Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/629

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ները շաւո ամուր են, հաճախ վառ, մետա– ղական փայլով (այստեղից՝ անվանումը)։ Թրթուրը սպիտակ է, առանց ոտքերի ու աչքերի, զարգանում է ծառի կեղեի տակ, բնափայտում, երբեմն տերևաջղերում կամ հողում։ Տափաստանային գոտում П-ի թրթուրը զարգանում է խոտաբույսերի մեջ, սնվում բույսերի արմատներով։ П․ ջեր– մասեր են, թռչում են ամռան շոգ ամիսնե– րին։ Հայտնի է ավելի քան 10 հզ․ (ՍՍՀՄ–Ում՝ 500, ՀՍՍՀ–ում՝ 200) տեսակ։ Տարածված են հիմնականում հվ․ շրջան– ներում, հատկապես արևադարձային գո– տում։ Մեծ վնաս են հասցնում այգեգոր– ծությանը և անտառատնտեսությանը, նը– պաստում ծառերը քայքայող սնկերի տա– րածմանը։ ՀՍՍՀ–ում տարածված սև և դեղձենու П․ վնասում են ծիրանե– /․ Սև ոսկե բզեզ, 2․ թրթուրը նուն և դեղձենուն, գեղեցիկ Ո․՝ կե– ռասենուն և բալենուն, բ ա ր դ ու Ո․՝ բարդուն և ուռենուն ևն։ Ս․Խնձորյան

ՈՍԿԵԴԱՐՅԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ կամ V դ․ հայ գրական ու թ յ ու ն ը, ստեղծվել է Մեսրոպ Մաշտոց – Սահակ Պարթև համագործակցությամբ ու նրանց աշակերտների ջանքերով և պատվար հանդիսացել հայ կյանքը ուծացումից փըր– կելու համար։ Հայկական գրերի գյուտով սկիզբ առավ թարգմանական գրականության մի եռան– դուն շրջան։ Կարճ ժամանակում հայ ժո– ղովուրդը հնարավորություն ստացավ մայ– րենի լեզվով կարդալու և լսելու Աստվա– ծաշունչը, Աթանաս և Կյուրեդ Աղեքսան– դրացիների, Եվսեբիոս և Բարսեղ Կեսա– րացիների, Գրիգոր Նյուսացու, Գրիգոր Նազիանզացու և Հովհան Ոսկեբերանի, Պլատոնի, Արիստոտելի, Թեովնի և այլոց երկխոսությունները, ճառերը, քարոզնե– րը, թղթերն ու մեկնությունները։ Հուն, և ասորական երկերի թարգմա– նությունները հաստատուն հիմք եղան ինքնուրույն հայ գրականության առա– ջացման ու զարգացման համար։ Ստեղծ– վեց հարուստ գրականություն, որը հե– տագայում ստացավ «Ոսկեդար» կամ Ո․ գ․ անունը։ Այդ շրջանում են ապրել ու գործել Կորյունը, Եզնիկ Կողբացին, Ագաթանգեղոսը, Փավստոս Բուզանդը, Մովեսես Իարենացին, Եղիշեն, Ղազար Փարպեցին, որոնք թեև տարբեր են իրենց երկերի ընդգրկումով, տեսակով ու ոճով, սակայն միասնական են սերունդներին հայրենասիրությամբ տոգորելու ձգտումով, իրենց գեղագիտական հավատամքով։ Գրկ․ Տ և ր–Մ ի ն ա ս յ ա ն Ե․ Գ․, Պատմա– բանասիրական հետազոտություններ, Ե․, 1971, էշ 280–330։ Ավդալբեգյան Մ․, Հայ գեղարվեստական արձակի սկզբնավո** րումը, Ե․, 1971, կ 197–278։ Մ․ Ավղա ւբեգյան

ՈՍԿԵԹԱՍ, գյուղ ՀՍՍՀ Թալինի շրջա– նում, Արագածի հվ–արմ․ լանջին, շրջկենտ– րոնից 8 կմ հս–արլ․։ Միավորված է Կարմ– րաշենի անասնապահական սովետական Ոսկեթաս տնտեսության հետ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, կինո, բուժ– կայան։

ՈՍԿԵԾԱՂԻԿ (Caltha), ցինգ, բ ե– ժ ա ն ք, հրանունկազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Տերևները խոշոր են, ամբողջաեզր, սրտաձև կամ երիկամաձև, հերթադիր։ Ծաղկապատը պարզ է, պսակաձև՝ բաղկացած սովորա– բար 5–10 ոսկեդեղին թերթիկներից։ Ծա– ղիկները խոշոր են, կանոնավոր, երկսեռ։ Հայտնի է Ո–ի մոտ 20 (ՍՍՀՄ–ում՝ 8-9, ՀՍՍՀ–ում՝ 2) տեսակ՝ տարածված Հյու– սիսային կիսագնդի բարեխառն և ցուրտ շրջաններում։ Առավել տարածված է ճ ա հ– ճային Ո․ (C․ palustris), որն աճում է նաև ՀՍՍՀ տափաստանային, մարգա– գետնատափաստանային և մերձալպյան ճահճային ոսկեծաղիկ գոտիների ճահճուտներում, գետերի, աղ– բյուրների մոտ։ Թունավոր է։ Ո–ից ստա– նում են բժշկության մեջ օգտագործվող մի շարք արժեքավոր դեղանյութեր։ Որոշ տեսակներ աճեցվում են դեկորատիվ նը– պատակներով։ Ա․ Բարսեղյան

ՈՍԿԵՀԱԶԱՐՈՒԿ, գետնալեղի (Cen- taurium), բոգազգիների ընտանիքի միա– մյա, երկամյա կամ բազմամյա խոտաբույ– սերի ցեղ։ Տերևներն ամբողջական են, ծաղիկները՝ բազմածաղիկ ծաղկաբույլե– րով, պսակը՝ երկար խողովակաձև, վար– դագույն կամ սպիտակ։ Պտուղը գլանաձև տուփիկ է։ Հայտնի է 40–50 տեսակ (տա– րածված ամենուրեք), ՍՍՀՄ–ում՝ 7։ Առա– վել տարածված է Ո․ հովանոցայի– ն ը (C․ umbellatum), երկամյա բույս է, 10–40 սմ բարձրությամբ, թույլ ճյուղավոր– ված արմատով և արմատամերձ տերևնե– րի վարդակով։ Ծաղիկները վառ վարդա– գույն են, ձուլաթերթ ծաղկաբույլերով, սերմերը մանր են, անկանոն, կլորավուն, դարչնագույն։ Ծաղկում է ամռանից մինչե աշուն։ Տարածված են Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում, Հյուսիսային Աֆրիկայում, Արևմտյան Ասիայում, ՍՍՀՄ–ում՝ եվրոպական մասում, Կովկա– սում, սակավ՝ Միջին Ասիայի հանրապե– տություններում, Ալթայի երկրամասում։ Դեղաբույս է, պարունակում է գլիկոզիդ– ներ և ալկալոիդներ, պատրաստուկներն (թուրմ, եփուկ) օգտագործում են ոոպես ախորժաբեր, մարսողությունը կանոնա– վորող միջոց։ ՀՍՍՀ–ում Ո–ի մի քանի տե– սակները (մոտ 6) հանդիպում են Երևանի շրջակայրում, էջմիածնի, Հոկտեմբերյա– նի, Աբովյանի, Արտաշատի, Մեղրու, Իջե– վանի, Ղափանի, Ազիզբեկովի, Գորիսի, Կամոյի, Սևանի շրջաններում։ Պ․ Սերորյան

ՈՍԿԵՀԱՍԿ, գյուղ ՀՍՍՀ Ախուրյանի շըր– ջանում, շրջկենտրոնից 12 կմ արմ․։ Կոլ– տնտեսությունն զբաղվում Ւ հացահատի– կի, շաքարի ճակնդեղի մշակությամբ, բանջարաբուծությամբ և անասնապահու– թյամբ։ Ո–ում են Ախուրյանի շրջանի միջ1 կոլտնտեսային մեղվաբուծական տնտե– Ոսկեհասկ սությունը, Լենինականի կարի ֆաբրիկա– յի մասնաճյուղը։ Ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, գրադարան, կապի բա– ժանմունք, հեռախոսակայան, կենցաղ– սպասարկման տաղավար, կինո, մսուր– մանկապարտեզ, բուժկայան։ Ո–ից 1 կմ հս–արլ․ պահպանվել են կիկլոպյան ամ– րոց, բնակատեղի, դամբարաններ (մ․ թ․ ա․ Ill–I հազարամյակ)։

ՈՍԿԵՀԱՏ, գյուղ ՀՍՍՀ Աշտարակի շըր– ջանում, Ամբերդ գետի աջ ափին, շրջկենտ– րոնից 5 կմ հվ–արմ․։ Կոլտնտեսությունն զբաղվում է բանջարաբուծությամբ, հա– ցահատիկի, կերային կուլտուրաների մշա– կությամբ, խաղողագործությամբ, պտղա– բուծությամբ և անասնապահությամբ։ Ոսկեհատ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադա– րան, կինո, բուժկայան։ Գյուղի արմ․ մա– սում պահպանվել են ամրոցի ավերակներ։

ՈՍԿԵՀԱՏԻ ՈՒՍՈՒՄՆԱՓՈՐՁՆԱԿԱՆ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, հիմնադրվել է 1934-ին, էջմիածնի շրջանի X» 3 սովետական տըն– տեսության (այժմ՝ Մուսալեռ ավան) հո– ղատարածության հիման վրա։ 1961-ից Հայկական գյուղատնտ․ ինստ–ի ուսում– նափորձնական հենակետն է։ Ընդհանուր հողատարածությունը 1395 հա է (1980),