Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/657

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ՁԱԴ (Tchad), Չ ա դ ի Հ ա ն ր ա պ ե– ա ու թ յ ու ն (La Republique du Tchad), պետություն Կենտրոնական Աֆրիկայում։ Սահմանակից է Լիբիային, Սուդանին, Կենտրոնա–Աֆրիկյան Հանրապետու– թյանը, Կամերունին, Նիգերիային և Նի– գերին։ Տարածությունը 1284 հզ․ կմ2 է, բն․՝ 4,6 մլն (1981)։ Մայրաքաղաքը4 Նջամենա։ Վարչականորեն բաժանվում է 14 պրեֆեկտուրայի։ Պետական կարգը։ Չ․ հանրապետու– թյուն է։ 1979-ի Լագոսյան կոնֆերանսի հիման վրա Չ–ում ստեղծված է ազգային միասնության անցումային կառավարու– թյուն, որի նախագահը պետության գլուխն է։ Բնությունը։ Երկրի հս․ կեսը գտնվում է Սահարա անապատի սահմաններում, հվ․ կեսն ընդգրկում է Սահելը և Սուդան բնամարզի մի մասը։ Ռելիեֆում գերա– կշռում են 250–400 й բարձրությամբ տա– փարակ հարթավայրերը։ Հս․ մասին բնո– րոշ են ուեդները (ժամանակավոր հոս– քերի չոր հովիտներ) և շարժուն ավազնե– րով ծածկված տարածությունները։ Ծայր հս–ում Տիբեստի բարձրավանդակն է (բարձրությունը՛ մինչև 3415 մ), հս– արլ–ում՝ երդի ու էննեդի սարավանդները, հվ–արլ–ում՝ Վադայի զանգվածը։ Չ–ի տա– րածքը գտնվում է Աֆրիկական պլատֆոր– մի հս–արլ–ում, Կենտրոնա–Աֆրիկյան վա– հանի, Սահարայի սալի և Չադ սինեկլիզի սահմաններում։ Մինչքեմբրյան հիմքի մետամորֆային ապարները մերկանում են Տիբեստի, Վադայի զանգվածներում և երկրի հվ–արմ–ում։ Պլատֆորմի ծածկույ– թը կազմված է պալեոզոյի, կավճի ու կայ– նոզոյի նստվածքային ապարներից։ Տի– բեստի և Վադայի զանգվածներում մեծ տարածում ունեն հրաբխային ապարնե– րը։ Կան բոքսիտի, անագի, վոլֆրամի, երկաթի, բնական սոդայի, նավթի հանքա– վայրեր, ոսկու, ցինկի, պղնձի, ուրանի երևակումներ։ Կլիման հս–ում չոր արևադարձային անապատային է։ Հունվարի միջին ջեր– մաստիճանը 15°Cէ, հուլիսինը՝ 30– 35°С, տարեկան տեղումները՝ 100–250 ՎՎ (տեղ–տեղ 50 մմ–գ պակաս), բնորոշ են ավազային փոթորիկներ առաջացնող ուժեղ քամիները։ Հվ–ում կլիման հասա– րակածային մուսսոնային է։ Հունվարի միջին ջերմաստիճանը 21–24°Cէ, ապ– րիլ–մայիսին՝ 30–33°С, տարեկան տե– ղումները՝ մինչև 1000 tit!։ Գետային ցանցը համեմատաբար խիտ է երկրի հվ–ում։ Գետերը (Շարի, Լոգոն, Աուկ, Սալամաթ, Բաթհա) անձրևային սե– զոնում հորդանում են, ողողում ընդար– ձակ տարածություններ և առաջացնում ճահիճներ։ Արմ–ում Չադ լիճն է։ Երկրի հս–ի բուսածածկույթից զուրկ քարքարոտ անապատները հվ–ում Փոխարկվում են թՓուտային և կիսաթփուտային ավազա– յին անապատներով։ Ավելի հվ․ տիրապե– տում են սավաննային բուսածածկույթով կարմրագորշ և գորշ հողերը։ Կենդանա– կան աշխարհին բնորոշ են հվ–ում՝ փիղը, ռնգեղջյուրը, ընձուղտը, գոմեշը, առյու– ծը, ընձառյուծը, գետերում՝ կոկորդիլոսը, գետաձին ևն։ Շատ են օձերը, մողեսներն ու միջատները։ Բնակչությունը։ Չ–ում բնակվում են 140 տարբեր ժողովուրդներ և էթնիկական խմբեր։ Բնակչության մոտ 50%–ը կազմում են Կենտրոնական և Արևելյան Սուդանի լեզուներով խոսող ժողովուրդները՝ բա– գիրմի, մբում, մաբա, մի մի և այլք։ Հս–ի անապատներում բնակվում են տաբու ժողովուրդը և արաբներ։ Երկրում տարա– բնակեցված են հաուսա լեզվաընտանի– քին պատկանող տարբեր ժողովուրդներ։ Կան նաև եվրոպացիներ։ Պաշտոնական լեզուները ֆրանսերենն ու արաբերենն են։ Բնակչության կեսից ավելին հետևում է տեղական հավատալիքներին, մնացածը՝ մահմեդականներ են, կան նաև քրիստոն– յաներ։ Պաշտոնական տոմարը գրիգոր– յանն է։ Առավել խիտ է բնակեցված երկրի հվ․ մասը։ Միջին խտությունը 1 կմ2-ւ վրա 3,5 մարդ է (1981), քաղաքային բնակչու– թյունը՝ 15% (1977)։ խոշոր քաղաքներն են Նջամենան, Սարհը, Մունդուն, Աբե– շեն։ Պատմական ակնարկ։ Չ–ի տարածքը բնակեցված է հնագույն ժամանակնե– րից։ IX-XIճդդ․ Չ–ի տա– րածքում գոյություն են ու– նեցել Կանեմ Բոռնու, Վադայի ևն պետություն– ներ։ XIX դ․ վերջից Ֆրան– սիան սկսել է զավթել Չ–ի տարածքը։ 1904-ին Չ․ մտցվել է ֆրանս․ Ուբանգի Շարի–Չադ գաղութի մեջ, որը 1910-ին ընդգրկվել է Ֆրանս․ Հասարակածային Աֆրիկա (ՖՀԱ) գաղութա– յին ֆեդերացիայի մեջ։ 1914-ից Չ․ ինքնուրույն գաղութ էր ՖՀԱ–ի կազ– մում, իսկ 1946-ից՝ Ֆրան– սիայի «անդրծովյան տա– րածք»՝ նույնի կազմում։ 1947-ին ստեղծվել է Չ–ի առաջադիմական կուսակ– ցությունը (ՉԱԿ), որը գըլ– խավորել է Չ–ի անկախու– թյան համար պայքարը։ 1958-ին Չ․ հռչակվել է հանրապետություն Ֆրանս, համագործակցության կազ– մում, 1960-ի օգոստոսից՝ անկախ պետություն։ 1960-ի սեպտեմբերից Չ․ ՄԱԿ–ի անդամ է։ 1960-ա– կան թթ․ Չ–ի զարգացումն ընթացել է ներքին քաղ․ սուր պայքարի պայմաննե– րում։ 1975-ի ապրիլին տե– ղի ունեցավ ռազմ, հեղա– շրջում․ իշխանությունն անցավ Բարձրագույն ռազմ, խորհրդին (Բ№), արգելվեց սահ– մանադրության և քաղ․ կուսակցություն– ների գործունեությունը։ 1979-ին Չ–ի ազգային ազատագրության ճակատ (ՉԱԱՃ․, ստեղծվել է 1966-ին) կազմակեր– պության ջոկատները տապալեցին ԲՌԻ» և իշխանությունն անցավ ռագմաքաղ․ տար– բեր խմբավորումների, որոնցից գլխա– վորները հանդես եկան հօգուտ հասարա– կական և քաղ․ ռեֆորմների, երկրի բո– լոր շրջանների բնակչության համար հա– վասար իրավունքների ապահովման և Չ–ի անկախության ամրապնդման։ Խմբա– վորումների միջև մի շարք բանակցություն– ներից հետո համաձայնագիր կնքվեց Ազ– գային միասնության ժամանակավոր կա– ռավարություն (ԱՄԺԿ) ստեղծելու (որի մեջ հավասար քանակով ներկայացվելու էին տարբեր խմբավորումները), զինված ջոկատները լուծարքի ենթարկելու և հա– մազգային բանակ ստեղծելու, ֆրանս․ զորքերի (որոնք 1960-ին մտցվե[ էին Չ–ի կառավարության խնդրանքով) դուրս բեր– ման ևնի վերաբերյալ։ 1979-ի դեկտեմբե– րին ՄԱԿ–ի Գլխ․ ասամբլեան ընդունեց «Չ–ի վերականգնման, վերելքի և զար– գացման» ծրագիր, որի իրականացմանը պետք է մասնակցեն ՄԱԿ–ի մասնագի– տացված բոլոր կազմակերպությունները; 1979-ի համաձայնությունը չ վերացրեց հակասությունները հասարակական տար– բեր խմբավորումների միջև։ 1980-ի մար–