լուսավոր օրվա սին հույսերն ու սպասում– ները, նաև «փոքր մարդու» անսպառ լա– վատեսությունն է պատկերված «Մեծ քա– ղաքի լույսերը» (1931), «Նոր ժամանակ– ներ» (1935) ֆիլմերում, ուր Չ–ի հերոսը դաոնում է իր ժամանակի Ամերիկայի խո– ցերի4 գործազրկության, անզուսպ շա– հագործման և շահամոլության զոհն ու մերկացնողը։ Այս ֆիլմերում հեղինակը հասել է ասելիքի ու արտահայտման լիա– կատար ռեալիստական միասնության։ Չ–ի գաղափարական հասունացման տրամա– բանական արտահայտությունն է եղել «Մեծ դիկտատորը» (1941) հակաֆաշիս– տական ֆիլմը՝ նրա առաջադիմական քաղ․ դիրքորոշման դրսևորումներից մեկը երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։ Կադր «Շան կյանք» կինո– նկարից (1918), ռեժ․ և գւխ․ դերակատար՝ Չ․ Չ ա պ լ ի ն Ետպատերազմյան տարիներին ԱՄՆ–ում սկսված հետադիմության պայմաններում Չ․ ստեղծել է «Մսյո Վերդու» (1947) դա– ժան, հոռետեսական ֆիլմը, որը վկայում է նրա հոգեկան ու գաղափարական ճըգ– նաժամը։ Ուժ գտնելով վերահաստատել սեփական արվեստի լավագույն հատկա– նիշները, կենսահաստատ լավատեսու– թյունը, հավատը բարու, մարդկայինի հաղ– թանակի նկատմամբ, 1952-ին Չ․ էկրան է հանել «Բեմի լույսերը» կինոնկարը։ 1952-ին Չ․ վտարվել է ԱՄՆ–ից, բնակու– թյուն հաստատել Շվեյցարիայում։ 1957-ին Անգլիայում նկարահանել է «Արքան Նյու Ցորքում» ֆիլմը, ուր քննադատվել է ամեր․ ապրելակերպը։ Վերջին աշխատանքը կի– նոյում «Հոնկոնգցի կոմսուհին» (1967) ռոմանտիկական կինոկատակերգությունն է։ Չ–ի ստեղծագործությունը սերտորեն կապվել է նրա հասարակական հայացք– ներին, գործունեությանը և վարքագծին։ 1954-ին խաղաղության և ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործին մատուցած ծառայությունների համար նրան շնորհվել է Խաղաղության միջազ– գային մրցանակ։ Երկ․Իմ կենսագրությունը, Ե․, 1971։ Գրկ․ Բ ու ա գ ի վ ո ն, Չարլի Չապլին։ Խնդուքի թագավորը, Կահիրե, 1925։ Ш к л о в- с к и й В․, Чарли Чаплин, Л․, 1925; Аве– нариус Г․, Чарлз Спенсер Чаплин․ Очерк раннего периода творчества, [М․,ti960]; Кукаркин А․, Чарли Чаплин, М․, 1960; С а д у л ь Ж․, Жизнь Чарли, пер․ с франц․, 2 изд․, М-, 1965․ է․ Մանուկյան 911ՊՄԸՆ (Chapman) Ջորջ (1559–1634), անգլիացի բանաստեղծ և դրամատուրգ։ Ավարտել է Օքսֆորդի համալսարանը։ Չ–ի ստեղծագործությունը պատկանում է ուշ Վերածննդի շրջանին։ Հեղինակը մերթ Փորձում է կյանքի կոչել XVI դ․ 90-ական թթ․ չափածո կատակերգությունը («Բարե– կիրթ դռնապանը», «Մսյո դ’Օլիվ», հրտ․ 1606), մերթ էլ Բ․ Ջոնսոնին հետևե– լով, գրում է ժամանակի բարքերը մերկաց– նող կենցաղային կատակերգություններ («Զավեշտական օրվա բերկրանքը», 1599, «Բոլորը հիմարացած», 1605)։ Չ–ի «Հե՜յ, դեպի արևելք» (Զ․ Մարստոնի և Ջոնսոնի հետ, հրտ․ 1605) առավել հայտնի կատա– կերգությունը քաղ․ երգիծանքի տարրեր է պարունակում։ Չ–ի ողբերգությունները վերադարձ են դեպի նախաշեքսպիրյան դրաման4 ռոմանտիկ, պաթետիկայով հան– դերձ («Բյուսի դ’Ամբուա», հրտ․ 1607, «Շառլի՝ Բիրոնի դքսի դավադրությունն ու ողբերգությունը», մաս 1–2, հրտ․ 1608), դրանց հերոսներն աներեր են ընդու– նում հանգամանքների ճակատագրական զուգադիպությունը («Կեսարն ու Պոմպեո– սը», հրտ․ 1631)։ Թարգմանել է Հոմերո– սին, Հեսիոդոսին, Դ․ Ցուվենալիսին, ավարտել է Ք․ Մառլոյի «Հերոն և Լեանդ– րը» (1598) պոեմը։ ՅԱՌ–ԼՍՏՈՆ (անգլ․ charleston), ամերիկ– յան պարահանդեսային պար։ Առաջին անգամ ի հայտ է եկել 1920-ական թթ․ Չառլստոն քաղաքում (ԱՄՆ, Հարավային Կարոլինա նահանգ), ապա տարածվել Եվրոպայում։ Հիմքում նեգրական պարերն են, չափը՝ քառամաս, ռիթմը՝ սինկոպա– յին։ Կրկին տարածում է գտել 1960-ական թթ․ վերջին, 1970-ական թթ․ կեսին։ 9ԱՍՏՈՒՇ4Ա, ռուս․ ժող․ բանահյուսա– կան–երաժշտական ստեղծագործություն, որ արծարծում է ժողովրդի կենցաղի, աշ– խատանքային, սոցիալական կյանքի տար– բեր կողմերը։ Երկու կամ չորս, հաճախ հանպատրաստից հորինվող տողերով, հանգավորված ոտանավոր է, կատարվում է աշխույժ եղանակներով, հարմոնի, բա– լալայկայի, գործիքային անսամբլի կամ երգչախմբի, երբեմն՝ նաև պարային շար– ժումների ուղեկցությամբ, որպես կանոն ունի գործիքային աշխույժ միջնանվագ։ Առավել տիպական են սիրային, կատակա– յին և երգիծական թեմաները։ Չ․ որպես ժանր ձևավորվել ու տա– րածվել է գյուղում և քաղաքում, XIX դ․ 2-րդ կեսին։ Ներկայումս Չ–ի ձևը օգ– տագործվում է նաև կոմպոզիտորական գործիքային և խմբերգային երաժշտու– թյան մեջ։
ՁԱՎՆԴՈհՐ, գավառ Մեծ Հայքի Սյունիք նահանգում։ Հիշատակվում է XVII– XVIII դդ․։ Ընդգրկել է Ծավ գետի և նրա վտակների ավազանը (ներկայիս Հայկ․ ՍՍՀ ՂաՓանի շրջանի և Ադրբ․ ՍՍՀ Զան– գելանի շրջանի հվ․ հատվածները)։ Ա․ Ղարագյոզյան
ՁԱՏԿԱԼԻ ԼԵՌ՛ՆԱՇՂԹԱ, Արևմտյան Տյան Շանում (Կիրգիզական ՍՍՀ–ում և Ուզբե– կական ՍՍՀ–ում)։ Հս–արմ–ից սահմանա– փակում է Ֆերգանայի հովիտը։ Երկարու– թյունը մոտ 200 կս է, միջին բարձրությու– նը՝ 3500 tl (առավելագույնը՝ 4503 it)։ Կազմված է թերթաքարերից, կրաքարե– րից, գրանիտներից։ Հս․ լանջերը կարճ են, զառիվեր, հվ․՝ առավել զառիկող՝ ծածկված ընկուզենու, տյա նշան յան եղև– նու, սոճոլ մացառուտներով, ավելի վեր՝ մարգագետիններով։
ՅԱՐԴԱՖ (Chargaff) էրվին (ծն․ 1905), ամերիկյան (ազգությամբ՝ ավստրիացի) կենսաքիմիկոս,ԱՄՆ–ի ազգային ԳԱ(1965) և Գիտությունների ու արվեստների ամե– րիկյան ակադեմիայի (1961) անդամ։ Ավարտել է Վիեննայի համալսարանը (1928)։ Աշխատել է Եյլի (1928–30), Բեռլի– նի (1930–33) համալսարաններում, Փարի– զի Պաստյորի ինստ–ում (1933–34), Կո– լումբիայի համալսարանում (ԱՄՆ, 1952– 1974-ին՝ կենսաքիմիայի պրոֆեսոր)։ Հիմ– նական աշխատանքները վերաբերում են նուկլեինաթթուների կենսաքիմիային։ Հայտնաբերել է ԴՆԹ–ի տեսակային առանձնահատկությունը, պարզել, որ ԴՆԹ–ն պարունակում է պուրինային և պիրիմիդինային հիմքերի հավասար քա– նակություններ, իսկ ՌՆԹ–ում պուրինա– յին հիմքերը սովորաբար գերակշռում են («Չ–ի կանոններ»)։
ՁԱՐԴԱԻ՚ԼՈհ, հայաբնակ գյուղ Ադրբ․ ՍՍՀ Շամխորի շրջանում, Զագիր գետի ձախ ափին, շրջկենտրոնից 20 կւէ հվ–արլ․։ Սովետական տնտեսությունն զբաղվում է հողագործությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ։ Ունի միջնակարգ և ութամյա դպրոցներ, գրադարան, մշակույ– թի տուն, կապի բաժանմունք, հիվան– դանոց, թանգարան։ Գյուղի տարածքում պահպանվել են կիկլոպյան ամրոց, քա– րարկղային դամբարաններ, մեծ քանա– կությամբ հուշարձաններ։ 1918-ի հունվա– րին՝ Ստ․ Շահոսէյանը, Բաքվից Թիֆլիս մեկնելիս եղել է Չ–ում և այնտեղ կազ– մակերպել կոմունիստական բջիջ։ Չ–ի 1200 բնակիչ մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ Չ–ում է ծնվել Հ․ Խ․ Բւսբաջ անյանը։ գ„ Մարւոիրոսյան
ՁԱՐԴԱՇ (հունգ․ csdrdas), հունգ․ ժող․ պար։ Երեան է եկել XIX դ․ կեսին։ Չափը երկմաս է, ռիթմը՝ սինկոպային։ Բնորոշ է իմպրովիզացիան։ Կազմված է երկու բաժնից՝ դանդաղ (պաթետիկ) և արագ, սրընթաց։ Կատարում են զույգերով, պա– րողներից յուրաքանչյուրը մենակատար է։ Տարբեր զույգեր նույն ժամանակամիջո– ցում կատարում են տարբեր շարժումներ՝ միմյանց հետ չունենալով պայմանավոր– վածություն։ Հիմնական պարաքայլերն են՝ քայլ–միացումը, ոտք զարկելը, թռիչքներն ու պտույտները։ Պարաքայլերը հիմք են դարձել XX դ․ պարահանդեսային «հուն– գարուհի» պարի համար։ Չ–ի մշակման օրինակներ կան Ֆ․ նիստի «Հունգարական ռապսոդիա»-ներում, 6ո․ Բրամսի «Հուն– գարական պարեր»-ում, է․ Դելիբի «Կո– պելիա», Պ․ Չայկովսկու «Կարապի լիճը» բալետներում։
ՁԱՐԵՆ5 (Սողոմոնյան) Եղիշե Աբգարի (13․3․1897, Կարս–29․11․1937, Երևան), հայ սովետական բանաստեղծ, արձա– կագիր, թարգմանիչ, քննադատ, մշակու– թային գործիչ։ ՍՄԿԿ անդամ 1918-ից։ Ծնվել է գորգավաճառի ընտանիքում։ Սո– վորել է ծննդավայրի հայկ․, ապա ռուս, ռեալական ուսումնարանում (1908–12), որտեղ և կատարել է բանաստեղծական առաջին փորձերը։ Հափշտակվելով կա– մավորական շարժման ռոմանտիկայով՝ 1915-ին մտել է հայկ․ կամավորական խըմ– բերից մեկի մեջ և հասել Վանի մատույց– ները, ականատես եղել հայ ժողովրդի