Ֆ․ Շուբէրա յող լուսավոր իդեալը, արտացոլել խորթ, թշնամական հասարակական միջավայ– րում տառապող մարդու ապրումները։ Շ–ի ստեղծագործությունը սերտորեն կապված է Ավստրիայի ժող․ արվեստին (թեև ժող․ թեմաներ հազվադեպ է օգտագործել) և Վիեննայի կենցաղային երաժշտությանը։ Շ․ խոշորագույն մելոդի սաներից է, նրա երկերում առաջնակարգ նշանակություն ունի նաև հարմոնիայի ու գործիքավոր– ման գունեղությունը։ Վիեննական դասա– կան դպրոցի հետ սերտ կապերով հան– դերձ, Շ․ ժամանակի արևմտաեվրոպական երաժշտության մեջ հանդես եկավ որպես իսկական նորարար։ Շ–ի ստեղծագործության առաջատար բնագավառը երգն է (գերմ․ Lied)։ Շ․ ընդ– լայնել է երգի արտահայտչամիջոցները, ժանրին տալով բարձր գաղափարագեղար– վեստական նշանակալիություն, զարգաց– րել և հարստացրել է երգի գոյություն ունե– ցող տիպերը, ստեղծել միջանցիկ զարգա– ցումով երգի նոր տիպ, ինչպես և երգերի շարքից կազմված կոմպոզիցիա։ Գրել է մոտ 600 երգ՝ Ցո․ Վ․ Գյոթեի («Անտառի արքա», «Գրետխենը ճախարակի մոտ» ևն), Ֆ․ Շիլլերի («Աղջկա գանգատը» են), Վ․ Մյուլլերի («Գեղեցիկ ջրաղացպանու– հին», «Ձմեռային ճանապարհ» երգաշա– րերը), Հ․ Հայնեի («Երկվորյակ» ևն), 8ո․ Մայրհոֆերի, Ք․ Ֆ․ Դ․ Շուբարտի («Ֆորել»), Ֆ․ Լ․ Շտոլբերգի («Բարկա– րոլա»), Գ․ Ֆ․ Շմիդւոի («Թափառաշրջի– կը»), Լ․ Ռելշտաբի («Գիշերային սերե– նադ»), Վ․ Աքոթի («Ave Maria»), Վ․ Շեքս– պիրի («Առավոտյան սերենադ») և այլոց խոսքերով։ Քնարական երգայնությամբ են ներթափանցված նաև Շ–ի ստեղծա– գործության մյուս բնագավառները՝ դաշ– նամուրային, կամերային գործիքային, սիմֆոնիկ։ Շ․ 9 սիմֆոնիաների հեղինակ է, որոն– ցից առավել նշանակալի են Չորրորդը՝ «Ողբերգական» (դո մինոր, 1816), Հինգե– րորդը (սի–բեմոլ մինոր, 1816) և Ութե– րորդ՝ այսպես կոչված «Անավարտ» (սի մինոր, 1822) երկմասանի քնարական– դրամատիկական սիմֆոնիան, որն աչքի է ընկնում հոգեբանական խորությամբ։ Իններորդ (դո մաժոր) սիմֆոնիայում (1828) գերակշռում են կենսահաստատ ժող․-էպիկական կերպարները։ Շ–ի շատ կամերային երկեր կապված են ժամանա– կին Ավստրիայում տարածված տնային նվագածության հետ, դրանց թվում է կեն– սախինդ «Ֆորել» դաշնամուրային կվին– տետը (1819), որի վերջին մասում հեղի– նակն օգտագործել է իր համանուն երգի թեման։ 22 կվարտետներից առավել նշա– նակալի են լյա մինորը (1824), ռե մինո– րը (1824–26) և սոլ մաժորը (1826)1 Դաշ– նամուրային սոնատներում (առավել նշա– նակալից են՝ լյա մաժոր, 1819, լյա մի– նոր, 1823, սի–բեմոլ մաժոր, 1828 ևն), չխուսափելով Բեթհովենի ազդեցությու– նից, Շ․ գտել է նաև ժանրի ուրույն մեկ– նաբանում։ «Թափառաշրջիկը» ֆանտա– զիայում (օգտագործված է համանուն եր– գի թեման) Շ․ կանխորոշել է Ֆ․ Լիստի սիմֆոնիկ պոեմների կառուցվածքը։ «էքսպրոմտներ»-ը (1827) և «Երաժշտա– կան ակնթարթներ»-ը (1823–27) ռոման– տիկական դաշնամուրային մանրանվագ– ներ են, որ կանխորոշել են Ֆ․ Շոպենի և Ֆ․ Լիստի դաշնամուրային երաժշտության բնորոշ գծերը։ Շ․ հեղինակ է նաև 3 օպե– րայի և 6 զինգշպիլի (կյանքի օրոք չեն բեմադրվել, հիմնականում անհաջող լիբ– րետոների պատճառով), դրամատիկա– կան պիեսների համար երաժշտության, հոգևոր երկերի (հատկապես նշանակալի են վերջին 2 մեսսաները՝ 1819 և 1829) ևն։ Շ–ի վերջին տարիների մի քանի ստեղ– ծագործություններում («Ձմեռային ճանա– պարհ», երգեր Հայնեի տեքստերով) խո– րացել են դրամատիկական, երբեմն՝ ող– բերգական տրամադրությունները։ Կյան– քի օրոք Շ․ ճանաչվել է հիմնականում որ– պես երգերի հեղինակ։ Նրա շատ գործեր կատարվել են մահվանից տասնամյակ– ներ անց («Մեծ» դո մաժոր սիմֆոնիան առաջին անգամ ամբողջությամբ հնչել է 1839-ին՝ Ֆ․Մենդելսոնի ղեկավարությամբ, «Անավարտ» սիմֆոնիան՝ 1865-ին)։ Գրկ․ Жизнь Франца Шуберта в докумен– тах, М․, 1963; Гольдшмидт Г․, Франц Шуберт․ Жизненный путь, пер․ с нем․, 2 изд․, М․, 1968; Музыка Австрии и Германии XIX века, кн․ 1, М․, 1975; Mies P․, Franz Schubert, Lpz․, 1954; Reed J․, Schubert․ The Final Years, L․, 1972․
ՇՈՒԲԻՆ Ֆեդոտ իվանովիչ (1740–1805), ռուս քանդակագործ, ռուս, լուսավորական կչասիցիզմի խոշորագույն ներկայացու– ցիչ։ 1761– 67-ին սովորել է Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայում (1767–70, 1770–72-ին՝ կրթաթոշակառու Փարիզում և Հռոմում)։ Շ–ի վաղ շրջանի գործերին, որոնք ստեղծվել են անտիկ արվեստի ազ– դեցությամբ, բնորոշ են դասական պար– զությունն ու ռեալիստական վավերակա– նությունը («Ֆ․ Ն․ Գոլիցին», մարմար, 1771, Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա)։ 1773-ին վերադարձել է Պետեր– բուրգ, հիմնականում ստեղծել մարմար– յա դիմաքանդակներ, որոնց բնորոշ են քանդակածավալի գեղանկարչական էֆեկտները, նրբագեղությունը, հոգեբա– նական խորությունը («Պ․ Ա․ Ռումյանցև– Զադունայսկի», մարմար, 1778, Ռուս, թանգարան, Լենինգրադ, «Անհայտը», մարմար, 1770-ական թթ․ կես, Տրետյա– կովյան պատկերասրահ)։ 1774–75-ին Չեսմենի պալատի համար կատարել է ռուս, ցարերի և իշխանների պատկեր– ներով 58 մեդալիոններ (մարմար, Զինա– պալատ, Մոսկվա)։ 1770–80-ական թթ, ստեղծել է բազմաթիվ արձաններ, ռելիեֆ– ներ (այդ թվում՝ «Եկատերինա 11-օրենս– դիր» արձանը, մարմար, 1789–90, Ռուս, թանգարան)։ 1790-ական թթ․ դիմաքան– դակներում Շ․ հասել է առանձնահատուկ ճշմարտացիության («Ա․ Ա․ Բեզբորոդկո», Ֆ․ Ի․ Շ ու բ ի ն․ Ա․ Մ․ Գոլիցինի դիմաքանդակը, մարմար (1773, Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա) մարմար, մոտ 1798, Ռուս, թանգարան)։ Սուր ու բարդ հոգեբանական նկարագրով է առանձնանում Պավել I-ի կիսանդրին (մարմար, 1797 թ․, նույն տեղում)։ Շ–ի՝ Եկատերինա II-ի դիմաքանդակը գտնվում է Հայաստանի պետ․ պատկերասրահում (Երևան)։ Գրկ․ Лазарева О․ П․, Русский скульп– тор Федот Шубин, М-, 1965․
ՇՈՒԲԻՆԿԱ, հայաբնակ խուտոր ՌՍՖՍՀ Կրասնոդարի երկրամասի Տուապսեի շըր– ջանում, Փշիշ գետի ձախ ափին, շրջկենտ– րոնից 69 կմ հս–արլ․։ Զբաղվում են ան– տառատնտեսությամբ։ Ունի տարրական դպրոց։ Հիմնադրել են Սամսունի շրջա– նից եկած հայերը, 1919-ին։
ՇՈՒԼԵՅԿԻն Միխայիլ Վասիլևիչ (1884- 1939), ռադիոտեխնիկայի բնագավառի սովետական գիտնական։ ՍՍՀՄ ԳԱ ակա– դեմիկոս (1939)։ Ավարտել է Պետերբուրգի պոլիտեխնիկական ինստ–ը (1908)։ 1919–ից՝ Մոսկվայի բարձրագույն տեխ․ ուսումնարանի, 1921-ից՝ ժողովրդական տնտեսության ինստ–ի պրոֆեսոր։ Հեղի– նակ է ռադիոալիքների տարածման բնա– գավառի հիմնարար աշխատությունների, հեւոազոտել է ռադիոալիքների թափանց– ման վրա մթնոլորտի վերին շերտերի ազ– դեցությունը, ստացել երկրի մակերևույթի երկայնությամբ ռադիոալիքների տարած– ման հաշվարկային բանաձևերը։ Շ․ զար– գացրել է երկարալիք անտենաների տե– սությունը և դրանց հաշվարկի մեթոդները։ ՇՈՒՒ՞ԱՐԴՏ (Schuchardt) Հուգո (4․2․1842, Գոթա –21․4․1927, Գրաց), գերմանական և ավաորիական լեզվաբան։ Հալլեի (1873-ից), ապա՝ Գրացի (1876–1900) համալսարանների պրոֆեսոր։ Ուսումնա– սիրել է ժող․ լատ․, ռոմանական և այլ հնդեվրոպական լեզուներ, ինչպես նաև բասկերենը, կովկասյան, սեմա–քամյան և այլ լեզուներ։ Առաջ է քաշել «լեզվական խառնուրդի» գաղափարը։ Որոշակի դեր է ունեցել ենթաշերտի տեսության մշակման գործում։ Նա գտնում էր, որ լեզուների կյանքում կարևոր տեղ ունեն փոխազդե– ցությունները, շփումն ու խաչավորումը (տես Լեզուների խաչավորում)։ Ըստ Շ–ի՝ լեզվական փաստերի, բառիմաստի (իմաս– տաբանական) դիտարկումները պետք է կատարվեն մշակույթի պատմության փաս– տերի զուգակցությամբ։ Նա քննադատել է երիտքերականների հնչյունական օրենք– ները, մերժել է Ա․ Շչայխերի «տոհմա–