Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/661

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

դերասան, ռեժիսոր, գրող, ասմունքող։ ՀՍՍՀ արվեստի վաստ․ գործիչ (1977)։ 1953-ին ավարտել է Երեանի գեղարվես– տաթատերական ինստ–ը։ Աշխատել է Աշ– տարակի (1940–46), Երեանի պատանի հանդիսատեսի (1946–53), Սունդուկյա– նի անվ․ (1953–59) թատրոններում։ 1959-ից աշխատում է Հայաստանի հե– ռուստատեսության և ռադիոհաղորդում– ների պետ․ կոմիտեում (ֆոնդային դրա– մատիկ․ հաղորդումների բաժնի վարիչ և գլխ․ ռեժիսոր)։ Հայկ․ ռադիոթատրոնի նախաձեռնողներից է։ Չ–ի ռադիոբեմա– դրություններից են՝ Հ․ Քոչարի «Կարոտ», «Նահապետը», Ֆ․ Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը», Կ․ Զարյանի «Նավը լե– ռան վրա», Շանթի «Հին աստվածներ», Մ․ Գալշոյանի «Կանչը»։ Լույս են տեսել «Բաբախումներ» (1954), «Իմ սիրտը» (1958), «Խաղաղ ափեր» (1964) բանաստեղ– ծությունների և «Սպիտակ կատու» (1981) պիեսների ժողովածուները։ Տարբեր թատ– րոններում բեմադրվել են Չ–ի «Երագիկ» (1957), «Սարսեցի փեսան» (1966), «Մենք, նրանք և մյուսները» (1970), «Հայր Տո– նապետի մենախոսությունը» (1976, Հ․Մել– քոնյանի հետ), հեռուստատեսությամբ՝ «Ծաղկած խնձորենիների ձմեռը» (1980) և այլ պիեսներ։ Դերերից են՝ Աբովյան (Դ․ Գագազյանի «Խաչատուր Աբովյան»), Նեզնամով (Ա․ Օստրովսկու «Անմեղ մե– ղավորներ»), ժան Վալժան («Թշվառներ», ըստ Վ․ Հյուգոյի)։

ՁԱԼՈՏԱՆ վազգեն Կարապետի [7(20)․1․ 1905, Ալեքսանդրապոլ (այժմ՝ Լենինա– կան)–24․3․1981, Երեան], հայ սովետա– կան փիլիսոփա, հայ պատմափիլիսոփա– յական գիտության հիմնադիրներից։ Փիլ․ գիտ․ դ–ր (1945), ՀՍՍՀ ԳԱ թղթակից անդամ (1965), գիտ․ վաստ․ գործիչ (1967)։ Ավարտել է Երեանի պետ․ համալսարանի պատմագրական ֆակուլտետը (1926)։ 1938-ից աշխատել է ՀՍՍՀ ԳԱ փիլ–յան և իրավունքի ինստ–ում որպես ավագ գիտ․ աշխատող։ Չ–ի աշխատությունները նվիր– ված են հին և միջնադարյան շրջանի հայ մտածողների աշխարհայացքի վերլուծու– թյանը և հայ փիլ–յան պատմության ամ– բողջական ուսումնասիրությանը («Հա– յոց փիլիսոփայության պատմություն», 1959, ռուս․), միջնադարի գաղափարախո– սության և մշակույթի ընդհանուր տեսա– կան U մշակութաբանական խնդիրների հետազոտությանը («Վերածնության շըր– ջանի հայ փիլիսոփայության պատմու– թյուն», «ՍԳ», 1944, No 6–7, «Հայկական ռենեսանս», 1963, ռուս․)։ Նա Դավիթ Ան– հաղթի փիլիսոփայության առաջին ուսում– նասիրության հեղինակ է («Դավիթ Ան– հաղթի փիլիսոփայությունը», 1946, ռուս․)։ Արևելքի և Արևմուտքի ժողովուրդների փիլ․ մտքի կապերի և փոխներթափանց– ման հարցերն են լուսաբանված «Արևելք– Արևմուտք» (2 հրտ․, 1979, ռուս․, 1980, լեհ․) գրքում։ Հրատարակել է Եզնիկ Կող– բացու«Եղծ աղանդոց» («Գիրք հերքմանց», թրգմ․ գրաբարից ռուս․, ծնթգր․) և Հով– հան Որոտնեցու [«Վերլուծութիւն «Ատո– րոգութեանց» Արիստոտէլի», թրգմ․ գրա– բարից ռուս․ (Ա․ Ա․ Ադամյանի հետ), հա– վաքական տեքստը և ծնթգր․] երկերի բնա– գրերը։ ՀՍՍՀ ԳԱ Մեսրոպ Մաշտոցի անվ․ մրցանակ (1977)։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։ Երկ․ Հայկական* ււենեսանս, Ե․, 1964։ Հա– յոց ՓիլիսոՓայության պատմություն, Ե․, 1975։ К вопросу об учении Езника Кохпеци, армян– ского философа пятого века, Е․, 1940; Диа– лектика, ее законы и категории в истории армянской философии, Е․, 1971; Развитие философской мысли в Армении, М-, 1974; Философия Давида Непобедимого и влияние ее на мыслителей последующих веков, Е․, 1980․ Ս․ Արևշատյան․ 9ԱՒ£Ր£ԱԲԱ, լեռներ Հայկական լեռն– աշխարհում, Ներքին Տավրոսի լեռնային համակարգում։ Ջրբաժան է Օլթի և Արաքս գետերի միջև։ Տեկտոնական հրաբխային լեռնազանգված է։ Երկարությունը մոտ 80 կմ է, առավելագույն բարձրությունը՝ 2885 մ (Գյուլյուդաղ լեռ)։ Կազմված է պլիոցեն–անթրոպոգենի բազալտային լա– վաներից։ Կլիման չափավոր ցամաքային է։ Տարածված են լեռնային տաՓաստան– ներն ու մարգագետինները։

ՁԱՒՄԱԻ*, գյուղ ՀՍՍՀ Ամասիայի շրջա– նում, շրջկենտրոնից 7 կմ հվ–արմ․։ Միա– վորված է Մաղարաջուղի անասնապահա– կան սովետական տնտեսության հետ։․ Չախմախ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադա– րան, բուժկայան։ Չ–ում պահպանվել են Մ․ Աստվածածին եկեղեցու (YII դ․) ավե– րակները։ Այն կառուցված է եղել սրբա– տաշ տուֆից, շարքերի հորիզոնական կա– րաններն ունեցել են եզրակոսներ։ Եկե– ղեցին փոքր խաչաձև գմբեթավոր կառուց– վածք էր, որի խաչաթևերը դրսից և ներ– սից ուղղանկյուն էին (բացառությամբ արլ․, որտեղ բեմի պայտաձև հատակա– գծով խորանն էր)։ Պատերին կան շինարար վարպետների նշանագրեր։ Գրկ․ Գրիգորյան Վ․* Հայաստանի վաղ միջնադարյան կենտրոնագմբեթ փոքր հուշարձանները, Ե․, 1982։ ՁԱԻ՚ՄՈհՍ, հայաբնակ գյուղ Մեծ Հայքի Տայք նահանգի Բերդաց Փոր գավառում, Քանակից մոտ 8 կմ հյուսիս։ Այժմ՝ ավե– Ջախմուսի եկեղե– ցու հատակագիծը րակ։ Չ–ի քաոախորան, կենտրոնագմբեթ, չորս անկյուններում ավանդատներով եկեոեօու կառուցման ժամանակը հայտնի չէ, սակայն նրա ճարտ․ առանձնահատկու– թյունները բնորոշ են Հայաստանի VII դ․ հուշարձաններին։ Մրբատաշ քարից շար– ված պատերը պահպանվել են 2 մ բարձրու– թյամբ։ Ներսից պայտաձև խորանները դրսից եռանիստ են։ Մուտքերը երեքն են՝ հս․, հվ․, և արմ․ խորաններից։ Ներ– սից և դրսից բազմանիստ ավանդատները գմբեթատակ տարածությանը կապվում են հատակագծում երեք քառորդ շրջանա– գծով խորշերով, որի շնորհիվ Չ–ի եկեղե– ցին հորինվածքով դառնում է «Հռիփսի– մեատիպ» կառույցների տարբերակներից մեկը։ Մ․Հասրաթյան

ՁԱՒՐՈհՒԱՁէ (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), XII դ․ վրացի բանաստեղծ–ներբողագիր։ Թամար թագուհուն իդեալականացնող «Թամարիանի» ներբողների ժողովածուի հեղինակը։ Չ–ի ոտանավորը իր ստեղծո– ղի անունով ստացել է չախրուխաուլի անունը և լայնորեն տարածված է եղել վրաց․ դասական պոեզիայում։ Երկ․ Тамариани, Тб․, 1943․ Ձ1ԼԿԼԱՅՍ Մարիս Ալբերտի (ծն․ 16․4․ 1940), լատվիացի սովետական բանաս– տեղծ, թարգմանիչ։ Ավարտել է Լատվիա– յի համալսարանի պատմաբտնասիրական ֆակուլտետը (1964)։ Հրատարակվել են նրա «Երկուշաբթի» (1965), «Հետիոտն և հավիտենություն» (1967), «Խոտի օրը» (1971), «Անտառային աղավնու կանչը» (1979) և բանաստեղծությունների այլ ժո– ղովածուներ։ Չ–ի պոեզիան աչքի է ընկնում քաղաքա– ցիական պաթոսով, կենսահաստատման ուրույն փիլիսոփայությամբ, նոր արտա– հայտչամիջոցների որոնումով։ Չ․ գրել է Հայաստանին նվիրված բա– նաստեղծությունների շարք («Հայաստանը անցորդին», «Խաչքարի ձայնը», «Մագաղա– թի թերթիկների ձայնը», «Քամիներից է Փրկվել քարը»), «Վերադարձ դեպի Հա– յաստան» պոեմը, որոնց հայ․ թարգմա– նությունները 1968–74-ին լույս են տեսել հայկ․ մամուլում։ Մասնակցել է «Սուրբ Է%հողը քո» (1974) սովետահայ պոեզիայի անթոլոգիայի հրատարակությանը։ Չ–ի թարգմանությամբ լույս են տեսել Գրիգոր Նարեկացու, Ա․ Իսահակյանի, Ե․ Չարեն– ցի, Պ․ Սևակի, Գ․ էմինի, Զահրատի, Հ․ Գրիգորյանի, Ա․ Ավագյանի, Դ․ Հով– հաննեսի և ուրիշների ստեղծագործու– թյունները։ Հանդես է եկել նաև հայ իրա– կանության ու մշակույթի վերաբերյալ հոդվածներով ու ակնարկներով։ Երկ․ Նվագիր, ծղրիդ, Ե․, 1976։ Ա․ Թոփչյան

ՁԱԿՈՆԱ (իսպ․ chacona, իտալ․ ciaccona), հինավուրց իսպանական պար։ Հայտնի է XVI դարից։ XVII դարից ստացել է հանդի– սավոր բնույթ։ Տեմպը դանդաղ է, չափը՝ եռամաս։ ժ․ Բ․ Լյուլլիի բալետներում օգ– տագործվել է որպես եզրափակիչ համար։ XVII– XVIII դդ․ կազմավորվել է որպես նվագարանային պիես՝ շարունակ պահ– վող թեմայի հետ ընթացող վարիացիանե– րով, մոտիկ պասսակաւիային։ Առանձնա– պես հանրաճանաչ են դարձել Թ․ Վիտա– լիին վերագրվող ջութակի Չ․ բասի հետ և Յո․ Ս․ Բախի մենակատար ջութակի Չ․ ռե մինոր պարտիտից։ Չ–ի ձևով գրվել են զանազան պիեսներ, դրանց թվում՝ Բեթ–