Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/636

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

բջիջները շատ զգայուն են որոշ ներգոր– ծությունների (օրինակ՝ իոնացնող ճառա– գայթների) նկատմամբ։ Ուստի Ո–ի վի– ճակը նման ազդեցությունների պայման– ներում օրգանիզմի դիմադրողականու– թյունը որոշող կարևոր գործոններից է։

ՈՍԿՐԱԿԱԿՂԱՆ*, օսաեոմալյ ա– ց ի ա (< հուն․ 6<jt£ov- ոսկր և цаХакСа- փափկություն), ոսկրային հյուսվածքի հիվանդություն, բնորոշվում է ոսկրերի փափկումով և ձևախախտումով։ Պատճա– ռը հանքային նյութերի փոխանակության խանգարումն է (հիմնականում օրգանիզ– մում կալցիումի աղերի, ֆոսֆորական թթվի, վիտամին D-ի անբավարարությու– նը)։ Հաճախ հիվանդանում են կանայք, (հիմնականում հղիության շրջանում), խիստ ախտահարվում են կոնքի և դրան հարակից ոսկրերը։ Ո–ի այս ձևի դեպքում առողջացումը լինում է ծննդաբերությու– նից հետո։ Ոսկրի կրակալման հետևանքով կարող է առաջանալ կայուն ձևախախտում;

ՈՍԿՐԱՄձԻ ԲՈՐԲՈՍՈՒՄ, տես ՎերնոԱ– կըրի բորբոքում։

ՈՍԿՐԱՓՈՒՏ, կարիես (<լատ․ ca– ries – նեխում), ախտաբանական պրո– ցես, ավարտվում է ոսկրային հյուսվածքի կամ աաաւՈւերի աստիճանաբար քայքա– յումով։ Պատճառները ոսկրի կամ վերնոսկ– րի սնուցման խանգարումը և վար ակ ա– կան պրոցեսներն են, որոնք հանգեցնում են ոսկրի մեռուկացման։ Ախտահարված օջախները հետագայում ներծծվում են կամ պոկվում՝ առաջացնելով ոսկրի արատ (խոց)։ Ո–ով կարող են ուղեկցվել առանձ– նահատուկ բորբոքային մի քանի պրո– ցեսներ (օրինակ, տուբերկուլոզը, սիֆի– լիսը)։ Ո–ի զարգացման մեխանիզմները և կլինիկական դրսևորման ձևերը տար– բեր են և պայմանավորված նրա պատ– ճառներով, օջախի տեղադրությամբ ևն։ Ոսկրի սուր բորբոքային պրոցեսների (օրինակ, օաոեոմիելիտի) դեպքում, երբ ոսկրում զարգանում է թարախի օջախ, Ո․ ընթանում է ընդհանուր թունավորման երևույթներով, և ոսկրն արագ քայքայվում է։ Բ ու ժ ու մ ը․ հակաբորբոքային (ան– տիբիոտիկներ, սուլֆանիլամիդային պատրաստուկներ ևն), հակասիֆիլիսա– յին, հակատուբերկուլոզային դեղամիջոց– ներ։ Հաճախ՝ վիրաբուժական միջամտու– թյուն։

ՈՍԿՐՈՏ ՁԿՆԵՐ (Teleostei), ձկների վեր– նակարգ․ ընդգրկում է մոտ 40 կարգ։ Մարմնի երկարությունը 1 սմ–ից (որոշ մանրաձկներ) մինչև 5 մ (լոքոներ ևն) է։ Կմախքը ոսկրային է, ողները երկգոգա– վոր։ Դանգի ոսկրերը լավ են զարգացած։ Մարմինը պատված է ոսկրային թեփուկ– ներով, որոշ տեսակներինը թեփուկնե– րից զուրկ է։ Մեծ մասն ունի աորտայի կոճղեզ, ավելի հնագույն տեսակները պահպանել են զարկերակային կոն։ Ո․ ձ․ առաջացել են միջին տրիասում, այժմ ծաղկման են հասել։ Ո․ ձ–ին են պատ– կանում ժամանակակից ձկների տեսակ– ների մոտ 90%-ը։ Տարածված են բոլոր ջրամբարներում, որտեղ կարող են ապրել ձկները։ Բաժանասեռ են, միայն մի քանի տեսակներ հերմաֆրոդիտ են։ Բեղմնա– վորությունը արտաքին է, որոշ Ո․ ձ․ կեն– դանածին են։ Բուսակեր են, կան և կեն– դանական կերով սնվողներ և մակաբույծ– ներ։ Ո․ ձ–ին են պատկանում արդյունա– գործական համարյա բոլոր ձկները (հա– մաշխարհային որսի 98%–ը)։

ՈՍԿՈՒ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ, փո– նային արդյունաբերության ճյուղ, որը զբաղվում է արմատական և ցրոնային հանքավայրերից ոսկու արդյունահան– մամբ։ Ոսկու հայթայթումը հայտնի է եղել շատ վաղուց։ Ոսկու հարուստ հան– քավայրեր են հայտնաբերվել Գանայում (1471), Մեքսիկայում (1500), Պերուում և Չիլիում (1532), Բրազիլիայում (1577), Ռուսաստանում (Ուրալ, 1745), Կանադա– յում (Քվեբեկ, 1823), ԱՄՆ–ում (Կալի– ֆոռնիա, 1848, Կոլորադո, 1858, Նևադա, 1859, Ալյասկա, 1890), Ավստրալիայում (1851), ՀԱՀ–ում (1884)։ XVI դ․ արդյունա– հանվել է 763, XVII դ․՝ 914, XVIII դ․՝ 1890, XIX դ․4 11616, XX դ․ (մինչև 1975-ը, առանց սոցիալիստական երկրների)՝ մոտ 60500 ա, որի 54% –ը բաժին է ընկնում ՀԱՀ–ին։ ԱՍՀՄ տարածքում պարբերաբար (եր– կարատև ընդմիջումներով) ոսկի է ար– դյունահանվել Կովկասում, Կարպատնե– րում, Ուրալում, Միջին Ասիայում, Ղազախ– ստանում, Հեռավոր Արևելքում։ ճյուղի ձևավորման սկիզբը համարվում է 1745-ը, երբ Ուրալում հայտնաբերվեց Բերյոզովս– կիի ոսկու հանքավայրը։ Ոսկին արդյու– նահանվում էր հիմնականում ցրոնային հանքավայրերից, իսկ համեմատաբար խոշոր արմատական հանքավայրերի թի– վը մինչև 1917-ը չէր անցնում 10-ից։ Ար– դյունաբերությունն ուներ կիսատնայնա– գործական բնույթ, մշակվում էին միայն հարուստ հանքանյութերն ու ցրոնները։ ՍԱՀՄ–ում ժամանակակից Ո․ ա․ բարձր զարգացած, նյութատեխ․ հզոր բազա ունեցող ճյուղ է։ Ոսկու հանքավայրեր կան Ալդանի, Կոլիմա գետի ավազա– նի, Զուգջուրի, ինդիգիրկայի, Չուկոտկա– յի, Կուլարի շրջաններում, Միջին Ասիա– յում, Ղազախստանում, Կովկասում և այ– լուր, ոսկեբեր հին շրջաններում հայտնա– բերվել են բազմաթիվ ցրոններ, ․էապես մեծացել են արմատական խոշոր հան– քավայրերի պաշարները։ Ցրոնները շա– հագործվում են հիմնականում բաց, իսկ արմատական հանքավայրերը՝ նաև ստոր– գետնյա եղանակներով։ Հանքանյութը մշակվում է արտադրության ավարտուն ցիկլ ունեցող ֆաբրիկաներում։ ՀՍՍՀ–ում Ո․ ա․ կենտրոնացված է <Հայոսկի> արտադրական միավորման ձեռնարկություններում։ Տես նաև Զոդ, Զոդի ոսկու հանքավայր։

ՈՍԿՈՒ ՀԱՄԱՁՈՒԼՎԱԾՔՆԵՐ, մետաղա– կան միահալույթներ, որոնց հիմնական բաղադրիչը ոսկին է; Ո․ հ–ի ստացման նպատակը ոսկուն մեխանիկական կայու– նություն և կարծրություն հաղորդելը և նրա տնտեսումն է։ Ո․ հ․ արծաթի, պա– լադիումի և պղնձի հետ անընդհատ պինդ լուծույթներ են։ 20–40 զանգվ․ % Ag պարունակող Ո․ հ․ կանաչադեղնավուն են, 50% պարունակողները՝ բաց դեղնա– վուն։ Նրանք փափուկ են և հեշտ կռելի։ Си պարունակող Ո․ հ․ կարմրադեղին են, ավելի կարծր և առաձգական, քան ոս– կին։ Մոտ 25% Си պարունակողները 425°Օփց ցածր տևական ջերմամշակման ենթարկելիս դառնում են շատ կարծր և փխրուն, կոփելիս՝ փափուկ և կռելի։ Մի շարք մետաղների (Pb, Zn, Mg, Mn ևն) հետ ոսկին առաջացնում է ներմետա– ղական միացություններ՝ աուրիդներ (Аи2РЬз Аи4РЬ2, AuZn4, AuZn2, MgAu ևն)։Ո․ հ․ սնդիկի հետ* ամաւգամները օգ– տագործվել են մետաղական իրերը ոսկե– զօծելու համար։ Առավել տարածված են Ո․ հ․ պղնձի հետ, որոնք օգտագործվում են ոսկերչական իրեր, դրամ, մեդալներ, ատամնապրոթեզային սկավառակներ պատրաստելու համար։ Ո․ հ․ պլատինի և արծաթի հետ օգտագործում են քիմիապես կայուն սարքավորում պատրաստելու հա– մար և էլեկտրատեխնիկայում։ Գունավոր Ո․ հ․ (տարբեր մետաղների հետ) օգտա– գործվում են ոսկերչական և կիրառական արվեստի իրեր պատրաստելիս, հատկա– պես թանկարժեք քարերի, զարդաքարե– րի, մարգարիտի, արծնների և սևանախշի հետ համատեղ։

ՈՍԿՈՒ ՇՈՒԿԱՆԵՐ, կապիտալիստական երկրներում հատուկ կենտրոններ, որտեղ գլխավորապես արդ․ սպառման (ոսկեր– չություն, բժշկություն, էլեկտրոնիկա, քի– միա և այլ ճյուղեր), մասնավոր գանձա– կուտակման, սպեկուլյացիայի և, առան– ձին դեպքերում, դրամահատման նպա– տակներով ոսկու կանոնավոր առուծախ է կատարվում։ Կազմակերպական տեսա– կետից սովորաբար տեղական բանկերի ու մասնագիտացված ֆիրմաների կոնսոր– ցիումներ են, որոնք բացի ոսկու սանտ– րից, նաև զտում են մետաղը (աֆինաժ) ու պատրաստում ձուլակտորներ։ Շուկա– ներում ոսկին վաճառում են հիմնականում արդյունահանող երկրներն ու դրանց պա– շարների մասնավոր տերերը, իսկ գնում են մասնավոր ֆիրմաներն ու առանձին անձինք, որոշ դեպքերում՝ կենտրոնա– կան բանկերը։ Ո․ շ․ (օրինական և գաղտ– նի՝ <սև») կան բոլոր կապիտալիստական երկրներում։ Դրանց մեծ մասը սպասար– կում է ներքին պահանջարկը։ Գոյություն ունեն նաև միջազգային Ո․ շ․։ XIX դ․ միչև XX դ․ 60-ական թթ․ ոսկու համաշխարհային առևտրի միակ գլխա– վոր կենտրոնը Լոնդոնն էր, հետագայում՝ նաև Ցյուրիխը։ Դրանք ոսկու առևտրի ռեգիոնալ միջազգային կենտրոնների կամ առանձին երկրների (մասնավորապես Ֆրանսիայի ու ճապոնիայի) ներքին խո– շոր Ո․ շ–ի միջոցով ոսկին արտադրողնե– րից ուղարկում են սպառողներին։ Միջազ– գային ռեգիոնալ գլյսավոր Ո․ շ–ից են Մերձավոր Արևելքում՝ Դիբայը, Բեյրու– թը, Քուվեյթը, Ջիդան, Հեռավոր Արևել– քում՝ Սինգապուրն ու Սյանգանը (Հոն– կոնգ), Արևմտյան կիսագնդում, մինչև 1970-ական թթ․, Տորոնտոն ու Վիննիպե– գը, 1975-ից՝ նաև Նյու Յորքն ու Չիկա– գոն։ Ոսկու ներքին խոշորագույն շուկան Փարիզն է (Ֆրանսիայում ոսկու ներմու– ծումը ձևականորեն արգելված է, մաքսա– նենգ ճանապարհով այն բերվում է հարե– վան երկրներից), խոշոր են նաև Եվրոպա– յում՝ Միլանի ու Մայնի Ֆրանկֆուրտի, Ասիայում՝ Տոկիոյի, Բոմբեյի («սև շուկա»), Դաքայի ու Կարաչիի, Աֆրիկայում՝ Կա– սաբլանկայի, Ալեքսանդրիայի, Կահիրեի,