Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/585

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

րում) հարկադրեց Մեծ Բրիտանիային անկախություն տալ կղզուն (1948-ի փեւոր․ 4) դոմինիոնի իրավունքով։ Անկախ Ցեյ– լոնի իշխանության գլուխ անցավ 1946-ին հիմնված բուրժ․ Միացյալ ազգային կու– սակցությունը (ՄԱԿ), որի կառավարու– թյունը վարեց պրոանգլիական քաղաքա– կանություն։ 1951-ին Սոլոմոն Բանդարա– նաիկեի գլխավորությամբ ստեղծվեց Շ․ Լ–ի ազատության կուսակցությունը (ՇԼԱԿ), որը ՄԱԿ–ին ընդդիմադիր կու– սակցությունների հետ ստեղծեց Միաց– յալ ժողովրդական ճակատ (ՄԺ&)։ 1956-ի ընտրություններում Մժճ․ հաղթեց, և Ս․ Բանդարանաիկեն գլխավորեց կառա– վարությունը, որը վարեց երկրի անկա– խությունն ամրապնդելոլ և առաջադիմա– կան հասարակական–տնտ․ բարեփոխում– ների քաղաքականություն։ 1959-ին Ս․ Բանդարանսփկեն դավադրաբար սպանվեց։ 1960-ի մարտի ընտրություննե– րում հաղթեց ՄԱԿ–ը, սակայն նրա կազ– մած կառավարությունը անվստահության քվե ստացավ։ 1960-ի հուլիսի ընտրու– թյուններում հաղթեց ՇԼԱԿ–ը, և կառավա– րությունը ղեկավարեց Սիրիմավո Բան– դարանաիկեն։ Նոր կառավարությունն իրականացրեց առաջադիմական միջոցա– ռումներ՝ օտարերկրյա մոնոպոլիաների սեփականության ազգայնացում, ՍՍՀՄ օգնությամբ արդ․ ձեռնարկությունների կառուցում, ստեղծվեց նավթի ազգային կորպորացիա, հսկողություն սահմանվեց դպրոցական կրթության վրա Ան։ 1965-ի ընտրություններում մեծամասնություն շա– հեց ՄԱԿ–ը, որի կառավարությունը վա– րեց պրոիմպերիալիստական քաղաքակա– նություն։ 1968-ին ՇԼԱԿ–ը, կոմկուսը U ԼՍԿ–ը ստեղծեցին Միացյալ ճակատ (Մճ․), որը հաղթանակ տարավ 1970-ի ընտրու– թյուններում։ Նոր կոալիցիոն կառավա– րությունը, որը վերստին գլխավորեց Սի– րիմավո Բանդարանաիկեն, հռչակեց դե– մոկրատական լայն վերափոխումների ծրագիր, ուժեղացնել հսկողությունը տնտ․ կարևոր ոլորտներում, ամրապնդել պետ․ սեկտորը։ 1972-ի մայիսի 22-ին Ցեյլոնը հռչակվեց Շ․ Լ․ Հանրապետություն։ Ըն– դունված նոր սահմանադրությամբ վերաց– վեցին Մեծ Բրիտանիայից քաղ․ կախվա– ծության բոլոր ձևերը։ Շ․ Լ․ ընդլայնեց հարաբերությունները ՍՍՀՄ–ի (որի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատվել էին 1957-ին), սոցիալիստա– կան մյուս պետությունների հետ։ Լայն թափ ստացավ ագրարային ռեֆորմի (ըս– կըսվել էր 1958-ին) իրականացումը։ Մճ–ի ներսում տարաձայնությունների պատճա– ռով նրանից դուրս եկան ԼՍԿ–ը (1975-ին) և կոմկուսը (1977-ին)։ 1977-ին կոմկուսը, ԼՍԿ և ժող․-դեմոկրատական կուսակցու– թյունը (ստեղծվել է 1977-ին) կազմեցին Միացյալ ձախ ճակատ։ 1977-ին թամիլա– կան ազգայնական կուսակցությունները ստեղծեցին Ազատագրության թամիլական միացյալ ճակատ։ 1977-ի ընտրություններում հաղթեց ՄԱԿ–ը, որի ղեկավար Զ․ Զայավարդե– նեն դարձավ պրեմիեր մինիստր, իսկ 1978-ին՝ պրեզիդենտ։ Արտաքին ասպա– րեզում Շ․ Լ–ի կառավարությունը վարում է դրական չեզոքության քաղաքա– կանություն։ 1955-ից Շ․ Լ․ ՄԱԿ–ի ան– դամ է։ Քաղաքական կուսակցությունները» արհմիությունները։ Միացյալ ազ– գային կուսակցություն (ՄԱԿ), կառավարող կուսակցությունն է։ Հիմ– նադրվել է 1946-ին, արտահայտում է խոշոր բուրժուազիայի և հողատերերի շահերը։ Շրի Լաևկայի ազա– տության կուսակցություն (ՇԼԱԿ), հիմնադրվել է 1951-ին, արտա– հայտում է բուրժուազիայի (գլխավորապես սինհալական) տարբեր խավերի շահերը։ Ազատագրության թամիլա– կան միացյալ ճակատ (ԱԹՄ&), Թամիլական ազգայնական բուրժուազիա– յի կուսակցությունների բլոկ, հիմնադրվել է 1977-ին։ Շրի Լանկայի սոցիա– լիստական կուսակցություն (ՇԼՍԿ), հիմնադրվել է 1935-ին, միավո– րում է քաղաքային մանր բուրժուազիա– յին, բանվորների և մտավորականության մի մասը։ Շրի Լանկայի՛ կոմու– նիստական կուսակցություն (ՇԼԿԿ), հիմնադրվել է 1943-ին։ Ցեյլոնի արհմիություննե– րի ֆեդերացիա (մտնում է Արհ– միությունների համաշխարհային ֆեդե– րացիայի մեջ (ԱՀՖ) Ա Շ ր ի Լանկա– յի աշխատանքի ցեյլոնյան ֆեդերացիա (մտնում է Արհմիութե– նական կազմակերպությունների միաց– յալ կոմիտեի մեջ)։ Աշխատավոր– ների ազգային մի ու թյան և պլանտացիոն բանվորների լանկիական ազգային միու– թյուն։ Ցեյլոնի աշխատավոր– ների կոնգրես (միավորում է թա– միլական պլանտացիոն բանվորներին)։ Տնտեսաաշխարհագրական ակնարկ։ Տնտեսության մեջ հիմնական դերը պատ– կանում է գյուղատնտեսությանը, որը տա– լիս է ազգային համախառն արդյունքի 1/3-ը (արդյունաբերությունը՝ մոտ 1/8-ը)։ Դեռևս գաղութատիրության շրջանում ձևա– վորված պլանտացիոն տնտեսությունները կազմում են երկրի ժամանակակից տըն– տեսության հիմքը և շարունակում են կախ– ման մեջ մնալ արտաքին շուկայից։ Ան– կախության պայմաններում պետ․ մի շարք ծրագրերի ու վերափոխումների իրակա– նացումը ուղղված է եղել մթերքների ար– տադրության ավելացմանը, էներգետիկ և արդ․ շինարարության ընդլայնմանը, արտասահմանյան կապիտալի վրա պե– տության հսկողության ուժեղացմանը։ Երկրի տնտեսության անկախության ամ– րապնդման և ազգային արդյունաբերու– թյան ստեղծման գործում կարևոր դեր է խաղում պետ․ սեկտորի աճը։ Պետությանն են պատկանում երկաթուղային տրանս– պորտը, նավահանգստային տնտեսու– թյունը, արդ․ առավել խոշոր ձեռնարկու– թյունները, էլեկտրակայանները և ոռո– գիչ համակարգը։ Պլանտացիաների ազ– գայնացմամբ (1975-ի օրենքով) պետու– թյան հսկողությանն են անցել թեյի, կաու– չուկի և կոկոսյան արմավենու ավելի քան 400 պլանտացիա՝ 160 հզ․ հա ընդհանուր տարածությամբ։ Ազգայնացվել են 20 Лш-ից ավելի հողատարածություն ունե– ցող բոլոր պլանտացիաները։ 1970-ական թթ․ կեսերին արդեն խիստ իջել էր արտա– սահմանյան կապիտալի, հատկապես անգլ․ կապիտալի բաժինը, և սահմանա– փակվել արտասահմանյան բանկերի գոր– ծունեությունը։ Պետ․ սեփականության հետ պահպանվում և ուժեղանում են մաս– նավոր կապիտալիստական սեկտորի դիր– քերը։ Շ․ Լ–ին զգալի օգնություն են ցույց տալիս ՍՍՀՄ–ն և սոցիալիստական մյուս երկրները։ Գյուդատնտեոությունը։ 1972-ի ագրա– րային ռեֆորմը որոշ չափով կրճատեց կալվածատիրական հողատիրությունը, սակայն դեռևս հողերի զգալի մասը կենտ– րոնացած է համեմատաբար խոշոր հողա– տերերի, վանքերի ու տաճարների տնօրի– նության տակ։ Գյուղացիներից շատերը հո– ղազուրկ են կամ սակավահող։ Որոշ չա– փով կրճատվել է հողի վարձակալման վճա– րը։ Տիրապետում են կապիտալիստական և մանրապրանքային կամ կիսաբնա– տնտեսային տնտեսության ձևերը։ Ագրա– րային ռեֆորմի կարևոր մասը գյուղատըն– տեսության կոոպերացումն է։ Գյուղատըն– տեսության մեջ օգտագործվում է երկրի տարածության 37%-ը (2,4 մլնծա, գլխա– վորապես խոնավ զոնայում), որից 895 հզ․ հա վարելահողեր են, 1084 հզ․ հաՀ բազմամյա պլանտացիոն կուլտուրաներ, 439 հզ․ հա՝ արոտավայրեր ու մարգագե– տիններ։ Մշակովի հողերից 430 հզ․ հա ոռոգելի է։ Անտառները գրավում են երկրի տարածության ավելի քան 40%-ը (2,9 մլն հա)։ Անկախության տարիներին պետու– թյանը պատկանող չոր զոնայի հաշվին մշակովի հողերն ավելացել են 45% –ով։ Ընդլայնվել է իռիգացիոն շինարարությու– նը (Մահավելի գետի վրա ՄԱԿ–ի մասնա– գետների խմբի նախագծով, սովետական ինժեներների ղեկավարությամբ, կառուց– վել է հիդրոտեխ․ համալիր)։ Պլանտա– ցիոն տնտեսությունները հիմնականում կենտրոնացած են կղզու կենտրոնական և հվ–արմ․ մասում և մասնագիտանում են արտահանվող կուլտուրաների (թեյ, կաու– չուկ, կոկոսյան արմավենու մթերքներ) արտադրությամբ։ 1980-ին թեյի հավաքը կազմել է 191,3 հզ․ տ, կաուչուկինը՝ 141 հզ․ աէ բրնձի հումքինը՝ մոտ 2 մլն ա, կոկոսյան ընկույզինը՝ 2,4 մլրդ հատ։ Թեյի հավաքով Շ․ Լ․ զիջում է միայն Հնդկաստանին ու Չինաստանին (տալիս է թեյի համաշխարհային արտադրանքի 1/8-ը), կոկոսյան ընկույզի հավաքով, կոպրայի (կոկոսյան ընկույզի միջուկի) արտադրանքով և կոկոսյան յուղի արտա– հանությամբ աշխարհում գրավում է առա– ջին տեղերից մեկը։ Շ․ Լ․ բնական կաու– չուկի խոշոր արտադրող է (IV տեղը Մա– լայզիայից, Ինդոնեզիայից և Թաիլանդից հետո)։ Տեղական կարիքների համար մշա– կում են բրինձ, տարեկան հավաքում եր– կու բերք, որը բավարարում է երկրի պա– հանջի 65–75%-ը, կորեկ, եգիպտացորեն, ընդավորներ, բատատ, հացարմատ (մա– նի ոկ), բանջարեղեն, համեմունքներ, թե– լատու և յուղատու բույսեր, ադամաթզենի (բանան), արքայախնձոր (անանաս) ևն։ Անասնապահությունը թույլ է զարգացած։ 1978-ին կար մոտ 2,5 մլն խոշոր եղ– ջերավոր անասուն (հիմնականում օգտա– գործվում են որպես քաշող ուժ), 580 հզ․