Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/630

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

որից գյուղաւոնտ․ արտադրության համար պիտանի 1146 հա (այդ թվում վարելահող՝ 226, խոտհարքներ4 470, արոտավայրեր՝ 373, բազմամյա տնկարկներ՝ 31 հա)։ Հիմնական ուղղությունը այգեպտղաբու– ծությունն է, զարգացած է նաև անասնա– պահությունը (տավարաբուծություն, ոչխա– րաբուծություն) ։ՈՍԿԵՂՋՅՈՒՐ, 1․ ծովախորշ Բոսֆորի նեղուցի եվրոպական ափի հվ–ում։ Եր– կարությունը 12,2 կմ է, լայնությունը՝ 91 –122 t/, խորությունը՝ 47 մ։ Մատչելի է խոշոր ծովային նավերի համար։ Ո–ի ափերին է Ստամբուլը։ 2․ Ծովախորշ Պետրոս Մեծի ծոցում (ճապոնական ծով), Մուրավյով Ամուրսկիի թերակղզու հվ․․ ափին։ Ունի եղջերաձե տեսք։ Լավ պաշտ– պանված է քամիներից։ Երկարությունը ավելի քան 7 կմ Է, լայնությունը՝ ավելի քան 2 կմ, խորությունը՝ 20–30 մ։ Ո–ի ափերին է Վլադիվոստոկը։

ՈՍԿԵՇԻՎ (Solidago), ո ս կ և փ ու ն ջ, բարդածաղկավորների ընտանիքի բազ– մամյա խոտաբույսերի, հազվադեպ կիսա– թփերի ցեղ։ Դեղին ծաղիկներով զամբյուղ– ները հավաքված են ընդհանուր հուրա– նաձե ծաղկաբույլերում։ Հայտնի է Ո–ի շուրջ 120 (ՍՍՀՄ–ում՝ 17, ՀՍՍՀ–ում՝ 3) տեսակ՝ տարածված գլխավորապես Ամե– րիկայում, ինչպես նաև Եվրասիայում։ ՀՍՍՀ–ում հատկապես մեծ տարածում ունի սովորական Ո․ (S․ virgaurea), իսկ ալպյան և ենթալպյան մարգագետիննե– րում հազվադեպ հանդիպում է զուտ տեղա– կան տեսակը՝ հայկական Ո․ (S․ ar- mena)։ Ո–ի ամերիկյան որոշ տեսակներ կաուչուկ են պարունակում։ Բազմաթիվ տեսակներ օգտագործվում են դեկորատիվ պարտեզագործության մեշ։

ՈՍԿԵՊԱՐ, գետ ՀՍՍՀ–ի հս–արլ–ում և Ադրբ․ ՍՍՀ–ում, Աղստեի ձախ վտակը։ Երկարությունը 38 կմ է, ավազանը՝ 184 կմ2։ Ստորին հոսանքում (Ադրբ․ ՍՍՀ) կոչվում է Զողաս։ Սկիզբ է առնում Գուգարաց լեռնաշղթայի արլ․ լանջից, 1970 մ բարձ– րությունից։ Հոսում է հս–արլ․ ուղղությամբ, Ոսկեպարի լեռնաշղթայի հվ․ ստորոտնե– րով, ոչ խոր անտառապատ հովտով։ Ունի խառը սնում, հորդանում է գարնանը։ Տա– րեկան միջին ծախսը՝ 1,14 մ31վրկ Է, տա– րեկան հոսքը՝ 35,9 մլն մ3։

ՈՍԿԵՊԱՐ, ․գյուղ ՀՍՍՀ Նոյեմբերյանի շրջանում, Ոսկեպար գետի աջ ափին, շրջկենտրոնից 8 կմ հվ–արլ․։ Կաթնանաս– նապահական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև պտղաբուծությամբ, խա– ղողագործությամբ, ծխախոտագործու– թյամբ, բանջարաբուծությամբ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, Ոսկեպար Ոսկեպարի Ս․ Աստվածածին եկեղեցին (VI – VII դդ․) հյուսիս–արեմուտքից կապի բաժանմունք, կինո, կենցաղսպա– սարկման տաղավար, մսուր–մանկապար– տեզ, բուժկայան։ Գյուղի շրջակայքում պահպանվել են ամրոցների ավերակներ (X–XI դդ․), գյուղատեղիներ, գերեզմա– նոց, կամուրջ։ Ոսկեպարի Ս․ Աստվածածին եկե– ղեցու (VI–VII դդ․) հատակագիծը Գյուղի տարածքում է գտնվում Ս․ Աստ– վածածին փոքրաչափ եկեղեցին։ Կառուց– ման ժամանակի վերաբերյալ մատենա– գրական և վիմագրական տեղեկություն– ներ չեն պահպանվել։ ճարտ․ վերլուծու– թյունից] ելնելով՝ այն թվագրվում է VI– VII դդ․ և դասվում Մաստարայատիպ հու– շարձանների շարքը։ Քառակուսի հատա– կագծով աղոթասրահի կենտրոնական ծա– վալը պսակված է գմբեթով։ Թմբուկը ներ– սից և դրսից ութանիստ Է։ Անցումը գըմ– բեթատակ քառակուսուց գմբեթի բոլորակ հիմքին իրականացված է տրոմպների հաջորդական երեք շարքով։ Գմբեթա– ծածկ քառանկյունի ծավալի նիստերին կցված են արտաքուստ ուղղանկյուն, ներ– սից կիսաշրջանաձե խորաններ։ Արլ․ խո– րանի երկու կողմի սենյակները խորանի ծավալից զգալի ցածր են, որի հետեան– քով կառույցի ընդհանուր ծավալատարա– ծական հորինվածքում ունեն երկրորդա– կան նշանակություն։ Հուշարձանի ճարտ․ կերպարի պարզության, լակոնիկության և արտահայտչականության գրավականն են հարդարանքից գրեթե զուրկ ճակատ– ների մոնոլիտությունը, մոնումենտալ պա– տերի հարթայնությունը, որ շատ բնորոշ է V–VII դդ․ հայկ․ ճարտ․։ Եկեղեցու թըմ– բուկի նիստերը մշակված են զույգ սյու– ների դեկորատիվ կամարաշարով, արմ․ և հվ․ մուտքերը՝ զույգ կիսասյուներով և ճակտոնով պսակված շքամուտքի ձեով (արմ․ ճակատակալ քարին պատկերված է զարդարուն խաչ), լուսամուտները՝ պարզ պսակներով։ Ներսի պատերը հա– վանաբար սվաղված են եղել և ծածկված որմնանկարներով։ Տաճարի ամբողջա– կանությունը, նրա համաչափությունների կատարյալ ներդաշնակությունը վկայում են կառուցողի մեծ վարպետությունը։ 1975–77-ին Ո–ի Ս․ Աստվածածին եկեղե– ցին նորոգվել Է։ Գրկ․ Якобс он А․ Л-, Из истории ар– мянского средневекового зодчества․ Церковь в Воскепаре, Краткие сообщения института истории материальной культуры, в․ 20, 1948․ Ս․ Պետրոսյան, Ա․ Յակոբսոն

ՈՍԿԵՊԱՐԻ ԼԵՌՆԱՇՂԹԱ, Փոքր Կովկա– սի արտաքին լեռնաշղթաներից մեկը ՀՍՍՀ–ի հս–արլ–ում։ Ձգվում է Գուգարաց լեռնաշղթայի Գոմշավար գագաթից մոտ 25 կմ երկարությամբ դեպի հս–արլ․ և աստիճանաբար ցածրանալով, ձուլվում Կուրի հարթավայրին։ Կազմված է յու– րայի հրաբխածին ապարներից։ Ծածկ– ված է գերազանցապես հաճարենու ան– տառներով, արլ–ում՝ չոր թփուտներով։

ՈՍԿԵՎԱձ, գյուղ ՀՍՍՀ Աշտարակի շըր– ջանում, Արարատյան գոգավորության նա– խալեռնային գոտում, շրջկենտրոնից 3 կմ հվ–արմ․։ Խաղողագործական, ծխախոտա– գործական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև պտղաբուծությամբ, բան– ջարաբուծությամբ, հացահատիկի մշակու– թյամբ և անասնապահությամբ։ Ունի միջ– նակարգ դպրոց (1879-ից), մշակույթի տուն, գրադարան, կապի բաժանմունք, կի– նո, մսուր–մանկապարտեզ, բուժկայան, դե– ղատուն, գինու և խաղողի վերամշակման կայան, սննդարտադրության միավորման պաղպաղակի արտադրամաս։ Գյուղում և շրջակայքում պահպանվել են եկեղեցի– ներ (V–VII դդ․), կոթող (V–VII դդ․), ժող․ ճարտ–յան նմուշներ (XVIII –XIX դդ․), ամրոց (Ախթամիր, մ․ թ․ ա․ Ill –I հազա– րամյակ), բնակատեղի (ամրոցի ներսում), Ոսկեվազ եկեղեցի (Բադալի ժամ, V–VI դդ․)» ԴԸղ՜ յակ (XVIII դ․), գերեզմանոց (XVII– XVIII դդ․)։ Ո–ում են ծնվել Սովետական Միության հերոս Մ․ Սարգսյանը, սոցիա– լիստական աշխատանքի հերոս Հ․ Ստե– փանյանը, պատմաբան, բանասեր, ար– վեստաբան Ա․ Մնացականյանը։ Ս․ Հովհաննիսյան․

ՈՍԿԵՎԱձ», սեղանի սպիտակ անապակ տեսակավոր գինի։ Մշակվում է 1941-ից, Աշտարակի գինու գործարանում, Աշտա– րակի շրջանի և Փարաքարի ենթաշրջանի