Cl, F են։ Ոչ մետաղային հումքի կազմու– թյան մեջ գլխավոր դերը խաղում են սի– լիկատներն ու ալյումասիլիկատները, օք– սիդները, քլորիդները, ֆտորիդները, ֆոս– ֆատները, սուլֆատները։ П․ մ․ օ․ հ․ ըստ կիրառման բնագավառների բաժան– վում են մի շարք խմբերի՝ լեռնաքիմիա– կան հումք (ապատիտ, ֆոսֆորիտներ, բարիտ, հանքային աղեր, ծծումբ, գիպս են), հրակայուն նյութեր (հրակայուն կա– վեր, քվարցիտներ, մագնեզիտ, տալկա– քար են), էլեկտրատեխնիկական, պիեզո– օպտիկական, ջերմա– և ձայնամեկուսիչ, հղկող, թթվա– և ալկալակայուն հումք (փայլարներ, ֆլյուորիտ, պիեզոքվարց, կորունդ, հղկաքար, քրիզոլիթ ու ամֆի– բոլ, ասբեստներ, պեմզա, տալկ, դիատո– միտ են), շինանյութեր (գրանիտներ, բա– զալտներ, դիաբազներ, տուֆեր, կավեր, ավազներ, խիճ են), թանկարժեք, քարեր, զարդաքարեր և տեխնիկական քարեր (ալմաստ, զմրուխտ, ագատ, խալցեդոն են)։ Երբեմն միենույն ապարը կամ մի– ներալները կարող են օգտագործվել ժող․ տնտեսության ամենատարբեր բնագավառ– ներում, օրինակ, ագատը օգտագործվում է ե՝ որպես զարդաքար, ե՝ որպես տեխ․ քար։ ՀՍՍՀ–ում տարածված են П․ մ․ օ․ հ–ի (տուֆ, պեմզա, պեռլիտ, դիատոմիտ, բեն– տոնիտային կավեր) բազմաթիվ հանքա– վայրեր։ ՈՉ ՄԵՏԱՂՆԵՐ, մետալոիդներ, քիմիական տարրեր, որոնք առաջացնում են մետաղներին ոչ բնորոշ հատկություն– ներով պարզ նյութեր։ Մետաղական փայլ չունեն, էլեկտրականության և ջերմության վատ հաղորդիչներ են, կռելի չեն։ Հայտնի քիմ․ տարրերից բնորոշ П․ մ․ են միայն 22-ը, որոնցից ջրածինը, ազոտը, թթվա– ծինը, ֆտորը, քւորը և իներտ գազերը սովորական պայմաններում գազեր են, բրոմը հեղուկ է, իսկ բորը, ածխածինը, սիէիցիումը, ֆոսֆորը, ծծումբը, արսենը, սեչենը, տեչուրը, յոդը և աստատինը՝ պինդ նյութեր։ Տարրերի պարբերական համակարգում П․ մ․ գտնվում են միայն գլխավոր ենթախմբերում (I և II խմբերում П․ մ․ չկան)։ Հին դարերում հայտնի էին միայն երկու П․ մ․՝ ածխածինը և ծծումբը։ XIII դ․ հայտ– նաբերվեց արսենը, XVII դ․ ջրածինը և ֆոսֆորը, XVIII-nuT թթվածինը, ազոտը, քլորը, տելուրը։ Քլորը այդ ժամանակ համարվում էր օքսիդացված աղաթթու և այդ պատճառով չի նշվում Ա․ Լ․ Լավուա– զիեի կազմած (1789) պարզ նյութերի ցու– ցակում։ Մյուս П․ մ․ հայտնաբերվեցին XIX դ․ (աստատինը արհեստականորեն ստացվել է 1940-ին)։ Ըստ դասական սահ– մանման Ո․ մ․ են այն քիմ․ տարրերը, որոնց հիդրօքսիդները թթուներ են։ Ամ– ֆոտեր հիդրօքսիդների գոյությունից բը– խում է, որ տարրերի բաժանումը մետաղ– ների և Ռ․ մ–ի բացարձակ չէ։ П․ մ․ մեծ էլեկտրաբացասականություն ունեցող տարրեր են, որոնք ատոմների արտաքին էլեկտրոնային թաղանթներում ունեն 4 և ավելի (բորի ատոմը՝ 3) էլեկտրոն։ Ամե– նամեծ էլեկտրաբացասականություն ունի ֆտորը։ Միացություններում П․ մ–ին բնո– րոշ են բացասական օքսիդացման աստի– ճանները։ Նրանց ատոմները կարող են միացնել էլեկտրոններ և առաջացնել անիոններ (F~~, С1~, Օ2՜ են)։ Իոնական միացություններ են առաջանում բնորոշ П․ մ–ի և մետաղների միջե (КС1, CaO, MgBr2 են)։ П․ մ․ առաջացնում են նաե բարդ անիոններ (СЮ4~, J03~, Տ042՜, P043՜ են), որոնցում ունեն դրական օք– սիդացման աստիճաններ։ Միանալով թթվածնին՝ Ո․ մ․ առաջացնում են օքսիդ– ներ (ֆտորը՝ ֆտորիդներ 02F2, OF2), որոնց հիդրատները թթուներ են։ Л․ մ–ի պարզագույն ջրածնական միացություն– ները սովորական պայմաններում ան– գույն գազեր են (բացառություն է ջուրը), որոնցից շատերը թունավոր են։ Հալոգե– նաջրածինների և հալկոգենաջրածինների ջրային լուծույթները թթուներ են, ամո– նիակինը՝ հիմք։ Ածխաջրածիններր ջրում գործնականում չեն լուծվում։ Ո․ մ–ի ատոմ– ները միանում են իրար կովալենտային կապերով (Cl2, N2, C1F, NC13, CS2) են։ Հայտնի միացություններում KrF2, KrF4, Xe03, XeF6 Н4ХеОб, XePtF6 են) իներտ գազերն ունեն դրական օքսի– դացման աստիճաններ (1+, 2+* 4+* 6-{- և 8-|-)։ Մետաղների, ջրածնի և բազ– մաթիվ այլ տարրերի հետ իներտ գազերի միացությունները չեն ստացվել։ Տեսակա– նորեն ենթադրվում է հելիումի և նեոնի միացությունների ստացման անհնարու– թյունը։ Հայտնի են նաև իներտ գազերի կլաստերային (ներդրման) միացություն– ները ջրի հետ (Ar• 6H20, Хе*6Н20 են)։ ՈՉ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱԾԽԱՋՐԱԾԻՆՆԵՐ, տես Չհագեցած ածխաջրածիններ։
ՈՉԽԱՐ (Ovisaries), խոյերի սեռ, սնամեջ եղջերավորների ընտանիքի, երկսմբակա– վոր որոճող կենդանի։ Ընտանի ցեղերը առաջացել են վայրի լեռնային խոյերից՝ մուֆլոններից և արխարներից (արգալի– ներից), մոտ 8 հզ․ տարի առաջ։ Ո–ներն աչքի են ընկնում մորֆոլոգիական և մթե– րատվության հատկանիշների բազմա– զանությամբ։ П-ի մնդավի բարձրությու– նը 55–100 սմ է, մարմնի երկարությունը՝ 60–110 սմ։ Խոյերը (արուները) մեծ մա– սամբ եղջերավոր են, մաքիները (էգերը) անեղջյուր են (կամ եղջյուրները թույլ են զարգացած)։ Դունչը սրացած է, ունի բա– րակ և շարժուն շրթեր, սուր կտրիչներ, ամուր ոտքեր։ Սեռահասուն П-ներն ունեն 32 ատամ։ Բրդի գույնը՝ սպիտակ, սե, շիկավուն, գորշ, հազվադեպ՝ խայտաճա– մուկ, նրբագեղմներինը և կիսանրբա– գեղմներինը՝ որպես կանոն սպիտակ։ Ըստ պոչի ձեի, երկարության և ճարպա– կալության աստիճանի Ռ–ի ցեղերը բա– ժանվում են կարճնիհարպոչավոր, երկար– նիհարպոչավոր, կարճճարպապոչավոր, երկարճարպապոչավոր և դմակավոր խըմ– բերի։ Կյանքի տհալությունը՝ 12–15, իսկ տնտ․ օգտագործումը 6–7 տարի է։ Սե– ռահասուն են դառնում 5–6 ամսակա– նում, զուգավորվում՝ 1,5 տարեկան հա– սակում։ Հղիությունը տնում է 144–152 օր։ Պտղատվությունը՝ 100–140%, առանձին ցեղերինը(ռոմանովյան, ֆիննական, լանդ– րա)՝ 200 – 250%։ Ըստ տնտ․ դասակարգ– ման П-ների ցեկերը բաժանվում են նըր– բագեղմ, կիսանրբագեղմ, կիսակոպտա– բուրդ և կոպտաբուրդ խմբերի։ Նրբագեղմ և կիսանրբագեղմ П-ներին խուզում են տարեկան մեկ (գարնանը), կիսակոպտա– բուրդ և կոպտաբուրդ П-ներին՝ երկու անգամ (գարնանը և աշնանը)։ Նրբագեղմ П-ների բրդի երկարությունը՝ 6–9, կի– սանրբագեղմինը՝ 7–40, կոպտաբուրդ П-ներինը՝ գարնանայինը՝ 7–20, աշնա– նայինը 5–15 սմ է։ Նրբագեղմ Ո–ների միջին բրդատվությունը՝ 5–10 կգ (ռեկոր– դայինը՝ 30,6 կգ, օրինակ, ասկանիական ցեղ), կոպտաբուրդներինը՝ 2–2,5 կգ։ Մաքուր բրդի ելքը համապատասխանա– բար՝ 35–50 և 55–70% ։ Ւ^ոյերի կենդանի զանգվածը 60–180 կգ է, մաքիներինը՝ 30–110 կգ, սպանդային ելքը՝ 48–60%։ Կաթնատվությունը լակտացիայի ընթաց– քում՝ 60–140, լավագույն ցեղերինը՝ մինչե 1000 կգ։ П․ տարածված է գրեթե բոլոր երկրներում։ Դրանց մթերատվության բարձրացումը և մթերքների որակի բարելավումը կա– տարում են նպատակադիր տոհմասելեկ– ցիոն աշխատանքի և կերակրման ու խը– նամքի համապատասխան պայմանների ստեղծման միջոցով։ Տես նաև Ոչխարա– բուծություն։ Մ․ Բtարամյան
ՈՉԽԱՐԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆ, անասնապա– հության ճյուղ, զբաղվում է ոչխարների բուծմամբ՝ բուրդ, միս, կաթ, ոչխարենի, գառնենի, ճարպ ստանալու համար։ ժող– տնտեսության համար առավել կարեոր նշանակություն ունի բուրդը, որը իր տեխ․ արժեքավոր հատկանիշներով (ամրու– թյուն, առաձգականություն, ոլորվածու– թյուն, մանվածություն են) գործվածքների, տրիկոտաժի, մահուդի, գորգի, թաղիքի ենի արտադրության լավագույն հումք է։ Ոչխարենուց (մորթուց) պատրաստում են մուշտակ և մորթեղեն, գառնենուց (նո– րածին գառների մորթուց) վերարկու, գըլ– խարկ, օձիք են։ Միսը բարձրորակ սննդա– մթերք է (ՍՍՀՄ–ում՝ տարեկան արտա– դրված մսի 9–11, առանձին շրջաննե– րում՝ մինչե 50, ՀՍՍՀ–ում՝ 25%), իսկ կաթի վերամշակումից ստանում են պանիր ե այլ կաթնամթերքներ։ Ըստ ստացվող հիմնական արտադրանքի П․ ստորաբա– ժանվում է նրբագեղմ, կիսանրբագեղմ, կիսակոպտաբուրդ, կոպտաբուրդ ուղղու– թյունների։ Վերջին ուղղությունն իր հեր– թին բաժանվում է մուշտակատու, մորթա– տու, մսաճարպատու, մսաբրդակաթնատու տիպերի։ П-յամբ մարդն սկսել է զբաղվել վաղ ժամանակներից։ Դեռես մ․ թ․ 1,5 հզ․ տարի առաջ Միջին Ասիայի տարբեր շըր– ջաններում բուծվել են կոպտաբուրդ ոչ– խարներ (հիմնականում կարակուլյան ցեղի նախահայրերը)։ Մ․ թ․ 800–900 տա– րի առաջ Փոքր Ասիայի երկրներում հայտ– նի են եղել նրբագեղմ ոչխարներ (ժամա– նակակից նրբագեղմների նախահայրերը)։ Մինչե XVIII դ․ սկիզբը նրբագեղմ П․ կենտ– րոնացված էր Իսպանիայում, իսկ հետա– գայում այն լայնորեն տարածվել է այլ երկրներ։ Կիսանրբագեղմ Ո․ նույնպես ծագել է Միջին Ասիայում։ XVIII–XIX դդ․ Անգլիայում բուծվել է բարձրամթերա– տու և վաղահաս կիսանրբագեղմ 80 ցեղ։ Ավելի ուշ վաղահաս կիսանրբագեղմ ոչ– խարներ սկսեցին ստանալ նաև Հվ․ Ամե– րիկայում, Նոր Զելանդիայում, ԱՄՆ–ում, Կանադայում են։ Ռուսաստանում նրբա–