Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/645

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ջանում են թևավոր լվիճներ, որոնց էգերը բեղմնավորվելուց հետո ձվադրում են բույսի վերերկրյա մասերի վրա։ Մեծ ձվերից ծնվում են էգեր, Փոքրերից՝ արու– ներ։ Բեղմնավորված էգը բազմամյա ճյու– ղերի վրա դնում է մեկ ձմեռող ձու։ Գար– նանը ձվերից դուրս են գալիս Ո–ի տերևա– յին ձևեր, որոնք խաղողի ամեր․ տեսակ– ների և հիբրիդների տերևների վրա առա– ջացնում են սափորաձև գխտորներ, որի հետևանքով տերևները չորանում են։ Գըխ– աորներում թրթուրները սնվում են, չորս անգամ մաշկափոխվում և վերածվում հա– սուն կուսածին էգ՝ սերնդահիմնադիրի, որը դնում է մինչև 400 ձու։ 2–3-րդ գենե– րացիայից սկսած գխտորներում ծնվում են П-ի տերևային, ինչպես նաև արմատային ձևերի թրթուրներ։ Աշնանը բոլորը (բացի արմատային թրթուրներից և ձմեռող ձվից) ոչնչանում են։ Ո․ լրիվ ցիկլով զարգանում է միայն ամեր․ մի քանի տեսակների և դրանց հիբրիդների արմատների և տերև– ների վրա։ Եվրոպ․ և ասիական սորտերի վրա մակաբուծում և շատ վնասակար է միայն արմատային ձևը։ fl-ի թքի ֆեր– մենտների ազդեցությունից արմատների վնասված մասերի հյուսվածքները վե– րաճում են ուռուցքների, արմատները ճաքճքում են, առաջանում են խոցեր, ուր թափանցում են միկրոօրգանիզմ– ները և փտեցնում դրանք։ Վարակված վա– զերը չեն պտղաբերում և 5–10 տարի հետո սովորաբար չորանում են։ Ամեր․ խաղողի վազին առավելապես վնասում է տերևային ձևը։ Պայքարիմիջոցները․ կարան– տինի խիստ պահպանում, տնկանյութի վա– րակազերծում հեքսաքլորանով, բրոմմե– թիլով և այլ միջատասպաններով, ֆիլոք– սերադիմացկուն սորտերի տնկում, վնաս– ված գոտիներում հողի պարբերական մշակում ֆումիգանտներով։ ՀԱԱՀ–ոլմ շրջանացված են Բեռլանդիերի X Ռիպար– յա 5 ԲԲ և 420 Ա ֆիլոքսերադիմացկուն պատվաստակալները։ Հ․ Թումանյան

ՈՐԴՆԱԿԱՅԻՆ ՓՈՒԱՆՏՈՒՄ, որդնակի և նրա հետ կցորդված որդնակային անիվի միջոցով խաչվող առանցքներով մի լիսեռից մյուսին պտույտը փոխանցելու մեխանիզմ։ Որդնակը սեղանաձև պարուրակով պտու– տակ է, իսկ որդնակային անիվը՝ աղեղաձև ատամներով ատամնանիվ։ Ո․ փ–ման մեջ տանողը որդնակն է, տարվողը՝ որդնա– կային անիվը։ Առավել տարածված Ո․ փ–ներում օգտագործվում են գլանաձև որդնակներ։ Կախված պարուրակների ան– ցումների թվից, տարբերում են՝ մեկ–, երկու– և քառանցումային որդնակներ։ Գալարի պրոֆիլի ձևից կախված, որդնակ– ները լինում են արքիմեդյան, գոգավոր պրոֆիլով ևն։ П․ փ–ման առավելությունն է անաղմուկ և սահուն աշխատանքը, թե– րությունը՝ կցորդված տարրերի՝ որդնակ– ների գալարների և անիվների ատամնե– րի հարաբերական սահքը։ Դա հանգեց– նում է ջերմության արտադրման (արա– գացված) և լռվելու հավանականության մեծացման ու փոքր օ․ գ․ գ–ի (միջինը՝ 0,7–0,75 միամուտք, 0,8–0,85 երկմուտք, 0,86–0,92 քառամուտք փոխանցումների դեպքում)։ П․ փ․ կիրառվում է ամբարձիչ մեքենաներում, մետաղահատ հաստոցնե– րում, ավտոմեքենաներում, հիդրոտեխ․ կառույցներում։

ՈՐԴՈՒՆ ՒՆԵՐ, նախարարական տոհմ Հին Հայաստանում։ Ըստ Մովսես խորե– նացու բերած ավանդության, սերել են Հայկ նահապետ ի Մանավազ որդուց։ Փավստոս յԲուզանդը Ո–ին համարել է մեծ նախարարներ, գավառների ու աշխարհ– ների տերեր։ Նրանց տոհմական կալվածը եղել է Այրարատ նահանգի Բասեն (Բա– սեան) գավառը, իշխանանիստ կենտրոնը՝ Բասենի Որդրու գյուղը։ Հայոց Վաղարշակ թագավորը գահակալության սկզբում վե– րահաստատել է Ո–ի ժառանգական իրա– վունքը հիշյալ կալվածի վրա և տոհմը կոչել նահապետություն։ Ո․ Հայոց զորա– բանակին տրամադրել են 700 զորական։ Խոսրով Բ Կոտակի թագավորության ժա– մանակ (մոտ 330–338) արյունահեղ կռիվ– ներ են սկսվել Ո–ի, Բզնունիների և Մանա– վազյանների միջև, որոնք չեն դադարել անգամ թագավորի միջամտությամբ։ Թա– գավորը, հարկադրված, Հայոց սպարա– պետ Վաչե Մամիկոնյանին հրամայել է ոչնչացնել նրանց (կոտորվել են արու զա– վակները), որի հետևանքով այդ տոհմերը դադարել են գոյություն ունենալուց։ Ո–ի տիրույթները դարձել են Բասենի եպիս– կոպոսի սեփականություն։ Գրկ․ Փավստոս Բ ու գանդ․ Պատմու– թյուն Հայոց, Ե․, 1968։ Մովսես Խ ո ր ե– ն ա ց ի, Պատմություն Հայոց, Ե․, 1968։ Լ․ Շահինյան

ՈՐՄԶԴԵՂՆ (Alces alces), իշայծյամ, երկկճղակավոր կաթնասուն, եղջերունե– րի ընտանիքի առավել խոշոր տեսակը։ Արուների իրանի երկարությունը՝ 3, մըն– դավի բարձրությունը 2,3 մ է, կենդա– նի միջին զանգվածը՝ մինչև 570 կգ, էգերն ավելի փոքր են։ Նեղ սուր կճղակներով վերջավորությունները երկար են։ Գլուխը՝ երկար, վերին շրթունքը՝ գեր, կախված, ականջները՝ երկար, շարժուն, կոկորդի հատվածում ունի «մորուքով» մաշկային ծալք։ Պոչը կարճ է։ Արուներն ունեն թիա– կաձև եղջյուրներ (էգերն անեղջյուր են)։ Որմզդեղն Բուրդը կոպիտ է։ Թույրը՝ ձմռանը՝ մուգ գորշագույն, ամռանը՝ գրեթե սև, ոտքերի հատվածում՝ սպիտակ։ Ո․ տարածված է Եվրոպայի անտառային գոտում և Ասիա– յում։ Ձմռանը սնվում է տարբեր ծառա– տեսակների (ուռենի, բարդի, արոսի, սոճի) ընձյուղներով և կեղևով, ամռանը՝ նաև խոտաբույսերով։ Ապրում է միայնակ կամ խմբերով (5–8, երբեմն մինչև 20 գլուխ)։ Զուգավորվում են սեպտեմբեր– հոկտեմբերին, ծնում՝ մայիս–հունիսին։ Եղջյուրներն ընկնում են դեկտեմբերին, նորերն աճում են օգոստոսի սկզբներին։ Ո․ արժեքավոր արդյունագործական կեն– դանի է (օգտագործվում են միսը և մոր– թին)։ ՄՍՀՄ–ում Փորձում են Ո․ ընտելաց– նել որպես գրաստ՝ տայգայում օգտա– գործելու նպատակով։ Գրկ․ Биология и промысел лося, сб․ 1–3, М․, 1964-67․ ՈՐՄԻ&ԴՊԵՐՈԺ, Որմիզդ Պերոժ, Որմզդպերոժ, Որմզդփերուժ, Ո ր մ գ դ ա ն, գավառ Մեծ Հայքի Փայ– տակարան նահանգում։ Տեղադրությունը տակավին անորոշ է։

ՈՐՄՆԱԲԼՈԿ, շենքի կառուցվածքային տարր։ Տարբերում են ծավալային (տես Ծավաչային բչոկ), հատային և խոշորա– չաՓ բլոկներ։ Հատային բլոկները լի– նում են խեցեղեն (թրծած կավից), չթրծած և բնական։ Խեցեղեն բլոկներ են հոծ և սնամեջ աղյուսները։ Չթրծած բլոկներ են սիլիկատային աղյուսը, խարամաբետոնե ու սովորական բետոնից քարերը։ Բետո– նի քարերը պատրաստում են հիդրավլի– կական կապակցանյութերի (պորտլանդ– ցեմենտ, խարամապորտլանդցեմենտ, պո– գոլանային ցեմենտ) և ծակոտկեն կամ խտացած հանքային լիցքերի (խարամ, կերամզիտ, պեմզա, տուֆ) խառնուրդից՝ թրթռումով կամ թրթռամամլումով՝ հե– տագա ջերմախոնավային մշակմամբ։ Հա– տային Ո․ պատրաստում են ապարներից՝ կրաքարից (խեցեքար, տրավերտին), բա– զալտից (հիմքերի համար), գրանիտից, տուֆից։ Ամուր ապարներից տաշած քա– րերն օգտագործում են կառույցների հիմ– քերի, պատերի նկուղային և ցոկոլային մասերի, կամուրջների հենարանների հա– մար։ Թեթև ապարներից տաշած քարերը օգտագործում են քիվերի, արտաքին ու ներքին պատերի և միջնորմերի շարվածք– ներում։ Ո․ պատրաստում են նաև ապա– կուց, պլաստմասսայից և օրգ․ նյութերից։ Ւաշորաչափ Ո–ները նույնպես պատրաս– տում են ամուր ապարներից։ Օգտագոր– ծում են պատի շարվածքում՝ առանց հե– տագա սվաղման և երեսապատման։ Գրկ․ Поляков С․ В․, Фалевич Б․ Н-, Каменные конструкции, М-, 1960․ Գ․ ՍրվաԱձւռյան

ՈՐՄՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ, պ ա ա շ ա ր ու– թ J ու ն, շինարարական արհեստ, քար՜ գործութրսն ճյուղ։ Ո․ ասելով հաճախ հասկանում են նաև քարգործության մյուս ճյուղերը (քարտաշություն, քարհա– տություն, քարակոփություն ևն)։ Հայկ․ լեռնաշխարհում Ո–յան հնագույն նմուշ– ներ են նեոլիթ–էնեոլիթյան կացարաննե– րի՝ քարե հիմքով, հում աղյուսով շարված պատերը, մ․ թ․ ա․ Ill–I հազարամյակ– ների կիկլոպյան շինությունները։ Ո․ զգա– լի վերելք է ապրել ուրարտ․ և հետագա ժամանակաշրջաններում, իսկ X–XIII դդ․ հասել է բարձր զարգացման՝ պայմանա– վորված քաղաքաշինության նոր վերելքով։ Հայաստանում տարբեր ժամանակաշըր– ջանների բազմապիսի կառույցները (բեր– դեր, վանքեր, պալատներ, իջևանատներ, կամուրջներ, բնակելի և օժանդակ շինու– թյուններ, ջրանցքներ, բաղնիքներ, աղ– բյուրներ ևն) հավաստում են, որ եղել են Ո–յան տարբեր ուղղություններ, որոնցով զբաղվել են որմնադիրների մասնագի– տացված խմբեր։ Պատերը շարվել են հում կամ թրծած աղյուսով, կոպիտ (անտաշ)