Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/664

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

խաղացել աղճատված հայերենի քերակա– նության նախնական ու հարազաա վի– ճակը վերականգնելու և հայերենը խորթ ու օտար տարրերից մաքրելու գործում։ Չ–ի քերականության առաշին բաժինը նվիրված է խոսքի մասերի («մսաանց բանի») քննությանը։ Չ․ գրաբարի համար ընդունում է ութ խոսքի մաս և տասը հո– լով։ Զգալի տեղ է հատկացրել բայի խո– նարհման եղանակներին ու ժամանակնե– րին։ Երկրորդ բաժինն ունի տեսական բնույթ և նվիրված է խոսքի մասերի «որ– պիսութեանը»։ Ըստ Չ–ի, քերականությու– նը մարդուն սովորեցնում է ուղիղ խոսել, քանի որ խոսքը կազմված է բառերից, բա– ռերը կարգավորվում են կանոններով։ Եր– րորդ բաժինը նվիրված է խոսքի մասերի համաձայնությանը։ Նա համաձայնու– թյուն ասելով հասկանում է խոսքի մասե– րի կապակցությունը, խոսքի ութ մասերին համապատասխանեցնում է ութ տեսակ կապակցություն։ Աշխատությանը կցել է նաև «Համառօտութիւն քերականութեան» բաժինը՝ որպես բուն նյութի շարունակու– թյուն, որի մեջ ավելի համառոտ, հեր– թականությամբ շարադրել է քերականու– թյան կանոնները։ Չ–ի հայագիտական գործունեության մեշ ամենաարժեքավորը «Պատմութիւն Հայոց ի սկզբանէ աշխարհի մինչե ցամ տեառն 1784» (հ․ 1–3, 1784–86) պատմ․ երկա– սիրությունն է, որը Հայաստանի և հայ ժողովրդի քննական պատմություն ստեղ– ծելու առաշին փորձն է հայ պատմագրու– թյան մեշ։ Ի տարբերություն հայ ավանդա– կան պատմագրության, Չ․ մշակել է ժա– մանակագրություն, փորձել պարբերաց– նել հայոց պատմությունը՝ հիմք ընդունե– լով թագավորների և թագավորական հա– րըստությունների, Տիեզերական ժողով– ների և այլ կարեոր իրադարձությունների տարեթվերը, առաշադրել պատմության ըմբռնման նոր սկզբունքներ (պատմու– թյունն ունի գործնական նշանակություն, պետք է նպատակաուղղի անհատի գոր– ծունեությունը, հասարակությանը օգնի դժվարին պահերին ճիշտ կողմնորոշվելու են)։ Սակայն ունենալով կրոն, պատմա– հայեցողություն՝ պատմ․ իրադարձություն– ները դիտել է «գերաշխարհիկ» էակի կամ– քի արտահայտություն, նախախնամու– թյան հետեանք, նույնացրել ժողովրդի և եկեղեցու պատմությունը, գերագնահա– տել անհատի դերը։ «Պատմութիւն Հա– յոց»-ը ընդգրկում է աշխարհաշինության մասին աստվածաշնչյան ավանդությունից մինչե XVIII դ․ վերշին քսանամյակը։ Օգտվելով հայ մատենագիրների ձեռագիր գործերից (որոնք դեռես չէին հրատարակ– վել), Չ․ համեմատել է դրանք և սրբագրել բնագրային աղճատումները, ապա համա– դրելով օտար աղբյուրների հետ՝ ստուգել նաե նկարագրված դեպքերի ճշմարտա– ցիությունը։ Նյութը շարադրելիս՝ գրքի լուսանցքում նշել է աղբյուրը։ Եռահատոր երկը, ըստ ժամանակաշրշանների, բա– ժանված է 6 գրքի․ 1․ նահապետների և Հայկազունների, 2․ Արշակունյաց թագա– վորության, 3․ մարզպանների, արաբ, ոստիկանների և հայոց նախարարների տիրապետության, 5․ Ռուբինյանների թա– գավորության, 6․ անիշխանության։ Հայ ժողովրդի պատմությունը Չ․ սկսել է Ադա– մից, հայերին համարելով նախամայր ժողովուրդ, Հայաստանը՝ մարդկության և քաղաքակրթության նախնական օր– րան։ Նրա կարծիքով Աստվածաշնչի Ծնըն– դոց գրքում նկարագրված անցքերը տեղի են ունեցել Հայաստանում, որտեղ գտնվել է դրախտը։ «Պատմութիւն Հայոց»-ի առա– շին գիրքը տոգորված է ազգային–ռոման– * տիկական հայեցողությամբ և արժեքավոր է միայն այնքանով, որ հետաքրքրություն է առաշացրել հայ ժողովրդի ծագման հար– ցի շուրշ։ Երկրորդ գրքում արժեքավոր է հայկ․ գրերի գյուտին, Մեսրոպ Մաշտո– ցի, Մահակ Պարթեի և նրանց աշակերտ– ների լուսավորական, մատենագիտական և թարգմանչական գործունեությանը տըր– ված գնահատականը։ Երրորդ գրքում հան– գամանորեն նկարագրված են հայ ժողո– վըրդի ազատագրական պատերազմները պարսկ․, բյուզանդ․, արաբ, զավթիչների դեմ, սակայն ազգային–ագատագրական պայքարին տրված է կրոն, բովանդա– կություն։ Չորրորդ գրքում շարադրված է հայկ․ պետականության վերականգնը– ման, հինգերորդում՝ Կիլիկյան Հայաս– տանի պատմությունը։ ․Վեցերորդ գրքի այն մասը, որը վերաբերում է XVII– XVIII դդ․ պատմությանը, փաստորեն սկզբնաղբյուրի արժեք ունի, որովհետե նկարագրված դեպքերից շատերը չեն հան– դիպում այլ աղբյուրներում։ Այս գրքում Չ․ XVI–XVIII դդ․ հայ ազատագրական միտքն ու գաղափարախոսությունը, հայ ազատագրական գործիչների դեգերումնե– րը Եվրոպայում ներկայացրել է կաթոլիկ եկեղեցու շահախնդրության տեսանկյու– նից։ «Պատմութիւն Հայոց»-ի ամենաէա– կան թերությունը ժողովրդի ներքին կյան– քի, սոցիալական շարժումների և սոցիալ– անա․ հարաբերությունների պատմության բացակայությունն է։ Հայաստանում ե Թուրքիայում ապրող հայերի համար Չ․ գրել է («Պատմութիւն Հայոց»-ի համառոտ խմբագրմամբ) «Խրախճան պաամութեան Հայոց» աշխատությունը (1811), որը թարգ– մանվեւ և հրատարակվել է նաև թուրք․ (1812) և անգլ․ (1827)։ Հայ մեկնողական գրականության գլուխ– գործոց է Չ–ի «Մեկնութիւն սաղմոսաց» (հ․ 1 –10, 1815–23) երկասիրությունը։ Մաղմոսների հայերեն թարգմանությունը համեմատելով ասոր․, հուն․, լատ․, եթովպ․, արաբ, թարգմանությունների և եբր․ բնագրի հետ՝ Չ․ ճշգրտել է դրանք, վերացրել թարգմանական աղճատումնե– րը, մեկնաբանել սաղմոսների գեղ․, իմաս– տասիր․, գեղագիտ․ արժեքները։ Անտիպ են Չ–ի նույն եղանակով մեկնված Հովհան– նես առաքյալի Ավետարանը («Մեկնութիւն Ավետարանին Ցովհաննու»), լատիներեն– հայերեն բառարանը, «Ոսլեգրութիւնները» (պահպանվում են Մ․ Ղազարի մատենա– դարանում)։ Կ․ Պոլսի լուսավորչական և կաթոլիկական հայկ․ համայնքների միշե ընթացող սուր պայքարը հարթելու նպա– տակով գրել է (1776– 1815-ին) «Վահան հաւատոյ, յորում հաստատի ուղղափա– ռութին Հայաստանեայց եկեղեցւոյ սկսեալ ի սրբոյն Դրիգորէ Հայաստանեայց Լուսա– վորչէ մինչե ցայսօր» ծավալուն (1000 էշ) դավանաբանական երկը, որը Հռոմի հա– վատաքննության գերագույն ատյանի 1819-ի մայիսի 5-ի որոշմամբ ճանաչվել է հերետիկոսական և ոչնչացվել (համառոտ տարբերակը հրատարակվել է 1873-ին, Կալկաթայում՝ «Վահան հաւատոյ ուղղա– փառ ութ եան Հայաստանեայց եկեղեցւոյ» վերնագրով)։ Չ․ մշակել է հայկ․ դպրոցների ուս․ և բարոյակրթական կանոններ ու ծրագրեր, անհրաժեշտ համարելով հայկ․ դպրոցը եվրոպականացնել, կապել կյանքին, ծա– ռայեցնել ժողովրդի շահերին։ Դասա– վանդվող առարկաների ծրագրում գերա– կշռությունը տվել է հայագիտությանը։ Չ–ին են աշակերտել Ղ․ Ինճիճյանը, Մ․ և Հ․ Ավգերյանները, Մ․ Ջախշախյանը և ուրիշներ։ Երկ․ Նուագարան օրհնութեանց, Վնտ․, 1801։ Պատկեր տօնից սուրբ Աստուածածնին, Վնտ․, 1805։ Սեղան խնկոց, Վնտ․, 1817։ Գրկ․ Մտղա ք–Թ և ո Փ ի լ յ ա ն ց Մ․, Կենսագրութիւն երեւելի արանց, հ․ 1, Վնտ․, 1839, էշ 811–813։ Սարգիսյան Բ․, Երկուհարյուրամյա գրական գործունեություն և նշանավոր գործիչներ Վենետկո Մխիթար– յան միաբանության, Վնտ․, 1905, էշ 8–42։ Լ և Ո, Երկ․ Ժող․, հ․ 3, գիրք 2, Ե․, 1973։ Ա ղ ա յ ա ն է․․ Հայ լեզվաբանության պատ– մություն, հ․ 1, Ե․, 1958։ Ջահուկյան Գ․, Գրաբարի քերականության պատմություն, Ե․, 1974։ Ու թ ու շ յ ա ն Ա․, Պոլսահայ համայնք– ների միության խնդիրը և Մ․ Չամչյանը, «ԲԵՀ>, 1978, Mb 3։ 11․ ՈւթուջրսՆ

ՁԱՄՈՒՌՀՅԱՆ Հովհաննես Տերոյենց Սե– րովբեի, Պ ր ու ս ա ց ի, Տ և ր -Կ ա ր ա– պետյան [7․8․1801, Րուրսա (Րրուսա, Պրուսա)–24․6․1888, Կ․ Պոլիս], հայ հրա պարակախոս, կրոն, գործիչ, բանասեր, թարգմանիչ։ Նախնական կրթությունն ըս– տացել է ծննդավայրում, 1817– 19-ին սո– վորել է Արմաշի վանքում։ Տիրապեւոել է 12 հին ու նոր լեզուների։ 1819-ից դասա– վանդել է Րուրսայում, զբաղվել թարգմա– նական աշխատանքով։ 1830-ին տեղափոխ– վել է Կ․ Պոլիս։ 1838–49-ին (որոշ ընդմի– շումով) դասախոսել է Սկյուտարի ճեմա– րանում, եղել նրա տնօրենը։ 1841–46-ին գրաբարից աշխարհաբարի է վերածել մի շարք գրքեր։ 1846-ին հիմնել և խմբագրել է պատրիարքարանի առաշին պարբերա– թերթը՝ <Հայաստան>-ը (մինչե 1848-ը՝ Մ․ Աղաթոնի հետ, 1850–52-ին՝ մենակ)։ 1855–56-ին լույս է ընծայել «Զոհալ» հա– յատառ թուրք, հանդեսը․ 1857-ից այն թարգմանաբար վերանվանվել է <Երևակ> և տպագրվել հայերենով։ Հանդեսը հիմ– նականում արծարծել է հոգեոր–կրոն․ բը– նույթի հարցեր։ Լինելով կղերաամիրայական պահպա– նողական հոսանքի պարագլուխը՝ Չ․ հան– դես է եկել որպես հայ իրականության մեշ ազատասիրական արտահայտություննե– րի մոլեռանդ թշնամի, այդ դիրքերից էլ գործուն մասնակցություն է ունեցել Երու– սաղեմի պատրիարքական ընտրություն– ների առթիվ ծավալված «Ներսեն–Դուր– սեն» հայտնի պայքարին։ Չ․ հակամար– տության մեջ է եղել սահմանադրական շարժման կողմնակիցների, մասնավորա– պես՝ «Մեղու»-ի շուրշը համախմբված հայ գործիչների և Մ․ Նաւբանդյանի հետ։ Ամբաստանագրի կշիռ ունեցող Չ–ի հոդ– վածներին պատասխանել է Մ․ Նալբանդ– յանը «Երկու տող» պամֆլետում։