Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/631

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


Ոսկեհատ (խարշի) խաղողից։ Թնդությու– նը4 12–14 ծավ․ % , տիտրվող թթվությու– նը 5–6 գհ։ Ունի սաթի գույն (բացից մուգ), խերեսային երանգ։ Հնացման ընդ– հանուր ժամկետը՝ 2 տարի։ «Ո․» մշակ– վում է միայն Հայաստանում։ Համամիու– թենական ու միշազգային մրցույթներում շնորհվել է մեկ արծաթե U մեկ բրոնզե մե– դալ։ Դ․ Դանիեւյան

ՈՍԿԷՎԱՆ, գյուղ ՀՍՍՀ Նոյեմբերյանի շրշանում, շրշկենտրոնից 6 կմ հվ–արլ․։ Անասնապահական սովետական տնտե– սությունն զբաղվում է նաև ծխախոտագոր– ծությամբ, հացահատիկի, կերային կուլ– տուրաների մշակությամբ, պտղաբուծու– թյամբ։ Ունի միշնակարգ դպրոց, մշա– կույթի տուն, գրադարան, կապի բա– ժանմունք, կինո, կենցաղսպասարկման Ոսկեվան տաղավար, մսուր–մանկապարտեզ, բուժ– կայան։ Գյուղում և շրջակայքում պահպան– վել են եկեղեցի (XIX դ․), գյուղատեղիներ, գերեզմանոցներ։ Ո–ում է ծնվել Սովետա– կան Միության հերոս ի․ Սարիբեկյանը։

ՈՍԿԵՐՉԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՆ Երեանի, ՍՍՀՄ սարքաշինության, ավտոմատաց– ման միշոցների և կառավարման համա– կարգերի ձեռնարկություն։ Կազմակերպ– վել է 1951 թվականին (ֆաբրիկա), «Ար– ծաթագործ» արտելի հիման վրա։ Ո․ գ․ է կոչվում 1965 թվականից։ Արտադրում է 85–90 տեսակի ոսկյա մատանիներ, ականշօղեր, շղթաներ, ժամացույցի պատ– յաններ, այլ զարդեր։ Արտադրությունը կազմակերպված է հոսքային եղանակով։ Ունի ձուլման, մամլման, հավաքման, քա– րամրացման, փայլեցման են արտադրա– մասեր։ Հումքի որոշ տեսակներ (թանկար– ժեք և կիսաթանկարժեք4 զմրուխտ, ադա– մանդ, սուտակ, շափյուղա են) 1951-ից կոոպերացման կարգով ստացել է Լենին– գրադի և Սվերդլովսկի «Ռուսսամոցվե– տի» գործարաններից, 1962-ից՝ Նոր Հաճ– նի ճշգրիտ տեխ․ քարերի գործարանից։ Պատրաստի արտադրանքն իրացվում է ՍՍՀՄ–ում, արտահանվում սոցիալիստա– կան երկրներ, նաե՝ ԱՄՆ, ԳՖՀ, Անգլիա, Ֆրանսիա են։ Համագործակցում է Լենին– գրադի ոսկերչական արդյունաբերության համամիութենական ԳՀԻ–ի հետ։

ՈՍԿԵՐ93ԱՆ Արտաշես Կարապետի [ծն․ 22․11 (4․12)․ 1908, գ․ Բաշ Շորագյալ, Կար– սի մարզում], հայ սովետական գրականա– գետ, քննադատ։ Բանասիրական գիտ․ դ–ր (1966), պրոֆեսոր (1967)։ ՍՄԿԿ ան– դամ 1942-ից։ Հայրենական մեծ պատե– րազմի մասնակից։ 1926–31-ին սովորել է Երեանի կոնսերվատորիայում։ 1935-ին ավարտել է (էքստեռն) Երեանի համալ– սարանի բանասիրական ֆակուլտետը։ 1939-ից դասախոսել է Երեանի բուհերում։ 1969-ից ռուս գրականություն է դասա– վանդում Վ․ Բրյուսովի անվ․ ռուսաց և օտար լեզուների մանկավարժական ինստ–ում։ Ո–ի աշխատությունները վերա– բերում են հայ և ռուս գրականության ու հասարակական մտքի պատմության, մարքս–լենինյան գեղագիտության հար– ցերին։ Տպագրվել են նրա «Ստ․ Շահում– յանի գրական հայացքները» (1947), «Սո– վետահայ գրականության և գրական ժա– ռանգության հարցեր» (1954), «Ռուս մեծ քննադատներ և հրապարակախոսներ» (1957), «Հայ մարքսիստական քննադա– տության հիմնադիրները» (1962), «Ալ․ Մյասնիկյանը և գրական հարցերը» (1974), «Ռուս գրականություն։ Ակնարկ– ներ» (1977), ինչպես նաև ռուս․ «Սա․ Շա– հումյանը և գրականության հարցերը» (1959), «Սուրեն Սպանդարյանը հրապա– րակախոս և քննադատ» (1979) գրքերը։ Երկ․ Քննադատություն և հրապարակախո– սություն, Ե․, 1968։ Ռուս և հայ գրականության հարցեր, Ե․, 1982;

ՈՍԿԵՐՉՈՒԹՅՈՒՆ, արհեստի և արվեստի տեսակ, գեղարվեստական կերտվածքնե– րի պատրաստում թանկարժեք (ոսկի, արծաթ, պլատին), ինչպես և որոշ գունա– վոր մետաղներից՝ հաճախ դրանք զու– գակցելով մարգարտի, փիրուզի, ալմաս– տի, սաթի, ադամանդի, նռնաքարի, մար– ջանի ենի հետ (տես նաև Թանկարժեք քարեր, Ակնագործություն)։ Ո–յան մեշ կիրառվում են ձուլման, կռման, փորագըր– ման, հատիկազարդման, մանրարուրք, արծնապատման, ցանցկեն, դրվագման, խածատման, դրոշմման, սեադման, ըն– դելուզման և այլ եղանակներ։ Ո․ մարդ– կության ամենահին, լայնորեն տարած– ված արվեստներից մեկն է, որը մեծ տեղ ունի դեկորատիվ–կիրառական արվեստ– ների (մասնավորապես ժող․) հարուստ գանձարանում։ Ոսկյա զարդերը լրացրել են մարդկանց հագուստի համալիրները, տվել դրանց հատուկ տեսք, շքեղություն, որով դրսեորվել են կրողի սոցիալական վիճակը, ճաշակը, սոցիալ–տնտ․ պայման– ները։ Հին Եգիպտոսում զարգացման բարձր մակարդակի վրա էր Ո–յան արվես– տը։ Որպես նյութ են ծառայել գերազան– ցապես ոսկին, մեղեսիկը, լազուրիտը, բրոնզը, հասպիսը, օբսիդիանը, զմրուխ– տը, կիրառվել են դրվագման, փորագըր– ման, «սառը արծնապատման» եղանակ– ները։ Միջագետքի Ո–յանը հատուկ է եղել վառ բազմագունությունը, լազուրիտի հա– ճախակի կիրառումը, «սառը արծնապատ– ման» եղանակը։ Մանրարուրք և հատիկա– զարդման եղանակներով պատրաստված բազմաթիվ առարկաներ են հայտնաբեր– վել Եգեյան մշակույթի երկրներից (հատ– կապես Միկենքի և Տրոյայի պեղումներից) և էտրուրիայից, որոնք աչքի են ընկնում զուսպ գունային լուծումներով։ Դրանք ոսկյա անոթներ են՝ եզան, ծովաստղի և այլ պատկերներով։ Եթե հին հուն, դա– սական Ո․ (մ․ թ․ ա․ V–IV դդ․) կարեորել է ւիայլաա ոսկին, ապա հելլենիզմի և Հին Հռոմի Ո–յան մեջ կրկին ի հայտ է եկել հնչուն բազմագունությունը։ Հելլե– նիզմի ժամանակաշրջանում Ո–յան մեջ լայն կիրառություն են ստացել արծաթյա գեղարվեստական առարկաները։tIII– VII դդ․ Սասանյան Իրանի Ո–յան մեջ տա– րածվել են դրվագված, ձուլված, Փորա– գրված պատկերներով ոսկյա և արծաթյա առարկաները։ Վաղ մահմեդական մշա– կույթում պերճանքի առարկաների նկատ– մամբ զուսպ վերաբերմունքը սկզբնական շրջանում արգելք է հանդիսացել Ո–յան զարգացմանը։ Մակայն հետզհետե հին Իրանի և հելլենիստական մշակույթի ավանդական նմանակմամբ այն հասել է զարգացման բարձր աստիճանի։ Միջին դարերում մանրարուրք, ընդելուզման, սե– վադման եղանակներով թանկարժեք մե– տաղների և քարերի մշակման փորձը շա– րունակվել է Մերձավոր և Միջին Արևել– քում, Հյուսիսային Աֆրիկայում։ Առանձ– նապես ճոխ ոսկերչական կերտվածքները բնորոշ են միջնադարյան Հնդկաստանի դեկորատիվ–կիրառական արվեստին, ուր շատ վաղ տարածվել է ալմաստի նիստա– վորման արվեստը։ Չինաստանի միջին դարերի վարպետները բացի թանկարժեք մետաղներից մշակել են տարբեր նյու– թեր (մարջան, նեֆրիտ, սաթ)՝ աշխատե– լով ընդգծել ոչ այնքան լույսի արտացո– լումը, որքան այս կամ այն քարի գույնը կամ ֆակտուրան։ Ո–յան առարկաներ են հայտնաբերվել Ամերիկայի հին մշակույ– թի պեղումներից։ Դրանք պատրաստված են ձուլման և դրվագման եղանակներով՝ զարդարված փիրուզյա, քվարցի, ագատի և այլ քարերով։ Բյուզանդ․ Ո–ում (նուրբ միջնորմավոր արծնով զարդարված ծի– սական անոթներ, մետաղյա սրբապատ– կերներ և պաշտամունքի այլ առարկաներ) գերակշռել է ձևերի պատրանքային ապա– նյութականացման միտումը։ Ռոմանական և գոթական Ո–ում (ուր օգտագործվել են նաև փայտի հազվագյուտ տեսակ– ներ և վանակն) շքեղ գունահարաբե– րումները զուգորդվել են կոմպոզիցիայի զուսպ կառուցիկությանը՝ որոշ դեպքե– րում կրկնելով եկեղեցական ճարտ․ ձևե– րը։ Վերածննդի և մաներիզմի իտալացի վարպետները՝ Պ․ Լեոնին, Բ․ Չելլինին և ուրիշներ, ստեղծել են ռելիեֆ պատկեր– ներով արծաթյա անոթներ, որոնցում թան– կարժեք նյութերի նախնական հատկու– թյունների Փոխարեն ընդգծվել է մշակ– ման նրբագեղությունը։ XVII–XVIII դդ․ աճել է գեղանկարչական էֆեկտներ, արծ– նի, ոսկու և թանկարժեք քարերի գունա– յին բարդ զուգորդումներ ստեղծելու ձըգ– տումը։ XV– XVIII դդ․ եվրոպ․ Ո–յան գլուխ– գործոցների մեջ առանձնանում են գեր– մանացի վարպետներ Ցամնիցեր ընտա– նիքի արծաթյա գեղարվեստական աշխա– տանքները և Ի․ Մ․ Դինգլինգերի արծնա– պատ գործերը, անգլ․ գեղարվեստական արծաթագործությունը։tXVII դ․ ֆրանս․ Ո․ Եվրոպայում առաջնակարգ տեղ է գրա– վել․ XVIII դ․ գերիշխել է նրբագեղ ռոկո– կոն, իսկ XIX դ․ սկզբին՝ ամպիրի խիստ ոճը (Նապոլեոն I-ի պալատական վար– պետներ ժ․ Բ․ Օդիոյի, Մ․ Գ․ Բիեննեի դրվագումները)։ XIX դ․ կեսին ոսկերչա– կան առարկաների մասսայական արտա– դրությունը մեքենայացվել է։ Գործածու– թյան մեջ են մտել պակաս արժեքավոր նյութեր, իսկ թանկարժեք քարերի Փոխա– րեն օգտագործվել են վանակն, ծովաբյու–