Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/648

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

մարդկային բանականությունը և փիլիսո– փայությունը, իսկ դրանցից բարձր՝ հա– վաան ու կրոնը։ Ըստ П-ի, քրիստոնեու– թյունը հին հուն, փիլ–յան եզրափակումն է․ ճիշտ ընկալված Աստվածաշունչը չի բացա– ռում առողջ (դրական) փիլիսոփայությունը և հակառակը։ Անտիկ փիլ–յան և քրիստո– նեության միշև տատանվելու համար Ո–ին քննադատել են թե՝ հեթանոսները, թե՝ քրիստոնյաները (նախ դատապարտվել է եկեղեցու կողմից և Ալեքսանդրիայից տա– րագրվել Պաղեստին, ապա՝ տանջամահ արվել հակաքրիստոնեական բռնություն– ների ժամանակ)։ Ո–ի կոսմոգոնիան կրեա– ցիոնիստական էր, ընդունել է տարածու– թյան ու ժամանակի մեջ սահմանափակված աշխարհների անվերշ հաշորդականու– թյան գաղափարը։ Ըստ Ո–ի, մարդու գե– րագույն նպատակը ճշմարտության ճանա– չումն է։ Զգալի է Ո–ի ազդեցությունը միշնա– դարյան մտածողների (Գրիգոր Նյուսացի, Ցոհան Սկոտ էրիոլգենա և ուրիշներ) աշ– խարհայացքում։ Ո–ի երկերը և գաղափար– ները տարածվել են նաև միջնադարյան Հայաստանում, նրան անդրադարձել և վկայակոչել են Անանիա Շիրակացին, Հովհաննես Սարկավագը, Վանական Վար– դապետը և ուրիշներ։ Հովհաննես Սար– կավագը «Ցաղագս շարժման և սասանու– թեան երկրի» բնագիտական աշխատու– թյունում օգտվել է Ո–ի «Ի 6ոբ» (<Խաւսք Որոգինի ի 6ոբ») գրությունից, որի հուն, բնագիրը չի պահպանվել։ Գրկ․ Соколов В․ В․, Средневековая философия, М․, 1979; Майоров Г․ Г․, Формирование средневековой философии, М․, 1979․ Կ, Միրումյան

ՈՐՈԴԵՍ II, Օրոդ (ծն․ թ․ անհտ․– մ․ թ․ ա․ 37/36), Պարթևաց արքա մ, թ․ ա․ 57–38/37-ին։ Պարթե Արշակունիների դինաստիայից։ Մ․ թ․ ա․ 57-ին եղբոր4 Միհրդւստի հետ սպանել է հորը՝ Հրա– հատ III-ին և գահ բարձրացել։ Սակայն Միհրդաաը գահընկեց է արել Ո․ II-ին ն․ կարճ Ժամանակով գրավել գահը (Միհըր– դատ III)։ Սկսված գահակալական պայ– քարում հաղթել է (մ․ թ․ ա․ 55/54) Ո․ II։ Մ․ թ․ ա․ 54-ին Արևելք է եկել Հռոմի եռա– պետ Մարկոս Կրասոսը, որը նպատակ ուներ գրավել Պարթևաստանը և արլ․ Որոդես II (մ․ թ․ ա․ I դ․, դրամ) այլ երկրներ։ Ո․ II Կրասոսի և Հայոց արքա Սրտավազդ Я-ի հնարավոր դա– շինքը խափանելու նպատակով պարթև, բանակի մեծ մասով մտել է Հայաստան, դաշինք կնքել Արտավազդ P-ի հետ, որն ամրապնդվել է նրա որդու՝ Բակուրի ու Արտավազդ P-ի քրոշ ամուսնությամբ։ Պարթև, զորքի մի մասը Ո․ II-ի զորավար Մուրենի գլխավորությամբ 53-ին խառա– նի մոտ ջախջախել է Կրասոսին [ըստ Մով– սես Ի^որենացու (Р, ժէ) Կրասոսին պար– տության է մատնել Տիգրան Р Մեծը]։ Այդ հաղթանակից հետո Պարթևաստանը և Հայաստանը կարևոր դեր են սկսել խա– ղալ Մերձավոր Արևելքում։ Հայ–պարթև․ զորքերը մինչև մ․ թ․ ա․ 39-ը մի շարք արշավանքներ են ձեռնարկել Ասորիք, Փյունիկիա և Պաղեստին, որոնք ճանաչել են Ո․ II-ի և նրա գահակից (մ․ թ․ ա․ 50-ից) Րակուրի գերիշխանությունը։ Րակուրի սպանվելուց (38/37) հետո Ո․ II հրաժար– վել է գահից՝ հօգուտ մյուս որդու՝ Հրա– հատ IV-ի, որը սպանել է գահի հավակ– նորդներին և Ո․ 11-ին։ Գրկ․ Մ ա ն ա ն դ յ ա ն Հ․, Երկ․, հ․ 1, Ե․, 1977։ Дьяконов И-М․,Очерк исто– рии древнего Ирана, М․, 1961․ Ն․ Արզումանյան

ՈՐՈՃՈՂՆԵՐ (Ruminantia), երկսմբակա– վորների կարգի կաթնասունների ենթա– կարգ։ Ո–ի մեծամասնության ստամոքսը բարդ է՝ կազմված 4 բաժնից՝ գանձակ, ցանց, հազարաթերթիկ և շրդան։ Որոշ Ո–ի (եղջերվիկներ) ստամոքսը երրորդ բաժին չունի։ Ո–ի մարսողության պրո– ցեսում մեծ դեր է խաղում կերակրի ործ– կալը և երկրորդ անգամ ծամելը (որոճա– լը); Մեծամասնության եղշյուրները լավ են զարգացած։ Վերին կտրիչները Փոխա– րինվել են կոշտուկային կամ եղշերային լայն թիթեղիկով։ Առավել զարգացած են խոշոր եղշերային սմբակներով պատված երրորդ և չորրորդ մատները․ մյուսներն զգալիորեն կարճ են կամ բացակայում են։ Հայտնի է Ո–ի մոտ 180 տեսակ՝ ընդ– գրկված 5 ընտանիքներում՝ եղշերվիկներ, եղջերուներ, ուղտեր, սնամեջ եղջերավոր– ներ, ընձուղտներ։ Վայրի Ո․ հանդիպում են ամենուրեք (բացի Ավստրալիայից, Մադագասկարից և Անտիլյան կղզիներից)։ Առավելապես հոտային, պոլիգամ կեն– դանիներ են։ Ո․ ունեն մեծ տնտ․ նշանա– կություն։ Ընտանի կենդանիներից սնա– մեջ եղջերավորների ընտանիքին են պատ– կանում խոշոր եղջերավոր անասուննե– րը, ոչխարները, այծերը։ Վայրի Ո․ որսար– դյունագործական օբյեկտ են։ ՈՐՈՄ՛ (Lolium), դաշտավլուկագգիների ընտանիքի միամյա և բազմամյա խոտա– բույսերի ցեղ։ Ծաղկաբույլը երկշարք հասկ է, հասկիկները բազմածաղիկ են, սեպաձև, նեղ կողմով սեղմված դեպի հասկի առանցքը։ Պտուղը հատիկ է։ Սեր– մերի ծլունակությունը բարենպաստ տա– րիներին 80–100% է, չափերով մոտ են հասկավոր հացաբույսերի (ցորեն, աշո– րա) սերմերին։ Հայտնի է մոտ 15 (այլ աղբյուրներով 40) տեսակ՝ տարածված Եվրոպայի, Ասիայի բարեխառն գոտում և Հյուսիսային Աֆրիկայում, ՍՍՀՍ–ում աճում է 9 տեսակ։ Առավել հայտնի են․ բազմամյա կամ անգլիական ռայգրասը (Լ․ perene), հանդիպում է եվրոպ․ մասի այգիներում, պուրակնե– րում, մարգագետիններում ևն, Կովկա– սում, Արևմտյան Միբիրում և Միջին Ասիա– յում։ Արժեքավոր արոտային և խոտհար– քային բույս է։ Օգտագործվում է նաև գա– զոնների (սիզամարգ) ստեղծման համար, Ո․ բազմածաղիկը կամ իտա– լական ռայգրասը (Լ․ multiflo- rum) գյուղատնտ․ կուլտուրաների մոլա– խոտերից է, Ո․ պարսկականը (Լ․ persicum), Ո․ կ ա ր ծ ր ը (Լ․ rigidum), Ո․ հարբեցնողը (Լ․ temulentum)․ վերջին երեքը տարածված են նաև ՀՍՍՀ–ի նախալեռնային, լեռնային և անտառային գոտիներում։ Ո․ հարբեցնողը միամյա է, սովորաբար թունավոր (հատիկի կեղե– վի տակ համակեցությամբ ապրում է stromantinia temulenta սունկը, որն ար– տադրում է թեմուլին ալկալոիդը)։ Հար– բեցնող խառնուրդ պարունակող ալյու– րից ստացվում է<գիժ հաց», որն առաջաց– նում է թունավորում (գլխապտույտ, քըն– կոտություն, գիտակցության կորուստ, ջղաձգություններ)։ Ո․ կտավատի (Լ․ remotum) միամյա մոլախոտ է, աճում է գրեթե ամբողջ եվրոպ․ մասում և Հեռա– վոր Արևելքի հվ–ում։ Պայքարի միջոցները, սերմ– նանյութի զտում, անհրաժեշտության դեպքում՝ սերմնափոխում, վաղ ցրտա– հերկ, հերբիցիդների կիրառում։ Ն․ Կարապետյան

ՈՐՈՇԻՉ, նախադասության երկրորդա– կան անդամ, որ ծառայում է նախադասու– թյան՝ գոյականով կամ գոյականաբար գործածված այլ խոսքի մասով արտահայտ– ված անդամի իմաստային ծավալման հա– մար։ Ո․ ցույց է տալիս առարկայի որակը, քանակը, թվային կարգը, ծավալը, ինչ նյութից պատրաստված լինելը, սերումը, ժամանակային և տեղային վերաբերու– թյունը ևն, որպես տվյալ առարկայի հատ– կանիշ։ ժամանակակից հայերենում որ– պես Ո․ կարող են գործածվել ածականը (առաջավոր ուսանողը․․․), թվականը (հինգ մատիտ․․․), դերանունը (այս գիր– քը․․․), հարակատար, ենթակայական և անորոշ դերբայները (քնած երեխա, վա– զող տղա, գրելու թուղթ), գոյականը՝ տարբեր հոլովներով ու կապերով (ոսկի ձեռքեր, ձեռնափայտով մարդ), մակբայը (արագ ընթացք)։ Ո․ կարող է արտահայտ– վել մեկ բառով (բարձր սար) կամ բառա– կապակցությամբ (սև աչքերով աղջիկ)։ Ածականով, թվականով, մակբայով, դեր– բայներով, ինչպես նաև գոյականի ուղ– ղական հոլովով դրված Ո–ները կապվում են որոշյալի հետ առդրությամբ, գոյականի թեք հոլովներով ու կապերով արտահայտ– ված Ո–ները՝ խնդրառությամբ։ ժամանա– կակից հայերենում Ո․ սովորաբար լի– նում է նախադաս (դրվում է որոշյալից առաջ), սակայն երբ որոշյալն ունենում է մեկից ավելի Ո–ներ, նրանցից մեկը կամ մի քանիսը, առանձնապես բառակապակ– ցությամբ արտահայտված Ո–ները, կարող են դրվել նաև որոշյալից հետո՝ հաճախ տրոհվելով նրանից՝ «Քնարիկի մայրը հիսունն անց կին էր՝ տակավին թարմ դեմքով ու սև մազերով»)։ Ո․ շրջուն շարա– դասությամբ կարող է գործածվել նաև բանաստեղծական խոսքում («Դուք ո՝ր երկրից կգաք, հովեր, այսքան քնքուշ Ու մեղմ այսքան»)։ Ն․ Պառնասյան

ՈՐՈՇԻՉ, մաթեմատիկական արտահայ– տություն, որը հանդիպում է մաթեմատի– կայի տարբեր բնագավառներում։ Դի– ցուք, տրված է ո–րդ կարգի քառակուսի մատրից, այսինքն՝ ո2 հատ տարրերից (թվերից, ֆունկցիաներից ևն) կազմված քառակուսի աղյուսակ՝