Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/669

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


Հուլիսի 11-ին դիվիզիան ազատագրել է Ուրալսկը։ 1919-ի սեպտ․ 5-ի գիշե– րը Լբիշչենսկում սպիտակգվարդիական– ները հանկարծակի հարձակվել են դի– վիզիայի շտաբի վրա։ Չ․ իր զինակից– ների հետ արիաբար կռվել է մինչև վեր– ջին Փամփուշտը, ապա վիրավոր փորձել է լողալով անցնել Ուրալ գետը, սակայն իսիվել է և զոհվել։ Պարգևատրվել է Կար– միր դրոշի շքանշանով։ Չ–ի լեգենդար կերպարը արտացոլված է գեղ․ գրականու– թյան մեջ (Դ․ Ֆուրմանովի «Չապաև» վի– պակը), կինոյում (Վասիլև եղբայրների «Չապաև» կինոնկարը), գեղ․ այլ ստեղ– ծագործություններում ։ՉԱՊԵ4 (Capek) Կարել (1890-1938), չեխ գրող։ Ավարտել է Պրագայի համալսարա– նի փիլ․ ֆակուլտետը (1915)։ Վաղ շրջանի (1908–13) պատմվածքների մեծ մասը գը– րել է եղբոր՝ Ցո․ Չապեկի հետ։ Չ–ի փիլ․ մտորումները, ճշմարտության չափանիշի որոնումները և կյանքի հակա– սությունների ակունքը գտնելու ձգտումն են արտացոլում «Խաչելություն» (1917) և «Տառապալի պատմվածքներ» (1921) ժո– ղովածուները։ Մերժելով հեղափոխական պայքարը՝ Չ․ հակվել է դեպի բարոյա– էթիկական հումանիզմը։ Գրողի վրա ազ– դեցություն է գործել ճշմարտության «բազ– մակիության» փիլ–ը («յուրաքանչյուրը ճըշ– մարիտ է յուրովի»)։ Նրա շատ ստեղծա– գործություններ, այդ թվում նաև «Ավա– զակ» (1920) կատակերգությունը, իրենց մեջ համադրում են մի քանի «ճշմարտու– թյուններ»։ Չ–ին համաշխարհային ճանաչում են բերել սոցիալ–ֆանտաստիկական «R․ Ս․ R․» (1920, ռոբոտների ապստամբության մասին։ «Ռոբոտ» բառը հորինել է Չ․), «Մակրոպուլոսի միջոցը» (1922) դրամա– ները և «Բացարձակի գործարանը» (1922), «Կրակատիտ» (1924) վեպերը, որոնք ունեն հեգնական ու երգիծական ուտո– պիաների բնույթ։ 1920-ական թթ․ սկզբին լույս են տեսել Չ–ի «Նամակներ Իտալիայից» (1923) և «Նամակներ Անգլիայից» (1924) ուղեգրու– թյունները։ 1920-ական թթ․ 2-րդ կեսին և 30-ական թթ․ սկզբին նա ժամանակավո– րապես հեռացել է սոցիալական ու քաղ․ մեծ խնդիրներից ու բախումներից, գրել առավելապես փոքրածավալ հումորիս– տական գործեր («Պատմվածքներ մի գըր– պանից», «Պատմվածքներ մյուս գրպա– նից», երկուսն էլ՝ 1929, ժողովածուներ)։ Աստվածաշնչյան հայտնի սյուժեների փիլ․-հումորիստական վերաիմաստավո– րումն է «Ապոկրիֆներ» (1932) գիրքը։ Մոցիալական հակասությունների սրու– մը և ֆաշիզմի «անասնական դոկտրի– նան» Չ–ին համոզեցին, որ «յուրաքանչյու– րը ճշմարիտ է յուրովի» թեզիսը սնանկ է։ «Հորդուբալ» (1933), «Ասուպ», «Սովորա– կան կյանք» (երկուսն էլ՝ 1934) եռերգու– թյան մեջ նա հաղթահարել է ռելյատիվիզ– մը։ Նոր պատերազմի սպառնալիքը Չ–ին մղել է հակաֆաշիստական ակտիվ ելույթ– ների․ քննադատելու Չեխոսլովակիայի կառավարող շրջաններին, իր համակրան– քըն արտահայտելու ՍՍՀՄ–ի հանդեպ։ Չ–ի ստեղծագործության բարձրակետն է «Պա– Կ․ Չապեկ Ս․ Ա․ Չապլիգին տերազմ սալամանդրների դեմ» (1936) վեպը, որտեղ ծաղրվում են բուրժ․ հասա– րակարգը, միլիտարիզմը, ֆաշիզմի ռա– սայական տեսությունն ու քաղաքականու– թյունը։ Դրանց դեմ պայքարելու ընդու– նակ «ամբողջական մարդու» գաղափարի որոնումներն են հատկանշում «Սպիտակ հիվանդություն» (1937) դրաման, «Առա– ջին փրկարարը» (1937) վիպակը, «Մայրը» (1938) պիեսը։ Չ–ի ստեղծագործությունը զգալի ազդե– ցություն է գործել արդի սոցիալական ֆանտաստիկայի զարգացման վրա։ Երկ․ Հեքիաթներ ն ուրախ զրույցներ, Ե․, 1959։ Ինչպես է այդ արվում, Ե․, 1963։ [ժող․], Ե․, 1976։ Соч․, Т․ 1-5, М․, 1958-59․ Գրկ․ Малевич О․, Карел Чапек․ Кри– тико-биографический очерк, М․, 1968; Н и- кольский С․ В․, Карел Чапек-фан- таст и сатирик, М․, 1973․

ՉԱՊԼԻԳԻՆ Մերգեյ Ալեքսեևիչ (1869– 1942), տեսական մեխանիկայի բնագա– վառի սովետական գիտնական, ժամա– նակակից հիդրոաերոդինամիկայի հիմ– նադիրներից։ ՍՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1929, թղթ․ անդամ՝ 1924-ից), սոց․ աշ– խատանքի հերոս (1941), Ն․ Ե․ ժուկովս– կու աշակերտը։ Ավարտել է Սոսկվայի համալսարանը (1890)։ Գիտ․ աշխատու– թյունները հիմնականում նվիրված էին տեսական մեխանիկայի երկու դասական խնդիրներին՝ չինտեգրվող կապերի առ– կայությամբ մարմնի շարժմանը և անշարժ կետի շուրջը ծանր պինդ մարմնի շարժմա– նը։ XIX դ․ վերջին և XX դ․ սկզբին սկսել է զբաղվել շիթային հոսքերով, անսեղմելի հեղուկներում շիթի տեսության հետա– զոտություններով։ Չ–ի դոկտորական դի– սերտացիայով, որում տրվել էր ցանկա– ցած մինչձայնային արագությամբ գազա– յին հոսքի հետազոտման մեթոդը, դրվել է գազային դինամիկայի զարգացման սկիզբը։ Մեծ արագությունների աերոդի– նամիկայի բնագավառում Չ–ի առաջադրած մեթոդները կարևոր դեր խաղացին ժա– մանակակից ինքնաթիռների հաշվարկի ռացիոնալացման համար։ Լուծել է աերո– մեխանիկայի և ավիացիայի մի շարք բարդ խնդիրներ։ Չ․ ավանդ ունի նաև մա– թեմատիկայի բնագավառում։ Դիֆերեն– ցիալ հավասարումների մոտավոր ինտե– գըրման Չ–ի հետազոտությունները մաթ․ մտքի խոշոր նվաճումներից են։ Հոկտեմ– բերյան հեղափոխությունից հետո Չ․ մաս– նակցել է սոց․ շինարարությանը, Ն․ Ե․ ժուկովսկու հետ՝ Աերոհիդրոդինամիկա– յի կենտրոնական ինստ–ի ստեղծմանը (ինստ–ի առաջին ղեկավարը եղել է Ն․ Ե․ ժուկովսկին, 1921–42-ը՝ Չ․)։Ն․Ե․ ժու– կովսկու անվ․ մրցանակ։ Պարգևատրվել է Լենինի 2 շքանշանով։ 1942-ին ՍՍՀՄ

  • И1 սահմանել է Չ–ի անվ․ մրցանակ։ Չ–ի

անունով է կոչվում Լուսնի չերևացող կող– մի խառնարաններից մեկը։ Երկ․ Избр․ труды, М․, 1976 (серия «Клас– сики науки»)․

ՁԱՊԼԻՆ (Chaplin) Չարլգ Մպենսեր (16․4․ 1889, Լոնդոն ––25․12․1977, Վևե, Շվեյցա– րիա), ամերիկյան կինոռեժիսոր, դերա– սան, կոմպոզիտոր, պրոդյուսեր և սցե– նարիստ։ Ծագումով անգլիացի։ Ծնվել է դերասանների ընտանիքում։ 1897-ից հան– դես է եկել մյուզիք–հոլլում, 1907– 12-ին г աշխատել Ֆ․ Կառնոյի մնջախաղի թատ– րոնում։ Դեբյուտը կինոյում՝ 1914-ին, «Քիսթոուն» ստուդիայում, Մ․ Մեննեթի «Բախտավոր Չարլին» ֆիլմում։ Նույն թվականին Չ․ նկարահանել է իր առաջին ֆիլմը («Գարնանային տենդ»)։ 1915-ից Չ․ հաջորդաբար պայմանագիր է կնքել նախ «էսսենեյ», ապա՝ «Մյուչուըլ», «Ֆըրսթ նաշընլ» կինոֆիրմաների հետ։ Այս շրջանում ստեղծած ֆիլմերում Չ․ ձգտել է զուգակցել վարիետեի, մնջախաղի թատ– րոնի և կինոյի սկզբունքները, թեթև– իմաստ, էքսցենտրիկ, զվարճաբան կինո– կատակերգություններից («Ողջ գիշերը», 1915, «Գիշերվա ժամը 1-ին», 1916 ևն) հասնելով ճշմարիտ կենսավիճակներ, Չ․ Չ սայլին մարդկային իրական ճակատագրեր, ռեալ կոնֆլիկտներ արծարծող ստեղծագործու– թյունների («Խաղաղ փողոց», «Ներգաղ– թածը», երկուսն էլ՝ 1917, «Շան կյանք», «Ուսի ա՝ռ», երկուսն էլ՝ 1918)։ «Թափա– ռաշրջիկը», «Բանկ» (երկուսն էլ՝ 1915) ֆիլմերում առաջին անգամ հայտնվել է անպաշտպան, միայնակ «փոքր մարդու»՝ Չարլիի տրագիկոմիկական կերպարը։ Նրան վիճակված էր դառնալու Չ–ի գըլ– խավոր հերոսը, նրա դերասանական «դի– մակը», որը տարիների ընթացքում ապրել է որակական էվոլյուցիա՝ հարստանալով գաղափարահոգեբանական նոր հատկա– նիշներով, կոնկրետ սոցիալական բովան– դակությամբ։ 1922-ին Չ․ հիմնել է «Չարլզ Չապլին ֆիլմ քորփորեյշն» սեփական կինոֆիր– ման՝ ձեռք բերելով ստեղծագործական և ֆինանսաարտադրական անկախություն։ Չ–ի ֆիլմերում 1920-ական թթ․ ավելի որո– շակի են դարձել դեմոկրատական մոտիվ– ները, ավելի հստակ հնչել նրա գլխ․ թե– ման՝ բողոքը բուրժ․ հասարակության հա– կամարդկային էության, բիրտ կարգերի ու բարքերի դեմ («Պստիկը», 1920, «Ուխ– տավորը», 1922, «Փարիզուհին», 1923, «Ոսկու տենդը», 1925, «Կրկեսը», 1928)։ Երջանկության ապարդյուն որոնումները,