Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/662

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


հովենի դաշնամուրի 32 դո մինոր վարիա– ցիաները։ 9ԱԿՈՎՍ4Ի Ալեքսանդր Բորիսովիչ [ծն․ 13(26)․8․1913, Պետերբուրգ], ռուս սովե– տական գրող, հասարակական գործիչ։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1973)։ ՍՄԿԿ անդամ 1941-ից։ Ավարտել է Մ․ Գորկու անվ․ գրականության ինստ–ը (1938)։ «Ինոստրաննայա լիտերատուրա» ամսագրի (1955–63) U <Լիաերաւոուբնա– յա գազեաա> թերթի (1962-ից) գլխ․ խըմ– բագիր։ ՍՍՀՄ ԳՄ քարտուղար (1962-ից)։ Առաշին գեղարվեստական ստեղծագոր– ծությունը <Այդ եղել է Լենինգրադում» (1944), «Լիդա» (1945), «Խաղաղ օրեր> (1947) եռերգությունն է, որը նվիրված է Լենինգրադի հերոսական պաշտպանու– թյանը։ «Մեզ մոտ արդեն առավոտ է» (1949, ՄՍՀՄ պետ․ մրցանակ, 1950) վեպը տոգորված է պատերազմից հետո Հարա– վային Սախալինի սոցիալիստական վե– րափոխման պաթոսով։ Չ․ գրել է նաե «Կյանքի տարին» (1956) և «ճանապարհ– ներ, որ ընտրում ենք» (1960) վեպերը, «Հեռավոր աստղի լույսը» (1962), «Հարս– նացուն» (1966) վիպակները։ «Բլոկադա» (ԳԻՐՔ 1–5, 1968–75, լենինյան մրցա– նակ, 1978, հայ հրտ․, գիրք 1–3, 1973– 1977) վեպում Չ․ տվել է Լենինգրադի հա– մար մղված ճակատամարտի պատմ․ նշա– նակությունը, սովետական զինվորների բարոյաքաղաքական գերազանցությունը թշնամու նկատմամբ։ «Հաղթանակ» (գիրք 1–3, 1980–82, հայ․ հրտ․, գիրք 1–2, 1981–82) քաղ․ վեպը պատմում է ետ– պատերազմյան շրջանի երկու պատմ․ կարևորագույն իրադարձությունների՝ 1945-ի Պոտսդամի կոնֆերանսի և 1975-ի Հելսինկիի եզրափակիչ ակտի մասին։ Չ․ հանդես է եկել նաև որպես հրապարակա– խոս («Երջանի՜կ են արդյոք հոգով աղ– քատները», 1970)։ ՍՍՀՄ VII–X գումա– րումների Գերագույն սովետի դեպուտատ։ ՍՄԿԿ Կենտկոմի անդամության թեկնա– ծու 1971-ից։ Պարգևատրվել է Լենինի 2, Հոկտեմբեր– յան հեղափոխության և այլ շքանշաննե– րով։

ՉԱՀԱՆԳՉԻ, գյուղ Արևմտյան Հայաստա– նում, էրզրումի վիլայեթի Քղի գավառում։ 1909-ին ուներ մոտ 100 տուն (700 շունչ) հայ բնակիչ։ Զբաղվում էին անասնապա– հությամբ և երկրագործությամբ։ Գյուղում կար եկեղեցի և դպրոց։ Բնակիչները տե– ղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամա– նակ։ Նրանց մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Փրկվածներն ապաստանել են Արևելյան Հայաստանում։

ՁԱՂԱՓԱՅ, Զ ա ղ ա թ ա յ (ծն․ թ․ անհտ․–1242), մոնղ․ խան։ Չինգիզ խա– նքւ երկրորդ որդին։ Մասնակցել է հոր ար– շավանքներին։ Նվաճած տիրույթները բա– ժանելիս (1224) հորից ստացել է միջինա– սիական տիրույթների մի մասը [տես Չաղաթայի (Ջաղաթայի) աչուս]։ Չ–ի ռազմակայանը գտնվել է Իլ գետի հով– տում։ Չ․ համարվել է մոնղոլների սովո– րութային իրավունքի լավագույն գիտակ, խստորեն հետևել է իրեն ենթակա մարզե– րում մոնղ․ օրենքների կիրառմանը։

ՁԱՂԱԹԱՅԻ (ՋԱՂԱԹԱՏԻ) ՈՒԼՈՒՍ, մոն– ղոլների ասիական այն տիրույթների ընդ– Ա, Բ․ Չակովսկի Լ․ Չամիչյաե հանուր անվանումը, որոնք 1224-ի բա– ժանմամբ տրվել են Չինգիզ խանի Չաղա– թայ որդուն և նրա ընտանիքին՝ իբրև ժա– ռանգական տիրույթ։ Ընդգրկել է Մավե– րաննահրը (Ամուդարյայի և Սիրդարյայի միջագետքը), Ցոթնագետքը (Սեմիրեչիե) և Կաշգարը։ Մեծ խան Մանգուի (Մունքե) հրամանով 1251-ին Չաղաթայան դինաս– տիայի չափահաս անդամների մեծ մասը կոտորվել է։ Չ․ ու․ իրար մեջ բաժանել են Մանգուն և Բաթու խանը, որին անցել է Մավերաննահրը։tXIIItդ․ 60-ական թթ․ Չաղաթայի թոռ Ալղուն վերականգնել է Չ․ ու․։ Չաղաթայանները երկարատև պատերազմներ են մղել Ոսկե հորդայի և իւխանության դեմ (իլխանության զորքի կազմում Չաղաթայանների դեմ կռվել են հայ–վրաց․ զորամիավորումներ)։ Չ․ ու–ի միասնությունն ամրապնդելու՝ տարբեր խաների փորձը չկարողացավ կասեցնել ֆեոդ, մասնատվածությունը։ Արդեն XIV դ․ 40-ական թթ․ Չ․ ու․ տրոհվեց մի շարք ֆեոդ, տիրույթների, իսկ Լենկթեմուրի պետության կազմավորմամբ Չաղաթայան– ների իշխանությունը Մավերաննահրում դադարեց։ Գրկ․ Бартольд В․ В․, Очерк истории Семиречья, Фрунзе, 1943․ 9ԱՂԼՈՒ, գյուղ Արևմտյան Հայաստանում, էրզրումի վիլայեթի Կարաքիլիսե գավա– ռում։ 1909-ին ուներ 35 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ (հիմ– նականում՝ հացահատիկի մշակությամբ), անասնապահությամբ և արհեստներով։ Բնակիչները տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Փրկվածներն ապաստանել են Արևելյան Հայաստանում։

ՅԱՄԱՆ, քեմոն, քիմոն (Carum), նեխուրազգիների (հովանոցավորների) ընտանիքի երկ– և բազմամյա խոտաբույ– սերի ցեղ։ Տերևները՝ կրկնակի, երբեմն՝ եռակի փետրաձև։ Ծաղկաբույլը հովանոց է, պատյանով կամ առանց պատյանի։ Ծաղիկները՝ սպիտակ կամ վարդագույն։ Պտուղը երկարավուն է, ձվաձև, կազմված երկու պտղիկներից։ Հայտնի է մոտ 30 տեսակ՝ տարածված Ասիայում և Եվրոպա– յում։ ՄՍՀՄ–ում՝ 10 տեսակ։ Մշակվում է Չ․ սովորականը (C․ Carvi), եր– կամյա (կան նաև միամյա սորտեր), եթե– րայուղատու, մեղրատու բույս է։ Առաջին տարում առաջանում է մսալի արմատ՝ մեր– ձարմատային տերևների վարդակով։ Երկ– րորդ տարում զարգանում է հարթ ճյուղա– վորված, 30–80 սմ բարձրությամբ ցողու– նը (ինչպես նաև բազմաթիվ ընձյուղները), վերջանում ծաղկաբույլով (բարդ հովա– նոց)։ Սերմերը պարունակում են 3–7% եթերայուղ (լիմոնեն և կարվոն, օգտա– գործվում են հրուշակեղենի, օծանելիքի, օճառի, լիկյորների, օղու արտադրության, ինչպես նաև բժշկության մեջ) և 18–20% տեխ․ յուղ։ Ք ու ս պ ը արժեքավոր խտաց– րած կեր է։ Չ–ի սերմերից պատրաստում են նաև մսապուխտների համեմունք։ ՍՍՀՄ–ում Չ–ի արտադրական ցանքերը հիմնականում գտնվում են Ուկր․ ՍՍՀ–ում՝ խմելնիցկու և Լվովի մարզերում։ Բերքատ– վությունը 15–25 ց/հա է (տես նաև Հա– մեմոմւըային բույսեր)։ Կ․Սահրադյան

ՉԱՄԴՈՒՐԱ, հայաբնակ գյուղ Վրաց․ ՍՍՀ Ախալքալաքի շրջանում, շրջկենտրոնից 2 կմ արմ․։ Միավորված է Վաչիանի սովե– տական տնտեսության հետ; Զբաղվում են անասնապահությամբ, կարտոֆիլի, հա– ցահատիկային կուլտուրաների, բանջա– րեղենի մշակությամբ, այգեգործությամբ։ Ունի ութամյա դպրոց, գրադարան, ակումբ, բուժկայան։ Հայերը եկել են էրզրումի նահանգից, 1829-ին։ 9ԱՄԻՁ, արևի տակ կամ ստվերում չորաց– րած խաղող։ Չորացնում են 20% –ից ոչ ցածր շաքարայնությամբ խաղողի տեսակ– ները։ Սերմերով խաղողի չորացումից ստանում են Չ․ (գերմիան, վասարգա, չիլյաղի), իսկ անսերմերից՝ քիշմիշ (սաբզա, սոյաղի, շիգանի ևն)։ Չորացման ժամկետը կրճատելու և գույնը բացելու համար խաղողի որոշ տեսակներ չորացնե– լուց առաջ մի քանի վայրկյան եփում են թույլ հիմնային լուծույթի մեջ։ Չ–ին գեղե– ցիկ գույն տալու համար խաղողի սպիտակ սորտերը ծխահարում են ՏՕշ–ով։ ՍՍՀՄ–ում Չ–ի արտադրությունը կենտրո– նացած է Ուզբեկ․, Տաջիկ, և Թուրքմեն․ ՍՍՀ–ներում։ Արտասահմանում Չ․ է ար– տադրվում Եվրոպայի հվ–ում, Հարավա– յին Աֆրիկայում, Ավստրալիայում և այլուր։ Չ․ Հայաստանում պատրաստվում է վաղնջագույն ժամանակներից։

ՁԱՄԻՁՅԱՆ (Չամչյան) Լուիջի Հակոբ (Ջակոմո) (27․8․1857, Տրիեաո – 2․1․ 1922, Բոլոնիա), հայազգի քիմիկոս։ Ապ– րել և աշխատել է Իտալիայում։ Ծնվել է Հակոբ Չամիչյանի և Կարոլինա Գեցցոյի ընտանիքում։ Մ․ Չամչյանի ազգականն է։ Սկզբնական կրթությունն ստացել է Տրիես– ւոում, սովորել է Վիեննայի համալսարա– նում և պոլիտեխնիկումում (1874–75), ապա՝ Հեսսենի համալսարանում, ուր ստացել է փիլ․ դոկտորի գիտ․ աստիճան (1880)։ Հռոմի համալսարանում աշխա– տակցել է (1880–87) Ս․ Կանիցարոյին։ 1887-ից՝ Պադուայի, իսկ 1889-ից՝ Բոլո– նիայի համալսարանների պրոֆեսոր։ Չ․ առաջադեմ հասարակական գործիչ էր, գիտնականների միջազգային համագոր– ծակցության ջատագով։ Չ․ առաջարկել է որպես էներգիայի աղբյուր օգտագոր– ծել արևի ջերմային և լուսային էներ– գիան, բույսերից սովորել և արդյունաբե– րության մեջ ներդնել սինթեզի լուսա– քիմիական եղանակները, ստեղծել ար– տադրություն «առանց մրի, առանց ծըխ– նելույզի»։ Քիմ․ տարրերի էմիսիոն սպեկ– տըրների համեմատական ուսումնասի– րության (1877–80) հիման վրա Չ․ առա– ջարկել է վարկած, որն ավելի ուշ ապա– ցուցվեց քվանտային մեխանիկայի կիրառ–