ծառի» գաղափարը, համակարծիք չի եղել նաե ցեղակցության ավանդական ըմբըռն– մանը․ պաշտպանել է Ցո․ Շմիդւոի «ալիք– ների տեսությունը»։ &7*^․Избр․ статьи по языкознанию, пер․ с нем․, М․, 1950․ Գրկ․ Ջահուկյան Գ․ Բ․, Լեզվաբանու– թյան պատմություն, հ․ 1, Ե․, 1960։ Հ․ Պետրոսյան
ՇՈՒՒՈ4 Վլադիմիր Դրիգորեիչ (1853-– 1939), սովետական ինժեներ և գիտնա– կան։ ՍՍՀՄ ԳԱ պատվավոր ակադեմիկոս (1929, թղթակից անդամ 1928-ից), Աշխա– տանքի հերոս (1932), Համառուսաստան– յան Կենտգործկոմի անդամ (1927)։ 1876-ին ավարտել է Մոսկվայի բարձրա– գույն տեխ․ ուսումնարանը։ Հիմն, աշխա– տանքները վերաբերում են նավթային արդյունաբերության տեխնիկային, ջեր– մատեխնիկային և շինարարական գոր– ծին։ Հեղինակ է բազմաթիվ գյուտերի, բո– ցամուղ (1880), էրլիֆտ, նավթամուղներ, ջրախողովակային հնոցներ (1890), նավ– Վ․ Գ․ Շուխով թաթորման հարմարանք (1891), ծածկերի և վերնածածկերի ինքնատիպ կոնստրուկ– ցիաներ, հիպերբոլոիդ աշտարակ (1896), Մոսկվայի ռադիոհեռագրային կայանի աշ– տարակ (1921)։ Շ–ի ղեկավարությամբ նա– խագծվել և կառուցվել են շուրջ 500 կա– մուրջ, մեծ թվով կառույցներ և կոնստրուկ– ցիաներ։
ՇՈՒԿԱ, փոխանակության ոլորտ, սոցիալ– տնտեսական հարաբերությունների ամ– բողջություն, որոնց միջոցով իրականաց– վում է ապրանքների իրացումն ու դրսևոր– վում դրանցում մարմնավորված աշխա– տանքի հասարակական բնույթը։ Գոյու– թյուն ունի հասարակական–տնտ․ այն ֆոր– մացիաներում, որտեղ առկա է ապրանքա– յին արտադրությունը։ Տարածքի և մասշ– տաբների տեսակետից տարբերում են տեղական, ազգային (ներքին) և համաշ– խարհային (արտաքին) Շ–ներ։ Դրանց դերը, ֆունկցիաներն ու սահմանները վերարտադրության պրոցեսում և տնտ․ կապերի համակարգում որոշվում են տվյալ հասարակարգում տիրապետող արտա– դրական հարաբերությունների բնույթով։ Շ․ ձևավորվել է պատմ․ երկարատև պրո– ցեսում և օրգանապես կապված է աշխա– տանքի հասարակական բաժանման հետ։ Ապրանքափոխանակության սկզբնական էտապներում շուկայական կապերն ունեին պատահական, իսկ Շ–ի տարողությունն ու կառուցվածքը՝ սահմանափակ բնույթ։ Ար– տադրողական ուժերի զարգացման ու աշ– խատանքի հասարակական բաժանման խորացման հետևանքով ապրանքային կա– պերն ավելի են ուժեղանում։ Շ–ի մեխա– նիզմի (հիմնական տարրերն են գինը, առաջարկը և պահանջարկը) միջոցով ապ– րանք ատ երերն ինֆորմացիա են ստանում տնտ․ կյանքի բոլոր ճյուղերի ու ոլորտնե– րի մասին, որոշում իրենց ապրանքների հասարակական օգտակարությունը, ար– տադրական ծրագրերի փոփոխման ուղ– ղություններն ու բնույթը։ Կապիտալիզմի պայմաններում շուկայական հարաբերու– թյունները կարգավորվում են հասարա– կարգին բնորոշ տնտ․ օրենքներով։ Ապ– րանքների արտադրության կառուցվածքը տարերայնորեն հարմարեցվում է հասա– րակական պահանջմունքների ծավալին ու կառուցվածքին։ Շ․ ուղղակի և հակադարձ կապ է ստեղծում արտադրողների և սպա– ռողների միջև։ Այստեղ են որոշվում ար– տադրության հասարակայնորեն անհրա– ժեշտ պայմանները, ապրանքների արժե– քի մեծությունը, շուկայական արժեքը։ Ներքին Շ–ի զարգացումը բնութագրվում է սոցիալ–տնտ․ հակասությունների խո– րացմամբ՝ արտադրության աճից դրա տարողության ավելացման անընդհատ ետ մնալով։ Հասարակական վերարտադրու– թյունը սպասարկում են ապրանքների, աշխատուժի, փոխատվական կապիտալի և այլ Շ–ները։ Ըստ ֆունկցիոնալ նշանա– կության, առաջինը ստորաբաժանվում է արտադրության միջոցների և սպառման առարկաների Շ–ների։ Աշխատուժի Շ–ի բնորոշ առանձնահատկությունն է աշխա– տուժի առաջարկի մշտական գերազան– ցումը պահանջարկին (տես Գործազրկու– թյուն)։ Փոխատվական կապիտալի Շ․ այդ կապիտալի նկատմամբ պահանջարկի ու առաջարկի ձևավորման ոլորտն է։ Արագ տեմպերով են զարգանում նաև արժե– թղթերի, արտոնագրերի, լիցենզիաների և ծառայությունների Շ–ները։ Իմպերիալիզ– մի և հատկապես կապիտալիզմի ընդհա– նուր ճգնաժամի ժամանակաշրջանում Փոխվում են Շ–ի ֆունկցիոնալ բնույթն ու սկզբունքները։ էկոնոմիկայի մասնավոր– մոնոպոլիստական և պետ–մոնոպոլիս– տական կարգավորման տարրերի հետե– վանքով այն կորցնում է հասարակական վերարտադրության համամասնություն– ների միակ և համապարփակ կարգավորի– չի իր ֆունկցիաները։ Սակայն, չնայած էկոնոմիկայի կարգավորման տարրերի առկայությանն ու Շ–ի մոնոպոլացմանը, անարխիան, կապիտալների շահութաբեր ներդրման ոլորտների, ապրանքների իրացման վայրերի ու հումքի աղբյուրների համար մրցակցությունը չեն վերանում և՝ ներքին, և՝ համաշխարհային կապիւոա– չիստական շուկայում։ Բացի այդ, միջ– իմպերիալիստական հակասությունների խորացման հետևանքով ինտեգրացման պրոցեսներն ուժեղանում և ստեղծվում են առևտրական ներփակ բլոկներ։ Ապրանքադրամական հարաբերություն– ների առկայությունը պայմանավորում է Շ–ի անհրաժեշտությունը սոցիալիզմի ժա– մանակ։ Արտադրության միջոցների հասա– րակական սեփականությունն էապես Փո– խում է Շ–ի բնույթը, նշանակությունն ու ոլորտները։ Այն դառնում է միատարր, գործողության ոլորտը սահմանափակ– վում է արտադրության միջոցների ու սպառման առարկաների իրացումով։ Լի– նելով սոցիալիստական էկոնոմիկայի պլանաչափ զարգացման լծակներից մեկը՝ Շ․ հնարավորություն է տալիս տնտ․ օրենք– ների օգտագործման հիման վրա կարգա– վորելու արտադրության և սպառման տնտ․ հարաբերությունները, բացահայտելու պլանային հաշվարկների ճշտությունը։ Ներքին Շ–ում ապրանքներն իրացվում են մեծածախ և մանրածախ պլանային գնե– րով։ Շ․ սպասարկում է պետ․, կոոպերա– տիվ և կոլտնտեսային առևտուրը, ինչպես նաև գյուղատնտ․ մթերքների պետ․ գնում– ների և արտադրության միջոցների նյու– թատեխ․ մատակարարման համակարգը։ Համաշխարհային սոցիաւիսաական շու– կան ձևավորվել է սոցիալիզմի համաշխար– հային սիստեմի կազմավորման ու աշ– խատանքի միջազգային սոցիալիստական բաժանման զարգացման հետ, հիմնվում է համարժեքության և փոխշահավետ հա– մագործակցության սկզբունքների վրա։ Համաշխարհային Շ․, որը զարգացել է համաշխարհային սոցիալիստական և կա– պիտալիստական Շ–ների փոխգործողու– թյան, պայքարի և տնտ․ մրցության պայ– մաններում, առևտրատնտեսական հարա– բերություններով կապված ազգային Շ–նե– րի ամբողջություն է, սոցիալական երկու հակադիր սիստեմների խաղաղ գոյակ– ցության հիմքերից մեկը։ Գրկ․ XT ա ր ք ս Կ․, Կապիտալ, հ․ 1–3, Ե․, 1933–49։ Լենին Վ․ Ի․, Այսպես կոչված շուկաների հարցի շուրջը, Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 1։ Золотарев А․ И․, Мировой социа– листический рынок, М․, 1970; Л е в и н А․ И․» Социалистический внутренний рынок, М․, 1973; Ник Г․, Рыночное хозяйство․ Миф и действительность, пер․ с нем․, М․, 1976․ Ռ․ Սարին յան
ՇՈՒԿԱ, շուկայական հրապա– րակ, կարևորագույն կոմպոզիցիոն հան– գույց քաղաքի հատակագծում։ Հին Հու– նաստանում Շ․ գտնվել է ագորայում։ Դասական շրջանում կազմավորված քա– ղաքների ինչպես ագորաները, այնպես էլ Շ–ները ունեցել են կանոնավոր հատակա– գիծ։ Հելլենիստական քաղաքներում Շ–ի ուղղանկյուն հրապարակը 3 կամ 4 կող– մից շրջափակվել է սյունաշարով, որի հե– տևում տեղավորվել են խանութներն ու պահեստները։ Հին Հռոմում (հատկապես կայսրության շրջանում) Շ–ի հրապարակը հաճախակի եղել է ֆորումի մի մասը։ Եվրոպական միջնադարյան քաղաքնե– րում Շ–ի հրապարակը ունեցել է անկա– նոն ձև և եզրափակվել կամարասրահնե– րով։ Հնում, միջնադարում կամ XVII – XIX դդ․ կանոնավոր հատակագծով եվրոպ․ և արլ․ քաղաքների Շ–ի հրապարակները սովորաբար ուղղանկյունաձև էին։ Նախ– կինում տարբեր երկրների շուկայական համալիրի մաս կազմող ծածկած շուկա– ները XX դ․ աստիճանաբար դուրս են մը– ղում հրապարակներում կատարվող առև– տուրը։
ՇՈՒԿԱՅԱԿԱՆ Ա(*ժէ*, ապրանքի ար– տադրության վրա աբստրակտ աշխատան– քի հասարակայնորեն անհրաժեշտ ծախ– սումների քանակ, դրսևորվում է որպես որոշակի շուկա համանման ապրանքներ մատակարարող տարբեր արտադրողների աշխատանքի միջին ծախսումներ։ Շ․ ա․ շուկայական գների հիմքն է։ Ապրանքնե–