պատճառների П․ լինում է առաջնային, որի հարուցիչը նեյրոտրոպ վիրուսներն են, երկրորդային՝ որպես վարակիչ և ալերգիական հիվանդությունների (տիֆ, գրիպ, անգինա, սեպսիս են), վնասվածք– ների և ծանր թունավորումների բարդու– թյուն։ Ըստ ընթացքի տարբերում են՝ սուր օջախային, սուր տարածուն և ենթա– սուր մեռուկային Ո–եր։ Ս ու ր օ ջ ա խ ա– յ ի ն П․ սկսվում է հանկարծակի, ուղեկց– վում ջերմության բարձրացմամբ, ընդհա– նուր թուլությամբ, ծայրանդամների ցա– վերով, տհաճ զգացումով։ Այնուհետե ի հայտ են գալիս Ո–ին բնորոշ ախտանշան– ները․ ծայրանդամների լուծանք, զգա– ցողության հաղորդչական տիպի խանգա– րում (ախտահարված հատվածից ցած զգացողության կորուստ), կոնքային օր– գանների ֆունկցիայի խանգարումներ (մի զակապությ ուն, անմի զապ ահությ ուն, փորկապություն ևն) և սնուցողական խան– գարումներ (պառկելախոցեր՝ պոչուկի, նստատեղի, կրունկների շրջաններում, ծնկային հոդերի ներսային մասերում ևն)։ Ս ու ր տ ա ր ա ծ ու ն П․ բնորոշվում է դանդաղ զարգացմամբ, թեթև ընթացքով։ Ենթասուր մ և ռ ու կային Ո–ի դեպքում ողնուղեղի գոտկասրբոսկրային հատվածների սպիտակ և հատկապես գորշ նյութերում առաջանում են մեռուկաց– ման պրոցեսներ։ Հիվանդությունն սկըս– վում է դանդաղ։ Բորբոքային պրոցեսը հակում ունի տարածվելու վարից վեր՝ ընդգրկելով երկարավուն ուղեղը։ Բ ու– ժ ու մ ը․ անտիբիոտիկներ, 40%-անոց ուրոտրոպին, ջրազրկող դեղանյութեր, վի– տամիններ C, Bi, Bi2 ևն, պառկելախոցե– րի վիրաբուժական բուժում։
ՈՂՆՈՒՂԵՂԱՅԻՆ ՆՅԱՐԴԵՐ (nervi spi- nales), ողնուղեղից սկիզբ առնող, կարճ (մինչև 2 սմ երկարությամբ) նյարդեր։ Դրանցից յուրաքանչյուրն առաջանում է ետին կամ զգացող և առաջային կամ շար– ժիչ արմատներից, որոնք միանալով կազ– մում են ողնուղեղային խառը նյարդը։ Զգացող նյարդարմատի ճանապարհին՝ առաջային և ետին նյարդարմատների միացման տեղին մոտ, գտնվում է միջող– նային հանգույցը։ П․ ն․ 31 զույգ են․ պա– րանոցային՝ 8, կրծքային՝ 12, գոտկա– յին՝ 5, սրբոսկրային՝ 5 և պոչուկային4 1։ Ցուրաքանչյուր ողնուղեղային խառը նյարդ, միջողնային անցքով դուրս գա– լուց հետո, բաժանվում է չորս ճյուղի՝ ետին, ուղեղապատյանային, ընդերային և առաջային։ Ետին ճյուղերը նյարդավո– րում են ծոծրակի մաշկը, պարանոցի և իրանի ետին երեսի մկաններն ու մաշկը։ Ուղեղապատյանային ճյուղերը կարճ և բարակ են, միջողնային անցքերով անց– նում են ողնաշարի խողովակ և նյարդա– վորում ողնուղեղի պատյանները։ Ընդե– րային ճյուղերը միանում են սիմպաթիկ ցողունի հանգույցներին և նյարդավորում օրգանները։ Առաջային ճյուղերից ծա– գող նյարդերը նյարդավորում են պարա– նոցի, իրանի փորային երեսի և վերջույթ– ների մկաններն ու մաշկը։ Պարանոցա– յին, գոտկային, սրբոսկրային և պոչու– կային նյարդերի առաջային ճյուղերը կազ– մում են պարանոցային, բազկային և գոտկա–սրբոսկրա–պոչուկային հյուսակ– ներ։ Կրծքային նյարդերի առաջային ճյու– ղերը հյուսակ չեն կազմում, այլ շարունակ– վում են որպես միջկողային նյարդեր։ Լ․ Մանուկյան
ՈՂՆՈՒՂԵՂԻ ՍՄՀԱՒ՚Տ, ողնուղեղի չ ո ր ու կ (tabes dorsalis), նյարդային համակարգի սիֆիլիսային ախտահար– ման ուշ ձևերից։ Առաջին ախտանշաններն ի հայտ են գալիս վարակումից 3–30 (հա– ճախ՝ մոտ 10) տարի հետո։ Ընթանում է կլինիկական երեք փուլով, կեղծ ար– մատային կամ պրեատակտիկ փուլ, սկսվող տաբես, ընթանում է սահող ցա– վերով մարմնի տարբեր մասերում, լույ– սի հանդեպ աչքի բբի ռեակցիայի և աքիլ– լեսյան ջլի ռեֆլեքսի բացակայությամբ։ Երկրորդ կամ ատակտիկ փուլում, բացի վերոհիշյալ ախտանշաններից, առա– ջանում է նաև քայլվածքի խանգարում (հիվանդը քայլում է ճոճվելով)՝ հատկա– պես մութ պայմաններում կամ աչքերը փակելիս և ներքին օրգանների կրիզներ (ցավեր)։ Երրորդ կամ տաբոպարա– լիտիկ փուլում ատաքսիան արտահայտ– ված է լինում այնքան ուժեղ, որ հիվանդը չի կարողանում քայլել, նստել և գամվում է անկողնուն։ Ծայրանդամների լուծանք– ներ չեն լինում։ Աչքի հատակում հայտնա– բերվում է տեսողական նյարդի պտկիկի գորշ ապաճում։ Առաջանում են հոդերի ձևախախտումներ, սնուցողական խոցեր (հաճախ կրունկների շրջանում)։ Բ ու ժ ու– մ ը՝ հակասիֆիլիսային դեղամիջոցներ, պենիցիլին ևն։
ՈՂՆՈՒՑ (լատ․ Carina), համաստեղու– թյուն երկնքի հարավային կիսագնդում։ Գտնվում է Նավախել, Կենդանագիր, Թըռ– չող ձուկ, Քամելեոն, ճանճ, Կենտավրոս, Առագաստ համաստեղությունների միջև։ Կանոպուսը (a Ողնուցի) երկնքի երկրորդ (Սիրիուսից հետո) պայծառ աստղն է։ Ո․ ՀՍՍՀ տարածքից չի երևում։
ՈՂՆՈՒՑԱՎՈՐ ԹՌՉՈՒՆՆԵՐ, П ղ ն ՈԼ– ց ա կ ու ր ծ ք կամ թռչող թռչուն– ն և ր (Carinatae կամ Volantes), թռչուն– ների ենթադաս։ Ո․ թ–ին են պատկանում թռչունների տեսակների բացարձակ մե– ծամասնությունը՝ 8600-ից 8550-ը։ Կրծոսկ– րի երկայնքով անցնում է ոսկրե ելուստը՝ ողնուցը (այստեղից՝ անվանումը), որին ամրանում են թևերը շարժող մկանները։ Ո․ թ․, բացի մի քանի տեսակներից, օժտ– ված են թռչելու ունակությամբ։ Լավ զար– գացած են թևերի թափահարող և պոչի փետուրները։ ՀՍՍՀ–ում տարածված թըռ– չունների 300-ից ավելի տեսակները պատ– կանում են Ո․ թ–ին։
ՈՂՈՂԱՏ, գետահովտի հատակի բուսա– ծածկ մաս, որը ջրով ծածկվում է միայն գետի վարարման ժամանակ։ Ո–ի մակե– րևույթին շատ են թմբաշարերով հերթա– գայվող ձորակները (գետագալարներ, գետաբազուկներ)։ Տարբերում են մերձ– հունային, կենտրոնական և մերձդարա– վանդային Ո–ներ։ Մեծ հարթավայրերի անհավասարաչափ հոսք ունեցող գետերի Ո–ները հասնում են մինչև 40 կմ լայնու– թյան։ Հողերը հարուստ են օրգ․ տղմով և բերրի։
ՈՂՈՐԿՈՒՄ, նյութերի մշակման տեխնո– լոգիական պրոցես, որը կիրառվում է մա– կերևույթներին հայելային փայլ տալու համար։ Ո․ կատարվում է հղկումից հետո, ձեռքով կամ ողորկիչ հաստոցներով։ Մ fa– in ա ղ ն և ր ը ողորկում են արագ պտրտ– վող թաղիքե, կաշվե, կտորի սկավառակ– ներով կամ անծայր ժապավեններով, որոնց վրա նախապես բարակ շերտով հըղ– կափոշի կամ ողորկաքսուք է քսված։ Փայտանյութի Ո․ կատարվում է ողորկվող մակերևույթի վրա՝ ողորկա– լաքի (օրգ․ խեժի սպիրտային լուծույթ) բա– րակ շերտ քսելով։ Քարի Ո․ կատար– վում է նուրբ հղկափոշով, խոնավ թաղիքե սկավառակներով։ Ողորկիչ հաստոցնե– րի կիրառմամբ կարելի է հասնել մակե– րևույթների 9-ից 10 դասի մաքրության։
ՈՂՈՐՄԻ, երգային–բանաձևային նախերգ, որով սկսվում են <Սասնա ծռեր> ժող․ վեպը, մասնավորապես՝ Մոկաց տիպաբա– նական խմբի պատումները։ Ո–ները վի– պական–քնարական բնույթի մաղթանքի երգեր են, որոնց մեջ հիշվում են ժող․ վե– պում գործող Մասնա հերոսների անուն– ները՝ նրանց հիշատակը օրհնող ողոր– մության մաղթանքի կրկնվող բանաձևե– րով, իբրև անցյալում ապրած և գործած իրական անձանց։ П-ների վերջում, եր– բեմն, ողորմության մաղթանք է ուղղվում նաև վեպը ունկնդրողների նախնիների հիշատակին։ Գաղափարով Ո–ները կապ– վում են նախնիների պաշտամունքի հետ, ունեն շեշտված ծիսական բնույթ, երգվում են ծանր ու հանդիսավոր մեղեդիով, նման <Սասնա ծռերի» երգային մյուս հատված– ների եղանակին։ Ս․ Հարությունյան
ՈՂՋԱԲԵՐԴ, գյուղ ՀՍՍՀ Աբովյանի շըր– ջանում, շրջկենտրոնից 11 կմ հվ–արլ․։ П-ով է անցնում Երևան–Գառնի–Գե– ղարդ ավտոխճուղին։ Անտառապտղաբու– Ողջաբերդ ծական սովետական տնտեսությունն ըգ– բաղվում է նաև անասնապահությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադա– րան, կինո, մսուր–մանկապարտեզ, բուժ– Ողշտբերդի եկեղեցու (IY–V դդ․) հատակա– գիծը կայան։ Գյուղի շրջակայքում պահպանվել են մեգալիթյան հուշարձաններ, քարայ– րեր։ Ո–ի հվ–ում, 1960–62-ին, պեղումներից (ղեկավար՝ Ն․ Տոկարսկի) բացվել են գմբեթավոր եկեղեցու (IV–V դդ․) և ամ– րոցի ավերակներ։ Պահպանվել են եկե–