Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/590

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ռավորությունից ու ընդմիջումներից, նաե թողարկված ապրանքների առաքումից ու իրացումից։ Այն կարող է արագանալ հիմ– նականում մի փուլից մյուսը, արտադրու– թյան ոլորտից շրջանառության ոլորտ և հակառակը նյութական արժեքների արագ շարժման, այդ արժեքների պաշարների և դրանցում ներդրված միջոցների համեմա– տական կրճատման են ուղիներով։ Գրկ․ ՍՄԿԿ 26-րդ համագումարի նյութերը, Ե․, 1981։ Лисициан Н․ С․, Влияние кредита на ускорение оборачиваемости обо– ротных средств промышленных предприя– тий, М․, 1951; Шумов Н․ С․, Эффектив– ность использования оборотных средств про– мышленности, М․, 1972; Перламутров В․ Л*, Проблемы использования оборотных средств в промышленности, М․, 1973․ Ն․ Լիսիցիան․

ՇՐՋԱՆԱՌՈՒ ՖՈՆԴԵՐ, սոցիալիստական ձեռնարկությունների (միավորումների) արտադրական ֆոնդերի այն մասը, որն ամբողջովին սպառվում է յուրաքանչյուր արտադրական ցիկլում, փոխում բնաիրա– յին ձևը և իր արժեքը (ներառվում է արտա– դրական ծախսերի մեջ) լիովին, միանգա– մից փոխանցում թողարկվող արդյունքի արժեքին։ Շ․ ֆ–ի առարկայական կրողնե– րըն աշխատանքի առարկաներն են՝ ար– տադրական պաշարները (հումք, հիմնա– կան և օժանդակ նյութեր, վառելիք, գնո– վի կիսաֆաբրիկատներ են) և անավարտ արտադրությունը (սեփական արտադրու– թյան կիսաֆաբրիկատներ ու ապագա ժամանակաշրջանի ծախսեր)։ Շ․ ֆ–ին վերաբերում են նաև փոքրարժեք (մինչե 50 ռ․) և արագամաշ (մինչե 1 տարի օգտա– գործման ժամկետով) գործիքներն ու գույ– քը։ Ձեռնարկությունների անխափան և ռիթմիկ գործունեության համար անհրա– ժեշտ են որոշակի ծավալի արտադրական պաշարներ։ Դրանց պահանջից ավելի կու– տակումը դանդաղեցնում է Շ․ ֆ–ի պտույ– տը, իջեցնում արտադրության արդյու– նավետությունը, ստեղծում մատակարար– ման դժվարություններ են։ Այդ պատճա– ռով Ժողտնտեսության Շ․ ֆ–ի ծավալը երկրի տնտ․ պոտենցիալը, իսկ դրանց պտույտի արագությունը տնտեսության ռացիոնալացումն ու արդյունավետությու– նը բնութագրող կարեոր ցուցանիշներ են։ Հասարակական արտադրության աճը մե– ծացնում է Շ․ ֆ–ի պահանջը։ Միաժամա– նակ, այդ պահանջն ավելի դանդաղ է աճում, քան արտադրանքի թողարկումը։ Շ․ ֆ–ի պտույտի արագացման հիմնական ուղիներն են՝ գիտատեխ․ առաջընթացի, ձեռնարկությունների մասնագիտացման ու կոոպերացման զարգացման հիման վրա արտադրական ցիկլի կրճատումը, նյու– թատեխ․ մատակարարման և տրանսպոր– տի կազմակերպման բարելավումը, գեր– նորմատիվային արտադրական պաշար– ների վերացումը են։ Շ․ Նազարյան

ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ, շրջանա– ռության ոլորտում կապիտալի (կապիտա– լիզմի պայմաններում) կամ ձեռնարկու– թյան միջոցների (սոցիալիզմի ժամանակ) գտնվելու տևողությունը։ Ընդգրկում է արտադրության միջոցներ ձեռք բերելու, մատակարարների հետ հաշվարկների և պատրաստի արտադրանքը պահեստում պահելու, սպառողին հասցնելու (տեղա– փոխելու), իրացնելու, փաստաթղթային ձևակերպումների և փողը բանկում ձեռ– նարկության հաշվարկային հաշիվ փո– խանցելու ժամանակը։ Շ․ ժ–ի կրճատման հիմնական ուղիներն են՝ տեխ․ առաջըն– թացը, տնտ․ կապերի արդյունավետ սիս– տեմի սահմանումը, առետրի, տրանսպոր– տի և կապի միջոցների կատարելագոր– ծումը, արտադրության կառավարման ռա– ցիոնալացումը, պահեստային տնտեսու– թյան կազմակերպումը են։ Կապիտալիզ– մի պայմաններում ներքին հակասություն– ների խորացման (հատկապես տնտ․ ճըգ– նաժամերի ժամանակ) հետեանքով Շ․ ժ․, հետնաբար նաև շրջանառության ծախքերն աճում են։ Սոցիալիզմի ժամանակ Շ․ ժ–ի կրճատմամբ փոքրանում է շրշանառոէ միջոցների նկատմամբ ձեռնարկություն– ների պահանջը։

ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԾԱՒ՚ՔԵՐ, ապրանքա– շրջանառության պրոցեսի իրականացման ծախսերը՝ դրամական արտահայտու– թյամբ։ Լինում են զուտ և լրացուցիչ։ Զ ու տ ծախսերը կապված են ապրանքնե– րի առք ու վաճառքի հետ (վաճառողների աշխատավարձի, ռեկլամի, հաշվառման են ծախսեր), անարտադրողական են, ապ– րանքի արժեքը չեն ավելացնում։ Լ ր ա– ց ու ց ի չ Շ․ ծ․ կապված են շրջանառու– թյան ոլորտում արտադրության պրոցե– սի շարունակության հետ (ապրանքների տեղափոխման, վերամշակման, պահպան– ման, փաթեթավորման են ծախսեր), ար– տադրողական են և ավելացնում են ապ– րանքի արժեքը։ ՍՍՀՄ–ում Շ․ ծ–ի փոխհա– տուցման հիմնական աղբյուրը առետրա– վաճառահանման զեղչերն ու վերադիր– ներն են, որոնք սահմանվում են իրացվող ապրանքների գների նկատմամբ՝ տոկոս– ներով։ Շ․ ծ–ի կրճատումը առևտրային և մատակարարման–վաճառահանման կազ– մակերպությունների եկամտաբերության բարձրացման աղբյուր է։

ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿ, պետական բյուջեի եկամտի ձև։ Կապիտալիզմի ժա– մանակ անուղղակի հարկի հիմնական տեսակն է, ապրանքի գնի հավելում։ Սո– ցիալիզմի պայմաններում ձեռնարկու– թյունների (միավորումների) դրամական կուտակումների (զուտ եկամտի) մի մասն է, որն անմիջականորեն վերածվում է պետ․ բյուջեի եկամտի։ Շ․ հ–ի միջոցով սոցիա– լիստական պետությունը մոբիլիզացնում է դրամական զգալի ռեսուրսներ, որոնք օգտագործում է ընդլայնված վերարտա– դրության և համապետական այլ կարիքնե– րի բավարարման նպատակով։ Այն նաև շահութաբերության կարգավորման տնտ․ գործիք է, հանրապետական և տեղական բյուջեների հաշվեկշռման հիմնական աղ– բյուրը։ Իր տնտ․ բովանդակությամբ Շ․ հ․ հարկ չէ՝ չնայած նրան յուրահատուկ են հարկային վճարի արտաքին հատկանիշ– ները (վճարման պարտադիր լինելը, հաս– տատագրված չափը, վճարումը սահման– ված ժամկետում)։ Այն ապրանքի գնի հա– վելում չէ և չի հանվում աշխատավորների եկամուտներից։ Շ․ հ․ վճարում են պետ․ և կոոպերատիվ (բացի կոլտնտեսություն– ներից) տնտհաշվարկային ձեռնարկու– թյուններն ու կազմակերպությունները, ինչպես նաև հասարակական կազմակեր– պությունների ձեռնարկությունները։ Նրա հիմնական մասն իրացվում է թեթև և սնըն– դի արդյունաբերության ճյուղերում, սա– կայն ժող․ սպառման բազմաթիվ ապրանք– ներից (հաց և հացամթերքներ, միս և մսա– մթերքներ, կաթ և կաթնաթթվային մթերք– ներ, դեղորայք, միրգ, բանջարեղեն են) այն չի գանձվում։ Ծանր արդյունաբերու– թյան մեջ Շ․ հ․ գանձվում է նավթի և գա– զի ճյուղերում, էլեկտրաէներգետիկայում և մեքենաշինության արտադրանքի առան– ձին տեսակներից։ Գանձումը կատարվում է՝ ա․ ապրանքների մանրածախ ու ձեռ– նարկության մեծածախ գների տարբերու– թյան ձևով՝ հանած առևտրական զեղչը, բ․ կայուն դրույքներով (ռուբլիներով)՝ միավոր արտադրանքից ( 1 տ նավթա– մթերքից, հզ․ մ3 բնական գազից ևն), գ․ տոկոսներով՝ շրջանառության նկատմամբ (այն ապրանքների գծով, որոնց համար ձեռնարկության մեծածախ գներ չեն սահ– մանված)։ Պետ․ բյուջե Շ․ հ–ի մուտքի բացարձակ չափերն անընդհատ աճում են (1940-ին այն կազմել է 10, 6, 1970-ին՝ 49,4, 1980-ին՝ 94,1 մլրդ ռ․), իսկ հարաբե– րականորեն՝ կրճատվում (համապատաս– խանաբար՝ 58,7%, 31,5%, 31,1%)։

ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԵՐ, սոցիալիս– տական ձեռնարկությունների (միավորում– ների) շրջանառու միջոցների այն մասը, որ ապրանքային և դրամական ձևերով գտնվում է շրջանառության ոլորտում։ Ընդգրկում են պատրաստի արտադրանքի պաշարները (պահեստում և ճանապար– հին), տարաները և նյութական այլ ար– ժեքներ, բոլոր դեբիտորական պարտքե– րը և հաշվարկներում գտնվող այլ միջոց– ներ, ինչպես նաև դրամական միջոցները (դրամարկղում, հաշվարկային հաշվում)։ Շ․ ֆ․ ապահովում են վերարտադրության պրոցեսի անընդհատությունը։ Արտադրու– թյան պրոցեսի ավարտից հետո դրանք ընդունում են պատրաստի արտադրանքի ձև և, որոշ ժամանակ անց, որ անհրաժեշտ է կոմպլեկտավորման ու փաթեթավորման համար, ուղարկվում սպառողին։ Արտա– դրանքի իրացումից հետո Շ․ ֆ․ ընդունում են դրամական ձև, ստացված դրամը Փո– խանցվում է Պետբանկում ձեռնարկության հաշվարկային հաշիվ և կրկին օգտագործ– վում արտադրական պաշարների ստեղծ– ման, աշխատողների վարձատրության ևն նպատակներով։ Ըստ կազմակերպման սկզբունքի Շ․ ֆ․ ստորաբաժանվում են նորմավորվողի (պահեստում գտնվող պատրաստի արտադրանք) և չնորմավոր– վողի (արտադրանքը ճանապարհին, դրա– մական միջոցներն ու դեբիտորական պարտքը), ըստ ձևավորման աղբյուրնե– րի՝ սեփականի (պատրաստի արտադրան– քը, դրամական միջոցները Պետբանկի հաշվարկային հաշվում, արտադրանքը ճանապարհին), դրանց հավասարեցվածի (աշխատավարձ) և փոխառոփ (Պետբանկի վարկերը և կրեդիտորական պարտքերը)։

ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆ էկոնոմիկա– յ ու մ, արժեքի ձևի փոփոխման պրոցես, որն արտադրությունը կապում է բաշխման և սպառման հետ․ աշխատանքի արդյունք– ների և սեփականության այլ օբյեկտների ապրանքափոխանակության ձև։ Շ–յան պրոցեսում առուծախի միջոցով ապրանք–