ՈՍԿԱՆ Երվանդ Հակոբի (1855, Կ․ Պո– լիս – 10․6․1914, Կ․ Պոլիս), հայ քանդա– կագործ։ 1872-ին ավարտել է Վենետիկի Մ ուրատ–Ռափայելյան վարժարանը, 1877-ին՝ Հռոմի Գեղարվեստի կայսերա– կան ակադեմիան։ Այդ տարիներից պահ– պանվել են մի քանի ջրաներկ աշխատանք– ներ («Եկեղեցու ներսի տեսարան Հռո– մում», 1876, «Փողոց Հռոմում», 1877, եր– կուսն էլ՝ Հայաստանի պետ․ պատկերա– սրահում, Երևան)։ 1878-ին մեկնել է Փա– րիզ, մասնակցել գեղարվեստական իրերի միջազգային ցուցահանդեսին և արժանա– ցել 2 արծաթե մեդալի։ 1881-ին վերադար– ձել է Կ․ Պոլիս, մասնակցել տեղի առաջին գեղարվեստական ցուցահանդեսներին։ Ստեղծել է թեմատիկ քանդակներ4 «Դափ– նե», «Ռազմիկներ ու աստվածուհիներ», Ե․ A ս կ ա ն․ «Զեյ– բեկ կնոջ պարը», թրծակավ (XIX դ․ վերջ) «Աղախինը», «Նստած կինը», «Թուրք մու– րացիկը» (1882, Հայաստանի պետ․ պատ– կերասրահ), որոնց շարքում հատկապես առանձնանում են զեյբեկներին նվիրված քանդակները («Զեյբեկ», «Զեյբեկ տղա– Ե․ П ս կ ա ն, «Դափնե», թրծա– կավ (XIX դ․ Վերջ) մարդը պարելիս», «Զեյբեկ կնոջ պարը», «Զեյբեկի թրով պարը» են)։ Ռ–ի դիմա– քանդակներից պահպանվել են՝ «Օսման Համդի բեյ» (Գեղեցիկ արվեստների պետ․ ակադեմիա, Ստամբուլ), «Նաիլե հանըմ» (Գեղանկարչության և քանդակի թանգա– րան, Ստամբուլ), «Տիգրան Չուխաճյան» (Ե․ Չարենցի անվ․ գրականության և ար– Ե․ Հ․ Ոսկան Ա․ Տ․ Ոսկանյան վեսսփ թանգարան, Երեան), «Ինքնադի– մաքանդակ» (բարձրաքանդակ, 1882, Հա– յաստանի պետ․ պատկերասրահ), «Գա– յառ» աշխատանքները։ П․ պատրաստել է հուշարձաններ, շիրմաքարեր, կիրառա– կան արվեստի իրեր՝ նախընտրելով մար– մարը, բրոնզն ու թրծած կավը։ ժամանա– կի իտալ․ գեղ․ ուղղություններն իրենց կնիքն են թողել Կ․ Պոլսի առաջին քան– դակագործի ստեղծագործության վրա։ fl-ի քանդակները հիմնականում փոքրաչափ են։ Նրա արվեստին բնորոշ է ռեալիզմը, կերպարների հոգեբանական խորությու– նը։ Պահպանվել են Ո–ի դասական սկըզ– բունքներով կատարված «Հոր դիմանկա– րը» (1889), ինչպես նաև հանրահայտ «Թուրը սրել տվող զեյբեկը» (երկուսն էլ՝ Հայաստանի պետ․ պատկերասրահում) երփնագրերը, որտեղ դրսեորվե[ են դա– րասկզբի Թուրքիայի գեղանկարչությանը բնորոշ առանձնահատկությունները։ Ո․ թուրք հնագետ և նկարիչ Օսման Համդի բեյի հետ հիմնադրել է Կ․ Պոլսի Գեղար– վեստական ուսումնարանը (այժմ՝ Գե– ղեցիկ արվեստների պետ․ ակադեմիա), եղել նրա ներքին գործերի տնօրենը, քան– դակագործության պրոֆեսորը և արժա– նացել մի շարք շքանշանների։ Նրա բազ– մաթիվ աշակերտներից են թուրք առաջին քանդակագործներ Օ․ Մ․ Իհսանը (1867– 1944) եՄ․ Թոմրուկը (1884-1949)։ Օ․ Համ– դի բեյի հետ Ո․ հիմնադրել է նաև Կ․ Պոլսի հնագիտական թանգարանը, որի համար վերանորոգել է մի շարք բարձրարժեք ստեղծագործություններ, այդ թվում՝ Ալեքսանդր Մակեդոնացու սարկոֆագը։ Նրանք միասին պեղել են Նեմրութ լեռք և գրել առաջին ուսումնասիրությունը Կո– մագենեի թագավորության կենտրոնի մա– սին։ Ո․ հայ իրականության մեջ նոր ժա– մանակների առաջին պրոֆեսիոնալ քան– դակագործն էր։ Նրա շնորհիվ դեռես XIX դ․ վերջում քանդակագործությունը թուրք, հաս․ կյանքում ձեռք բերեց քաղա– քացիական իրավունք։ Երկ․ Le Tumulus de Nemroud-Dagh, Con– stantinople, 1883 (հեղինակակից՝ О․ Hamdi Bey)․ Գրկ․ Երվանդ էֆենտի Ոսկան, Թեոդիկ, Ամենուն տարեցոյց, ԿՊ, 1915, էջ 273 – 288։ Մ․ Ղազարյան
ՈՍԿԱՆ8ԱՆ Արուս Տիգրանի (օրիորդա– կան ազգանունը և անունը՝ Դարպաս– յան Արուսյակ, 28․4․1889, Կ․ Պո– լիս–20․7․1943, Երեան), հայ սովետական դերասանուհի։ ՀՍՍՀ ժող․ արտիստուհի (1935)։ Ավարտել է Կ․ Պոլսի էսայան վար– ժարանը, ապա Սեն վենսան ֆրանս․ կոլե– ժը։ Աշխատել է որպես ուսուցչուհի։ Առա– ջին ելույթներն ունեցել է 1908-ին (Ռե– գինա, Իբսենի «Ուրվականներ», էմիլիա, Շեքսպիրի «Օթելլո»)։ Աբեւյան–Արմենյան թատերախմբի հյուրախաղերը Կ․ Պոլսում, հատկապես Հ․ Աբելյանի դրական կար– ծիքը Ո–ի դերասանական տվյալների մա– սին, բեկումնային են եղել դերասանուհու ստեղծագործական կյանքում։ 1909-ին ամուսնացել է նույն թատերախմբի դերա– սան Հ․ Ոսկանյանի հետ և տեղափոխվել Անդրկովկաս։ Աշխատանքը Բաքվի հայկ․ դրամատիկական խմբում (1909–16), մտերմությունը բեմից հեռացած մեծ ար– վեստագետ Ազնիվ Հրաչյայի հետ, նը– պաստել են Ո–ի արագ առաջադիմելուն։ Այստեղ նրա խաղընկերներն էին Հ․ Աբել– յանը, Հ․ Զարիֆյանը, Ա․ Արմենյանը, Սի– րանույշը, վերջինիս, ինչպես և Ազնիվ Հրաչյային, Ո․ համարել է իր ուսուցիչը։ 1917-ին Ո․ Թիֆլիսի հայկ․ արտիստական թատրոնի առաջատար դերասանուհին էր։ Նրա արվեստը գնահատողներից են՝ Լ․ Քալանթարը, Գ․ Լեոնյանը, Ռ․ Մամուլ– յանը, Շիրվանզադեն։ Խայտաբղետ է նրա նախասովետական շրջանի խաղացանկը (օպերետներ, մելոդրամներ, սալոնային կատակերգություններ, ինչպես և հայ, ռուս և եվրոպ․ դասականների պիեսներ)։ Հռչակ է ձեռք բերել իբրե «ճակատագրա– Ա․ П ս կ ա ն յ ա– ն ը Կաաերինայի դերում (Ա․ Օստ– րովսկու Ամպ– րոպ*) կան կնոջ» կերպարների անձնավորող՝ Ելենա (Մ․ Արցիբաշեի «Խանդ»), Սալոմե (Օ․ Ուայլդի «Սալոմե»)։ Այս տարիների ամենաարժեքավոր անձնավորումներից են՝ Մարգարիտ, Սոնա, Սուսան (Շիրվան– զադեի «Պատվի համար», «Չար ոգի», «Նամուս»), Օֆելյա, Կորդելիա (Շեքսպի– րի «Համլետ», «Լիր արքա»), Մոննա Վան– նա (Մետեռլինկի «Մոննա Վաննա»)։ Երե– վանի Առաջին պետ․ թատրոնի հիմնա– դիրներից է, ուր աշխատել է մինչե կյան– քի վերջը (բացի 1936-ից, Երեանի բանվո– րական թատրոն)։ Ստեղծագործության նախասովետական փուլում անձնավորած մի շարք դերեր նորովի կրկնելու հետ, նա ստեղծել է նշանակալից բեմական կերտ– վածքներ՝ Ամալյա (Շիլլերի «Ավազակ– ներ»), Անտիգոնե (Սոֆոկլեսի «Անտի– գոնե»), Նորա (Իբսենի «Նորա»), Կատա– րին (Շեքսպիրի «Անսանձ կնոջ սանձահա– րումը»), Ռաուտենդլայն (Հաուպտմանի «Զրասույզ զանգ»), Աննա (6ու․ Օ’ Նիյլի «Աննա Քրիստի»), Նատաշա (Շիրվանզա–