Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/675

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Բոսաղա–Կերկինյան, Կարաբեքաուլյան U այլ ջրանցքներով։ Մշակում են բամբակե– նի (ցանքատարածությունները՝ 101 հզ․ հա, 1981), հացահատիկային ու բոս– տանային կուլտուրաներ և բազմամյա խոտաբույսեր։ Կա նան պտղաբուծություն և խաղողագործություն։ 1981-ին մար– զում կար 722,4 հզ․ մանր, 106,9 հզ․ խոշոր եղջերավոր անասուն։ Անասնա– պահության մեջ գերակշռում է կարա– կուլաբուծությունը։ Չ․ մ․ Թուրքմ․ ՍՍՀ հիմնական շերամապահական շրջանն է։ Երկաթուղիների երկարությունը 680 կմ է, ավտոճանապարհներինը՝ 2360 կմ (1981), այդ թվում կոշտ ծածկով՝ 1650 կմ։ Նավար– կություն կա Ամուդարյայի վրա և Կարա– կումի ջրանցքում։ Նավակայաններն են Չարջոուն և Կերկիչին։ Չարջոուն օդային գծերով կապված է Միջին Ասիայի ու Կով– կասի մեծ քաղաքների և Մոսկվայի հետ։ Լուսավորությունը U առողջապահու– թյունը։ 1981–82 ուս․ տարում մարզում կար 329 հանրակրթական դպրոց, 13 պրոֆտեխ․ ուսումնարան, 7 միջնակարգ մասնագիտական ուս․ հաստատություն, մանկավարժական ինստ․։ 1981-ին կար 242 նախադպրոցական, 247 ակումբային հիմնարկ, 367 մասսայական գրադարան, 333 կինոկայանք, 2 թանգարան։ Լույս է տեսնում 2 մարզային թերթ, 1981-ին մար– զում կար 54 հիվանդանոցային հիմնարկ, 1582 բժիշկ, մանկական առողջարան։

ՁԱՐՎԱԿԱ (սանսկ․ carvaka – ուսմունք չորս տարրերի մասին), հին և միջնադար– յան Հնդկաստանի ոչ ուղղափառ փիլիսո– փայական դպրոց, որին բնորոշ են աթեիս– տական ու բնապաշտական սկզբունքներ և մատերիալիստական միտումներ։ Կապ– ված է Բրիհասպատի իմաստունի (մ․ թ․ ա․ I հազարամյակ) ուսմունքի հետ։ Հայտնի է նաև լ ո կ ա յ ա թ ա անվամբ։ Ըստ Չ–ի, աշխարհը չորս նախատարրերի՝ օդի, կրա– կի, ջրի և հողի (երբեմն նաև եթերի) հա– մակցություն է։ Հոգին այդ տարրերի հա– տուկ համակցության՝ մարմնի,հատկանիշն է։ Մահվանից հետո մարմինը նորից բա– ժանվում է սկզբնատարրերի, իսկ հոգին ոչնչանում է։ Դիտելիքի հավաստիության միակ աղբյուրն ու չաւիանիշը զգայական ընկալումն է։ Տրամաբանությունը զգայա– կան տվյալները զուգակցող օժանդակ մի– ջոց է, հետնաբար պետք է դատել գոյու– թյուն ունեցողի շուրջը և ոչ թե դատողու– թյունից բխեցնել ինչ–որ բանի գոյությունը։ Չ–ի բարոյագիտությունը մերժում է ավան– դական այն դրույթը, ըստ որի տառապան– քի աղբյուրը երկրայինի՝ զգայականի մեշ է, և կյանքի իմաստը դրանից ազատագըր– վելն է։ Չ․ պնդում է միայն երկրային կյան– քի գոյությունը և սովորեցնում տառա– պանքից խուսափելով ձգտել հաճույքի։ վեդաների և բրահմայական կրոնի հեղի– նակությունը ժխտելու, ինչպես նաև մա– տերիալիստական և հեդոնիստական ուղղվածության պատճառով Չ․ եղել է հնդկ․ ուղղափառ փիլ․ հոսանքների քննա– դատության առարկա։

ՁԱՐՏԵՐ [անգլ․ chapter,< հուն․ %ճբէղ£ – թղթի (պապիրուսից) թերթ, նաև գրություն, հրովարտակ], 1․ անգլերենում օգտագործ– վող տերմին, որն իմաստով համապա– տասխանում է խ ա ր տ ի ա (տես Հրո– վարտակ) տերմինին (օրինակ, Չարւոիզ– մի «ժողովրդական խարտիա» ծրագրա– յին փաստաթուղթը)։ 2․ Միջազգային առետրական ծովագնացությունում բեռ– ների ծովային Փոխադրման (նավավարձ– ման) պայմանագիր, ըստ որի բեռ առա– քողը վարձում է ամբողջ նավը կամ մի մասը (ՍՍՀՄ առետրական ծովագնացու– թյան օրենսգիրք, հոդված 118)։ Չ․ կիրառ– վում է բեռների մեծաքանակ փոխադրում– ների համար։ Չ–ի ձեերը բազմազան են (օրինակ, որոշակի ժամանակահատվա– ծում նախատեսվող Փոխադրումների հա– մար կնքվող պայմանագիրը կոչվում է թայմ– Չ․)։ Բոլոր ձեերի համար կիրառ– վում են տիպային պայմանագրեր։ Չ–ի առկայությունը չի բացառում նավաբեռ– նագրի՝ կոնոսամենտի (ֆրանս․ connais- sement) ձեակերպումը, որը Փաստաթուղթ է բեռի Փոխադրման պայմանների, այն փոխադրողին հանձնելու մասին։ Տես նաե Ֆրաիսռ։ Լ․ Րաբաչյան ՁԱrSbAlf (անգլ․ Chartism, < charter- չարւոեր), պրոլետարիատի առաջին զանգ– վածային շարժումը Մեծ Բրիտանիայում XIX դ․ 30–50-ական թթ․։ Վ․ Ի․ Լենինի բնորոշմամբ Չ․ առաջին լայն, իսկապես զանգվածային, քաղաքականապես ձևա– վորված, պրոլետար ական–հեղափոխա– կան շարժում էր (Երկ․, հ․ 29, Էջ 373)։ Չարտիստների կազմակերպված շարժումը սկզբնավորվել է 1836-ին՝ բանվորների լոնդոնյան ասոցիացիայի հիմնադրմամբ։ Չ–ի ծրագրային փաստաթուղթը՝ «ժող․ խարտիան» [«People’s charter» (1838)], առաջադրում էր համընդհանուր ընտրա– կան իրավո–ւնքի (տղամարդկանց համար), գաղտնի քվեարկության, աշխատանքային օրվա կրճատման, աշխատավարձի բարձ– րացման, գույքային ցենզի վերացման են պահանջներ։ 1840-ին Մանչեստրում հիմ– նադրվել է Ազգային չարտիստական ասո– ցիացիան՝ բանվոր դասակարգի առաջին զանգվածային կազմակերպությունը։ 1839-ին, 1842-ին և 1848-ին չարտիստների պառլամենտ ներկայացրած հանրագրերը մերժվել են։ Մակայն բանվորական պայ– քարի վերելքի շրջանում անգլ․ պառլամեն– տըն ստիպված էր ընդունել 10-ժամյա աշ– խատանքային օր սահմանելու մասին ակտ (1847)։ Չ–ի առաջավոր թևի ներկայացու– ցիչները (Է․ Ջոնս, Ջ․ Հառնի են) Մարքսի ե․ Էնգելսի գաղափարական ազդեցությամբ ու անմիջական աջակցությամբ պաշտպա– նում էին բուրժուազիայի դիկտատուրայի տապալման, սոցիալիստական կարգերի հաստատման գաղափարը։ 1851-ին ըն– դունված նոր ծրագրով չարտիստներն առաջին անգամ հռչակեցին սոցիալիս– տական պահանջներ։ 1850-ական թթ․ վեր– ջում, բրիտ․ բանվորական շարժման մեջ ռեֆորմիստական միտումների արմատա– վորման հետևանքով, Չ․ վայրէջքներից ու վերելքներից հետո պատմական ասպա– րեզից դուրս մղվեց։ Սակայն ժամանակի ընթացքում Մեծ Բրիտանիայի տիրող դա– սակարգերը ստիպված էին այս կամ այն ձևով իրականացնել չարտիստական շարժ– ման հիմնական դեմոկրատական պահանջ– ները։ Մինչև մարքսիզմի երեան գալը Չ․ բան– վոր դասակարգի ազատագրական պայ– քարի բարձրագույն դրսևորումն էր ե, չնայած տարերայնությանն ու ուտոպիա– կան սոցիալիզմի նշանակալի ազդեցու– թյանը, այն ցույց տվեց, որ պրոլետարիա– տըն ընդունակ է ինքնուրույն քաղ․ գոր– ծողությունների։ Չ․ դարձավ մարքսիզմի սոցիալ–պատմական հիմնական նախա– դրյալներից։ Չ–ի փորձն ու դասերն ունեին միջազգային նշանակություն։