտությունը՝ 1 կմ2 վրա մոտ 226,5 մարդ (1981)։ Քաղաքային բնակչությունը մոտ 22,4% է։ Նշանավոր քաղաքներն են Կո– լոմբոն, Ջաֆնան (ճապանայա), Կանդին, Գալլեն, Մորատուվան։ Թեյի պլանտացիաներ Շրի Լտնկայի կենտրո– նական մասում Կոլոմբոյի գործարար կենտրոնը Պատմական ակնարկ։ Շ․ Լ–ի տարած– քը բնակեցվել է հին քարի դարի ժամա– նակաշրջանում։ Մ․ թ․ ա․ V դ․ Հնդկաստա– նից Շ․ Լ․ են գաղթել հնդ․ ցեղեր՝ արքա– յազն Վիջայայի գլխավորությամբ։ Եկ– վորները և բնիկները միաձուլվել են, սկսել է ձևավորվել սինհալական ժողո– վուրդը։ Աինհալները հիմնել են վաղ ստրկատիրական Ռաջարատա և Ռոհանա պետությունները։ Մ․ թ․ ա․ III դ․ տարած– վել է բուդդայականությունը։ Մ․ թ․ V– YI դդ․ մինչև XV դ․ կղզում տիրապետու– թյան համար պայքարել են սինհալները և Հարավային Հնդկաստանից Շ․ Լ․ եկած թամիլները։ XV դ․ կազմավորվել են երեք խոշոր պետություններ՝ սինհալական Կոտտե (արմ–ում և հվ–արմ–ում) և Կան– դի (կենտրոնական շրջաններում), թա– միլական Ջաֆնա (հս–ում, Ջաֆնա թե– րակղզում)։ Ֆեոդ, մասնատվածությունը և տնտ․ հետամնացությունը հեշտացրել են եվրոպական գաղութարարների ներխու– ժումը կղզի։ 1521 –1658-ին կղզու զգալի մասը պորտուգալացիների, 1658–1795/ 1796-ին՝ հոլանդացիների ձեռքին էր։ 1795 96-ին Մեծ Բրիտանիան զավթել է կղզու մի մասը և մտցրել Մադրասի պրե– զիդենտության մեջ։ 1802-ին անգլիացի– ներին ենթակա շրջանները դարձել են առանձին գաղութ՝ Ցեյլոն անունով։ 1815-ին անգլիացիները գրավել են վերջին պետությունը՝ Կանդին։ XIX դ․ վերջին – XX դ․ սկզբին Շ․ Լ․ վերածվել է Մեծ Բրի– տանիայի ագրարային–հումքային կցոր– դի, որտեղից արտահանվում էր համե– մունք, սուրճ, թեյ, կաուչուկ, կոկոսյան արմավ ևն։ Մետրոպոլիայի և գաղութի միջև հակասությունների սրումը ուժեղաց– րել է ազգային–ազատագրական պայքա– րը, որի վրա մեծ ադեցություն ունեցավ Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հե– ղափոխությունը։ 1919-ին հիմնվել է Ցեյ– լոնի ազգային կոնգրես (ՑԱԿ) բուրժ․ կուսակցությունը, 1930-ական թթ․ սկզբին երևան են եկել մարքսիստական առաջին խմբակները։ 1935-ին հիմնվել է Լանկա– յի սոցիալիստական կուսակցությունը (ԼԱԿ), 1943-ին՝ կոմկուսը։ Երկրորդ հա– մաշխարհային պատերազմը (1939–45) առավել վատթարացրեց երկրի տնտ․ դրու– թյունը։ Հակագաղութային հուժկու շար– ժումը Ցեյլոնում (և Ասիայի այլ երկրնե–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/584
Արտաքին տեսք