Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/665

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


Չ․ պայքարել է նաև բողոքականության դեմ, միջամտել հայ–հռոմ․ եկեղեցիների դավանաբանական տարբերությունների քննարկումներին։ Նրա հայտնած այն կար– ծիքը, թե հայոց և հռոմ․ եկեղեցիների տար– բերությունները հիմնական չեն, այլ՝ «ծի– սական և բառական», հիմք են ծառայել երկար տարիներ Չ–ին համարելու կաթո– լիկության պաշտպան։ Հռոմի և հայ լու– սավորչական եկեղեցիների տարբերու– թյանն է նվիրված նրա «Իրավախոհ» (հ․ 1–3, 186,6–72) աշխատությունը։ 1878-ից Չ․ հեռացել է հրապարակախո– սական գործունեությունից, գրել եկեղե– ցական ընդհանուր պատմություն, որի 30 հատորների ձեռագիրը պահվում է Երուսաղեմի մատենադարանում։ Թարգ– մանել է վեպեր, ժ․ ժ․ ՌուԱսոյի «Հասարա– կական դաշինք»-ը, գրել հայերենի քերա– կանության դասագիրք, կրոնաբարոյա– խոսական բազմաթիվ աշխատություններ (բոլորն էլ կատարյալ ա?խարհաբարով)։ Չ–ի գրական–փիլ․ ժառանգությունը դեռևս ամբողջությամբ չի ուսումնասիրված։ Գրկ․ Մրմըրյան Հ․ ԳՀ Տասնևին– ներորդ դար և Հովհ․ Պրուսացի Տերոյենց, ԿՊ, 1908։ Մ․ Մխիթարյան

ՉԱՅԲԱՍԱՐ, գյուղ ՀՍՍՀ Ամասիայի շըր– ջանում, շրջկենտրոնից 17 կմ հս–արլ․, Ախուրյան գետի ափին։ Միավորված է Չայբասար Դուզքենդի սովետական տնտեսության հետ։ Զբաղվում են հացահատիկի, կե– րային կուլտուրաների մշակությամբ ու անասնապահությամբ։ Ունի ութամյա դըպ– րոց, ակումբ–գրադարան։

ՉԱՅԼԱԻՅԱՆ Գևորգ Քրիստափորի [1897, ք․ Նոր Նախիջևան –16․1․1963, Ւ»արկով], հրետանու գեներալ–մայոր (1943)։ Մ․ Ք․ ՉաԱախյանի եղբայրը։ ՍՄԿԿ անդամ 1945-ից։ Ավարտել է Պետրոգրադի Կոնս– տանտինովյան հրետանային ուսումնա– րանը (1917), հրամկազմի կատարելա– գործման բարձրագույն հրետանային դաս– ընթացները (1938)։ 1917-ին մասնակցել է առաջին համաշխարհային պատերազմին, 1918-ին՝ Սարդարապատի ճակատամար– տին, 1921-ին՝ Հայաստանում քաղաքա– ցիական կռիվներին։ Հայրենական պա– տերազմի առաջին օրերին մասնակցել է Ուկրաինայի պաշտպանությանը, ապա՝ նշանակվել ամբիոնի պետ (1941) կարմիր բանակի ՀՕՊ–ի բարձրագույն դպրոցում (Մոսկվա), 1943-ից՝ Անդրկովկասյան ռազ– մաճակատի հակաօդային պաշտպանու– թյան պետ։ 1945-ին մասնակցել է միլիտա– րիստական ճապոնիայի ջախջախմանը։ 1946–58-ին՝ Լ․ Ա․ Գովորովի անվ․ հրե– տանու ռադիոտեխնիկական ակադեմիա– յում ամբիոնի պետ։ 1958-ին զորացրվել է։ Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրո– շի 2, Կարմիր աստղի, Հայրենական պա– տերազմի I և Կուտուզովի II աստիճանի շքանշաններով։ Գ․ Д․ Չայլախյան Մ․ Ք․Չայլսփւյան ՉԱՅԼ111ս8ԱՆ Միքայել Քրիստափորի [ծն․ 8(21)․3․1902, ք․ Նոր Նախիջևան], հայ սովետական ֆիտոֆիզիոլոգ։ ՍՍՀՄ ԳԱ (1968), ՀՍՍՀ ԳԱ (1971) ակադեմիկոս, ՀՍՍՀ գիտ․ վաստ․ գործիչ (1967)։ Գ․ Ք․ Չայչախյանի եղբայրը։ Ավարտել է Երե– վանի համալսարանի գյուղատնտ․ ֆա– կուլտետը (1926)։ Աշխատում է ՍՍՀՄ ԳԱ Կ․ Տիմիրյազևի անվ․ բույսերի ֆի– զիոլոգիայի ինստ–ում (1935-ից բույսե– րի աճման ու զարգացման լաբորատո– րիայի վարիչն է)։ 1941–48-ին եղել է Երևանի համալսարանի բույսերի անա– տոմիայի և ֆիզիոլոգիայի (1943-ից՝ պրո– ֆեսոր), միաժամանակ Հայկ․ գյուղատնտ․ ինստ–ի բույսերի ֆիզիոլոգիայի և մանր– էաբանության ամբիոնների վարիչ (1941 – 1946)։ 1941-ից աշխատել է ՀՍՍՀ ԳԱ բու– սաբանության ինստ–ում, որտեղ 1942-ին հիմնել է բույսերի ֆիզիոլոգիայի լաբո– րատորիան։ Չ–ի գիտական աշխատանքները հիմ– նականում վերաբերում են բույսերի աճ– ման ու զարգացման հարցերին, օնտո– գենեզի ընդհանուր օրինաչափություննե– րի մշակմանը, գեներատիվ զարգացման սնուցողական և հորմոնային գործոնների բացահայտմանը։ Չ․ բույսերի զարգաց– ման ու ծաղկման հորմոնային տեսության հիմնադիրն է։ Այդ տեսությունը համաշ– խարհային ճանաչում է բերել Չ–ին։ Դեռևս 1936–37-ին Չ․ հանգել է այն եզրակացու– թյան, որ բույսերի ծաղկման լուսապար– բերական կարգավորումն իրականանում է հորմոնային գործոնների օգնությամբ, որոնց անվանել էֆլորիգեն։ Չ․ աշ– խատակիցների հետ ցույց է տվել, որ ֆլո– րիգենը հորմոնային կոմպլեքս է, կազմ– ված 2 բաղադրամասերից՝ գիբերելիննե– րից և անտեզիններից։ Գիբերելինների անբավարարությունը սահմանափակում է երկարօրյա բույսերի զարգացումը կարճ օրվա պայմաններում, իսկ անտեզինների պակասը դանդաղեցնում է կարճօրյա բույ– սերի զարգացումը։ Չ․ պարզել է, որ բա– ցի հորմոնային խթանիչներից, բույսերի ծաղկման կարգավորմանը մասնակցում են նաև ինհիբիտորային (արգելակող) բնույթի նյութերը։ Միաժամանակ հաս– տատել է, որ բույսերի յարովիզացիայի և օպտիմալ լուսապարբերականության ժա– մանակ Փոփոխվում են սպիտակուցների, նուկլեինաթթուների, քլորոֆիլի և ֆի– զիոլոգիապես ակտիվ այլ նյութերի սին– թեզը, շնչառության և ֆոտոսինթեզի ակ– տիվությունը։ Բույսերի ծաղկման տրոֆիկ (սնուցման) և հորմոնալ գործոնների ուսումնասիրու– թյան արդյունքների հիման վրա Չ․ ձևա– կերպեց ընդհանուր կոնցեպցիա, համա– ձայն որի բոլոր միամյա բույսերի ծաղկու– մը ընթանում է 2 փուլով, նախ առաջանում են ծաղկային ցողունները, ապա ծաղիկ– ները։ Չ–ի աշխատանքները կարևոր գիտ․ և գործնական նշանակություն ունեն գյու– ղատնտեսության համար։ Չ․ գերմ․ բնա– խույզների «Լեոպոլդինա» ակադեմիայի ակադեմիկոս է, բույսերի ֆիզիոլոգների, բուսաբանների (1969) ամերիկյան և այլ երկրների գիտ․ ընկերությունների պատ– վավոր անդամ, ԳԴՀ Ռոստոկյան համալ– սարանի պատվավոր դոկտոր (1969)։ Պարգևատրվել է Լենինի 2, Աշխատան– քային կարմիր դրոշի և Կարմիր աստղի շքանշաններով։ Երկ․ Гормональная теория развития ра– стений, М–Л․, 1937; Основные закономер– ности онтогенеза высших растений, М․, 1958; Факторы генеративного развития растений, М․, 1964; Цветение и фотопериодизм расте– ний, «Успехи современной биологии», 1970, т․ 69, в․ 2; Автономный и индуцированный ме– ханизмы регуляции цветения растений, < Фи– зиология растений», 1975, т․ 22, в․ 6․ Գրկ, Михаил Христофорович Чайлахян․ «физиология растений», 1972, т․ 19, в․ 2; Михаил Христофорович Чайлахян [Библио– графия], М․, 1980․

ՁԱՅԼԴ (Childe) Գորդոն Վիր (1892– 1957), անգլիացի հնագետ։ Բրիտ․ ակա– դեմիայի անդամ (1940-ից), Լոնդոնի հա– մալսարանի հնագիտության ինստ–ի դի– րեկտոր (1946–56)։ Պեղումներ է կատա– րել Շոտլանդիայում, Հյուսիսային Իռ– լանդիայում, Օրկնեյան կղզիներում։ Հիմ– նական աշխատություններում (վերաբե– րում են Եվրոպայի և Արևելքի հնագույն պատմությանը) հենվելով սովետական հե– տազոտողների աշխատությունների վրա՝ առաջարկել է պատմ․ երևույթների մա– տերիալիստական հիմնավորում։ Հակա– դրվել է մշակութային փոփոխություն– ները ժողովուրդների վերաբնակեցում– ներով բացատրող «միգրացիոնիզմի տե– սությանը»։ Ուսումնասիրել է երկրագոր– ծության առաջացումն ու զարգացումը («նեոլիթյան հեղափոխություն»), անցումը հին քարի դարի յուրացնող տնտեսությու– նից նոր քարի դարի արտադրող տնտե– սությանը։ Հաս․ առաջընթացի հիմնական գործոնը համարել է տնտեսության աս– տիճանական զարգացումը, պետականու– թյան ծագման խնդիրը հանգեցրել քա– ղաքների առաջացման մասին հարցին («քաղաքային հեղափոխություն»)՝ նվազ ուշադրություն հատկացնելով հաս․ հա– րաբերություններին։ Զոհվել է Սիդնեյի մոտակա լեռներում (Ավստրալիա)։ Երկ․ Прогресс и археология, М․, 1949; У истоков европейской цивилизации, М-, 1952; Древнейший Восток в свете новых раскопок, М․, 1956․ Գրկ․ Монгайт А․ Л․, Г․ Чайлд, «Со– ветская археология», 1958, № 3․

ՁԱՅԿԻՆԱ Ելիզավետա Իվանովնա (1918–1941), պարտիզանական շարժման մասնակից 1941–45-ի Հայրենական մեծ պատերազմի ժամանակ։ Սովետական Միության հերոս (ետմահու, 6․3․1942)։ ՍՄԿԿ անդամ 1939-ից։ Եղել է խրճիթ–ըն– թերցարանի վարիչ, 1939-ից՝ Համն ԿԵՄ