Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/659

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


Երաժշտությունը։ Բնակչության էթնի– կական խայտաբղետության հետևանքով բազմազան է Չ–ի երաժշտ․ մշակույթը։ Չ–ի շատ ժողովուրդների երաժշտ․ ավան– դույթները խստորոշ կարգավորված են, նաև կապված հասարակության կաստա– յական ստորաբաժանման, սոցիալական սահմանափակումների հետ (օրինակ՝ ամեն ոք իրավունք չունի նվազելու այս կամ այն նվագարանը)։ Երաժշտ․ գործիք– ների մեջ մեծ թիվ են կազմում տարբեր ձևերի, փայտից, կավից պատրաստված թմբուկները։ Տարածված են նաև այլ հար– վածային նվագարաններ՝ ճչանակներ, զանգակներ, քսիլոֆոններ։ Փողային գոր– ծիքները, ինչպես և լարայինները (լյուտ– նյա), ըստ երևույթին բերվել են արաբ, երկրներից (ալգաիտա՝ հոբոյի տիպի, կլաոնետ, 230 tfi/–անոց մետաղյա փող)։ Տիպիկ պրոֆեսիոնալ անսամբլի կազմն է՝ ալգաիտա, 2–3 թմբուկ, ինքն իրեն նվա– գակցող երգիչ։ Բազմազան են երգերն ու պարերը, որոնցից շատերը կապված են որոշակի զբաղմունքի (մդոմդանգ՝ որ– սորդների պար), ծեսի (նդոն մբեսի, բայան, կլյագ–թաղման և այլ ծեսերի պա– րեր), տոնակատարության (սաի, բասա– կա, ջոռո–ջոռո)․ բազմաթիվ են նշանավոր իրադարձություններին կամ մարդկանց նվիրված գովերգերը։ Երգերի մեծամաս– նությանը բնորոշ է պենտատոնիկան, կա– տարումը փոխերգով (մենակատար–երգ– չախումբ կամ 2 երգչախմբի փոխերգ)։ Անկախություն նվաճելուց հետո մեծ ուշադրություն է դարձվում երաժշտ․ մշա– կույթի զարգացմանը։ Նջամենայի հա– մալսարանին կից կազմակերպված Ազգա– յին կենտրոնը հավաքում և մշակում է երաժշտ․ բանահյուսությունը։ 1970-ին ստեղծվել է Պարի ազգային անսամբլ (գեղարվեստական ղեկավարն է Նգորիո Բուլետինը), որի հետ է կապված Չ–ի բազ– մաթիվ երաժիշտների, այդ թվում երգիչ– ներ Մագալվան Բետարի, Զայդո Կեմոյի գործունեությունը։ Անսամբլը հյուրախա– ղերով հանդես է գալիս այլ երկրներում (1975-ին եղել է ԱՍՀՄ–ում)։ Գրկ․ Новейшая история Африки, 2 изд․, М․, 1968; Субботин В․ А․, Колонии Франции в 1870–1918 гг․, М․, 1973; Сюре- Каналь Ж․, Африка Западная и Цен– тральная, пер․ с франц․, М․, 1961; Le С о г- п е с J․, Histoire politique du Tchade de 1900 a 1962, P․, 1963; H u g о t P․, Le Tchad, P․, [1965]; Bpisson J․, Histoire de Tchad et de Fort-Archambault, P․, 1966; L՝essor du Tchad, P․, 1969; Gonidec P․ F․, La Re– publique du Tchad, P․, 1971․

ՁԱԴՎԻԿ (Chadwick) Զեյմս (1891–1974), անգլիացի ֆիզիկոս, Լոնդոնի թագավո– րական ընկերության անդամ (1927)։ է․ Ռե– զերֆորդի աշակերտը։ Ավարտել է Ման– չեստրի և Քեմբրիջի համալսարանները։ 1923–35-ին դասավանդել է Քեմբրիջի համալսարանում, եղել Կավենդիշի լաբո– րատորիայի դիրեկտորի տեղակալ։ 1935– 1948-ին՝ Լիվերպուլի համալսարանի պրո– ֆեսոր, 1948-ից՝ Քեմբրիջի համալսարանի Գոնվիլ և Քիզ կոլեջի դիրեկտոր։ Աշխա– տանքները վերաբերում են ռադիոակ– տիվությանը, ատոմային միջուկի ֆիզի– կային։ 1920-ին փորձով հաստատել է, որ միջուկի լիցքը հավասար է տարրի կար– գաթվին։ Ուսումնասիրել է (Ռեզերֆորդի հետ) տարրերի արհեստական Փոխակեր– պումը a-մասնիկների ազդեցությամբ։ Չ–ի ամենամեծ վաստակը նեյարոնի հայտնա– դործումն է (1932), որի համար արժանա– ցել է նոբելյան մրցանակի (1935)։ 1934–> 1935-ին, իր աշխատակից Մ․ Գոլդհաբերի հետ հետազոտել է դեյտրոնի ֆոտոդիսո– ցումը նեյտրոնի և պրոտոնի՝ 7՜Քվանա– ների ազդեցությամբ։ 1943–45-ին գլխա– վորել է Լոս Ալամոսի լաբորատորիայում (ԱՄՆ) ատոմային ռումբի նախագծի վրա աշխատող անգլիացի գիտնականների խումբը։ Երկ․ Радиоактивность и радиоактивные вещества, пер․ с англ․, Л-, 1935․ Գրկ․ Нейтрон․ Предыстория, открытие, последствия, М․, 1975․

ՉԱԴՐԱ (< պարսկ․ չադոր), սպիտակ, կապույտ, երբեմն՝ սև ծածկոց, որով մահ– մեդական կանայք տնից դուրս գնալիս պարուրվում էին ոտքից գլուխ, բաց թող– նելով միայն աչքերը։ Գործածվել է Իրա– նի, Աֆղանստանի որոշ ժողովուրդների կենցաղում, արաբ, երկրներում (Եմեն, Իրաք ևն), Թուրքիայում, Ադրբեջանում և այլուր։ Վերապրուկային ձևով պահպան– վում է Իրանում, Աֆղանստանում և արաբ․ որոշ երկրներում։

ՁԱԹԱԼ ՀՈՒՅՈՒՔ, մ․ թ․ ա․ VII հազա– րամյակի նեոլիթյան խոշոր բնակավայր Առաջավոր Ասիայում (այժմ՝ Թուրքիայի Կոնիա քաղաքից մոտ 54 կմ հվ–արլ․, Քյու– չուքքյոյ գյուղից մոտ 1,5 կվ հվ․)։ Պեղվել է 1961–63-ին՝ անգլիացի հնագետ Զ․ Մել– լարտի ղեկավարությամբ։ Չ․ Հ․ բաղկա– ցած է մշակութային մնացորդներից ար– հեստականորեն առաջացած երկու բլրից, որոնք միմյանցից բաժանվում են Չար– շամբա գետի նախկին հունով։ Արլ․ բլու– րը, որն ունի մոտ 13 հա մակերես, բազ– մաշերտ, օվալաձև (450 Վ և 275 մ տրամա– գծերով) բնակավայր է՝ 17,5 մ առավելա– գույն բարձրությամբ։ Արմ․ բլուրը շրջա– նաձև (մոտ 400 մ տրամագծով), 7,5 մ բարձրությամբ, պղնձաքարային դարի բնակավայր է։ Պեղումները հիմնականում կատարվել են արլ․ բլրում, որի նեոլիթյան շերտերի հաստությունը ավելի քան 19 մ է։ Շուրջ 4 հզ․ մ2 տարածքում պեղված հա– ջորդական 12 շինարարական շերտերից յուրաքանչյուրն առանձին բնակավայր է (գոյատևել են 7–9 դ․)։ Հում աղյուսից կառուցված տները բաղկացած են ուղղան– կյուն հիմքով 1–3 կից սենյակներից, մեծը (մոտ 25–27 մ2) ծառայել է իբրև բնակարան–խոհանոց, փոքրերը՝ պահեստ– ներ։ Չ․ Հ–ից հայտնաբերվել են որսորդու– թյան, անասնապահության զարգացման մակարդակը բացահայտող նյութեր, հա– սարակ խեցի, քարե գործիքներ, զենքեր (դաշույններ ևն) ու զարդեր (նույնիսկ՝ հայելիներ), երկրաչափական նախշերով կավե կնիքներ, փայտե ամաններ։ Չ․ Հ–ի բնակիչներին հայտնի է եղել պղնձի ու արճճի մշակումը։ Պեղված մոտ 40 սրբա– րաններում, որոնք բնակելի սենյակներից տարբերվում են միայն ներքին ձևավոր– մամբ, պահպանվել են աստվածուհիների ու հովազների պատկերներով կավե բարձրաքանդակներ, ցլերի կավե գլուխ– ներ, վայրի ցլի եղջյուրներով կուռքեր։ Կան նաև որմնանկարներ (որսի, մարդ– կանց դիակներ հոշոտող գիշակեր թռչուն– ների և այլ տեսարաններով), հրաբխի ժայթքում պատկերող բնանկար։ Առանձին խումբ են կազմում կավե ու քարե՝ մինչև 30 սմ բարձրությամբ արձանիկները (գե– րակշռում են գազանների մայր աստվա– ծուհուն անձնավորողները)։ Չ․ Տ–ի բնակ– չության մեջ գերիշխել է որսորդ, պաշտա– մունքը, սկսել են ձևավորվել երկրագործ, հավատալիքների տարրերը։ Հանգուցյալ– ներին թաղել են տներում (սովորաբար՝ կավե մահիճների կամ հատակի տակ)՝ կմախքը նախապես մաքրելով փափուկ հյուսվածքներից։ Զարգացած են եղել անդրշիրիմյան աշխարհի վերաբերյալ պատկերացումները (այդ են վկայում յու– րահատուկ գույքն ու թաղման ծեսերը)։ Չ․ Հ–ում հասարակական հիմնական միա– վորը եղել է փոքր ընտանիքը՝ մոր գլխա– վորությամբ։ Չ․ Հ–ի մշակույթը, իր հա– սակակից մյուս մշակույթների համեմա– տությամբ, եղել է առավել զարգացած։ Գրկ․ Массон В․ М․, Неолит Юлсной Турции, в сб․։ Археология старого и нового света, М-, 1966; Mellaart J․, Qatal Hiiyiik West, «Anatolian Studies», v․ 15, 1965; Ն ու յ ն ի, fatal Hiiyiik, A Neolitic Town in Anatolia, L․, 1967․ 9–․ Արեշյան

ՁԱԹԵՐ&Ի Մունիթի Կումար (1890–1977), հնդիկ բանասեր–արևելագետ, հասարա– կական գործիչ։ ժամանակակից հնդկ․ լեզվաբանության հիմնադիր։ Կալկաթայի համալսարանի պրոֆեսոր (1922-ից), հու– մանիտար գիտությունների գծով Հնդկաս– տանի ազգ․ պրոֆեսոր (1964-ից), Դելիի գրական ակադեմիայի պրեզիդենտ (1969-ից), Արևմտյան Բենգալիայի օրենս– դիր խորհրդի նախագահ (1952–65), Եվրո– պայի, Ասիայի, Ամերիկայի մի շարք գիտ․ հաստատությունների և ընկերու– թյունների պատվավոր անդամ, Միջազ– գային հնչյունաբանական միության (Լոն– դոն) նախագահ, Հնդկա–սովետական մշակութային ընկերության արևմտաբեն– գալական բաժանմունքի նախագահ (1969-ից)։ Լոնդոնի և Փարիզի համալսա– րաններում, Կոլեժ դը Ֆրանսում և Արևել– յան կենդանի լեզուների դպրոցում (1919 – 1922) հետևել է հնդեվրոպական, հնդկ,, իրան․, սլավ․, ավստրա–ասիական և դա– սական լեզվաբանության դասընթացնե– րին։ Բենգալերեն, անգլերեն, հինդի և սանսկրիտ լեզուներով հրատարակել է մոտ 900 աշխատություն, որոնցում անդրա– դարձել է բենգալերենի հնչյունաբանու– թյան ու ձևաբանության պատմությանը, հնդարիական լեզուների՝ հատկապես պրակրիտների զարգացմանը, սուբստրա– տի (դրավիդյան և ավստրա–ասիական) ազդեցությանը, միջին և նոր հնդարիա– կան լեզուների բառապաշարին ևն։ «Բեն– գալերենի ծագումն ու զարգացումը» (1926) աշխատությամբ սկզբնավորել է հնդկ․ լեզուների պատմ․ ուսումնասիրությունը։ Չ–ի լեզվաբանական հետազոտություն– ները հիմնված են հնէաբանության, մար– դաբանության, ազգագրության, պատմու– թյան, փիլիսոփայության և մշակույթի տվյալների վրա։ Չ․ գրել է նաև ուղեգրու– թյուններ։ Կապված լինելով Կալկաթայի հայ համայնքի հետ՝ ուսումնասիրել է հա–