Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/625

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

դեի «Մորգանի խնամին»), Անուշ (Պարոն– յանի <Պաղաասար աղբար»)։ Ո–ի ստեղ– ծագործության բարձրակետը եղել է 1930-ական թթ․ կեսը, խաղացանկը հարըս– տացել է նոր անուններով, որոնք հայ սո– վետական բեմի նվաճումներից են՝ Կա– աերինա, Կրուչինինա (Ա․ Օստրովսկու «Ամպրոպ», «Անմեղ մեղավորներ»), Մի– սիս Ֆորդ (Շեքսպիրի «Վինձորի զվարճա– սեր կանայք»), Ռաշել, Նաստյա (Գորկու «Վասսա ժելեզնովա», Կատակում»), Զեյնաբ (Տուժի ն–Աումբատովի «Դավաճա– նություն»)։ Ո․ եղել է հայ սովետական բեմի անդրանիկ Ջուլիետըև լեդի Մակբե– թը (Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ», «Մակ– բեթ»), անգերազանցելի Պորցիան, Դեզդե– մոնան (Շեքսպիրի «Վենետիկի վաճառա– կանը», «Օթելլո»), Նորան (Իբսենի «Նո– րա»)։ Ո․ սովետական դրամատուրգիայի ակտիվ պրոպագանդիստներից էր, խաղա– ցել է Լունաչարսկու, Տրենյովի, Պոգոդի– նի, Աֆինոգենովի, Ֆայկոյի, Շկվարկինի պիեսներում։ Հայ սովետական թատերա– գրությունից արժանի են հիշատակման՝ Փառանձեմ (Դեմիրճյանի «Երկիր հայրե– նի»), Սելմա (Մ․ Ջանանի «Շահնամե»)։ Մեծ հաջողություն է ունեցել Ո–ի մարմնա– վորած Սնիլը (Ջաբարլիի «Աեիլ»), որը խաղացել է սեփական բեմադրությամբ։ Ա․ Ոսկանյանը (ձախից) Նորայի (Իբ– սենի «Նորա») և Մարգարիտի (Շիրվանզադեի «Պատվի համար») դերերում Ո․ հյուրախաղերով հանդես է եկել Թեհ– րանում, Տաշքենդում, Մոսկվայում, Դոնի Ռոստովում, Կիսլովոդսկում, Պյատիգորս– կում։ Մեծ դիապազոն է ունեցել Ո–ի ան– վանացանկը ասմունքի ասպարեզում։ Բե– մական խոսք է դասավանդել Երևանի թատերական ուսումնարանում։ Մասնակ– ցել է կինոնկարների կրկնօրինակմանը։ Ո–ի խաղաոճին բնորոշ է հերոսական մղումներով շաղախված ռոմանտիկան և բանաստեղծական ռեալիզմը՝ դրամայում և ողբերգության մեջ, իսկ կատակերգու– թյան մեշ՝ նկարչագեղ թեթևությունը, նըր– բին հումորը։ Մի քանի դերերում, հենվելով գրա– կան հենքի ընձեռած հնարավորու– թյուններին, նրան հաջողվել է զուգակ– ցել հուզաթաթավ քնարականությունը մտահղացման տրամաբանական ու հըս– տակ զարգացմանը։ Հեղինակ է թատե– րարվեստին վերաբերող հոդվածների։ Թո– ղել է օրագիր և հուշեր իր ստեղծագործա– կան կյանքի կարևորագույն դրվագներից (երկուսն էլ՝ անտիպ)։ Գրկ․ Զ ա ր յ ա ն Ռ․, Թատերական դիմա– նկարներ, գիրք 1, Ե․, 1956։ Արուս Ոսկանյան, ալբոմ–ժող․, Ե․, 1973։ Арутюнян С․, Арус Восканян, Е․, 1953․ Լ․ Սամվեյյան

ՈՍԿԱՆՏԱՆ Գասպար Կարապետի [1887, գ․ Գրիգորիուպոլիս (այժմ՝ քտա Մոլդ․ ՍՍՀ–ում)–24․12․1940], սովետական ռազ– մական գործիչ, քաղաքացիական պատե– րազմի հերոս։ ՍՄԿԿ անդամ 1919-ից։ Գ․ Կ․ Ոսկանյան Ծնվել է արդվինցի գաղթականի ընտանի– քում։ Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրի ծխական դպրոցում, ավար– տել Տիրասպոլի հետևակային գնդի կըրտ– սեր հրամկազմի դպրոցը (1910), Թիֆլիսի ռազմ, ուսումնարանը (1913), ԲԳԿԲ–ի Գըլ– խավոր շտաբի ակադեմիայի բարձրագույն հրամկազմի դասընթացները (1922)։ Առա– ջին համաշխարհային պատերազմի ժա– մանակ կռվել է ավստրո–գերմ․ ռազմա– ճակատում, հասել գնդապետի աստիճանի։ Մասնակցել է 1917-ի Փետրվարյան, ապա Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հե– ղափոխությանը։ Կամավոր մտել է նորա– ստեղծ կարմիր բանակի շարքերը, նշա– նակվել գնդի հրամանատար, ապա Մոսկ– վայի զինկոմիսարիատի զինկոմ, նպաս– տել նոր բանակի կազմակերպմանն ու համալրմանը։ Այդ պատասխանատու պաշ– տոնը վարելու ժամանակաշրջանում հան– դիպումներ է ունեցել Վ․ Ի․ Լենինի հետ, նրանից ստացել մարտական առաջա– դրանքներ։ Օտարերկրյա ռազմ, ինտեր– վենցիայի և քաղաքացիական պատերազ– մի ծանր օրերին մեկնել է ռազմաճակատ, 1918-ի նոյեմբ․ 17-ին նշանակվել Սամա– րայի դիվիզիայի (հետագայում՝ 25-րդ հրաձգային) հրամանատար, կռվել Կոլ– չակի զորքերի և չեխոսլովակյան հակա– հեղափոխական կորպուսի դեմ՝ Ուրալի ազատագրման համար։ Ո–ի դիվիզիայում է կռվել Վ․ Չաւցւսևը։ Ուրալսկ քաղաքի ազատագրման մարտերում վիրավորվել է (1919, հունվար), ապաքինվելուց հետո նշանակվել (1919, հունիս) 49-րդ դիվի– զիայի, իսկ Վ․ Չապաևի հերոսական մա– հից (1919, սեպտեմբեր) հետո՝ կրկին 25-րդ («Չապաևյան») դիվիզիայի հրամա– նատար։ 1919-ի հոկտեմբերին ստանձնել է 4-րդ բանակի հրամանատարությունը, գլխավորել մարտերը մինչև Ուրալյան ռազմաճակատի վերացումը (1920, հուն– վար)։ 1920-ի հունիս–օգոստոսին գլխա– վորել է հվ–արմ․ ռագմաճակատում սպի– տակ լեհերի դեմ կռվող 12-րդ բանակը։ 1922-ին նշանակվել է 6-րղ կորպուսի հրա– մանատար, 1925-ին՝ Թուրքեստանյան ռազմ, օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ։ 1926–29-ին Ֆինլանդիայում, ապա Իտալիայում վարել է ՍՍՀՄ լիազոր ներկայացուցիչների զին․ կցորդի պաշտոն։ 1931-ից փոխադրվել է պետ․ աշխատանքի, զբաղեցրել պատասխանատու պաշտոն– ներ։ Քաղաքացիական պատերազմում ցու– ցաբերած զորավարական տաղանդի և հերոսության համար պարգևատրվել է Կարմիր դրոշի և Կարմիր աստղի երեքա– կան շքանշաններով։ Գրկ․ վարդապետ յան․ Ա․, Կարմիր բանակը կազմակերպողների շարքերում, Ե․, 1976։ Նույնի, Материалы о военачальни– ках Г․ Д․ Хаханьяне и Г․ К․ Восканяне, «ԲԵՀ», 1972, № 2․ Ա․ Վարդապետյան

ՈՍԿԱՆՏԱՆ Գուրգեն Վահանի [11(23)․6․ 1899, գ․ Փոքր Ղարաքիլիսա (այժմ՝ գ․ Ազատան, ՀՍՍՀ Ախուրյանի շրջա– նում)–27․4․1971, Պենզա], Անդրկովկա– սում հեղափոխական շարժումների մաս– նակից, սովետական կուսակցական և պե– տական աշխատող։ ՍՄԿԿ անդամ 1916-ից։ Սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրո– ցում, ավարտել Մոսկվայի Գ․ Պլեխանովի անվ․ ժող․ տնտ․ ինստիտուտը (1928)։ Հեղափոխական գործունեության մեջ ներ– գրավվել է դպրոցական տարիներից։ Փետրվարյան հեղափոխությունից հետո ակտիվորեն մասնակցել է աշակերտա– կան և երիտասարդ սոցիալիստ–ինտեր– նացիոնալիստների միություն («Սպար– տակ») կազմակերպության աշխատանք– ներին։ 1917-ի դեկտեմբերից, Կովկաս– յան երկրային կոմիտեի հանձնարա– րությամբ, կուսակցական ընդհատակյա աշխատանք է տարել Ալեքսանդրապոլի զորամասերում, մասնակցել «Պրոլետար» թերթի և Կարմիր գվարդիայի ստեղծմանը։ 1918-ի մայիսից, ՌՍԴԲԿ Թիֆլիսի կոմի– տեի հանձնարարությամբ, զբաղվել է «Սպարտակ» կազմակերպության վերա– կանգնման և ամրապնդման աշխատան– քով։ Ո․ Թիֆլիսի 1920-ի մայիսմեկյան ցույցի կազմակերպիչներից է, որի հա– մար ձերբակալվել է և արտաքսվել Բա– քու։ 1920-ի կեսերին տեղափոխվել է Մոսկ– վա, եղել կոմերիտական շրջկոմի պա– տասխանատու քարտուղար։ 1921–35-ին կուսակցական աշխատանք է տարել Մոսկ– վայի քաղաքային և շրջանային, 1935– 1941-ին՝ Կալինինի մարզային կուսկոմի– տեներում։ Հայրենական մեծ պատերազ– մի ժամանակ եղել է Ալթայի երկրամասի պլանային հանձնաժողովի նախագահ, 1949-ից՝ Պենզայի մարզային պլանային հանձնաժողովի նախագահ։ ՌԿ(բ)Կ XIII և XIV համագումարների պատգամավոր։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշա– նով։

ՈՍԿԱՆՏԱՆ Հակոբ (Տ և Ր–Ո U կ ա ն– յ ա ն 6 ա կ n վ) Մկրտչի (ծն․ 20․7․1924, Թիֆլիս), հայ սովետական դիրիժոր։ ՀՍՍՀ ժող․ արտիստ (1977)։ ՍՄԿԿ ան– դամ 1956-ից։ 1947-ին ավարտել է Մոսկ– վայի կոնսերվատորիայի զինվ․ դիրիժոր– ների ֆակուլտետը, 1952-ին՝ Երևանի կոն– սերվատորիան (Կ․ Մ․ Մարաջևի դասա– րան)։ 1958-ից Սպենդիարյանի անվ․ օպե– րայի և բալետի թատրոնի դիրիժոր։ Երե– վանի օպերային թատրոնում իրականաց– րել է Ա․ Ադանի «ժիզել», Մ․ Պրոկոֆևի «Մոխրոտ», «Ռոմեո և Ջուլիետ», Ա․ Մպեն– դիարյանի «Երեք արմավենի», է․ Հովհան– նիսյանի «Երկնագույն նոկտյուրն», Ա․ Բա–