կամ հղկված (սրբատաշ) տարբեր չափե– րի քաբկրով՝ ամրության համար հաճախ օգտագործելով զանազան տեսակի շա– ղախներ, երկաթե գամեր, կապարե տմ– րակներ ևն։ Օգտագործվել են ջարդելու, տաշելու, հղկելու, ֆորելու, քանդակելու, պատի ուղղահայաց և հորիզոնական ուղ– ղությունները կարգավորելու հատուկ գոր– ծիքներ։ Միջին դարերում առաջացել են որմնադիրների ընդհանուր կամ մասնա– գիտացված համքարություններ։ Առանձ– նապես մեծ հարգանք են վայելել ք ար– տաշ՜որ մնադիրները, որոնք փորձված լի– նելով քարգործության րոլոր բնագավառ– ներում, շինարար արհեստավորների մեջ ճանաչվել են ավագներ։ Որմնադիրները սովորաբար շրջելով երկրում և դրա սահ– մաններից դուրս՝ կատարել են շին․ զա– նազան պատվերներ։ Շին․ տեխնիկայի զարգացման հետ Ո․ կորցնում է; նախկին նշանակությունը։ Գրկ․ Ա а ա ք և լ յ ա ն Բ․Ն․, Քաղաքները և արհեստները Հայաստանում IX–XIII դդ․, հ․ 1, Ե․, 1958։ Աբրահամյան Վ․ Ա․, Հայ համքարությունները Անդրկովկասի քա– ղաքներում (18–20-րդ դարի Սկիզբ), Ե․, 1971։ Կ, Սեղբոսյան
ՈՐՄՆԱԽՈՐՇ, շենքի պատի մեջ (ներ– քուստ կամ արտաքուստ) սարքված խորշ, քառանկյունի, բազմանիստ կամ կիսա– շրջանաձև հատակագծով, կամարակապ կամ գմբեթարդ վերջավորությամբ։ Ար– տաքուստ Ո–երը կիրառվել են պատերի շարվածքի հոծ զանգվածը թեթևացնելու, շենքի ճակատները գեղազարդելու հա– մար։ Հայ ճարտ–յան մեջ եռանկյունի հատակագծով արտաքին Ո–երը («հայ– կական խորշեր» անվանվող) հանդիպում են արդեն վաղ միջնադարում և լայն տա– րածում ստանում IX–XIV դդ․։ Շենքի ներսի Ո–երը օգտագործվել են որպես մկրտարան կամ սպասքապահարան (եկե– ղեցիներում), գրապահարան (գրատնե– րում), տնտ․ նշանակության պահարան– ներ (բնակելի տներում)։ Որպես պահա– րան կիրառվում են նաև ժամանակակից ճարտ–յան մեջ։
ՈՐՄՆԱՀԵՑ, տես Կոնարֆորս։
ՈՐՄՆԱՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆ, գեղանկարչու– թյան տեսակ, ներկերով անմիջականո– րեն սվաղված պատերի, առաստաղնե– րի կամ էլ ճարտ․ շինության տարբեր մակերեսներին փակցված պաստառի, թղթի և այլ նյութերի վրա պատկերներ, զարդապատկերներ ստեղծելու արվես– տը։ Ո․, որը մեծ մասամբ կատարվում է ֆրեսկոյի, սոսնձաներկերի, մոմանկար– չության, տեմպերայի, յուղաներկերի ըն– ձեռած հնարավորություններով, պատկա– նում է մոնումենտաչ արվեստի բնագավա– ռին (երբեմն խճանկարչությունը ևս պայ– մանականորեն դասվում է Ո–յան շարքը)։ Ո–յան հնագույն օրինակներից են քա– րանձավային պատկերները, որոնք ի հայտ են եկել դեռևս ուշ քարի դարի շրջանում և ժայռապատկերները։ Հին Եգիպտոսում (հատկապես մ․ թ․ ա․ Ill–I հզ․) տարած– ված է եղել հարթապատկերային (պաշ– տամունքային, մարտի, կենցաղային տե– սարաններով) Ո․։ Մ․ թ․ ա․ II հազարամ– յակին է վերաբերում Չինաստանի և դի– նամիկ կոմպոզիցիոն լուծումներով առանձնացող Եգեյան մշակույթի Ո․։ Հին Հունաստանում ստեղծվել են տարածակա– նության պատրանք ստեղծող որմնանկար– ներ, որ հետագայում զարգացել է Հին Հռոմի Ո–ում։ Եթե VII-YIII դդ․ միջին– ասիական շինությունները հարդարվում էին ֆիգուրատիվ պատկերներով, ապա Միջին Ասիայի, Իրանի և Առաջավոր Ասիայի միջին դարերի մահմեդական ար– վեստում տարածվել է անխառն զարդա– պատկերային Ո․։ Միջին դարերի Չինաս– տանում (Դունխուան) և Հնդկաստանում (Աջանաա) վիմափոր շինությունները ար– տակարգ հարուստ էին որմնանկարնե– րով։ Միջին դարերի Եվրոպայի բարձր ոգեշնչվածությամբ տոգորված և նվիրա– պետական խիստ որոշակի ստորակարգ– մամբ տեղադրված Ո․ Բյուզանդիայում, Վրաստանում, Լալկաններում, Հին Ռու– սիայում դարձել է գեղանկարչության կա– րևոր տարատեսակներից։ Հին ռուս․ Ո–յան վաղ շրջանի օրինակները գտնվում են Կիևի, Նովգորոդի, Վլադիմիրի (X–XI դդ․) եկեղեցիներում, այն նոր վերելք է ապրել XIY– XV դդ․՝ Ֆեոֆան Գրեկի, Անդրեյ Ռուբլյովի և Դիոնիսիի ստեղծագործու– թյուններում։ Արմ․ Եվրոպայի ռոմանական ոճի շինությունների Ո․ աչքի է ընկնում սուր արտահայտչականությամբ, իսկ գո– թական կառույցներում, ուր հոծ պատերը գրեթե բացակայում են, որմնանկարները փոխարինվել են վիտրաժներով։ Ո․ մեծ վերելք է ապրել Իտալիայում, Վերածննդի շրջանում, ուր նկարիչները (Զոտտո, Մա– զաչչո, Պիեռո դելլա Ֆրանչեսկա, Լեոնար– դո դա Վինչի, Ռաֆայել, Միքելանջելո և ուրիշներ) իրենց որմնանկարներում հա– սել են քաղաքացիական պաթոսով ներ– թափանցված ռեալիստական խոր արտա– հայտչականության։ Վերածնության Ո–յա– նը բնորոշ է իրական տարածության պատ– րանքային ընդարձակումը, որին արվես– տագետները հասել են ճարտ․ և քանդա– կագործական մոտիվների նմանակման միջոցով։ Այս երևույթը ուժեղացել է բա– րոկկոյի Ո–ում, որը ձեռք է բերել դեկո– րատիվ բնույթ։ XVII–XVIII դդ․ որմնա– նկարները հաճախ իրենց տեղը զիջել են գոբելեններին, հայելիներին, պաստառ– ներին, իսկ գեղանկարչության միջոցնե– րով զարդարվել են առաստաղները (տես Առաստաղապատկեր)։tXVIII –XIX դդ․ սկզբի կլասիցիզմի որմնանկարներում գե– րակշռել են քանդակային (գրիզայչի տեխ– նիկայով), ճարտ․ ձևերի, բնանկարային պատկերումները։ XIX դ․ վարպետները վերականգնելով թեմատիկ Ո․, երբեմն դիմել են վաղ իտալ․ վերածննդի ավան– դույթներին (օր․՝ գերմ․ նազովրեցիները), հաճախակի ընկնելով Էկլեկտիզմի գիր– կը։ Ո–յան նկատմամբ մեծ հետաքրքրու– թյուն են ցուցաբերել <մոդեռն> ոճի և ազգային ռոմանտիկական ուղղություն– ներին հարող գեղանկարիչները (Պ․ Պյու– վի դը Շավանը, Մ․ Դենին՝ Ֆրանսիայում, Ֆ․ Հոդլերը՝ Շվեյցարիայում, Է․ Մունկը՝ Նորվեգիայում, Վ․ Մ․ Վասնեցովը, Մ․ Ա․ Վռուբելը, Մ․ Վ․ Նեստերովը՝ Ռուսաստա– նում)։ ժամանակակից կապիտալիստա– կան երկրների արվեստում Ո․ են ներթա– փանցել աբստրակտ արվեստին և սյուր– ոեաչիզմին հոգեհարազատ ձևապաշտա– կան միտումներ (Մ․ Շագալը՝ Ֆրանսիա– յում, Ս․ Մպենսերը՝ Մեծ Բրիտանիայում, Ռ․ Տամայոն՝ Մեքսիկայում)։ Միաժամա– նակ առաջադիմական–դեմոկրատական գաղափարներով և գեղարվեստական սուր արտահայտչամիջոցներով օժտված Ո․ են ստեղծել մեքսիկացիներ Դ․ Ռիվերան, fa․ Կ․ Օրոսկոն, Դ․ Ա․ Միկեյրոսը, շվեյ– ցարացի Հ․ Էռնին, ամեր․ նկարիչ Ա․ Ռեֆ– ռեժիեն։ ՍՍՀՄ–ում Ո–յան զարգացմանը նպաս– տել է շինարարության մեծ թափը, հասա– րակական հոյակերտ շենքերի ու հուշա– համալիրների կառուցումը, արվեստների համադրության նկատմամբ արվեստա– գետների հարաճուն հետաքրքրությունը։ 1920–40-ական թթ․ Ո–յան ասպարեզում աշխատել են Լ․ Ա․ Բրունին, Ա․ Ա․ Դեյնե– կան, Պ․ Դ․ Կորինը, Ե․ Ե․ Լանսերեն, վ․ Ա․ Ֆավորսկին, 1950–60-ական թթ․՝ Ա․ Վ․ Վասնեցովը, Ն․ Ցու․ Իգնատովը, P․ Պ․ Միլյուկովը և ուրիշներ։ Ո–յան ար– վեստը հաջողությամբ զարգանում է նաև ԴԴՀ–ում (Վ․ վոմակա), Հունգարիայում (է․ Դոմանովսկի) և սոցիալիզմի այլ երկրներում։ Հայաստանում մեզ հայտնի ամենահին Ո–յան օրինակները պատկանում են ուրարտ․ դարաշրջանին։ Դրանք մասնա– վորապես էրեբունիի պալատի (մ․ թ․ ա․ VII դ․) որմնանկարներն են, որոնք հայտ– նաբերվել են 1950-ին, ուր պատկերված են աստվածների երթը, որսի տեսարան– ներ ևն․ լայնորեն օգտագործված են եզ– րազարդեր։ Իրենց մոտիվներով, ոճով և կատարման տեխնիկայով դրանք առնչու– թյուններ ունեն Հին Արևելքի նույն ժա– մանակաշրջանի Ո–յան հետ։ Որմնանկար– ների բազմաթիվ բեկորներ են հայտնա– բերվել հելլենիստական շրջանի Արտա– շատում։ Սակայն Ո․ առավել զարգացում է ապրել միջին դարերի Հայաստանում։ Չնայած Ո․ մանրանկարչության նման մեծ տարածում չի ունեցել, այնուամենայնիվ պահպանված օրինակների (ինչպես միշտ4 հատվածաբար) անկրկնելիությունն ու գե– ղարվեստական կատարելությունը փաս– տում են միջնադարյան Հայաստանում որմնանկարների արվեստի զարգացման բարձր մակարդակը։ Այդ է վկայում Վըր– թանես Քերթողը (VI դ․ վերջ և VII դ․ սկիզբ) իր «Ընդդեմ պատկերամարտու– թյան» տրակտատում, ուր խոսում է եկե– ղեցիների ավետարանական թեմաներով որմնանկարների մասին։ վերջին տարինե– րի ուսումնասիրությունները ցույց են տը– վել, որ սկսած IV դ․ հայկ․ եկեղեցիները հարդարվել են որմնանկարներով։ Հայկ․ Ո–յան պատկերագրական և գեղարվեստա– կան բնորոշ առանձնահատկությունները կազմավորվել են VII դ․։ Նույն ժամանա– կաշրջանում էլ մշակվել է հայկ․ Ո–յան ինք– նատիպ տեխնիկան (հղկված քարի վրա նրբաշերտ հիմնաներկով), որի շնորհիվ որմնանկարները պահպանվել են դարեր շարունակ։ Հայկ․ Ո–յան զարգացումը սեր– տորեն կապված է եղել պատմաքաղ․ ընդհանուր իրադրության հետ․ վերելքի շրջանները համընկել են երկրի համեմա– տաբար բարեկեցիկ ժամանակներին (VII դ․՝ Արուճ, Թալին, Լմբատ, Կոշ, X դ․՝ Տաթև, Աղթամար, Հաղպաաի աբսի–