Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/601

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

շինսկին, Սեիդ Շուշինսկին, թառահար Կուրբան Փիրիմովը և ուրիշներ։ Բ․ ՈէԼուբաբյան ճարտարապետությունը։ Շ․ կառուցված է սարահարթի վրա և շրջապատված է 6–8 մ բարձրությամբ պարիսպներով։ Առաջին բերդապարիսպները 1724-ին հիմ– նել է Ավան հարյուրապետը (վերակառու– ցել են Մելիք–Շահնազարը և Փան ահ խա– նը 1750-ական թթ․)» պահպանվել են հս․ պարսպի մի մասը և աշտարակով դարպա– սը։ Շ–ի հայաբնակ շրջանը տարածվում էր քաղաքի բարձրադիր մասում և բաղկա– ցած էր մի քանի թաղերից՝ Ղազանչեցոց, Ագուլեցոց, Մեղրեցոց են։ Ստորին՝ ադրբ․, թաղամասերը կառուցապատված են հիմ– նականում գլխատներով (ղարադամ), խմբավորված՝ մզկիթով հրապարակների շուրջը։ Շ–ում քաղաքաշինությունը զար– գացել է Ղարաբաղը Ռուսաստանին միա– նալուց հետո։ Առաջին գլխ․ հատակա– գիծը կազմել են ռուս․ ռազմ, ինժեներնե– րը, 1820-ական թթ․ (վերակազմվել է 1837, 1844 և 1855 թթ․)։ Կառուցապատվել են հայաբնակ թաղամասերը, որոնցից յուրա– քանչյուրն ունեցել է իր կենտրոնը և եկե– ղեցին; Կառուցվել են քաղաքատիպ բնա– կելի և հասարակական շենքեր՝ տպարան– ներ, դպրոցներ, ուսումնարաններ, ակումբ, գրադարաններ, խանութներ, հյուրանոցներ։ Ուշագրավ է հայկ․ «խտն– դամիրյան թատրոնի» շենքը՝ 350-տեղա– նոց դահլիճով։ Բնակելի տները 2–3-հար– կանի էին՝ շինված կոպիա տաշած կրա– քարից, իսկ շենքի անկյունները, բաց– վածքների շրջանակները, քիվերը, հար– դարանքի տարրերը՝ սրբատաշ քարից, միջհարկային ծածկերը՝ փայտից։ Առա– ջին հարկերում խանութներ և տնտ․ նշա– նակության սենյակներն էին, վերին հար– կերում՝ բնակելի մասը՝ փայտե պահու– նակային խոշոր պատշգամբով։ Շ–ի բնա– կելի տները XIX դ․ հայկ․ ժող․ ճարտա– րապետության արժեքավոր նմուշներ են։ Սրբատաշ կրաքարից կառուցված եկեղե– ցիները հինգն էին՝ Կուսանաց անապատի միանավ, թաղածածկ, եռահարկ զանգա– կատնով Ս․ Աստվածածինը (1816, չի պահ– պանվել), Նոր կամ Վերին թաղի խաչա– ձե–գմբեթավոր, արմ․ կողմում՝ զանգա– կատնով Ս․ Հովհաննես Մկրտիչը («Կա– նաչ ժամ», 1818), Ագուլեցոց Ս․ Աստվա– ծածին (1822), Մեղրեցոց Մ․ Աստվածա– ծին (1838) եռանավ բազիլիկները (չեն պահպանվել), Ղազանչեցոց Ամենափրկիչ մայր տաճարը (1868–87)։ Վերջինս իր չափերով հայկ․ մեծ եկեղեցիներից է։ Ունի քառամույթ գմբեթավոր բազիլիկի հորինվածք՝ դրսից և ներսից կիսաշրջա– նաձև արլ․ խորանով և նրա երկու կողմե– րում երկհարկանի ավանդատներով։ Մըր– բատաշ կրաքարից կառուցված տաճարի խոշոր ծավալը պսակված է բարձր գմբե– թով (այժմ քանդված է հովհարաձև ծած– կը)։ Հս․, հվ․ և արմ․ մուտքերի առջև կա– ռուցված են ներսից և դրսից բազմանիստ գավիթ–նախասրահներ, որոնց շնորհիվ այն ստացել է էջմիածնի Մայր տաճարը հիշեցնող խաչաձև–գմբեթավոր ծավալա– տարածական հորինվածք։ Արմ․ կողմում եռահարկ զանգակատունն է (XIX դ․), առաջին հարկի չորս անկյուններում հրեշ– Շուշիի Ս․ Ամենափրկիչ (Ղազանչեցոց) եկե– ղեցին (1868–87) Շուշիի Ս․ Ամենա– փրկիչ (Ղազանչե– ցոց) եկեղեցու (1868–87) հատա– կագիծը տակների խորաքանդակներով։ Ադրբ․ ճարտ․ հուշարձաններից ուշագրավ է զույգ մինարեթով «Մեծ մզկիթը» (1883), որտեղ այժմ գտնվում է Շ–ի պատմության թան– գարանը։ Մովետական իշխանության տա– րիներին Շ․ բարեկարգվում և կառուցա– պատվում է (ըստ 1952-ի և 1979-ի գլխ․ հատակագծերի) բնակելի և հասարակա– կան բազմահարկ շենքերով, որոնց թվում ուշագրավ են հյուրանոցի, հանքային ջրի ըմպելասրահի շենքերը։ Նախատեսվում է քաղաքը բաժանել երեք գոտու՝ արգելա– նոցային, բնակելի և կուրորտային, որոնք միմյանց կապվում են Կոմունիստական զբոսայգի–պողոտայով։ Տես նաև Լեռնա– յին Ղարաբաղի Ինքնավար Մարզ։ Գրկ․ Բարխուդարյանց Մ․, Արցախ, Բաքու, 1895; Լ և ո, Պատմություն Ղարաբա– ղի հայոց թեմական հոգևոր դպրոցի։ 1838– 1913, Թ․, 1914։ Օրջոնիկիձե Գ․Կ․, Ընտիր հոդվածներ և ճառեր, Ե․, 1950։ Մ ը– կըրտչյան Շ․ Մ․, Լեռնային Ղարաբաղի պաամա–ճարտարապետական հուշարձաննե– րը, Ե․․ 1980։ Бакиханов Аббас К у л и-a г а, Гюлистан и Иран, Баку, 1926; Шагинян М․, Нагорный Карабах, М․, 1930; Армяно-русские отношения в первой трети XVIII века, т․ 2, ч․ 1, Е․, 1964; А в а- л о в Э․, Архитектура города Шуши и проб– лемы сохранения его исторического облика, Баку, 1977․ Մ․ Հասրաթ յան

ՇՈՒՇԻԻ ԹԵՄԱԿԱՆ ԴՊՐՈՑ, հիմնվել է 1838-ին, ուսման 9 տարվա տևողությամբ։ Պահվել է նվիրատվություններով, եկեղե– ցական եկամուտներով, աշակերտների ուսման վարձով։ 1860-ին ունեցել է 1 նա– խապատրաստական և 2 հիմնական, 1888-ին՝ 3 նախապատրաստական և 4 հիմնական դասարան։ 1889-ին բացվել է 5-րդ, հաջորդ տարին՝ 6-րդ դասարանը։ Թեմի միակ ազգային արական միջնա– կարգ դպրոցն էր։ Դասավանդվել են հա– յոց լեզու, ռուսաց լեզու, պարսկ․, թվաբա– նություն, կրոն, երգեցողություն ևն։ Լայն ճանաչման է արժանացել Պ․ Շանշյանի, N․ Մտեփանեի, Վ․ Պապաջանյանի, Ղ․ Աղա յանի տեսչության տարիներին (1877–82)։ 1870-ին ունեցել է 158, 1893-ին՝ 492, 1909-ին՝ 374 աշակերտ։ Տարբեր տա– րիներ դասավանդել են Պ․ Շանշյանը, Պ․ Պռոշյանը, К Մտեփանեն, Ղ․ Աղայա– նը, Ս․ Մանդինյանը, Լ․ Մանվելյանը, Հ․ Առաքելյանը, Լ․ Մարգսյանը, Ա․ Չիլին– գարյանը, Ա․ Տեր–Պողոսյանը և ուրիշներ։ 1917-ից գործել է որպես լրիվ միջնակարգ դպրոց։ Փակվել է 1920-ին։ Գրկ, Լ և ո, Պատմություն Ղարաբաղի հա– յոց թեմական հոգևոր դպրոցի։ 1838 – 1913, Թ․, 1914։ Ս աեթրոս յան Մ․, Արևելա– հայ դպրոցը 19-րդ դարի առաշին կեսին, Ե․, 1964։ Ս․ խուդոյ ան

ՇՈՒՇԻԻ ԽՈՍՎԱԾՔ, տես Ղարաբաղի բարբառ։

ՇՈՒՇԻԻ ՌԵԱԼԱԿԱՆ ԴՊՐՈՑ, պետ․ (ռուս․) հանրակրթական միջնակարգ դպրոց, հիմ– նադրվել է 1881-ին։ Դասավանդվել են ռուսաց լեզու և գրականություն, գերմ․, մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, բնագի– տություն, վայելչագրություն, գծագրու– թյուն, երգ և երաժշտություն, կրոն, հա– յերենը եղել է ոչ պարտադիր։ Հիմնակա– նում պատրաստել է տարրական դպրոցի ուսուցիչներ և առևտրի աշխատողներ։ Մովորողների գերակշռող մասը եղել են հայեր (1908-ին՝ 315)։ Պահվել է պետ․ միջոցներով, ունեցել է հարուստ գրադա– րան և ուս․ կաբինետներ։ XX դ․ սկզբին շուշեցի վաճառական Դ․ Ա․ Առաքելյանի (Առաքելով) միջոցներով կառուցվել է ուսումնարանի նոր շենք։ 1920-ին դարձել է երկրորդ աստիճանի հանրակրթական միջնակարգ դպրոց։ Ս․Ի*ուդոյան

ՇՈՒՇԻՔԵՆԴ, Շոշ, գյուղ Լեռնային Ղա– րաբաղի Ինքնավար Մարզի Ասկերանի շրջանում, Կարկառ գետի աջ ափին, շըրջ– կենտրոնից 24 կմ հվ․։ Կոլտնտեսությունն զբաղվում է անասնապահությամբ, հա– ցահատիկի մշակությամբ, այգեգործու– թյամբ և շերամապահությամբ։ Ունի միջ– նակարգ դպրոց, ակումբ, գրադարան, կինո, մանկապարտեզ, փոստ, հեռախո– սակայան, կենցաղսպասարկման տաղա– վար։ Գյուղում պահպանվել են իջևանա– տուն (XIII դ․), եկեղեցի (1655)։ Շ–ում է ծնվել ակադեմիկոս Ա․ Տերտերյանը։ Շ ՈՒՇՆԱ ՄԵՐԿ, գյուղ Արևմտյան Հայաս– տանում, Բիթլիսի վիլայեթի Մասուն գա– վառի Շատախ գավառակում, համանուն գետի ափին։ 1909-ին ուներ 286 հայ բնա– կիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Բնակիչները տե– ղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժա– մանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճա– նապարհին։ Փրկվածներից շատերն ապաստանել են Արևելյան Հայաստա– նում։

ՇՈՒՇՆԻԳ (Schuschnigg) Կուրտ (1897– 1977), ավստրիական քաղ․ և պետ․ գոր– ծիչ։ Եղել է արդարադատության (1932– 1934), լուսավորության (1933–34) մի– նիստր, 1934-ից՝ կանցլեր։ 1936-ին Շ–ի կառավարությունը ֆաշիստական Գեր– մանիայի հետ կնքել է համաձայնագիր, որով (տուրք տալով պանգերմանիզմի հետադիմական տեսությանը) Ավստրիան փաստորեն դիտվել է որպես «գերմ․ երկ–