Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/660

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

յերենը, մասնավորապես գրաբարը, տպա– գրել հոդվածներ հայոց լեզվի, պատմու– թյան և մշակույթի վերաբերյալ, անդրա– դարձել «Սասունցի Դավիթ» էպոսին։ 1966-ին այցելել է Սովետական Հայաս– տան։ Երկ․ Languages and Linguistic Problem, Oxf․, 1945; Indo-Aryan and Hindi, Calcutta, 1960; Armenian Hero-Legends, and the Epic of David Sasun, Calcutta, 1961; Languages and Literatures of Modem India, Calcutta, 1963; Select Papers, v․ 1, Delhi, 1972․ Վ․ Առաքեչյան

ՉԱԹԻՆ, լեռնագագաթ ՀՍՍՀ–ում, Դու– գարաց լեռնաշղթայում։ Կազմված է հրա– բխածին ապարներից (պորիֆիրիտներ, տուֆաբրեկչիաներ)։ Բարձրությունը 2244 մ է։ Ստորին լանջերն անտառապատ են, ավելի բարձր տարածված են լեռնային մարգագետիններ։ Ամառային արոտա– վայր է։

ՉԱԼԱԲԻ ՔՅՈՒՎԱ (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), XVIII դ․ 1-ին երեսնամյակի Արցախի ազա– տագրական պայքարի մասնակից։ 1723-ի դեկտեմբերին, Պետրոս I-ի պատվիրակ Իվան Կարապեաին Բաքվից ուղեկցել է Ղարաբաղ (սղնախներ)։ Պետրոս 1-ին հասցեագրված Իոսմսայի մելիքների ռազմ, օգնության նամակ–խնդրագիրը, Անտոն քահանա Առաքելյանի և շամախե– ցի Պետրոս քահանայի հետ, 1724-ի նոյեմ– բերին հասցրել է Պետերբուրգ։ Սակայն պատվիրակությունը ռազմ, օգնության փո– խարեն ռուս, արքունիքից ստացել է Ղա– րաբաղի հայերին Կասպից ծովի ափերը գաղթեցնելու առաջարկություն և համա– պատասխան հրովարտակով 1725-ի մա– յիսին վերադարձել Ղարաբաղ։ Դրվել է նոր խնդրագիր, նամակատարությունն այս անգամ վստահվել է միայն Չ․ Ք–ին։ Վերջինս հանձնարարությունը կատարե– լուց հետո 1726-ին իր հետ Ղարաբաղ է բերել Եկատերինա I-ի հուսադրող նամա– կը և ռազմ, օգնության բանավոր խոստու– մը։ Սակայն Սերձկասպյան ռուս, զորքերի հրամանատար Վ․ Վ․ Դոլգորուկովը հրա– ժարվել է առանց Եկատերինա I-ի հրամա– նի զորքեր ուղարկել Ղարաբաղ, և 1727-ին Չ․ Ք․ երրորդ անգամ է ուղեորվել (Բաղի յուզբաշու ուղեկցությամբ) Պետերբուրգ, բայց դարձյալ նրա առաքելությունը ար– դյունք չի տվել։ Գրկ․ Աբրահամյան Ա․, Մի էշ Անդր– կովկասի ժողովուրդների U հայ–ռուսական հարաբերությունների պատմությունից, Ե„ 1953։ Լ և Ո, Երկ․ Ժող․, հ․ 3, գիրք 2, Ե․, 1973։ Э յ о в Г․, Сношения Петра Великого с ар– мянским народом, СПБ, 1898․

ՅԱԼԱԲՅԱՆ Ստեփան Հովհաննեսի (1896* Աստրախան –1921, Դարալագյազ), Ան– դըրկովկասի հեղափոխական շարժումնե– րի մասնակից։ ՍՍԿԿ անդամ 1918-ից․ Ավարտել է Աստրախանի Սոբոլհյան ռեա– լական, ապա՝ Ալեքսեևյան ռազմ, ուսում– նարանները, սովորել՝ Լազարյան ճեմա– րանում։ 1916-ին զորակոչվել է բանակ, 1917-ին ծառայել է Աստրախանում, բոլ– շեիկյան ագիտացիա տարել գնդի զորա– մասերում, մասնակցել զինվորական հու– զումներին, ընտրվել զինվոր ակ ան–ք ա– ղաքացիական կոմիտեի անդամ։ 1917-ի ամռանը ձերբակալվել է U ուղարկվել ռումին, ռազմաճակատ։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո ընտրվել է Կով– կասյան 2-րդ կորպուսի կորպուսային կոմիտեի անդամ, դարձել նրա նախագա– հը։ 1918-ի մարտին վերադարձել է Աստրա– խան, նշանակվել ֆինանս, կոմիտեի կո– լեգիայի անդամ, ընտրվել կուսակցու– թյան Աստրախանի կոմիտեի քարտուղար։ 1918-ի հոկտեմբերին գործուղվել է Սա– րատով և 12-րդ բանակի կազմում մաս– նակցել դենիկինյան զորքերի դեմ կռիվ– ներին։ Աստրախանի պաշտպանության օրերին եղել է քաղաքի ռազմահեղափո– խական կոմիտեի նախագահ Ս․ Մ․ Կիրովի անձնական քարտուղարը և 11-րդ բանակի ք աղբ աժնի հրահանգիչ։ 1919-ի սեպտեմ– բերից Չ․ 11-րդ բանակի 7-րդ հեծյալ դի– վիզիայի շտաբի քաղ․ կոմիսար էր, ապա՝ 28-րդ գնդի կոմիսարը։ 1919-ի վերջին ուղարկվել է Ադրբեջան։ 1921-ին մաս– նակցել է Հայաստանի քաղաքացիական կռիվներին և զոհվել։ Աստրախանի փո– ղոցներից մեկը կոչվում է Չ–ի անունով։ վ․ Գրիգորյան

ՉԱԼԸՒՅԱՆ Վրթանես (1803–1834), հայ լեզվաբան։ Վիեննայի Մխիթարյան միա– բանության անդամ։ 1827-ին լույս են տե– սել Չ–ի աշխարհաբարից և թուրքերենից գրաբար թարգմանելու մի ձեռնարկ՝ «Կըր– թություն գործնական հայկական գրոց բարբառո ըսա յուրաքանչյուր կանոնաց նորոգ քերականության», և «Քերականու– թյուն հայկազնյան լեզվի» աշխատությու– նը, որը 1885-ին Ա․ Այաընյանի կողմից վերամշակվելուց հետո դարձել է դասա– կան գրաբարի ուսումնասիրության լա– վագույն աղբյուրներից մեկը։ «Քերակա– նություն․․․»^ ունի երկու մաս՝ ձեաբա– նության («խոսքի մասանց վրա ընդհան– րապես») և շարահյուսության («Համա– ձայնության վրա»)։ Չ․ ընդունում է 8 խոս– քի մաս, տարբերակում անվան 10 հոլով, 9 հոլովում։ Աշխատության մեջ քննում է հնչյունափոխության դեպքերը, առանձ– նացնում դերանունների 4 էական տե– սակ։ Բայի (դիմավոր) հատկանիշներն է համարում սեռը (չորս), ժամանակը, եղանակը, թիվը, դեմքը։ Տարբերում է 4 լծորդություն։ Չ–ի «Քերականություն․․․»-ը ունեցել է 9 հրատարակություն։ Գրկ․ Ջահուկյան Գ․ Բ․, Գրաբարի քերականության պատմություն (XVII – XIX դդ․)» Ե․, 1974։ Բարսեզյան Հ․ IV․, Հայերենի խոսքի մասերի ուսմունքը, Ե․, 1980։ Խ․ Կարադեչյան

ՉԱԼԹԻԿՏԱՆ Հովհաննես Հակոբի (22․11․ 1902, Կարս –8․3․1972, Երևան), հայ սո– վետական քիմիկոս։ ՀՍՍՀ ԳԱ թղթակից անդամ (1961), ՀՍՍՀ գիա․ վաստ․ գոր– ծիչ (1961)։ ՍՍԿԿ անդամ 1947-ից։ Ավար– տել է Երևանի համալսարանի գյուղատնտ․ ֆակուլտետը (1927)։ Աշխատել է Լ․ Ման– դեչշաամի (Սոսկվա, 1930), ապա գերմ․ քիմիկոս Կ․ Ֆայանսի (Մյունխեն, 1931) ղեկավարությամբ։ Եղել է Երևանի պոլի– տեխնիկական ինստ–ի քիմ․ ֆակուլտետի դեկան (1932–33)։ Մասնակցել է քլորա– ջրածնի սինթեզի ՍՍՀՄ–ում առաջին կիսա– գործարանային սարքի ստեղծման և Երե– վանի «Սովպրեն» գործարանում այն ներ– դնելու աշխատանքներին։ 1937-ից աշխա– տել է Երևանի համալսարանում (1940-ից ֆիզիկական քիմիայի ամբիոնի վարիչ)։ Հ․ Հ․ Չալթիկյան Վ․ Կ․ Չալոյան Գիտ․ աշխատանքները հիմնականում նվիրված են ֆիզիկական քիմիայի՝ մաս– նավորապես քիմ․ կինետիկայի հարցե– րին։ Ս․ Ղամբարյանի ղեկավարությամբ սկսած ամինների և բենզոիլ պերօքսիդի փոխազդեցության մեխանիզմի ուսումնա– սիրությունը (1927) կանխորոշեց Չ–ի հե– տագա աշխատանքների հիմնական ուղ– ղությունը և ֆիզիկական օրգ․ քիմիայի դպրոցի ստեղծումը ՀՍՍՀ–ում։ Կարևոր նշանակություն ունեն կուպրոկատալի– տիկ ռեակցիաների բնագավառի հետա– զոտությունները, որոնց շնորհիվ բացա– հայտվեցին կինետիկորեն ակտիվ կոմպ– լեքսի բաղադրությունը և ռեակցիաների մեխանիզմը։ Չ․ զբաղվել է նաև ուժեղ էլեկտրոլիտների, մետաղ–վակուում բա– ժանման մակերևույթում վոլտապոտեն– ցիալի (1931–36), ացետիլենի դիմերման, վինիլացետիլենի հիդրոքլորման կատա– լիտիկ ռեակցիաների մեխանիզմի հետա– զոտություններով (1939–48)։ Չ․ առաջին– ներից է արտահայտել ամին–պերօքսիդ ռեակցիայի միաժամանակ ռադիկալային և ոչ ռադիկալային մեխանիզմով ընթա– նալու մասին վարկածը, որն այժմ համ– ընդհանուր ճանաչում է գտել։ Նրա նա– խաձեռնությամբ 1959-ին համալսարանի ֆիզիկական քիմիայի ամբիոնին կից ստեղծվել է պոլիմերման պրոցեսների կինետիկայի պրոբլեմային լաբորատո– րիա, որի ղեկավարն էր մինչև կյանքի վերջը։ Ռադիկալային և էմուլսիոն պո– լիմերման ռեակցիաների օրինաչափու– թյունների և այդ ռեակցիաներում որպես հարուցիչներ ամին–պերօքսիդ համակար– գերի հետազոտություններն ունեն գի– տական և կարևոր կիրառական նշանակու– թյուն։ Պարգևատրվել է Լենինի շքանշա– նով (1962)։ Երկ․ Ֆիզիկական քիմիայի պրակտիկում, 2 հրտ․, Ե․, 1969։ Ֆիզիկական քիմիա, Ե, 1975։ Copper Catalytic Reactions, N․ Y․, 1966․ Ն․ Բեյչերյան

ՁԱԼԹԻՐ, հայաբնակ գյուղ ՌՍՖՍՀ Ռոս– տովի մարզի Մյասնիկյանի շրջանում, Դոնի Ռոստովից 18 կմ հս–արմ․։ Չ–ում կա 2 կոլտնտեսություն, որոնք զբաղվում են հացահատիկի, արևածաղկի, բանջարե– ղենի մշակությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ, թռչնաբուծությամբ։ Ունի 2 միջնակարգ և 2 ութամյա դպրոց, մշակույթի տուն, կապի բաժանմունք, կինոթատրոն, հիվանդանոց, մանկա– մսուր–մանկապարտեզ։ Պահպանվել է հայ– կական եկեղեցի։ Հիմնադրել են Ղրիմից եկած հայերը, 1778-ին։ 911ԼԻ43ԱՆ Գրիգոր Սարգսի (ծն․ 25․8․ 1920, Իզմիթ, Թուրքիա), հայ սովետական