Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/602

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

րորդ պետություն»։ 1938-ին համաձայնա– գիր է ստորագրել Հիտլերի հետ, որն արագացրել է Ավստրիայի անշչյուսը։ Անշլյուսից հետո Շ․ ձերբակալվել է, ազատվել 1945-ին և տարագրվել ԱՄՆ (որտեղ ապրել է մինչե 1967-ը), 1968-ին վերադարձել է Ավստրիա։

ՇՈՒՌՆՈՒհ*, գյուղ ՀՍՍՀ Գորիսի շրջա– նում, շրջկենտրոնից 17 կմ հվ–արլ․։ Շ–ով է անցնում Դորիս–Ղափան ավտոխճուղին։ Շուոնուխ Միավորված է Դորիսի պետ․ տնկարանա– յին տնտեսության հետ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, կապի բա– ժանմունք, կինո, բուժմանկաբարձական կետ։ Հիմնադրվել է 1930-ին։

ՇՈՒՌՏՎԻԿԱՅԻՆ ՄԵԻԱՆԻՋՄ, մեխա– նիզմ, որը փոխակերպում է շարժման մեկ ձեը մեկ այլ ձևի․ օրինակ, հավասարաչափ պտտական շարժումը՝ համընթացի, անհա– վասարաչափը4 պտտականի, ճոճվողի են։ Շ․ մ–ի պտտվող օղակը, որն ունի շուռտ– վիկի կամ ծնկաձե լիսեռի ձե, կանգնա– կի և մյուս օղակի հետ կապված է պտտվող կինեմատիկական զույգերով։ Կինեմա– Հարթ շուռտվի– կային մեխա– նիզմներ․ ա․ շուռտվիկալծակային, p․ շուռտվիկասողա– նային, գ, շուռտվիկա– կուլիսային, /․ շուռտ– վիկ, 2․ շարժաթև, 3․ լծակ, 4, սողան, 5․ կուլիս տիկական զույգերի թվից, տեսակներից, դԻրքԻչ» օղակների շարժման բնույթից կախված՝ տարբերում են հարթ քառօղակ Շ․ մ–ներ, որոնք էլ բաժանվում են երեք խմբի՝ քառօղակ հոդակապավոր (2շուռտ– վիկային և շուռտվիկա–լծակային, շուտո– վի կա–սողանային, շուռտվիկա–կուլիսա– յին), հարթ բազմօղակ և տարածական քառօղակ ու բազմօղակ։ Շ․ մ–ները կիրառ– վում են՝ մխոցավոր շարժիչներում, կոմպ– րեսորներում, պոմպերում, մամլիչներում և այլ մեքենաներում։ Շ․ մ–ի շարժաթեե– րի բարդ շարժումը հարթության մեջ կի– րառվում է խմորահունցիչի, ձյունաբարձի– չի և այլ մեքենաների աշխատանքային օրգանների հաղորդակի համար։ Հարթ բազմօղակ Շ․ մ–ները կիրառում են, օրի– նակ, գայլիկոնիչ գլխիկի մի քանի իլերի հաղորդակի համար, դարբնոցային մամ– լիչներում սողանների վրա մեծ ուժերի ստացման համար, լայնատաշ հաստոց– ների շարժումների հաղորդակներում։ Տարածական քառօղակ Շ․ մ–ները կիրա– ռում են առանցքի շուրջը լծակի տատա– նողական շարժման համար։

ՇՈՒՍՏՈՎԻ ԳԻՆՈՒ ԵՎ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐ–

ԾԱՐԱՆ, ոգելից խմիչքների ձեռնարկու– թյուն նախասովետական Հայաստանում։ 1899-ին «Ն․ Լ․ Շուստով և որդիներ» մոս– կովյան բաժնետիրական ընկերությունը (գործում էր 1863-ից, բաժանմունքներ ուներ նաև Քիշնեում, Օդեսայում, Վարշա– վայում, Սմոլենսկում, Նիժնի Նովգորո– դում և այլուր), Ն․ Թաիրովից գնելով նրա գինու գործարանը (Երևան), վերասար– քավորել է այն և դարձրել Երևանի նա– հանգի ոգելից խմիչքների ամենախոշոր ձեռնարկությունը։ 1914-ին արտադրել է 67910 դույլ կոնյակ։ Հայաստանում սովե– տական կարգեր հաստատվելուց հետո Շ․ գ․ և կ․ գ–ի հիման վրա ստեղծվել է «Արարատ» գինու և կոնյակի տրեստը։ Տես նաև <Արարաա> (գինու և կոնյակի արդյունաբերության գլխավոր վարչու– թյուն) և Կոնյակ հոդվածները։ Դ․ Դանիեչյան

ՇՈՒՏԱՍԵԼՈՒԿ, շուտասուք, շու– տասելիք, մանկական ժող․ բանա– հյուսության կատակային տեսակ, բանա– ձևային ասույթ։ Տաղաչափորեն բաղկա– ցած է մի քանի անդամներից, հանգավոր կամ անհանգ տողերից, որոնց մեջ գերիշ– խում են նույնահունչ բառերի, նույն կամ նման բաղաձայն հնչյունների կրկնու– թյունները4 դժվարացնելով ճիշտ արտա– սանությունը։ Շ․ լեզվահնչյունական յուր– օրինակ խաղ է, վարժություն։ Ենթադրում է երկու կողմ՝ առաջադրող և արտասանող– կատարող։ Վերջինս պետք է, արագ ու բազմիցս կրկնելով, ճիշտ արտասանի բա– նաձևը։ Դժվար արտաբերության պատ– ճառով հաճախ արտասանվում է ծիծաղա– շարժ աղավաղումներով։ Շ․ մանկական լեզուն վարժեցնում է հնչյունական բարդ և ճիշտ արտասանության։ Ս․ Հարությունյան

ՇՈՒՐԱՐԱԴ, գյուղ ՀԱԱՀ Ամասիայի շըր– ջանում, Արփի լճի ջրամբարի արլ․ ափին, շրջկենտրոնից 20 կմ հս–արմ․։ Շ․ ՀԱԱՀ և Կովկասի ամենացուրտ վայրն է (հուն– Շուրաբադ վարի միջին ջերմաստիճանը –12,5°C է, նվազագույնը՝ –46°C)։ Շ–ում են Ախուր– յանի անտառտնտեսության և Ամասիայի պանրագործարանի մասնաճյուղերը։ Ունի ակումբ, բուժկայան։

ՇՈՒՐՋԵՐԿՐՅԱ ՆԱՎԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ, նավարկություններ, որոնց երթուղիները հատում են Երկրագնդի բոլոր միջօրեա– կանները։ Շ․ ն․ տարբեր հաջորդականու– թյամբ անցել են Ատլանտյան, Հնդկական և խաղաղ օվկիանոսներով։ Առաջին շուրջերկրյա նավարկությունը կատարել է Ֆ․ Մագեչանի ղեկավարած իսպ․ արշավախումբը (1519–22), որի նպատակն էր արմ․ ճանապարհով հասնել Մոլուքյան կղզիներ։ Այս նավարկությունը վերջնականապես ապացուցեց Երկրի գըն– դաձևությունը, Համաշխարհային միասնա– կան օվկիանոսի գոյությունը, հավաս– տեց, որ երկրագնդի վրա գերակշռում է ջրային տարածությունը։ Երկրորդ շուրջ– երկրյա նավարկությունը կատարել է անգ– լիացի Ֆ․ Դրեյկը (1577–80), որը հայտնա– գործել է Հրո երկրի և Անտարկտիդայի միջև գտնվող նեղուցը(հետագայում՝ Դրեյ– կի նեղուց)։ Ֆրանս, առաջին շուրջերկրյա նավարկությունը կատարել է Լ․ Ա․ Բուգեն– վիլի արշավախումբը (1766–69), որը հայտնագործություններ է կատարել Ավստրալիայում և Օվկիանիայում։ Շ․ ն–ի ․շարքում կարեոր դեր ունեն անգ– լիացի ծովագնաց Զ․ Կուկի երեք նավար– կությունները (1768–80), որոնց ընթաց– քում հայտնագործվեցին Ավստրալիայի ափերը, Նոր Կալեդոնիան, Հարավային Սանդվիչյան, Հարավային Ջորջիա, Հա– վա յան և այլ կղզիներ, կատարվեցին օվկիանոսագրական դիտարկումներ։ Ալքեր, առաջին շուրջերկրյա նավարկու– թյունը «Կոլումբիա» նավով կատարել է Ռ․ Դրեյը (1788–90)։ XIX դ․ կատարվել են բազմաթիվ շուրջերկրյա նավարկու– թյուններ, որոնցից կարևոր են «Նադեժ– դա» ե«Նևա» նավերով Ի․ Ֆ․ Կրոէզենշւոեռ– նի ու Ցու․ Ֆ․ Լիսյանսկու ռուս, առաջին շուրջերկրյա նավարկությունը(1803-06) և «Միռնի» ու «Վոստոկ» նավերով Ֆ․ Ֆ․ Բեչւինսգաուզենի ու Մ․ Պ․ Լազարեի շուրջերկրյա նավարկությունը (1819–21), որն ավարտվեց Անտարկտիդայի հայտնա– գործմամբ։ Օվկիանոսագիտական կարե– վոր նշանակություն են ունեցել անգլ․ «Չելենջեր» (1872–76) և ռուս․ «Վիտյազ» (1886–89) նավերով կատարված Շ․ ն․։ Գրկ․ Հակոբյան Թ․ K, Աշխարհա– գրության համառոտ պատմություն, 2 հրտ․, Ե․, 1976։ Бейкер Дж․, История геогра– фических открытий и исследований, пер․ с англ․, М-, 1950; Магидович И․ П․, Очерки по истории географических открытий, перераб․ и доп․, М․, 1967․

ՇՈՒՐՋՊԱՐ, տես Կչոր պար։ ՇՈՒՐ&ՊՏՂԱՅԻՆ ՋՐԵՐ, ա մ ն ի П ն Ш- յ ի ն հ և ղ ու կ, ներարգանդային շրջա– նում պտուղը շրջապատող հեղուկ, գոյա– նում է ամնիոն թաղանթի էպիթելային բջիջների սեկրեցիայի և մասնավորապես մոր արյան անոթներից հեղուկի արտա– քիրտման (էքսուդացիա) և պտղի երիկամ– ների գործունեության շնորհիվ։ Պարու– նակում է սպիտակուցներ, աղեր, միզա– նյութ, ճարպ, շաքարներ, հորմոններ։ Հղիության վերջում Շ․ ջ–ի քանակությու–