Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/619

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


բում են, կամ անսահման աճում4 ի վերջո շարքից դուրս բերելով համակարգը։ Ռա– դիոէլեկտրոնիկայում fl․ գ․ հ–ի օգնու– թյամբ իրականացնում են էլեկտրական տատանումների կարևոր փոխակերպում– ները՝ մոդուլումը, դետեկտումը, սահմա– նափակումը, ուղղումը, կայունացումը։ Գրկ․ Горелик Г․ С․, Колебания и вол– ны, 2 изд․, М․, 1959․ Ռ․ Ղազարյան ՈՉ ԳԾԱՅԻՆ ՏԱՏԱՆՈՒՄՆԵՐ, տերմին, որը երբեմն գործածում են՝ նկատի ունե– նալով տատանումները ոչ գծային համա– կարգերում։ ՈՉ ԳԾԱՅԻՆ ՕՊՏԻԿԱ, ֆիզիկական օպ– տիկայի բաժին, որն զբաղվում է պինդ մարմիններում, հեղուկներում և գազերում հզոր լուսային փնջերի տարածման և նյութի հետ դրանց փոխազդեցության ո չ գծային օպտիկական և ր fa– il ույթների ուսումնասիրությամբ։ Այդ երևույթների բնույթը կախված է ճա– ռագայթման ինտենսիվությունից։ Դրանց ուսումնասիրությունն ու կիրառումը լայն թափ են ստացել լազերների, օպտիկական քվանտային գեներատորների հայտնա– դործումից հետո։ Ի տարբերություն П․ գ․ о-ի, փոքր հզորության լուսային հոս– քերում օպտիկական երևույթները գործ– նականում անկախ են ինտենսիվությու– նից, և այդ երևույթներն ուսումնասիրող օպտիկան կոչվում է գծային օպտի– կ ա։ Հզոր լուսային փնջերի դաշտերում զգա– լի է միջավայրի բևեռացման ոչ գծային կախումը էլեկտրական և մագնիսական դաշտերի լարվածությունից։ Սա էլ պատ– ճառ է դառնում տարբեր ոչ գծային օպտի– կական երևույթների ի հայտ գալուն։ Ոչ գծային օպտիկական երևույթներից են լուսային ալիքների հարմոնիկների ստա– ցումը, օպտիկական դետեկտումը, ճա– ռագայթի ինքնակիզակետումը (այս երե– վույթը 1962-ին առաջինը կանխագուշակել է Գ․ Ասկարյանը), ոչ գծային անդրադար– ձումը, բազմաֆոտոն կլանումն ու բազմա– ֆոտոն ֆոտոէֆեկտը, ստիպողական կոմ– բինացիոն ցրումը (տես Լույսի կոմբինա– ցիոն ցրում), ստիպողական Մանդելշտամ– Բրիլուենի ցրումը ևն։ Ոչ գծային օպտիկա– կան երևույթները, բացի գիտական հետա– քըրքրությունից, ունեն նաև կիրառական մեծ նշանակություն, հատկապես ալիքնե– րի երկարության տարբեր տիրույթներում համալարվող հզոր ճառագայթումներ ստանալու համար։ Մետաղների գոլորշիներում, հեղուկնե– րում և բյուրեղներում բազմաֆոտոն ցըր– ման, ստիպողական կոմբինացիոն ցըր– ման և հարմոնիկների ստացման ոչ գծա– յին օպտիկական երևույթների ուսումնա– սիրություններով հաջողությամբ զբաղ– վում են ՀՍՍՀ ԳԱ ֆիզիկական հետազո– տությունների ինստ–ում և Երևանի հա– մալսարանում։ Գրկ․ Ахманов С․ А․, Хохлов P․ В-, Проблемы нелинейной оптики, М․, 1964; Бломберген Н-, Нелинейная оптика, пер․ с англ․, М․, 1966; Квантовая электроника․ Маленькая энциклопедия, М․# 1969; Нелинейная спектроскопия, под ред․ Н․ Бломбергена, пер․ с англ․, М․, 1979; Ярив А․, Квантовая электроника, пер․ с англ․, 2 изд․, М․, 1980․ Մ․ Մովսեսյան ՈՉ ԴԱՐՁԵԼԻ ՌԵԱԿՑԻԱՆԵՐ, քիմիական ռեակցիաներ, որոնք ընթանում են միայն մեկ ուղղությամբ և ավարտվում ելանյու– թերի լրիվ փոխարկմամբ վերջնանյութերի (տես նաև Դարձեւի ռեակցիաներ)։ Բոլոր քիմ․ ռեակցիաները սկզբունքորեն դար– ձելի են։ Ո․ դ․ ռ–ի գոյությունը հնարավոր է, եթե ռեակցիայի վերջնանյութերը տըվ– յալ պայմաններում (ջերմաստիճան, ճըն– շում ևն) չեն փոխազդում իրար հետ կամ փոխազդում են՝ առաջացնելով ելանյու– թերից տարբեր նյութեր։ Այլ պայմաննե– րում այդ ռեակցիաները կարող են դառ– նալ դարձելի։ Նման Ո․ դ․ ռ․ են պայթու– ցիկ նյութերի քայքայումը (պայթյունը), ածխաջրածինների այրումը սովորական պայմաններում ևն։ Գործնական ո– ր և ն Ո․ դ․ ռ․ են անվանում այնպիսի դարձելի ռեակցիաներին, որոնց հավա– սարակշռությունը խիստ տեղաշարժված է (աջ կամ ձախ) և որոնք ավարտվում են ելանյութերի գործնականորեն լրիվ փո– խարկումով (օրինակ, ուժեղ թթուների և ալկալիների միջև ընթացող չեզոքացման ռեակցիաները)։ Իրականում այդ ռեակ– ցիաներն ավարտվում են շարժուն քիմ․ հավասարակշռության ստեղծմամբ։ ՈՉ ԷՎԿԼԻԴԵԱՅԱՆ ԵՐԿՐԱՉԱՓՈՒ–

ԹՅՈՒՆՆԵՐ, էվկւիդեսյան երկրաչափու– թյունից տարբեր այն երկրաչափական համակարգերը, որոնցում որոշվում (սահ– մանվում) է պատկերների շարժում, ընդ որում ազատության այնպիսի աստիճա– նով, որով այն տրվում է էվկլիդեսյան երկրաչափության մեջ։ Ո․ է․ ե–ի մեջ հա– տուկ նշանակություն ունեն է ո բ ա չ և ս– կու երկրաչափությունը (հիպեր– բոլական երկրաչափություն) և Ռիմանի երկրաչափությու– ն ը։ Ո․ է․ ե․ ասելով հաճախ հասկանում են այդ երկրաչափությունները։ Լոբա– չևսկու երկրաչափությունը կառուցվում է աքսիոմների այնպիսի համակարգի հի– ման վրա, որն ստացվում է էվկլիդեսյան երկրաչափության աքսիոմների համակար– գից՝ զուգահեռների էվկլիդեսյան աքսիո– մը փոխարինելով մի աքսիոմով, ըստ որի՝ գոյություն ունի այնպիսի а ուղիղ և այդ ուղղին չպատկանող А կետ, որ А կետով անցնում են а ուղիղը չհատող և a-ի հետ միևնույն հարթության մեջ գտնվող առն– վազն երկու ուղիղ։ Ոիմանի երկրաչափու– թյան աքսիոմների համակարգը ավելի շատ է տարբերվում էվկլիդեսյան երկրա– չափության աքսիոմների համակարգից, մասնավորաբար ընդունվում է հետևյալ աքսիոմը, տրված ուղղի հետ միևնույն հարթության մեջ գտնվող ցանկացած ուղիղ հատում է այդ ուղիղը։ Ո․ է․ ե–ի մի քանի փաստեր։ Ո․ է․ ե–ում եռանկյան ներքին անկյուն– ների գումարը հավասար չէ երկու ուղիղ անկյան․ Լոբաչևսկու երկրաչափության մեջ այն փոքր է, իսկ Ռիմանի երկրաչա– փության մեջ՝ մեծ երկու ուղիղ անկյունից։ Լոբաչևսկու երկրաչափության մեջ եռան– կյան մակերեսը R2(jt–2) է, Ռիմանի երկրաչափության մեջ՝ R2(2–я), որտեղ 2-ն եռանկյան ներքին անկյունների գու– մարն է, R-ը՝ հաստատուն, այդ հաստա– տունը որոշվում է չափման միավորի ընտ– րությամբ։ Լոբաչևսկու հարթության վրա տրված А կետով անցնում են անվերջ թվով ուղիղ– ներ, որոնք չեն հատում А կետով չանցնող а ուղիղը, և գոյություն ունեն այդ չհատող– ների ձախակողմյան ai և աջակողմյան a2 սահմանային ուղիղներ, որոնք անվանում են a-ին՝ համապատասխանաբար ձախ և աջ զուգահեռ ուղիղներ։ Լոբաչևսկու հար– թության վրա միևնույն ուղղությամբ (աջ կամ ձախ) իրար զուգահեռ ուղիղների փնջի օրթոգոնալ հետագծերը կոչ– վում ենօրիցիկլեր․ օրիցիկլը ուղղի հետ ունի ամենաշատը երկու ընդհանուր կետ․ բոլոր օրիցիկլերը համընկնելի (կոնգրուենտ) են․ իրարից տարբեր A և В կետերով անցնում են երկու օրիցիկլեր, որոնք սիմետրիկ են АВ ուղղի նկատ– մամբ։ Լոբաչևսկու հարթության վրա տըր– ված а ուղղի միևնույն կողմում գտնվող և նրանից հավասարահեռ կետերի բազմու– թյունը անվանում են а հիմքով հավասա– րահեռ գիծ (էքվիդիստանտ)․ այն, ի տար– բերություն էվկլիդեսյան հարթության, ուղիղ գիծ չէ։ Գրկ* Ефимов Н․ В․, Высшая геоме– трия, 4 изд․, М․, 1961․ Լ․ Մաթևոսյան ՈՉ ՀԱՄԱՐԺԵՔԱՅԻՆ ՓՈԽԱՆԱԿՈՒ–

ԹՅՈՒՆ, ապրանքների փոխանակություն, երբ, մասնավոր սեփականության պայ– մաններում, դրանց գներն էապես շեղվում են արժեքից, իսկ կապիտալիզմի ժամա– նակ՝ արտադրության գնից։ Տեղի է ունե– նում արտադրողի բնական կամ արհես– տական մենաշնորհի առաջացման կամ արտատնտ․ հարկադրանքի պայմաննե– րում։ Զգալի դեր է կատարել կապիտալի նախասկզբնական կուտակման ժամանա– կաշրջանում, լայն տարածում ստացել իմպերիաւիզմի փուլում։ Տնտեսության կարևորագույն ճյուղերում իշխող մոնոպո– լիաներն իրենց ապրանքները մանր ձեռ– նարկատերերին, ֆերմերներին ու գյուղա– ցիներին վաճառում են արտադրության գներից բարձր՝ մենաշնորհային գներով, իսկ հումքն ու նյութերը գնում են իրենց կողմից սահմանվող ցածր գներով։ Ո․ հ․ փ․ դրսևորվում է նաև միջազգային կապիտալիստական առևարում, հանդիսա– նում օտարերկրյա մոնոպոլիաների կող– մից նեոգաղութատիրության քաղաքակա– նության իրականացման կարևոր գործիք։ Սակայն զարգացող երկրները արտաքին առևտրի ոլորտից օտարերկրյա կապիտա– լի դուրս մղման, արտաքին առևտուրը պետ․ մենաշնորհ հայտարարելու, էկո– նոմիկայի զարգացման միակողմանիու– թյան վերացման, ինդուստրացման, ար– տահանման դիվերսիֆիկացման, տնտ․ ինտեգրացման (օրինակ, ՕՊԵԿ–ը) ևն ուղիներով համաշխարհային շուկայում պայքարում են Ո․ հ․ փ–յան դեմ։ ՈՉ ՀՈԼՈՆՈՄ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ, տես Հո– ւոնոմ և ոչ հոչոնոմ համակարգեր։ ՈՉ ՄԵՏԱՂԱՅԻՆ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈ– ՆԵՐ, օգտակար հանածոների լայնածա– վալ խումբ, որից մետաղներ չեն կորզում։ Իփստ բազմազան են իրենց բնույթով ու հատկություններով և օգտագործվում են անմիջապես կամ վերամշակված ձևով։ Ի տարբերություն մետաղայինների, մեծ մա– սամբ բաղկացած են ապար կազմող տար– րերից՝ Si, Al, Ca, Mg, Na, К, О, С, Р,