Չ, հայերեն այբուբենի քսանհինգերորդ տառը։ Անունն է չա։ Ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը՝ տառակերտման սեփական սկզբունքով։ Կազմված է երեք ուղղաձիգ տարրերից, որտեղ կարճը և լայնը նուր– բերով միանում են ձախից, ընդ որում, կարճը՝ վերևից և վերին ծայրից, լայնը՝ ներքևից, նույնպես վերին ծայրից՝ ստո– րին ծայրով թեքված դեպի աջ։ Գրչագիր Չ գրվում է երկու տողագծերի միշև՝ Չ։ Երկաթագիրը կազմելիս, կարճն ու երկարը միմյանց կորով միանալուց բացի, երկարը նույնպես կոր տեսք է ըն– դունում ստորին նուրբի հետ և կազմում Չ։ Բուորգիր Չ կազմվում է գրչագրից, միայն կարճը երկարի վերին ծայրին միա– նում է իր ստորին ծայրով։ Հետագա– յում դյուրագրության հետևանքով կարճը վեր է բարձրանում, իսկ լայնը թեքվում է աշ՝ և գլխիկով նստում տողագծի վրա՝ ճ։ Բոլորգրից են սերում շղագիրն ու նո– տըրգիրը։ Չ նշանագրում է ժամանակակից հայե– րենի առաշնալեզվային [երկկենտրոն (առաշնաեանալեզվային)] հպաշփական շնչեղ խուլ բաղաձայն հնչույթը։ Չ նշանակել է յոթհարյուր և յոթհար– յուրերորդ, բյուրի նշանով (Չ ՛)՝ յոթ մի– լիոն։ Արաբ, թվանշանների ընդունումից հետո էլ օգտագործվել է որպես քանակա– կան և դասական թվական։ Այժմ գործած– վում է միայն որպես դասական թվական։ Ա, Մաթևոսյան
ՁԱԱԴԱԷՎ Պյոտր Ցակովլևիչ (1794– 1856), ռուս մտածող, հրապարակախոս։ Ծնվել է ազնվական ընտանիքում։ 1808– 1811-ին սովորել է Մոսկվայի համալսա– րանում։ Մասնակցել է 1812-ի Հայրենա– կան պատերազմին և ռուս, բանակի 1813–14-ի արտասահմանյան արշավանք– ներին։ 1816-ից Ա․ Պուշկինի մտերիմ բա– րեկամն էր։ 1819-ից դեկաբրիստների գաղտնի ընկերությունների անդամ էր։ 1823-ին մեկնել է արտասահման (եղել է Գերմանիայում, Անգլիայում, Ֆրանսիա– յում), ծանոթացել է Ֆ․ Շեւինգի, Ֆ․ Լա– մեննեի հետ, որոնց կրոնափիլիսոփայա– կան հայացքները խորապես ազդել են Չ–ի վրա։ 1826-ին վերադարձել է Ռուսաս– տան։ 1829–31-ին գրել է «Նամակներ պատմության փիլիսոփայության մասին» (ֆրանս․, հայտնի է «Փիլիսոփայական նամակներ» անվամբ) երկը, որտեղ քննա– դատել է ռուս, ինքնակալությունը,․ ճոր– տատիրությունը։ Նամակներից առաշինի հրապարակման (1836) համար (որն առա– ջացրել է իշխանությունների դժգոհությու– նը) «Տելեսկոպ» ամսագիրը Փակվել է, իսկ Չ․ հայտարարվել խելագար և ընդ– միշտ զրկվել հրատարակվելու իրավուն– քից։ «Խելագարի ջատագովություն» (1837) երկում Չ․ հույս է հայտնել Ռուսաստանի պատմական ապագայի նկատմամբ։ Չ․ մեծապես ազդել է արևմտականների և սչավոնաֆիւների վրա, նպաստել Ա․ Գեր– ցենի, Վ․ Բելինսկու, Մ․ Բակունինի, Ցու․ Աամարինի, Կ․ Կավելինի և ուրիշնե– րի հոգևոր ձևավորմանը։ Երկ․ Соч․ и письма, под ред․ М․ Гершен- зона, т․ 1–2, М․, 1913–14․ ад․ Лебедев А․ А․, Чаадаев, М․, 1965․ ՁԱԴ (Tchad, Chad), անհոսք թույլ աղի լիճ Աֆրիկայում՝ Նիգերիայում, Նիգե– րում, Չաղում և Կամերունում։ ժամանա– կակից լիճը ռելիկտային (մնացուկային) փակ շրամբար է։ Կլիմայի խոնավության մեծացման ժամանակաշրշանում ընդլայ– նել (5–6 հզ․ տարի առաշ մինչև 400 հզ․ կմ2), ապա նորից կրճատել է իր չա– փերը։ Լճի մակերեսը, կախված մակար– դակի տատանումներից (տատանման միշին ամպլիտուդը մոտ 1 մ j տարի է), փոփոխվում է 10 հզ․–26 հզ․ կմ2, ա– ռավելագույն խորությունը համապա– տասխանաբար՝ 4–11 մ սահմաններում։ Գտնվում է 240 մ բարձրության վրա, գո– գավորության մեշ։ Ափերը ցածրադիր են, մեծ մասամբ՝ ճահճացած, հս–ում՝ եզրա– պատված ավազային դյուներով։ Չ–ի մեշ են թափվում Շարի, Կոմադուգու Ցոբե և այլ փոքր գետեր։ Գետաբերանների մոտ շուրը քաղցրահամ է, մյուս մասերում՝ թույլ աղի։ Թույլ հանքայնացումը պայ– մանավորված է ստորգետնյա հոսքերով, շրի մշտական փոփոխումով։ Հազվադեպ շրի բարձր մակարդակի դեպքում տեղի է ունենում նաև լճից մակերևութային հոսք (Բահր էլ Գազել չոր հունով)։ Նշանակալի է ստորգետնյա հոսքը։ Կենդանական աշխարհը հարուստ է։ Կա ձկնորսություն (տարեկան մոտ 100 հզ․ տ)։ Նավա– գնացություն՝ Շարի և Կոմադուգու Յոբե գետաբերանների միշև։